пятница, 4 сентября 2015 г.

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ ԵՎ ՍԵՓԱԿԱՆ ԿՅԱՆՔ (կրդալով Ա․ Բակունցի «Միրհավը»)


Հասարակական կարծիք: Ցավոք, բայց այն թելադրում է մարդկանց ապրելակերպը։ Հասարակական կարծիքը ձևավորվում է լայն տարածված ինֆորմացիայից, այսինքն կարծիքներիցեզրահանգումներիցհամոզմունքներիցդատողություններից,
 գաղափարախոսություններից, ինչպես նաև ասեկոսեներից։


 Հասարակության կարծիքը ազդում է յուրաքանչյուր մարդու անձնական կյանքի վրա։  Հնարավոր չէ հաշվի չառնել հասարակության կարծիքը, քանի որ յուրաքանչյուր մարդ ցանկանում է ընդունված լինել հասարակության կողմից։ Ի վերջո, հասարակական կարծիքը ունի նաև մեծ դրական ազդեցություն մարդկանց կյանքում, քանի որ հիմնականաում այն առաջացել է  այլոց կյանքի փորձից, ինչը թույլ է տալիս խուսափել  սխալ քայլերից, որոնք կարող են կյանքի ընթացքի համար կործանարար լինել։ Ավելին, դիտարկենք այն երկրների տվյալները, որոնք սկսել են ինչ որ չափով անտեսել հասարակական կարծիքը։ Այդ երկրներում մարդիկ դառնում են ավելի անձասեր, եսասեր։ Այնտեղ ահավոր մեծ քանակությամբ հանցգործներ են  ավելացել, նաև  մեծ տոկոս են կազմում լուծարված ըտանիքները։
Արդյունքում դժբախտ մարդիկ, ծնողազուրկ երեխաներ, թյուր դաստիարակություն ստացած հասարակություն։ Այդպիսի երկրներում հասարակությունը հետզհետե դառնում է անկարծիք և որոշիչ դեր չի կարող ունենալ։

Սակայն հասարակության կարծիքը կարող է նաև կործանարար լինել շատ մարդկանց կյանքերի համար։ Բայց դա ևս անհրաժեշտ է քանի որ մյուսները դասեր են քաղում այդ մարդկանց կյանքերից։

Ըստ իս, պատմության հերոսները  զոհ էին գնացել հասարակության կարծիքին։ Սոնան ամուսնացել էր ուրիշ տղամարդու հետ, բայց սիրում էր Դիլային։ Գուցե այդ տղան հարուստ էր, կամ էլ հասարակության մեջ ավելի բարձր դիրք ուներ և Սոնան ամուսնացել էր նրա հետ հասարակության կողմից ընդունված լինելու համար։ 
Այսպիսով, հասարակության կարծիքը, կամա թե ակամա,  թելադրում է մարդկանց ապրելակերպը, սակայն չենք կարող ասել դա լավ է, թե վատ։ Գուցե մարդիկ երջանիկ չզգան իրենց առանց հասարակության կարծիքի։