среда, 1 апреля 2015 г.

ԽՈՇ ԲԻԼԱԶԻԳ



Խոշ բիլազիգը Կարնո պարանմուշներից է՝ «Ապարանջանի պարի» տարբերակներից մեկը։ Այն կարելի է համարել աշխատանքային հազվագյուտպարանմուշ ոչ միայն հայ պարարվեստում։

«Խոշ բիլազիգը» առանձնահատուկ է աշխատանքի ընթացքն ու արարողությունները նկարագրող պարաքայլերովորոնքասեսվերարտադրում ենապարանջանի հյուսքըգործող հելունի շարժումները։ Ոտքերը հերթականությամբ կատարում են հելունի աշխատանք հիշեցնող պտուտաձևշարժումներ։

Այս պարը հայտնի է նաև տարբեր անուններով՝ «Հոս Բիլիզիգ», «Ոսկե ապարանջան», «Գոշ բիլեզիգ»։ Պարն ունի բավականին նման տարբերակներ,սակայն նրանցից յուրաքանչյուրը դիտվում էր որպես առանձին պար։ «Խոշ բիլազիգը» համեմատաբար թեթևբայց միաժամանակ վեհանձն պար է։

Աչքի է ընկնում ուսերի պահած դիրքովորը հայկական պարերին բնորոշ ինչ-որ յուրահատկություն ունի։ Ռիթմն արագ էինչը խորհրդանշում է պարիմաժորային՝ դրական բնույթի մասին։ Պարը հաճախ պարում են բաց պարաշրջանով։ Տվյալ դեպքում պարագլուխը կանգնում է պարաշրջանի աջկողմից։

Комментариев нет:

Отправить комментарий