Показаны сообщения с ярлыком հայկական պարատեսակներ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком հայկական պարատեսակներ. Показать все сообщения
среда, 1 апреля 2015 г.
ՅԱՐԽՈՒՇՏԱ
Պարի անվանումը ունեցել է տարբեր մեկնաբանություններ: Դրանցից մեկն է, որ «Յարխուշտա» նշանակում է զենքի ընկեր: Պարսկերենից «յար», բացիսիրեցյալից նշանակում է ընկեր, իսկ «խըշտ», «խըշտիկ» ՝ կարճ նիզակ, զենք: Պարեղանակի չափը 2/4։ Ունի կլոր, կիսաշրջանաձև, ուղիղ դասավորումներ։ Պարի ընթացքում ձեռքերը բռնելու ձևը, դիրքերն ու դասավորումներն անընդհատ փոփոխվում են։ Պարողների թիվը պետք է զույգ լինի։ Բաժանվում են երկու խմբի, որոնցից մեկը հարձակվում է, մյուսը՝ դիմադրում։ Ձեռքերը ազատ են, առաջ ու ետ, աջ ու ձախ շարժումներ են կատարում, ծափեր են զարկում։ Իրար դեմ հանդիման գալիս՝ ձեռքերը բարձրացնում են գլխից վեր և ափերով զարկում իրար, որը խորհրդանշում է զենքերի իրար զարկվելը։ Շարժումների տեմպը գնալով արագանում է, ծափերը դառնում են կտրուկ։
ՔԵՐԾԻ
«Քերծի» պարն իր ուրույն տեղն ունի ռազմապարերի մեջ։ Կան ենթադրություններ, թե այն որսորդական պար է։ «Քերծիի» որսորդական պար լինելուօգտին են խոսում Վասպուրականի Ոզմ գավառից գաղթած և Արտաշատի շրջանում հաստատված բնակիչների մեկնաբանությունները։ Նրանցիցգրառված պարատեսակում պարաքայլի առաջ տանող քայլերը կատարվում են կիսակքանիստ, որը համեմատվում էր որսի գնացողի գաղտագողիշարժումների հետ։ Պարի անվանումն առաջացել է գյուղի անունից։ Երաժշտական չափը հավասար է 3/4։ Այն պարվում է դհոլի և զուռնայինվագակցությամբ։
Գրառվել է նաև «Քերծիի» երկու մասից կազմված պարաձև, որի երկրորդ մասում արագությունը զարգանում է։ Պարողները շարվում են մեկ գծով։Երբեմն կարող են պարել երկու գծով, իրար դիմաց կանգնած շարքերով։ Գծով առաջ շարժվող պարաքայլերը մեկնաբանվում են որպես հակառակորդիվրա հարձակման արտացոլում։ Դրանց հետևող տեղում շարժումներից հետո շարքը վերադառնում է իր ելման դիրքին։ Վերադառնալու ընթացքումմասնակիցները վերադասավորվում են իրար թիկունքի կանգնած դիրքով, այսինքն՝ 90˚ դարձումներով։ Երկու շարքով պարելու ժամանակ առաջգնացող և վերադարձող պարաքայլերի տարբեր համադրումները թերևս մեկնաբանվում են որպես մի կողմի հարձակման, մյուսիինքնապաշտպանության և ապա հակահարձակման անցնելու արտացոլում։ Ձեռքերը բռնում են ափ ափի, խաչված մատներով, թևկախ վիճակում։Պատահում է նաև, որ պարում են ձեռքերը ճկույթներով բռնած։
ՄԸՇՈՒ ԽԸՌՌ
Մըշու խըռը հայկական պարատեսակ է։ Այս պարաձևի երաժշտությունները նման են Քոչարու մեղեդիներին։ Սրա շարժումների թիվը ինչպես ևՔոչարունը նույնպես ութն է։ Այս պարի սխեման կարելի է վերագրել 2 գնալ 2 դառնալ պարատեսակին։ Սակայն ի տարբերություն Քոչարիպարատեսակի Մըշու խըռ պարատեսակը ունի իր սխեմայի ուրույն հիմքը, որը պահպանվում է նաև նրա արագ մասի ժամանակ և հիմնաված է այլտեսակի թռիչքների վրա։
Մըշու նշանակում է Մուշի, այսինքն Մուշ քաղաքի և մարզի անունով, իսկ խըռ ըստ որոշ մեկնաբանությունների նշանակում է մոխրագույն ձի կարմիրնշաններով։ Մըշու խըռ պարի թռիչքները կարող են լինել ձիու ցատկումը, ոստնումը, արշավումը, առավել ևս, որ խըռաթլի թուրքերենից նշանակում էձիավոր մոխրագույն ձիու վրա։
Մեկ այլ մեկնաբանությամբ խըռ բառը ունի երկակի նշանակություն.
