среда, 1 апреля 2015 г.

ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԶ


Հայտնի է, որ ազգային հագուստը` հայկական տարազը, իր մեջ արտացոլում է մեր ազգի հավաքական պատմությունը հազարամյակների խորքից մինչհեթանոսություն, քրիստոնեությունից մինչև մեր օրերը: Հայկական բազմատեսակ տարազաձևերը ապացույցն են այն ոգեղեն ժառանգության, որ մենքժառանգել ենք ուրարտական շրջանից մինչև քրիստոնեություն, դեպի նորագույն պատմություն: Չնայած իր անցած հազարամյա ճանապարհին`ազգային մշակույթի այս կարևորագույն արժեքը երբևէ չի կորցրել իր արդիականությունն ու ինքնատիպությունը, չի ենթարկվել ժամանակիգայթակղությանը` պահպանելով իր մեջ հայ ժողովրդի հոգևոր և նյութական մշակույթի արտացոլանքը` պահպանելով իր մեջ իրեն բնորոշ ուրույնգունագեղությունը, զարդանախշերը, ասեղնագործության յուրահատկությունները, ավանդական նրբին ճաշակը` զուգակցված ձևի պարզությամբ,ուրվագծի խստությամբ, գեղարվեստական ձևավորումների հարուստ բազմազանությամբ: Նրանում վառ արտահայտվում է ժողովրդականվարպետների արհեստը՝ զարդարման, ապլիկացիայի, կաշվի, մետաղի, ջուլհակության և այլն: Գուցե այս ամենը ևս առիթ են հանդիսացել, որպեսզիիրենց աշխատություններում հայկական տարազին անդրադարձ կատարեն ինչպես հայազգի, այնպես էլ օտար պատմիչները: Դեռևս արմենոիդների ունրանց հագուստի մասին իրենց վկայություններում նշել են Քսենոփոնն ու Ստրաբոնը: Հեղինակների ակնարկային մեկ այլ վերլուծություններից պարզէ դառնում, որ օրինակ՝ վերնախավի հանդերձանքը բաժանվել է ենթախմբերի՝ թագավորական, իշխանական, զինվորական, եկեղեցական:
Տարազի համալիր հանդերձանքի վրա առկա յուրաքանչյուր զարդանախշ ունի իր խորհուրդն ու նշանակությունը: Վերջիններս բաժանվել են խմբերի՝շրջան, քառակուսի, խաչ, եռանկյունի, կետանախշ, թռչնանախշ և այլն: Օրինակ՝ կետանախշը մեկնաբանվել է իբրև սկիզբ-ելակետ և նախահիմք,քառակուսին արտահայտել է աշխարհի չորս կողմերի, տարվա չորս եղանակների, բնության չորս հիմնատարրերի գաղափարը:
Հայկական տարազի համալիր հանդերձանքում առկա ոչ մի դետալ պատահական չի ընտրվել, ինչի շնորհիվ էլ հայուհու տարազը առանձնացել է իրներդաշնակությամբ, իսկ տղամարդունը բնորոշել է հայ այրու ոգու խիզախությունը: Կնոջ տարազի բաղկացուցիչ մասն են կազմել նաև գլխիհարդարանքը, պարանոցազարդը, ապարանջանները, քունքազարդերը, ոտնամանները, գոտին, գոգնոցը և այլն: Չնայած հարևան ժողովուրդների հետունեցած իր տիպային առանձնահատկությանը՝ հայկական տարազն ունեցել է նաև նահանգային տարբերություններ: Կատարելովուսումնասիրություններ և ծանոթանալով այս գլխապտույտ բազմազանությանն ու բացառիկ  նմուշներին` անընդունելի է համարվում այն, ինչ տեղի էունենում տարազի հետ մեր օրերում, մասնավորապես ժամանակակից կոլեկտիվներում: Քանզի տարազի միակ ներկայանալի դաշտ` որպեսայդպիսին, այսօր ծառայում են պարախմբերը, որոնց միջոցով տարազը, վերածնվելով բեմական կոստյումի, բարձրանում է բեմ` շարունակելով իրբազմադարյան պատմությունը մեկ այլ` պրոֆեսիոնալ հարթակից:
Օրինակ` գեղջկուհու տարազը կենցաղից բեմ բարձրացնելիս, ենթարկվում է մասնագիտական մշակման, հարմարեցվում է բեմի կանոններին,բեմադրության մեջ առկա պարային շարժումներին, կատարողների ֆիզիկական կառուցվածքին, ընդհանուր թեմային: Տեղին կլինի սահմանել հատուկպետական մակարդակի վերահսկողություն, քանզի այս դաշտում ծառացած խնդիրները շատ են: Անհրաժեշտ է մշակել հատուկ մեխանիզմ, որովկկարողանանք հասարակության լայն շերտերին ծանոթացնել դեռ արմեններից սերած ճիշտ մշակութային արժեքի հետ: Այնուհետ հետևողական լինելնրա ճիշտ վերականգնմանն ու կիրառմանը այս ասպարեզում: Օրինակ` Իսլանդիայում գործում է պետական հատուկ հանձնաժողով, որըվերահսկողություն է իրականացնում ազգային տարազի նկատմամբ:

