«Երեք ոտքը» կամ «Իչարաղլին», որը թուրքերեն նշանակում է «երեք ոտք կամ քայլ», Ջավախքում շատ սիրված ու տարածված պարաձև է։ Այս ձևին ենպատկանում շատ պարեր, որոնցից գրանցվել են «Ջամբար ամի» կամ «Չամբար ամի», «Պուդուդի» և «Երեք ոտք» անունը կրող մի շարք պարեր։
«Ջամբար ամի» պարանունը տեղացիները բացատրում են հետևյալ կերպ. Ջամբարն անուն է, իսկ «ամի» նշանակում է հորեղբայր։ «Ճամբար»նշանակում է գլխի ժապավեն, պարսկերեն՝ շրջան, օղ, նաև՝ մանյակ կամ վարսակալ։ «Պուդուդի» նշանակում է պուտեր ունեցող, խատուտիկ։Հավանաբար պարն այդպես անվանել են մանր քայլերի համար։
«Երեք ոտքի» բնորոշ ձևը համարվում է «Ջամբար ամին»։ Ջավախքի տարբեր գյուղերում և քաղաքներում պարը պահպանվել է հենց «Երեք ոտք»անունով։ «Երեք ոտք» պարաձևում քայլերը հիմնականում շեշտված են, այսինքն՝ քայլում են «ոտ զարկելով»։ Զարկերը կարևոր դեր են ունեցել պարինպատակադրման մեջ։ Այդ մասին տեղացիներն ասում են. «ոտը գետնին զարկելը չարքի համար է. կզարկենք որ չարքը փչանա»։
Պարերգի բանավոր տեքստից մնացել են իրար հետ չառնչվող թուրքերեն մի քանի տող։ Սովորաբար պարում են զուռնայի նվագակցությամբ, բայցերբեմն օգտվում են պարերգերի տեքստերից։ Պարում են խառը։ Ձեռքերը բռնում են տարբեր ձևերով, բայց ավելի տարածված է ափ ափի բռնելու ձևը։Արմունկները կիսածալվում են սուր անկյան տակ, դաստակները ուսերի բարձրության են։ Տեմպը դանդաղ է, ռիթմը՝ հավասարաչափ։ Պարեղանակը6/8 է։ Ամեն քայլ զբաղեցնում է 3/8 տևողություն։ Պարի բոլոր հաշիվներին կատարում են մեկ ծունկկոտրուկ։
Комментариев нет:
Отправить комментарий