среда, 1 апреля 2015 г.

ՇԱՎԱԼԻ


«Շավալին» Կարնո հին շորորաձև երգ-պար էԿարնո նահանգի տարբեր շրջաններում շատ կան պարերորոնք կատարվում են այս մեղեդունվագակցությամբԹեև Կարնո նահանգում ամենատարածված «Շավալին» 6/8 տեմպով էպարի որոշ տարատեսակներ կատարել են 10/16 տեմպունեցող մեղեդու նվագակցությամբՈմանք պարին տալիս են «Շավալի» անունը:
«Շավալին» հարսանեկան պարի մաս է կազմել և մինչ օրս հիշվում է որպես պարտադիր կատարվող հարսանեկան պար։ Ոմանք նույնիսկ այնհամարում են միայն հարսանեկան պարհիշատակվում է նաև որպես խնամու պար։
Պարը կլոր էկատարում են խառը՝ հիմնականում միջին տարիքի տղամարդիկ ու կանայքՊարում են շրջանով՝ երբեմն բացելով շրջանըՁեռքերըբռնում են ճկույթներովափերը պահում են ուսերի բարձրությամբՏեմպը միջին արագության էռիթմը՝ հավասարաչափ:

Պարային քայլերն են

  • 1․ ձախ ոտքով քայլ դեպի ձախ՝ մարմինը շորորաձև պտտելով դեպի ձախ,
  • 2. աջ ոտքը միացնել ձախին՝ ընդունելով մարմնի ծանրությունը և մարմինը շորորաձև պտտելով դեպի աջ,
  • 3-4 և 5-6 քայլերին՝ համապատասխանաբար կրկնել առաջին երկու պարաքայլերը.
  • 7. կրկնել առաջին քայլը,
  • 8. աջ դարձում կատարելով՝ աջ ոտքը խաղացնել՝ 45 աստիճանով դեպի աջ թեքելով,
  • 9. ձախ դարձում կատարելով՝ ձախ ոտքը խաղացնել՝ 45 աստիճանով դեպի ձախ թեքելով,
  • 10. կրկնել 8-րդ շարժումը,
  • 11. աջ թեքված մարմնով աջ ոտքով քայլ կատարել դեպի աջ,
  • 12. աջ թեքված մարմնով ձախ ոտքով քայլ կատարել դեպի աջ,
  • 13. ձախ ոտնաթաթի վրա պտտվելով՝ ուղղել մարմինը՝ միաժամանակ մարմնի ծանրությունը տեղափոխելով աջ ոտքի վրա,
  • 14. ձախ ոտքը խաղացնել՝ 45 աստիճանով դեպի ձախ թեքելով:

Комментариев нет:

Отправить комментарий