Համշենահայերի շրջանում ամենատարածված պարերից է «Սրաբարը» («սրա» նշանակում է շարք, այսինքն՝ շարքով պար), որի տարատեսակներից էնաև «Հայսին բարը»:
Հայաստանի բոլոր գավառների հարսանիքներում ընդունված վերջաբան է «Հարսի պարը», որից հետո ավարտվել են և՛ պարերը, և՛ հարսանիքը: Այսպարը հատուկ արարողություն է: Համշենահայերը ևս «Հայսին բարը»՝ հարսի պարը, կատարել են այն ժամանակ, երբ հարսանիքը մոտեցել էավարտին: Պարին մասնակցել են բոլոր զույգերը: Այրիներին ու ամուրիներին արգելվել է մասնակցել: Հարսը պարաշրջան մտել է արդեն երեսը բաց:Պարը բոլորվել է միայն երեք շրջան, գերակշռող ուղղությունը միայն աջ է:
«Հայսին բարն» ունի մի առանձնահատկություն ևս: Այն կատարվում է երկու անգամ. առաջինը` հարսի տնից դուրս գալու ժամանակ, որպես հրաժեշտիպար, երկրորդը` հարսանիքի վերջում: Հարսի պարը միաժամանակ դառնում է սահմանագիծ` կյանքի մեկ շրջանն ավարտելու և մյուսն սկսելուհամար:
«Սրաբարն» ունի երգվող սիրային տեքստ, բայց հազվադեպ է պատահում, որ պարեն երգելով: Հիմնականում պարում են քեմոնայի նվագակցությամբ:Ունի հավասարաչափ ռիթմ, աստիճանաբար արագացող տեմպ:
Комментариев нет:
Отправить комментарий