սմբակների դոփյուն, թռչկոտում։
Երբեմն մեկնաբանվում է նաև ուղղակի Մշո թռիչքներ։
Այս պարատեսակում ըստ երևույթին ներկայացնում է ձիու վարքը, և ապա պարը արագանալուց նրա արշավումը։ Մըշու խըռի ժամանակ պարողներըկանգնում են ուս-ուսի, մի շարքով, ձեռք-ձեռքի բռնած, ներքև պարզած և ներքևում խաչված և մատները միահյուսված։
ՔՈՉԱՐԻ
Քոչ արմատը ըստ երևույթին կապ ունի չամորձատված՝ չկրտած ոչխարի-խոյի գոչ, ղոչ և խոչ անվանումների հետ։ Ղոչ գոյական անունից առաջանում էղոչաղ ածականը՝ համարձակ, խիզախ, քաջ։ Խոյի անվանն են վերաբերվում նաև խոյին որպես տոտեմի պաշտամունքի երկրպագության հետ կապվածհետևյալ տերմինները.
Խոյակ - սյունագլուխը սյան վրա։ Այդպիսի սյունագլուխը ուներ ոլորուն եղջյուրով (պոզով) խոյի գլխի ձև։ Ավելի ուշ խոյակում՝ սյունագլխում թողվեցմիայն աստիճանաբար ոճավորված ոլորուն ձև ստացած եղջյուրները։
Տոտեմական սյունագլուխ – խոյակի պատկերացումից առաջացել է խոյակապ ածականը – խոյով կապված (խոյի կողմից կապված), վերածվածհոյակապ շքեղ, պերճ, հրաշալի, (ինչպես ուժով՝ հզորությունով սրբազան, նաև նախնի – խոյի հզորությանը պատկանող)։ Ամենայնհավանականությամբ Հոյ – Հայ, հայ ժողովրդի հիմնադիր՝ նախահայր, առասպելական առաջնորդներից մեկի անունը, կապված է տոտեմ Խոյիկենդանական պատկերի անվան հետ, ճիշտ այնպես, ինչպես նրա հոր Բազուկի անվան հիմքում ընկած բուսական պատկերը(կերպարը) կապված էտոտեմ ճյուղի- Բազուկի հետ։ Հոյ անունը դրա հետ նշանակում է տիրակալ, գլխավոր ղեկավար, ինչը որ համընկնում է հոտում Խոյ տոտեմի դերի հետորպես առաջնորդ, որպես պարագլուխ։
ՍՐԱԲԱՐ
Համշենահայերի շրջանում ամենատարածված պարերից է «Սրաբարը» («սրա» նշանակում է շարք, այսինքն՝ շարքով պար), որի տարատեսակներից էնաև «Հայսին բարը»:
Հայաստանի բոլոր գավառների հարսանիքներում ընդունված վերջաբան է «Հարսի պարը», որից հետո ավարտվել են և՛ պարերը, և՛ հարսանիքը: Այսպարը հատուկ արարողություն է: Համշենահայերը ևս «Հայսին բարը»՝ հարսի պարը, կատարել են այն ժամանակ, երբ հարսանիքը մոտեցել էավարտին: Պարին մասնակցել են բոլոր զույգերը: Այրիներին ու ամուրիներին արգելվել է մասնակցել: Հարսը պարաշրջան մտել է արդեն երեսը բաց:Պարը բոլորվել է միայն երեք շրջան, գերակշռող ուղղությունը միայն աջ է:
«Հայսին բարն» ունի մի առանձնահատկություն ևս: Այն կատարվում է երկու անգամ. առաջինը` հարսի տնից դուրս գալու ժամանակ, որպես հրաժեշտիպար, երկրորդը` հարսանիքի վերջում: Հարսի պարը միաժամանակ դառնում է սահմանագիծ` կյանքի մեկ շրջանն ավարտելու և մյուսն սկսելուհամար:
