среда, 1 апреля 2015 г.

ՔԵՐԾԻ


«Քերծի» պարն իր ուրույն տեղն ունի ռազմապարերի մեջ։ Կան ենթադրություններթե այն որսորդական պար է։ «Քերծիի» որսորդական պար լինելուօգտին են խոսում Վասպուրականի Ոզմ գավառից գաղթած և Արտաշատի շրջանում հաստատված բնակիչների մեկնաբանությունները։ Նրանցիցգրառված պարատեսակում պարաքայլի առաջ տանող քայլերը կատարվում են կիսակքանիստորը համեմատվում էր որսի գնացողի գաղտագողիշարժումների հետ։ Պարի անվանումն առաջացել է գյուղի անունից։ Երաժշտական չափը հավասար է 3/4։ Այն պարվում է դհոլի և զուռնայինվագակցությամբ։
Գրառվել է նաև «Քերծիի» երկու մասից կազմված պարաձևորի երկրորդ մասում արագությունը զարգանում է։ Պարողները շարվում են մեկ գծով։Երբեմն կարող են պարել երկու գծովիրար դիմաց կանգնած շարքերով։ Գծով առաջ շարժվող պարաքայլերը մեկնաբանվում են որպես հակառակորդիվրա հարձակման արտացոլում։ Դրանց հետևող տեղում շարժումներից հետո շարքը վերադառնում է իր ելման դիրքին։ Վերադառնալու ընթացքումմասնակիցները վերադասավորվում են իրար թիկունքի կանգնած դիրքովայսինքն՝ 90˚ դարձումներով։ Երկու շարքով պարելու ժամանակ առաջգնացող և վերադարձող պարաքայլերի տարբեր համադրումները թերևս մեկնաբանվում են որպես մի կողմի հարձակմանմյուսիինքնապաշտպանության և ապա հակահարձակման անցնելու արտացոլում։ Ձեռքերը բռնում են ափ ափիխաչված մատներովթևկախ վիճակում։Պատահում է նաևոր պարում են ձեռքերը ճկույթներով բռնած։

Комментариев нет:

Отправить комментарий