воскресенье, 1 марта 2015 г.

ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ «ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԻՑ

 
1) Հայության համար մի ցավոտ ցնորք է դարձել այդ «Հայաստանը», մի ավետյաց երկիր, դյութական մի անուն:
2) Մենք ուզում ենք ճչալ, որովհետեւ երբ ցավ ես զգում, խոհեմ լինել չես ուզում. մենք ուզում ենք աղաղակել, որովհետեւ երբ սիրելին տանջվում է, խոհեմության խորհուրդներն անզոր են, իսկ այդ աղաղակի ապարդյուն լինելու մասին չեն մտածում:
3) Ինչպես էլ լինի, ինչ գնով էլ լինի, ինչ հետեւանք էլ ունենա՝ միեւնույն է -«դեպի Հայաստան»: «Հայաստանը պետք է ազատվի». անդրդվելի մի պնդում է սա, որի հանդեպ ոչ մի ուժ չի կարող կանգնել, որին ոչ մի արգելք չի կարող կասեցնել:
4) Մի՞թե կարող ենք սառնասիրտ լինել մենք, երբ այժմ դրված է այդ հարցը, երբ կանգնած ենք նրա այս կամ այն լուծման հանդեպ:
 
5) Ուրեմն էական խնդիրը մեկ է՝ հայության կուլտուրայի ապագայի ապահովումը:
6) Բոլորովին միեւնույն է, թե ո՛ր ազգից է եւ ի՛նչ համազգեստ ունի հագին այն ոստիկանը, որն իրենից կաշառք է պահանջում կամ որն իրեն ծեծում է…
7) Հայության բերանը հայերեն չի խոսում, հայության շուրթերը հայերեն բառեր չեն կարող արտասանել:
8) Ճանաչել, գիտենալ, սիրել մայրենի գրականությունը, արվեստը, լեզուն, դա չի նշանակում գոհանալ նրա ներկա դրությամբ, այլ հենց ընդհակառակը. եթե լիներ այդ սերը, նրա ներկան այդքան ողորմելի չէր լինի եւ ապագան՝ այդքա՜ն անհույս ու անհավատալի:
9) Մեզանում շարունակ մատնանիշ են անում գրականության, արվեստի, մամուլի, դպրոցի անկյալ վիճակը եւ դրանով արդարացնում իրենց անտարբերությունը դեպի այդ ամենը:
10) Որպիսի՞ Հայաստան եք ուզում կառուցել դուք, որ չեք ուզում ճանաչել այդ հոգեղեն Հայաստանը:
11) Դուք, որ ինքնակոչ հյուրեր եք այսօրվա արյունալի հանդեսում, մի՞թե չեք զգում ձեր դրության տարօրինակությունը, անհարմարությունը:
12) Դուք, որ հարսանյաց հյուր եք միշտ եւ երբեք ազնիվ աշխատանքի եւ սրտակեղեք ցավի հետ լինել չկամեցաք մեզանում:
13) Դուք, որ ժառանգ եք դարձել մեր հայրենիքի եւ երբեք չեք գնահատել նրա հոգեղեն ավանդը: Բայց կանցնի այս արյունալի հանդեսը, որի մեջ դուք ինքնակամ եւ ինքնակոչ թամադա եք դարձել, եւ կգա նորից տաժանելի ու չարքաշ աշխատանքի առօրեականը, եւ դուք, եկվորներ, նորից կփախչեք այնտեղ, ուր ձեր որկորն ավելի կուշտ է, ուր ձեր որջն՝ ավելի տաք…
14) Հոգեւոր Հայաստանի կառուցման ծանր ու վշտալի, բայց ազնիվ աշխատանքը կվերցնեն իրենց վրա նրանք, ում դուք չեք ճանաչել երբեք, չեք ուզում ճանաչել այսօր եւ չեք կամենա ճանաչել առավել եւս վաղը: Անուններ տալու կարիք չկա, ձեր սրտին ոչինչ չեն ասի այդ անունները:
15) Մենք թերահավատ ենք դեպի այդ՝ մի հարվածով, մի թեկուզ հերոսական ճիգով ստեղծվելիք Հայաստանը: Մեր
16) Հայության հավաքում կամ հայության կազմակերպում գաղափարական իմաստով – ահա՛ ինչ եմ հասկանում ես Հոգեւոր Հայաստան ասելով:
17) Ես ոչ մի արժեք չեմ տալիս այն ազգությանը, որ արտաքին սահմաններով է պահպանում իր ինքնությունը, եւ որ գլխավորն է՝ մի ինքնություն, որ կարիք էլ չկա պահպանելու:
18) Բացի արտաքին արգելքները հաղթահարելուց, ամեն մի՝ ազգ կազմելու ցանկություն ու կամք ունեցող ժողովուրդ անդադար պիտի ստեղծի այն արժեքները, որոնք նրաինքնության առհավատչյաներն են:
19) Չպետք է ծույլերի հոգեբանությամբ հույսներս դնենք լոկ արտաքին հրաշքների վրա. չպետք է մեզ կերակրենք այն հավատով, որ մի արտաքին փոփոխություն, մի դյութական ձեռք մեզ ազգ կդարձնի: Չպետք է կամենանք մեր հույսը եւ ապագան նյութական Հայաստան գաղափարի վրա հիմնել, այլ պիտի տենչանք ու աշխատենք Հոգեւոր Հայաստանի համար:
20) Չկամենանք շքեղ շենքերի հայրենիք դարձնել մեր Հայրենիքը, հոգու եւ մտքի՛ հպարտությամբ ճոխացնենք նրան:
21) Մի Րաֆֆի, մի Արծրունի, մի Նալբանդյան, մի Դուրյան նույնպես ասպետներ են, գուցե ավելի մեծ հերոսներ են, քան նրանք, որ կռվի դաշտում են զոհաբերում իրենց կյանքը:
22) Մեր երկիրը ավերակների երկիր է, ավերված մի Հայրենիք, որ մենք այսօր կամենում ենք կենդանացնել, որին կամենում ենք նոր կյանքի կոչել:
23) Քննեցեք ձեր սիրտը եւ նայեցեք, թե կա՞ արդյոք այնտեղ հավատ, որով պիտի կենդանանա մեր այդ Հոգեւոր Հայաստանը. եթե չկա, ապա զուր են ձեր ջանքերը նյութական Հայաստանի համար… Նա չի կենդանանա:
24) Չպետք է մատնանիշ անել արտաքին արգելքներն ու խոչընդոտները՝ դրանք միշտ կան, եւ դրանց դեմ, այո՛, պետք է կռվել:
 

