четверг, 23 апреля 2015 г.

Հեռավոր «Նռան հատիկ 2013»♥ ♥ ♥ (պատմում է Էլինա Հակոբյանը, ֆոտոշարք)

 

Նռան հատիկը թատերական փառատոն է, որին առաջին անգամ մասնակցեցի 2013թ-ին։ Դա իմ առաջին դերը չէր, բայց ես առաջին անգամ էի  այդպիսի մեծ ներկայացման մեջ դեր կատարում։ Բեմականացրել էինք << Մերկ թագավորը>> կատակերգությունը; Ես և քույրիկս ջուլհակների դերն էինք տանում, որոնք ամբողջ պալատին պետք է հիմարեցնեին և օգնեին իրենց ընկերոջը։ Դա, իրոք, շատ հետաքրքիր էր:
 Ես ու Արինան ամբողջ ներկայացման ընթացքում պետք է հավասար խոսեինք։  Ետնաբեմում  մի փոքր հուզվում էի, բայց երբ բեմ բարձրացա և սկսեցի խաղալ,   
հուզմունքն ուղղակի անհայտացավ։



Մի խոսքով, մեր թաատերախմբի վրա դրված էր հանդիսատեսին ծիծաղեցնելու պարտականությունը, և կարծում եմ, որ դա մեզ հաջողվեց։  Այսպիսով, մեր ուսուցչուհու համառ ջանքերի շնորհիվ կարողացանք պատվով ներկայանալ և հաղթել <<Նռան հատիկ 2013>> թատերական փառատոնում։ 

Անցել է երկու տարի, արդեն հասցրել եմ շատ դերեր փորձել և ավելի գեղեցիկ բեմերում հանդես գալ։ Բայց ամենամեծ ոգեվորությունը ունեցել եմ հենց այս դերը կատարելիս։











ԹԱՏՐՈՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ


Թատրոնն առաջացել է Դիոնիսոսին նվիրված առասպելների բեմադրություններից։ Այն ժամանակներում հայտնի էր պիեսների 2 ժանր՝ ողբերգություն և կատակերգություն և երկուսն էլ ունեին դիցաբանական կամ պատմական բովանդակություն։ Բոլոր դերերը խաղում էին տղամարդիկ։ Դերասանները (ի սկզբանե բեմում կար 2 դերասան, երրորդին ավելացրեց Սոփոկլեսը) հանդես էին գալիս վիթխարի դիմակներով և պլատֆորմներով։ Բեմական ձևավորումներ չկային։ Կանանց ոչ միշտ էր թույլատրվում հաճախել թատրոն, հատկապես կատակերգությունների, և, որպես կանոն, տղամարդկանցից առանձին էին նստում։ Հին Հունաստանում դերասանի մասնագիտությունը պատվաբեր էր համարվում, իսկ Հռոմեական կայսրությունում՝ ամոթալի։

Այդ ժամանակների հայտնի դրամատուրգներից էին Էսքիլոսը, Սոփոկլեսը, Եվրիպիդեսը, որոնք համարվում են հունական ողբերգության հայրերը, Արիստոփանեսը՝ կատակերգության հայրը։ Հռոմում հայտնի էին Պլավտոսը, ով կատակերգություններ էր գրում և Սենեկան, ով մշակում էր Եվրիպիդեսի ստեղծագործությունները։

Այդ ժամանակաշրջանի հայտնի պիեսներից էին՝ «Պրոմեթևսը շղթայված», «Էլեկտրա», «Օրեսթեա» տրիլոգիան, որոնցից շատերը դեռևս շարունակվում են բեմադրվել։

Հին Հունաստանում դրամատուրգները մարզիկների պես մրցում էին միմյանց հետ, և այստեղ հաշվի էր առնվում հասարակության կարծիքը։ Սոփոկլեսը ոչ մի անգամ վերջին տեղը չի զբաղեցրել այս մրցումներում։

Միջնադարյան թատրոնը ձևավորվել է 10-11-րդ դարերում՝ լատինական սկզբունքներով, սակայն չի հանդիսացել անտիկ դրամայի շարունակությունը։ Թատերական գործողությունները՝ ժեստերը, ձայնային էֆեկտները, զգեստափոխումները սերել են գիստրիոններից՝ շրջիկ դերասաններից, կատակերգակներից, ձեռնածուներից։

Թատրոնի հնագույն ձևը դա Զատկի բեմականացված ծիսակատարությունն է (Ludus paschalis), որի հիմքը երկխոսությունն էր, որը երբեմն բառացիորեն կրկնում էր պատարագակարգը։ Պատարագային բեմականացումների վայր ծառայել է եկեղեցու տարածքը, և միայն 13-րդ դարում են ներկայացումները սկսում բեմադրել հրապարակներում։

Սուրբ Նիկողայոսի տոնից հետո բեմադրվում են ներկայացումներ, որոնք չունեին պատարագային ուղվածություն։ Ներկայացումներում հանդիսատեսին ներկայացվում էր տարածված լեգենդների կերպարների հետ կապված տարբեր իրադարձություններ։

13-րդ դարի երկրորդ կեսից սկսում են բեմականացնել ամեն ինչ՝ Աստվածաշնչի պատմությունները, «Աղվեսի մասին վեպը», Ջիովաննի Բոկաչոյի թարգմանված վեպերը։

Հայկական թատրոնը ավելի քան 2000 տարվա պատմություն ունի: Հույն պատմիչ Պլուտարքոսը վկայեl է, որ 53 թ. մ.թա Արտաշատում բեմադրվել է ԵվրիպիդեսիԲաքոսուհիներըպիեսը և որ հայոց Արտավազդ թագավորը գրել է ողբերգություններ: Հետագա դարերում Հայաստանում գործող ինքնատիպ ժողովրդական թատրոնների մասին վկայություններ կան հայ պատմիչների երկերում, իսկ մանրանկարչական որոշ ձեռագրերում պահպանված են դիմակավոր դերասանների պատկերներ: Նման արժեքավոր վկայություններից է 1286թ. Ձեռագիրը: Հայոց թագավոր Հեթում Երկրորդի սեփականությունը հանդիսացող ձեռագրում նկարված է պանտոմիմային թատրոնի դերասանը կրկնակի դիմակը գլխին:
Թատրոնի մասին արժեքավոր տեղեկություններ է հաղորդում 5-րդ դարի մատենագիր Հովհան Մանդակունին և Դավիթ Քերթողը, հետագայում Թովմա Արծրունին (9-10  դարեր) և ուրիշներ, որոնք վկայում են այն մասին, որ թատրոնը հարատևել է նաև հետագա դարերում:
Թատրոնը ՝իր ժանրում, ամենաանկեղծ երկխոսությունն է հանդիսատեսի հետ և այն երբեք չի կորցնի իր արդիականությունը: Այսօր էլ բավականին մեծ եռանդով ու պատասխանատվությամբ շարունակվում են պահպանվել Հայկական թատրոնի  ավանդույթները. Հավատարիմ լինենք թատրոնի փիլիսոփայությանը , հաճախ այցելենք այդ հրաշալի և գեղեցիկ աշխարհը։

Աղբյուրներ՝ 1 2