вторник, 31 марта 2015 г.

ՖՆՋԱՆ

Մեծ տարածում է գտել Ջավախքում։ «Չորս ոտք», քանի որ կլոր պարերի հիմնական մասի համար ասում են «մի ոտ պար ենք խաղում», եթե ոտքը մեկ անգամ ենք հարվածում, «երկու ոտ ենք խաղում», եթե երկու անգամ ենք հարվածում և այդպես շարունակ։ Երբ շեշտվում է քայլերի զույգ լինելու պայմանը՝ «երկուս գնալ, երկուս դառնալ», ապա պարերը կոչվում են նաև ջուխտ (զույգ) ոտք։ Չորս ոտք պարերը բաժանվում են երկու խմբի՝ թաթի զույգ զարկերով և ոտքը խաղացնելով։ Հենց չորս ոտք պարաձևին էլ պատկանում է «Ֆնջան» պարը՝ գրանցված Ժենյա Խաչատրյանի կողմից։ Պարի անվանումը թուրքերենից թարգմանաբար նշանակում ՝ փոքր հախճապակյա բաժակ։
Պարի առաջին մասի տեմպը դանդաղ է, երկրորդ մասում այն արագանում է, ունի թռիչքներ։ Ողջ պարի ռիթմը հավասարաչափ է, իսկ պարեղանակի հաշիվը՝ խառը։ Յուրաքանչյուր քայլ զբաղեցնում է 1/16 տևողություն։ Դաստակները ափ ափի են բռնում, դաստակները՝ կրծքի բարձրության, արմունկները՝ դեպի վեր ծալած, սուր անկյան տակ։
Բոլոր շարժումներին կատարվում է մեկ ծունկկոտրուկ։
  • 1, 2 հաշվին ձախ թաթը խաղում է աջ թաթի մոտ
  • 3-ին ձախ թաթը միանում է աջին՝ ընդունելով ծանրությունը
  • 4-ին աջ ոտքն է ընդունում ծանրությունը
  • 5-ին՝ կրկին ձախը
  • 6-ին աջ ոտքը խաղում է ձախ ոտնաթաթի մոտ
  • 7-ին աջ ոտքն է ընդունում ծանրությունը
  • 8-ին՝ կրկին ձախը
  • 9, 10, 11 հաշիվներին աջ ոտքը երեք անգամ հարվածում է կրունկով՝ դեպի աջ ու առաջ պարզած
  • 12-ին աջ ոտքով մեկ քայլ դեպի աջ
  • 13-ին ձախ թաթը միանում է աջին՝ ընդունելով ծանրությունը
  • 14-ին նորից աջ ոտքով քայլ դեպի աջ
  • 15-ին ձախ ոտքը խաղում է օդում
  • 16-ին՝ ձախ թաթն ընդունում ծանրությունը
  • 17-ին աջը
  • 18-ին աջ ոտքը միանում է ձախին

Комментариев нет:

Отправить комментарий