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ

ԻՇԽԱՆԱՑ ՊԱՐ


Իշխանաց պար, մեհենական պարերի խմբին պատկանող պար։ Գոյություն ունի պարի 3 տարբերակ՝ Հայոց ձորի, Շատախի ևՊարսկահայքի։ Իշխանաց պարի Հայոց ձորի տաբերակը ռազմապար է։ Այն անվանում են նաև «Շեյխերի», «Շէխանի»։ «Շեյխերի» կամ «Շէխանի»անվանումները ծագում են շեյխ բառից, որը քրդերի հոգևոր առաջնորդն է։ Պարի բարդության պատճառով հիմնականում պարում էին միայներիտասարդ իշխանները։ Հայերը պարը հիմնականում պարում էին ուխտագնացությունների, տոների, խնջույքների ժամանակ՝ Վանում, Թիմարում,Բերկրիում։

Գրեթե բոլոր ռազմապարերի նմանա «Շէխանիի» մեղեդու չափը 2/4 է։ Պարում են մեկ շարքով, ճկույթ ճկույթի՝ աջ ձեռքը ձախի վրայից անցկացրած։12-15 մարդ տեղաշարժվում էին մեկ առաջ, մեկ՝ ետ։

Շատախի «Շէյխանի-Շիվհալանի» պարի անվանումը ամբողջովին չի բացատրվել։ Պարի առաջին 2 մասերը, որոնք կոչվում էին «Շէյխանի» պարվումեն դանդաղ, իսկ «Շիվհալանին»՝ պարի երրորդ և չորորդ մասերը ավելի արագ են։ 8 տակտ 4/4 ռիթմով՝ «Շէյխանի», 13 տակտ 4/4 ռիթմով՝«Շիվհալանի»։

Ըստ որոշ ենթադրությունների «Շիվհալանին» վշտի, հիշատակի պարատեսակներից է, որի մեջ կան և՛ ետ քայլը, և՛ ձախ քայլը։ Սակայն ուրախթռիչքների պատճառով մոռացվել է պարի այդ իմաստը։ Պարսկահայքի «Շէյխանեն» նույնպես իշխանների պար է, և պատկանել է մեհենական պարերիշարքին։


«Իշխանաց պարը» շատ հպարտ, վեհ պար է, ամենադժվար պարատեսակներից մեկը հայկական պարերի մեջ։ Մեղեդու չափը 4/4 է։ Ձեռքերը բռնում ենթևկախ, խաչված ափերով՝ ձախ ձեռքը անցկացնելով աջի վրայով։ Կանգնում են մեկ շարքով, որը երբեք չի վերածվում կորագծի։ Պարաշարքըտեղաշարժվում է առաջ, ապա վերադառնում 9 աստիճան դարձումով տեղաշարժվում դեպի աջ, ապա ուղղվում։ Տեղում շարժումների ժամանակարմունկները ծալվում են՝ ափերը բարձրացնելով կրծքի մակարդակին, իսկ աջ գնալու ժամանակ՝ գոտկատեղի բարձրության։ Պարեղանակը և պարըհետզհետե արագանում են։


