Մըշու խըռը հայկական պարատեսակ է։ Այս պարաձևի երաժշտությունները նման են Քոչարու մեղեդիներին։ Սրա շարժումների թիվը ինչպես ևՔոչարունը նույնպես ութն է։ Այս պարի սխեման կարելի է վերագրել 2 գնալ 2 դառնալ պարատեսակին։ Սակայն ի տարբերություն Քոչարիպարատեսակի Մըշու խըռ պարատեսակը ունի իր սխեմայի ուրույն հիմքը, որը պահպանվում է նաև նրա արագ մասի ժամանակ և հիմնաված է այլտեսակի թռիչքների վրա։
Մըշու նշանակում է Մուշի, այսինքն Մուշ քաղաքի և մարզի անունով, իսկ խըռ ըստ որոշ մեկնաբանությունների նշանակում է մոխրագույն ձի կարմիրնշաններով։ Մըշու խըռ պարի թռիչքները կարող են լինել ձիու ցատկումը, ոստնումը, արշավումը, առավել ևս, որ խըռաթլի թուրքերենից նշանակում էձիավոր մոխրագույն ձիու վրա։
Մեկ այլ մեկնաբանությամբ խըռ բառը ունի երկակի նշանակություն.
սմբակների դոփյուն, թռչկոտում։
Երբեմն մեկնաբանվում է նաև ուղղակի Մշո թռիչքներ։
Այս պարատեսակում ըստ երևույթին ներկայացնում է ձիու վարքը, և ապա պարը արագանալուց նրա արշավումը։ Մըշու խըռի ժամանակ պարողներըկանգնում են ուս-ուսի, մի շարքով, ձեռք-ձեռքի բռնած, ներքև պարզած և ներքևում խաչված և մատները միահյուսված։
Комментариев нет:
Отправить комментарий