суббота, 28 февраля 2015 г.

ՈՂԲԱԼ ՊԵՏՔ ՉԷ, ՊԵՏՔ Է ՀԱՎԱՏԱԼ


Մովսես Խորենցին իր  «Ողբ» ստեղծագործության մեջ քննադատում է բոլորին՝ առանց բացառության։ Այդպես բոլորին քննադատելու համար առաջին հերթին պետք նա ինքը անթերի լիներ։ Բայց մի՞թե Մովսես Խորենացին անթերի էր։ Իհարկե ոչ, որովհետև աշխարհում չկան անթերի մարդիկ։ Ավելի լավ է սկզբում տեսնել սեփական աչքի միջի գերանը և հետո նոր ուրինշների աչքի միջի փուշը։ Չնայած որ Մովսես Խորենացու «Ողբ» ստեղծագործության մեջ շատ վիճելի հարցեր կան, այնուամենայնիվ նրա որոշ հատվածներ համապատասխանում են մեր օրերի հետ։ Օրինակ՝ կրոնավորների մասին հատվածը, որտեղ գրված էր, որ նրանք կեղծավոր ու ցուցամոլ են, ավելի պատվասեր են քան Աստվածասեր։ Հայաստանում կան շատ քահանաներ, քարոզիչներ, անունով քրիստոնյաներ, եկեղեցականներ որոնց նպատակը ոչ թե Աստծուն ծառայելն է, այլ դրա միջոցով մեծ համբավ ու պատիվ ձեռք բերելը։ Մարդկանց մեծամասնությունն էլ ասում է, որ քրիստոնյա է, որովհետև նրանց այդպես են սովորեցրել։ Բայց եթե այդ «քրիստոնյաին» հարցնում ենք, թե ի՞նչ տեսք ունի Աստվածաշունչը, կամ, թե ի՞նչ է պատվիրել անել Աստված, կամ արդյո՞ք սիրում են Աստծուն, արդյո՞ք աղոթում են, նրանք հարցական և զարմացած հայացքով քեզ են նայում։ Շատերը զարմանում են, թե ինչպես կարելի է սիրել մեկին և խոսել մեկի հետ ում երբեք չեն տեսել։ Կամ աղոթք ասելով նրանք հասկանում են պարզապես անգիր արած բառեր ասել առանց հասկանալու դրանց իմաստը։ Բայց քրիստոնեությունը ավելին է քան պարզապես կրոն լինելը։ Դա ապրելակերպ է այլ ոչ թե կրոն։ Այն հատվածը որտեղ Մովսես Խորենացին փնովում էր ուսուցիչներին իմ կարծիքով չի համապատասխանում մեր օրերի հետ։ Ինչքանով որ ես եմ նկատել մեր օրերի ուսուցիչները, կարելի է ասել, որ առանց վարձատրության իրենց նյարդերի և առողջության հաշվին փորձում են տալ իրենց ունեցած գիտելիքները աշակերտներին։ Եվ շատ հազվադեպ են հանդիպում այնպիսի ուսուցիչներ որոնք համապատասխանում են Մովսես Խորենացու նկարագրած փառասեր, ինքնահավան, փողով գնված կերպարի հետ։ Ինչ վերաբերում է աշակերտներին, որոնց մասին Մովսես Խորենացին գրում է, որ սովորելու մեջ ծույլ են, սովորեցնելու մեջ փութաջան և դեռ չսովորած աստվածաբաններ են, կասեմ, որ մեր օրերում դա այդքան էլ այդպես չէ։ Ես համաձայն եմ, որ հիմա աշակերտները սովորելու մեջ ծույլ են, բայց