ՅԱՐԽՈՒՇՏԱ


Պարի անվանումը ունեցել է տարբեր մեկնաբանություններ: Դրանցից մեկն է, որ «Յարխուշտա» նշանակում է զենքի ընկեր: Պարսկերենից «յար», բացիսիրեցյալից նշանակում է ընկեր, իսկ «խըշտ», «խըշտիկ» ՝ կարճ նիզակ, զենք: Պարեղանակի չափը 2/4։ Ունի կլոր, կիսաշրջանաձև, ուղիղ դասավորումներ։ Պարի ընթացքում ձեռքերը բռնելու ձևը, դիրքերն ու դասավորումներն անընդհատ փոփոխվում են։ Պարողների թիվը պետք է զույգ լինի։ Բաժանվում են երկու խմբի, որոնցից մեկը հարձակվում է, մյուսը՝ դիմադրում։ Ձեռքերը ազատ են, առաջ ու ետ, աջ ու ձախ շարժումներ են կատարում, ծափեր են զարկում։ Իրար դեմ հանդիման գալիս՝ ձեռքերը բարձրացնում են գլխից վեր և ափերով զարկում իրար, որը խորհրդանշում է զենքերի իրար զարկվելը։ Շարժումների տեմպը գնալով արագանում է, ծափերը դառնում են կտրուկ։

ՌՈՍՏԱՄ ԲԱԶԻ


Ռոստամ բազին հայկական ռազմի պարերից է: Հիմնականում տարածված է եղել Պարսկահայքում՝ Կապուտան (Ուրմիա) լճի շրջակայքում: Ռոստամըդա պարսիկ գրող Ֆիրդուսու հայտնի էպոսի հերոսի անունն է, որը ողջ Պարսկաստանում, այդ թվում նաև պարսկահայոց մեջ ընդունված էր որպեսհերոսականություն, առնականություն, դյուցազնականություն խորհրդանշող պատմական անձերից, կերպարներից մեկը: Իսկ բազի թարգմանվում էորպես, խաղ, այսինքն եթե ամբողջովին փորձենք հայեցի մեկնաբանություն տալ, ապա այն թերևս կհնչի որպես «Քաջերի խաղ», որը կրել էռազմիկների մարզելու խնդիրը: Ժողովուրդը ռազմական պարերը անվանում է կռվի խաղեր: Գրական հայերենում նրանք կոչվում են ռազմականպարեր – ռազմ-կռիվ բառարմատից, կամ պատերազմական պարեր, պատերազմ-կռիվ բառից:
Բանակի, զորագնդի պարերը, հատկապես տարված հաղթանակների կապակցությամբ հնում կոչում էին Պարք Բանակաց: Բոլոր ժողովուրդների ևցեղերի մոտ հնում կատարվում էին մենամարտի և ճակատամարտի բեմականացումը: Այն ցեղերի մոտ, որտեղ այժմ էլ իրականացվում էպատանիներին ցեղի գաղտնիքների և խորհրդապաշտություններին հաղորդություն տալու ծեսը, նման բեմականացումները իրականացվում են նաևմեր ժամանակներում:

ՔԵՐԾԻ


«Քերծի» պարն իր ուրույն տեղն ունի ռազմապարերի մեջ։ Կան ենթադրություններ, թե այն որսորդական պար է։ «Քերծիի» որսորդական պար լինելուօգտին են խոսում Վասպուրականի Ոզմ գավառից գաղթած և Արտաշատի շրջանում հաստատված բնակիչների մեկնաբանությունները։ Նրանցիցգրառված պարատեսակում պարաքայլի առաջ տանող քայլերը կատարվում են կիսակքանիստ, որը համեմատվում էր որսի գնացողի գաղտագողիշարժումների հետ։ Պարի անվանումն առաջացել է գյուղի անունից։ Երաժշտական չափը հավասար է 3/4։ Այն պարվում է դհոլի և զուռնայինվագակցությամբ։
Գրառվել է նաև «Քերծիի» երկու մասից կազմված պարաձև, որի երկրորդ մասում արագությունը զարգանում է։ Պարողները շարվում են մեկ գծով։Երբեմն կարող են պարել երկու գծով, իրար դիմաց կանգնած շարքերով։ Գծով առաջ շարժվող պարաքայլերը մեկնաբանվում են որպես հակառակորդիվրա հարձակման արտացոլում։ Դրանց հետևող տեղում շարժումներից հետո շարքը վերադառնում է իր ելման դիրքին։ Վերադառնալու ընթացքումմասնակիցները վերադասավորվում են իրար թիկունքի կանգնած դիրքով, այսինքն՝ 90˚ դարձումներով։ Երկու շարքով պարելու ժամանակ առաջգնացող և վերադարձող պարաքայլերի տարբեր համադրումները թերևս մեկնաբանվում են որպես մի կողմի հարձակման, մյուսիինքնապաշտպանության և ապա հակահարձակման անցնելու արտացոլում։ Ձեռքերը բռնում են ափ ափի, խաչված մատներով, թևկախ վիճակում։Պատահում է նաև, որ պարում են ձեռքերը ճկույթներով բռնած։