среда, 1 апреля 2015 г.

ՅԱՐԽՈՒՇՏԱ


Պարի անվանումը ունեցել է տարբեր մեկնաբանություններԴրանցից մեկն էոր «Յարխուշտա» նշանակում է զենքի ընկերՊարսկերենից «յար», բացիսիրեցյալից նշանակում է ընկերիսկ «խըշտ», «խըշտիկ» ՝ կարճ նիզակզենք: Պարեղանակի չափը 2/4։ Ունի կլոր, կիսաշրջանաձև, ուղիղ դասավորումներ։ Պարի ընթացքում ձեռքերը բռնելու ձևը, դիրքերն ու դասավորումներն անընդհատ փոփոխվում են։ Պարողների թիվը պետք է զույգ լինի։ Բաժանվում են երկու խմբի, որոնցից մեկը հարձակվում է, մյուսը՝ դիմադրում։ Ձեռքերը ազատ են, առաջ ու ետ, աջ ու ձախ շարժումներ են կատարում, ծափեր են զարկում։ Իրար դեմ հանդիման գալիս՝ ձեռքերը բարձրացնում են գլխից վեր և ափերով զարկում իրար, որը խորհրդանշում է զենքերի իրար զարկվելը։ Շարժումների տեմպը գնալով արագանում է, ծափերը դառնում են կտրուկ։

Комментариев нет:

Отправить комментарий