среда, 1 апреля 2015 г.

ԵՐԵՔ ՈՏՔ


«Երեք ոտքը» կամ «Իչարաղլին», որը թուրքերեն նշանակում է «երեք ոտք կամ քայլ», Ջավախքում շատ սիրված ու տարածված պարաձև է։ Այս ձևին ենպատկանում շատ պարերորոնցից գրանցվել են «Ջամբար ամի» կամ «Չամբար ամի», «Պուդուդի» և «Երեք ոտք» անունը կրող մի շարք պարեր։

«Ջամբար ամի» պարանունը տեղացիները բացատրում են հետևյալ կերպՋամբարն անուն էիսկ «ամի» նշանակում է հորեղբայր։ «Ճամբար»նշանակում է գլխի ժապավենպարսկերեն՝ շրջանօղնաև՝ մանյակ կամ վարսակալ։ «Պուդուդի» նշանակում է պուտեր ունեցողխատուտիկ։Հավանաբար պարն այդպես անվանել են մանր քայլերի համար։

«Երեք ոտքի» բնորոշ ձևը համարվում է «Ջամբար ամին»։ Ջավախքի տարբեր գյուղերում և քաղաքներում պարը պահպանվել է հենց «Երեք ոտք»անունով։ «Երեք ոտք» պարաձևում քայլերը հիմնականում շեշտված ենայսինքն՝ քայլում են «ոտ զարկելով»։ Զարկերը կարևոր դեր են ունեցել պարինպատակադրման մեջ։ Այդ մասին տեղացիներն ասում են. «ոտը գետնին զարկելը չարքի համար էկզարկենք որ չարքը փչանա»։

Պարերգի բանավոր տեքստից մնացել են իրար հետ չառնչվող թուրքերեն մի քանի տող։ Սովորաբար պարում են զուռնայի նվագակցությամբբայցերբեմն օգտվում են պարերգերի տեքստերից։ Պարում են խառը։ Ձեռքերը բռնում են տարբեր ձևերովբայց ավելի տարածված է ափ ափի բռնելու ձևը։Արմունկները կիսածալվում են սուր անկյան տակդաստակները ուսերի բարձրության են։ Տեմպը դանդաղ էռիթմը՝ հավասարաչափ։ Պարեղանակը6/8 է։ Ամեն քայլ զբաղեցնում է 3/8 տևողություն։ Պարի բոլոր հաշիվներին կատարում են մեկ ծունկկոտրուկ։

Комментариев нет:

Отправить комментарий