սա իհարկե չի վերաբերում բոլորին, որովհետև, բարեբախտաբար, մեր իրականության մեջ դեռ կան սովորելու մեջ էլ փութաջան լուսավոր կետեր, ովքեր դեռ շատ պետք է ծաղկեցնեն Հայաստանը։ Ցավոք սրտի, մեր օրերում աշակերտները ընդհանրապես չեն հետաքրքրվում աստվածաբանությամբ։ Նրանց մեծ մասը անգամ չունի սեփական կրոնական կողմնորոշում։ Նրանք կամ «քրիստոնյաներ» են, ինչպես վերևում նշեցի, որովհետև նրանց այդպես են սովորեցրել, կամ էլ ասում են, որ ուղակի ապրում են և չգիտեն, թե որ կրոնի հետևորդ են։ Ահա սա էլ ապացույցը, որ նրանք չեն հետաքրքրվում աստվածաբանությամբ, այլապես գոնե սեփական կրոնական կողմնորոշում կունենային ։ Մովսես Խորենացին գրում է նաև սուտ, տմարդի, իրավունքները չպաշտպանող, կաշառակեր դատավորների մասին։ Մեր օրերում դատավորների մեծ մասը հենց այսպիսին է։ Հայաստանի օրինակով, Մովսես Խորենացու նկարագրած ապստամբ, գող, ավերիչ, կաշառակեր իշխանները նույնպես համապատասխանում են մեր օրերի հետ։ Նա գրում է թույլ, զենք ատող, ծույլ, հարբեցող զինվորների մասին։ Բայց մեր օրերում զինվորները, չնայած վատ  և անմարդկային պայմանների, ինքնամոռաց ծառայում են և անգամ կյանքի գնով պաշտպանում են իրենց հայրենիքը։

Մովսես Խորենացին գրում է, որ այս ամենը ապացույց է այն բանի, որ Աստված մեզ թողել է, սակայն Աստված երբեք էլ չի թողնում իրեն հավատացողներին։ Այլ հարց է մեր չար թագավորների անաստված լինելը։ Այ՛ո, աստվածավախ և աստվածապաշտ թագավորը կարող է Աստծո բարեհաճությանը արժանացնել իր ժողովրդին։ Թագավորի աղոթքներով կարող է ազգը օրհնված լինել։ Սակայն, մենք Հայաստանի պարագայում տեսնում ենք ճիշտ հակառակ պատկերը։ Գող և սրբապիղծ թագավորների պատճառով, կարծես Աստված երես թեքած լինի մեր խեղճ ժողովրդից։ Ամեն տարի ականատես ենք լինում, թե ինչպես է խեղճ գյուղացու բերքը փչանում եղանակի անբերանպաստ պայմանների պատճառով, տեսնում ենք, բազմաթիվ սոված ընտանիքներ, աղքատ ծերեր, անճարությունից ելք չգտնող երիտասարդներ, որոնք ստիպված են լքել հայրենիքը, իրենց ընտանիքին հանապազօրյա հացով ապահովելու համար։ Սակայն Աստված բարի է, նա իրեն հուսացողին ամոթով չի թողնի։ Աղոթե՛ք հայ ժողովուրդ, և թող սրբապիղծ թագավորների անեծքը չմոտենա ձեզ։ Թող Աստծո ողորմածությամբ փրկվենք այս իշխանությունների ծանր լուծից։  Աստված մեծ է և մեծ է նրա ողորմածությունը։  Փառք տիրոջը։


