Իշխանաց պար, մեհենական պարերի խմբին պատկանող պար։ Գոյություն ունի պարի 3 տարբերակ՝ Հայոց ձորի, Շատախի ևՊարսկահայքի։ Իշխանաց պարի Հայոց ձորի տաբերակը ռազմապար է։ Այն անվանում են նաև «Շեյխերի», «Շէխանի»։ «Շեյխերի» կամ «Շէխանի»անվանումները ծագում են շեյխ բառից, որը քրդերի հոգևոր առաջնորդն է։ Պարի բարդության պատճառով հիմնականում պարում էին միայներիտասարդ իշխանները։ Հայերը պարը հիմնականում պարում էին ուխտագնացությունների, տոների, խնջույքների ժամանակ՝ Վանում, Թիմարում,Բերկրիում։
Գրեթե բոլոր ռազմապարերի նմանա «Շէխանիի» մեղեդու չափը 2/4 է։ Պարում են մեկ շարքով, ճկույթ ճկույթի՝ աջ ձեռքը ձախի վրայից անցկացրած։12-15 մարդ տեղաշարժվում էին մեկ առաջ, մեկ՝ ետ։
Շատախի «Շէյխանի-Շիվհալանի» պարի անվանումը ամբողջովին չի բացատրվել։ Պարի առաջին 2 մասերը, որոնք կոչվում էին «Շէյխանի» պարվումեն դանդաղ, իսկ «Շիվհալանին»՝ պարի երրորդ և չորորդ մասերը ավելի արագ են։ 8 տակտ 4/4 ռիթմով՝ «Շէյխանի», 13 տակտ 4/4 ռիթմով՝«Շիվհալանի»։
Ըստ որոշ ենթադրությունների «Շիվհալանին» վշտի, հիշատակի պարատեսակներից է, որի մեջ կան և՛ ետ քայլը, և՛ ձախ քայլը։ Սակայն ուրախթռիչքների պատճառով մոռացվել է պարի այդ իմաստը։ Պարսկահայքի «Շէյխանեն» նույնպես իշխանների պար է, և պատկանել է մեհենական պարերիշարքին։
«Իշխանաց պարը» շատ հպարտ, վեհ պար է, ամենադժվար պարատեսակներից մեկը հայկական պարերի մեջ։ Մեղեդու չափը 4/4 է։ Ձեռքերը բռնում ենթևկախ, խաչված ափերով՝ ձախ ձեռքը անցկացնելով աջի վրայով։ Կանգնում են մեկ շարքով, որը երբեք չի վերածվում կորագծի։ Պարաշարքըտեղաշարժվում է առաջ, ապա վերադառնում 9 աստիճան դարձումով տեղաշարժվում դեպի աջ, ապա ուղղվում։ Տեղում շարժումների ժամանակարմունկները ծալվում են՝ ափերը բարձրացնելով կրծքի մակարդակին, իսկ աջ գնալու ժամանակ՝ գոտկատեղի բարձրության։ Պարեղանակը և պարըհետզհետե արագանում են։
Комментариев нет:
Отправить комментарий