Հայտնի է, որ ազգային հագուստը` հայկական տարազը, իր մեջ արտացոլում է մեր ազգի հավաքական պատմությունը հազարամյակների խորքից մինչհեթանոսություն, քրիստոնեությունից մինչև մեր օրերը: Հայկական բազմատեսակ տարազաձևերը ապացույցն են այն ոգեղեն ժառանգության, որ մենքժառանգել ենք ուրարտական շրջանից մինչև քրիստոնեություն, դեպի նորագույն պատմություն: Չնայած իր անցած հազարամյա ճանապարհին`ազգային մշակույթի այս կարևորագույն արժեքը երբևէ չի կորցրել իր արդիականությունն ու ինքնատիպությունը, չի ենթարկվել ժամանակիգայթակղությանը` պահպանելով իր մեջ հայ ժողովրդի հոգևոր և նյութական մշակույթի արտացոլանքը` պահպանելով իր մեջ իրեն բնորոշ ուրույնգունագեղությունը, զարդանախշերը, ասեղնագործության յուրահատկությունները, ավանդական նրբին ճաշակը` զուգակցված ձևի պարզությամբ,ուրվագծի խստությամբ, գեղարվեստական ձևավորումների հարուստ բազմազանությամբ: Նրանում վառ արտահայտվում է ժողովրդականվարպետների արհեստը՝ զարդարման, ապլիկացիայի, կաշվի, մետաղի, ջուլհակության և այլն: Գուցե այս ամենը ևս առիթ են հանդիսացել, որպեսզիիրենց աշխատություններում հայկական տարազին անդրադարձ կատարեն ինչպես հայազգի, այնպես էլ օտար պատմիչները: Դեռևս արմենոիդների ունրանց հագուստի մասին իրենց վկայություններում նշել են Քսենոփոնն ու Ստրաբոնը: Հեղինակների ակնարկային մեկ այլ վերլուծություններից պարզէ դառնում, որ օրինակ՝ վերնախավի հանդերձանքը բաժանվել է ենթախմբերի՝ թագավորական, իշխանական, զինվորական, եկեղեցական:
Տարազի համալիր հանդերձանքի վրա առկա յուրաքանչյուր զարդանախշ ունի իր խորհուրդն ու նշանակությունը: Վերջիններս բաժանվել են խմբերի՝շրջան, քառակուսի, խաչ, եռանկյունի, կետանախշ, թռչնանախշ և այլն: Օրինակ՝ կետանախշը մեկնաբանվել է իբրև սկիզբ-ելակետ և նախահիմք,քառակուսին արտահայտել է աշխարհի չորս կողմերի, տարվա չորս եղանակների, բնության չորս հիմնատարրերի գաղափարը:
Հայկական տարազի համալիր հանդերձանքում առկա ոչ մի դետալ պատահական չի ընտրվել, ինչի շնորհիվ էլ հայուհու տարազը առանձնացել է իրներդաշնակությամբ, իսկ տղամարդունը բնորոշել է հայ այրու ոգու խիզախությունը: Կնոջ տարազի բաղկացուցիչ մասն են կազմել նաև գլխիհարդարանքը, պարանոցազարդը, ապարանջանները, քունքազարդերը, ոտնամանները, գոտին, գոգնոցը և այլն: Չնայած հարևան ժողովուրդների հետունեցած իր տիպային առանձնահատկությանը՝ հայկական տարազն ունեցել է նաև նահանգային տարբերություններ: Կատարելովուսումնասիրություններ և ծանոթանալով այս գլխապտույտ բազմազանությանն ու բացառիկ նմուշներին` անընդունելի է համարվում այն, ինչ տեղի էունենում տարազի հետ մեր օրերում, մասնավորապես ժամանակակից կոլեկտիվներում: Քանզի տարազի միակ ներկայանալի դաշտ` որպեսայդպիսին, այսօր ծառայում են պարախմբերը, որոնց միջոցով տարազը, վերածնվելով բեմական կոստյումի, բարձրանում է բեմ` շարունակելով իրբազմադարյան պատմությունը մեկ այլ` պրոֆեսիոնալ հարթակից:
Օրինակ` գեղջկուհու տարազը կենցաղից բեմ բարձրացնելիս, ենթարկվում է մասնագիտական մշակման, հարմարեցվում է բեմի կանոններին,բեմադրության մեջ առկա պարային շարժումներին, կատարողների ֆիզիկական կառուցվածքին, ընդհանուր թեմային: Տեղին կլինի սահմանել հատուկպետական մակարդակի վերահսկողություն, քանզի այս դաշտում ծառացած խնդիրները շատ են: Անհրաժեշտ է մշակել հատուկ մեխանիզմ, որովկկարողանանք հասարակության լայն շերտերին ծանոթացնել դեռ արմեններից սերած ճիշտ մշակութային արժեքի հետ: Այնուհետ հետևողական լինելնրա ճիշտ վերականգնմանն ու կիրառմանը այս ասպարեզում: Օրինակ` Իսլանդիայում գործում է պետական հատուկ հանձնաժողով, որըվերահսկողություն է իրականացնում ազգային տարազի նկատմամբ:
Комментариев нет:
Отправить комментарий