среда, 1 апреля 2015 г.

ՄԸՇՈՒ ԽԸՌՌ


Մըշու խըռը հայկական պարատեսակ է։ Այս պարաձևի երաժշտությունները նման են Քոչարու մեղեդիներին։ Սրա շարժումների թիվը ինչպես ևՔոչարունը նույնպես ութն է։ Այս պարի սխեման կարելի է վերագրել 2 գնալ 2 դառնալ պարատեսակին։ Սակայն ի տարբերություն Քոչարիպարատեսակի Մըշու խըռ պարատեսակը ունի իր սխեմայի ուրույն հիմքը, որը պահպանվում է նաև նրա արագ մասի ժամանակ և հիմնաված է այլտեսակի թռիչքների վրա։
Մըշու նշանակում է Մուշի, այսինքն Մուշ քաղաքի և մարզի անունով, իսկ խըռ ըստ որոշ մեկնաբանությունների նշանակում է մոխրագույն ձի կարմիրնշաններով։ Մըշու խըռ պարի թռիչքները կարող են լինել ձիու ցատկումը, ոստնումը, արշավումը, առավել ևս, որ խըռաթլի թուրքերենից նշանակում էձիավոր մոխրագույն ձիու վրա։
Մեկ այլ մեկնաբանությամբ խըռ բառը ունի երկակի նշանակություն.
սմբակների դոփյուն, թռչկոտում։
Երբեմն մեկնաբանվում է նաև ուղղակի Մշո թռիչքներ։

Այս պարատեսակում ըստ երևույթին ներկայացնում է ձիու վարքը, և ապա պարը արագանալուց նրա արշավումը։ Մըշու խըռի ժամանակ պարողներըկանգնում են ուս-ուսի, մի շարքով, ձեռք-ձեռքի բռնած, ներքև պարզած և ներքևում խաչված և մատները միահյուսված։

ՔՈՉԱՐԻ


Քոչ արմատը ըստ երևույթին կապ ունի չամորձատված՝ չկրտած ոչխարի-խոյի գոչ, ղոչ և խոչ անվանումների հետ։ Ղոչ գոյական անունից առաջանում էղոչաղ ածականը՝ համարձակ, խիզախ, քաջ։ Խոյի անվանն են վերաբերվում նաև խոյին որպես տոտեմի պաշտամունքի երկրպագության հետ կապվածհետևյալ տերմինները.
Խոյակ - սյունագլուխը սյան վրա։ Այդպիսի սյունագլուխը ուներ ոլորուն եղջյուրով (պոզով) խոյի գլխի ձև։ Ավելի ուշ խոյակում՝ սյունագլխում թողվեցմիայն աստիճանաբար ոճավորված ոլորուն ձև ստացած եղջյուրները։
Տոտեմական սյունագլուխ – խոյակի պատկերացումից առաջացել է խոյակապ ածականը – խոյով կապված (խոյի կողմից կապված), վերածվածհոյակապ շքեղ, պերճ, հրաշալի, (ինչպես ուժով՝ հզորությունով սրբազան, նաև նախնի – խոյի հզորությանը պատկանող)։ Ամենայնհավանականությամբ Հոյ – Հայ, հայ ժողովրդի հիմնադիր՝ նախահայր, առասպելական առաջնորդներից մեկի անունը, կապված է տոտեմ Խոյիկենդանական պատկերի անվան հետ, ճիշտ այնպես, ինչպես նրա հոր Բազուկի անվան հիմքում ընկած բուսական պատկերը(կերպարը) կապված էտոտեմ ճյուղի- Բազուկի հետ։ Հոյ անունը դրա հետ նշանակում է տիրակալ, գլխավոր ղեկավար, ինչը որ համընկնում է հոտում Խոյ տոտեմի դերի հետորպես առաջնորդ, որպես պարագլուխ։

ՍՐԱԲԱՐ


Համշենահայերի շրջանում ամենատարածված պարերից է «Սրաբարը» («սրա» նշանակում է շարք, այսինքն՝ շարքով պար), որի տարատեսակներից էնաև «Հայսին բարը»:

Հայաստանի բոլոր գավառների հարսանիքներում ընդունված վերջաբան է «Հարսի պարը», որից հետո ավարտվել են և՛ պարերը, և՛ հարսանիքը: Այսպարը հատուկ արարողություն է: Համշենահայերը ևս «Հայսին բարը»՝ հարսի պարը, կատարել են այն ժամանակ, երբ հարսանիքը մոտեցել էավարտին: Պարին մասնակցել են բոլոր զույգերը: Այրիներին ու ամուրիներին արգելվել է մասնակցել: Հարսը պարաշրջան մտել է արդեն երեսը բաց:Պարը բոլորվել է միայն երեք շրջան, գերակշռող ուղղությունը միայն աջ է:

