вторник, 31 марта 2015 г.

ԾԱՂԿԱՁՈՐԻ

Ծաղկաձորի պար, կարելի է դասել այնպիսի պարանմուշների շարքին, որոնք դեռևս հնագույն սին հավատալիքների շրջանում կատարվել են ոչ միայն կոնկրետ ծեսերի ժամանակ, այլ գրեթե ամեն արարողության ժամանակ։ Ծաղկաձորի պարը հիմնականում պարել են Վասպուրականի շրջանում՝ ուխտագնացությունների ժամանակ։ «Ծաղկաձորի» անվանումը ամենայն հավանականությամբ ծագել է Վասպուրականի շրջանում շրջանի համանուն տեղանվան հետ, որտեղ կային մի քանի մատուռներ, սրբատեղիներ, և դեպի ուր ժամանում էին ուխտի գնացած վասպուրականցիները։ Ծաղկաձորի պարը կապված է եղել պտղաբերության հետ և նվիրված է եղել պտղաբերության աստվածուհի Անահիտին։ Պարում տեղ գտած բարձր թռիչքներով պարողները փորձել են շահել աստվածուհու համակրանքը և ստանալ շատ բերք՝ վերջինիս հովանավորությամբ։ Պարում տեղ գտած աջ և ձախ շարժերը խոսում են պտղաբերության և, ընդհանրապես, կյանքի, բնության փոփոխականության մասին, որոնց արդյունքում առաջանում են մի շարք ահավոր աղետներ՝ երաշտներ, կարկուտներ, սահանքներ և այլն։

Комментариев нет:

Отправить комментарий