«Սրաբարն» ունի երգվող սիրային տեքստ, բայց հազվադեպ է պատահում, որ պարեն երգելով: Հիմնականում պարում են քեմոնայի նվագակցությամբ:Ունի հավասարաչափ ռիթմ, աստիճանաբար արագացող տեմպ:
ԹՌԹՌՈՒԳ
«Պար» բառը համշենահայերի բարբառում գործածվում է «բար» արտասանությամբ: Համշենցիները պարել են Նոր Տարուն, Սուրբ Ծննդին,Ջրօրհնեքին, Բարեկենդանին, Զատկին, Մեռելոցին, որը ոչ թե ողբի, այլ նախնիների հիշատակության տոնն էր, ուխտի գնալիս ու մատաղ անելիս:Ամենից շատ պարել են Բարեկենդանի օրերին: «Բարգենդօնքին» հարսանյաց օրեր են եղել: Հարսանիքներին, Բարեկենդանի նշված օրերին, Զատկինհիմնականում կատարվել են տղամարդկանց պարեր: Բոլոր տղամարդկանց անվանել են «գդռիճ»: Իսկ մյուս տոներին պարել են խառը կազմով (թե՛տղամարդիկ, թե՛ կանայք): Բարեկենդանին և հարսանիքներին միայն «կլոր բար» են պարել:
Համշենահայերը պարել են դհոլ-զուռնայի նվագակցությամբ, գործածել են մեծ բուրան, միջին և փոքր զուռնա: Դհոլը զարկել են գետնին դրած:Երաժշտական մյուս գործիքներից գործածել են քեմոնա (քեամանի), պարկապզուկ, փող, հովվական սրինգ՝ կավալ: Որոշ պարեր կատարել են նաևերգեցողության ուղեկցությամբ:
«Թռթռուգ», «թիթրեմե» նշանակում է դող, ցնցում, սարսուռ, սարսափ: Այն «գդրիճների»` կտրիճների պար է: Ոտքերի շարժումներն ունենհարձակողական և պաշտպանողական ռազմական պարի տարրեր։ Պարողները միաժամանակ ամբողջ մարմնով, թևերով, ուսերով երերում, թրթռումեն: Նկարագրողներից ոմանք ձեռքերի շարժումները` թրթռոցները մեկնաբանում են որպես թռչունների թևերի թափահարումներ, ինչի մասին էլ մեզհուշում է հենց պարի անվանումը:
ԽՈՇ ԲԻԼԱԶԻԳ
Խոշ բիլազիգը Կարնո պարանմուշներից է՝ «Ապարանջանի պարի» տարբերակներից մեկը։ Այն կարելի է համարել աշխատանքային հազվագյուտպարանմուշ ոչ միայն հայ պարարվեստում։
«Խոշ բիլազիգը» առանձնահատուկ է աշխատանքի ընթացքն ու արարողությունները նկարագրող պարաքայլերով, որոնք, ասես, վերարտադրում ենապարանջանի հյուսքը, գործող հելունի շարժումները։ Ոտքերը հերթականությամբ կատարում են հելունի աշխատանք հիշեցնող պտուտաձևշարժումներ։
Այս պարը հայտնի է նաև տարբեր անուններով՝ «Հոս Բիլիզիգ», «Ոսկե ապարանջան», «Գոշ բիլեզիգ»։ Պարն ունի բավականին նման տարբերակներ,սակայն նրանցից յուրաքանչյուրը դիտվում էր որպես առանձին պար։ «Խոշ բիլազիգը» համեմատաբար թեթև, բայց միաժամանակ վեհանձն պար է։
Աչքի է ընկնում ուսերի պահած դիրքով, որը հայկական պարերին բնորոշ ինչ-որ յուրահատկություն ունի։ Ռիթմն արագ է, ինչը խորհրդանշում է պարիմաժորային՝ դրական բնույթի մասին։ Պարը հաճախ պարում են բաց պարաշրջանով։ Տվյալ դեպքում պարագլուխը կանգնում է պարաշրջանի աջկողմից։
Подписаться на:
Сообщения (Atom)