«Հայսին բարն» ունի մի առանձնահատկություն ևս: Այն կատարվում է երկու անգամ. առաջինը` հարսի տնից դուրս գալու ժամանակ, որպես հրաժեշտիպար, երկրորդը` հարսանիքի վերջում: Հարսի պարը միաժամանակ դառնում է սահմանագիծ` կյանքի մեկ շրջանն ավարտելու և մյուսն սկսելուհամար: 


«Սրաբարն» ունի երգվող սիրային տեքստ, բայց հազվադեպ է պատահում, որ պարեն երգելով: Հիմնականում պարում են քեմոնայի նվագակցությամբ:Ունի հավասարաչափ ռիթմ, աստիճանաբար արագացող տեմպ:

ԹՌԹՌՈՒԳ


«Պար» բառը համշենահայերի բարբառում գործածվում է «բար» արտասանությամբ: Համշենցիները պարել են Նոր Տարուն, Սուրբ Ծննդին,Ջրօրհնեքին, Բարեկենդանին, Զատկին, Մեռելոցին, որը ոչ թե ողբի, այլ նախնիների հիշատակության տոնն էր, ուխտի գնալիս ու մատաղ անելիս:Ամենից շատ պարել են Բարեկենդանի օրերին: «Բարգենդօնքին» հարսանյաց օրեր են եղել: Հարսանիքներին, Բարեկենդանի նշված օրերին, Զատկինհիմնականում կատարվել են տղամարդկանց պարեր: Բոլոր տղամարդկանց անվանել են «գդռիճ»: Իսկ մյուս տոներին պարել են խառը կազմով (թե՛տղամարդիկ, թե՛ կանայք): Բարեկենդանին և հարսանիքներին միայն «կլոր բար» են պարել:

Համշենահայերը պարել են դհոլ-զուռնայի նվագակցությամբ, գործածել են մեծ բուրան, միջին և փոքր զուռնա: Դհոլը զարկել են գետնին դրած:Երաժշտական մյուս գործիքներից գործածել են քեմոնա (քեամանի), պարկապզուկ, փող, հովվական սրինգ՝ կավալ: Որոշ պարեր կատարել են նաևերգեցողության ուղեկցությամբ:

«Թռթռուգ», «թիթրեմե» նշանակում է դող, ցնցում, սարսուռ, սարսափ: Այն «գդրիճների»` կտրիճների պար է: Ոտքերի շարժումներն ունենհարձակողական և պաշտպանողական ռազմական պարի տարրեր։ Պարողները միաժամանակ ամբողջ մարմնով, թևերով, ուսերով երերում, թրթռումեն: Նկարագրողներից ոմանք ձեռքերի շարժումները` թրթռոցները մեկնաբանում են որպես թռչունների թևերի թափահարումներ, ինչի մասին էլ մեզհուշում է հենց պարի անվանումը:

ԽՈՇ ԲԻԼԱԶԻԳ



Խոշ բիլազիգը Կարնո պարանմուշներից է՝ «Ապարանջանի պարի» տարբերակներից մեկը։ Այն կարելի է համարել աշխատանքային հազվագյուտպարանմուշ ոչ միայն հայ պարարվեստում։

«Խոշ բիլազիգը» առանձնահատուկ է աշխատանքի ընթացքն ու արարողությունները նկարագրող պարաքայլերով, որոնք, ասես, վերարտադրում ենապարանջանի հյուսքը, գործող հելունի շարժումները։ Ոտքերը հերթականությամբ կատարում են հելունի աշխատանք հիշեցնող պտուտաձևշարժումներ։

Այս պարը հայտնի է նաև տարբեր անուններով՝ «Հոս Բիլիզիգ», «Ոսկե ապարանջան», «Գոշ բիլեզիգ»։ Պարն ունի բավականին նման տարբերակներ,սակայն նրանցից յուրաքանչյուրը դիտվում էր որպես առանձին պար։ «Խոշ բիլազիգը» համեմատաբար թեթև, բայց միաժամանակ վեհանձն պար է։

Աչքի է ընկնում ուսերի պահած դիրքով, որը հայկական պարերին բնորոշ ինչ-որ յուրահատկություն ունի։ Ռիթմն արագ է, ինչը խորհրդանշում է պարիմաժորային՝ դրական բնույթի մասին։ Պարը հաճախ պարում են բաց պարաշրջանով։ Տվյալ դեպքում պարագլուխը կանգնում է պարաշրջանի աջկողմից։

ՇԱՎԱԼԻ


«Շավալին» Կարնո հին շորորաձև երգ-պար է: Կարնո նահանգի տարբեր շրջաններում շատ կան պարեր, որոնք կատարվում են այս մեղեդունվագակցությամբ: Թեև Կարնո նահանգում ամենատարածված «Շավալին» 6/8 տեմպով է, պարի որոշ տարատեսակներ կատարել են 10/16 տեմպունեցող մեղեդու նվագակցությամբ: Ոմանք պարին տալիս են «Շավալի» անունը:
«Շավալին» հարսանեկան պարի մաս է կազմել և մինչ օրս հիշվում է որպես պարտադիր կատարվող հարսանեկան պար։ Ոմանք նույնիսկ այնհամարում են միայն հարսանեկան պար, հիշատակվում է նաև որպես խնամու պար։
Պարը կլոր է, կատարում են խառը՝ հիմնականում միջին տարիքի տղամարդիկ ու կանայք: Պարում են շրջանով՝ երբեմն բացելով շրջանը: Ձեռքերըբռնում են ճկույթներով, ափերը պահում են ուսերի բարձրությամբ: Տեմպը միջին արագության է, ռիթմը՝ հավասարաչափ:

Պարային քայլերն են․

  • 1․ ձախ ոտքով քայլ դեպի ձախ՝ մարմինը շորորաձև պտտելով դեպի ձախ,
  • 2. աջ ոտքը միացնել ձախին՝ ընդունելով մարմնի ծանրությունը և մարմինը շորորաձև պտտելով դեպի աջ,
  • 3-4 և 5-6 քայլերին՝ համապատասխանաբար կրկնել առաջին երկու պարաքայլերը.
  • 7. կրկնել առաջին քայլը,
  • 8. աջ դարձում կատարելով՝ աջ ոտքը խաղացնել՝ 45 աստիճանով դեպի աջ թեքելով,
  • 9. ձախ դարձում կատարելով՝ ձախ ոտքը խաղացնել՝ 45 աստիճանով դեպի ձախ թեքելով,
  • 10. կրկնել 8-րդ շարժումը,
  • 11. աջ թեքված մարմնով աջ ոտքով քայլ կատարել դեպի աջ,
  • 12. աջ թեքված մարմնով ձախ ոտքով քայլ կատարել դեպի աջ,
  • 13. ձախ ոտնաթաթի վրա պտտվելով՝ ուղղել մարմինը՝ միաժամանակ մարմնի ծանրությունը տեղափոխելով աջ ոտքի վրա,
  • 14. ձախ ոտքը խաղացնել՝ 45 աստիճանով դեպի ձախ թեքելով:

ԵՐԵՔ ՈՏՔ


«Երեք ոտքը» կամ «Իչարաղլին», որը թուրքերեն նշանակում է «երեք ոտք կամ քայլ», Ջավախքում շատ սիրված ու տարածված պարաձև է։ Այս ձևին ենպատկանում շատ պարեր, որոնցից գրանցվել են «Ջամբար ամի» կամ «Չամբար ամի», «Պուդուդի» և «Երեք ոտք» անունը կրող մի շարք պարեր։

«Ջամբար ամի» պարանունը տեղացիները բացատրում են հետևյալ կերպ. Ջամբարն անուն է, իսկ «ամի» նշանակում է հորեղբայր։ «Ճամբար»նշանակում է գլխի ժապավեն, պարսկերեն՝ շրջան, օղ, նաև՝ մանյակ կամ վարսակալ։ «Պուդուդի» նշանակում է պուտեր ունեցող, խատուտիկ։Հավանաբար պարն այդպես անվանել են մանր քայլերի համար։

«Երեք ոտքի» բնորոշ ձևը համարվում է «Ջամբար ամին»։ Ջավախքի տարբեր գյուղերում և քաղաքներում պարը պահպանվել է հենց «Երեք ոտք»անունով։ «Երեք ոտք» պարաձևում քայլերը հիմնականում շեշտված են, այսինքն՝ քայլում են «ոտ զարկելով»։ Զարկերը կարևոր դեր են ունեցել պարինպատակադրման մեջ։ Այդ մասին տեղացիներն ասում են. «ոտը գետնին զարկելը չարքի համար է. կզարկենք որ չարքը փչանա»։

Պարերգի բանավոր տեքստից մնացել են իրար հետ չառնչվող թուրքերեն մի քանի տող։ Սովորաբար պարում են զուռնայի նվագակցությամբ, բայցերբեմն օգտվում են պարերգերի տեքստերից։ Պարում են խառը։ Ձեռքերը բռնում են տարբեր ձևերով, բայց ավելի տարածված է ափ ափի բռնելու ձևը։Արմունկները կիսածալվում են սուր անկյան տակ, դաստակները ուսերի բարձրության են։ Տեմպը դանդաղ է, ռիթմը՝ հավասարաչափ։ Պարեղանակը6/8 է։ Ամեն քայլ զբաղեցնում է 3/8 տևողություն։ Պարի բոլոր հաշիվներին կատարում են մեկ ծունկկոտրուկ։