 

пятница, 27 февраля 2015 г.

ՊԱՀԱՆՋԱՐԿ ԵՎ ԱՌԱՋԱՐԿ




Պահանջարկը ապրանքների և ծառայությունների նկատմամբ սպառողների գնողունակությունն է։ Ապրանքի գնի բարձրացման հետ նվազում է այդ ապրանքի պահանջարկը, իսկ գնի նվազումը հանգեցնում պահանջարկի մեծացմանը։

Այսինքն, եթե բարձրանա որևէ ապրանքի գին, պահանջարկը անխուսափելիորեն կնվազի, քանի որ կնվազի սպառողի գնողունակությունը։

Օրինակ՝ այն երկրներում որտեղ խմելու ջուրը վաճառվում է բարձրանում է ջրի գինը։ Դրա հետևանքով նվազում է նաև նրա պահանջարկը։ Մարդկանց գնողունակությունը մնում է անփոփոխ և նրանք ստիպված են տնտեսել՝ նվազեցնելով իրենց օրական խմելու ջրի քանակը։ Եթե խմելու ջրի գինը նվազում է, ապա մարդիկ ավելի շատ են գնում և խմում ջուր։  Դիտարկենք մեկ այլ օրինակ՝  բժիշկը ստանում է 500 դոլար աշխատավարձ և ամեն օր տուն գնալուց գնում է 3 շիշ ջուր։ Երկրում ինչ-որ վիրուսի համաճարակ է սկսվում և բժշկի աշխատավարձը դառնում է 1000 դոլար։ Բնականաբար նա արդեն տուն գնալուց կգնի ավելի շատ ջուր օրինակ՝ 5 շիշ։ Եթե երկրի բնակչության առողջական վիճակը գտնվի շատ լավ վիճակում և բժշկի աշխատվարձը նվազի, նա կգնի ավելի քիչ ջուր և ջրի պահանջարկը բնականաբար կնվազի։

Պահանջարկի փոփոխության պատճառ կարող են լինել նաև ոչ գնային գործոններ։ Oրինակ՝ սպառողական ճաշակի փոփոխությունը, գնորդների քանակը, սպասումների փոփոխությունը և այլն։

Օրինակ՝  նվազել է սովորական համակարգիչների պահանջարկը քանի որ սպառողների ճաշակը փոխվել է։ Մարդիկ նախընտրում են ավելի փոքր, հարմարավետ և ժամանակակից գործիքներ, օրինակ՝ պլանշետներ։ Կամ նվազել է գրքերի պահանջարկը, որովհետև մարդիկ նախընտրում են դրանք ընթերցել օնլայն տարբերակով։ Այստեղ փոխվում սպառողների ճաշակը և մենք տեսնում ենք միմյանց փոխարինող ապրանքների օրինակներ։

Գնորդների քանակը նույնպես կապ ունի։ Օրինակ՝ Քաջարանի բնակչությունը, որը զբաղվում էր հողագործությամբ ինչ-ինչ պատճառներով արտագաղթում է։ Այս դեպքում բնականաբար նվազում է թունաքիմիկատների պահանջարկը, որոնք օգնում էին պայքարել այն վնասատուների դեմ, որոնք վնասում էին հողը։ Սակայն ցավոք սրտի այս դեպքում թունաքիմիկատները չօգնեցին Քաջարանի բնակչությանը պայքարել վնասատուների դեմ և նրանք ստիպված արտագաղթեցին, որովհետև այն հողը, որի մշակմամբ նրանք զբաղվում էին արդեն չկար։ Վնասատուներին հաջողվել էր ամբողջությամբ վերացնել այն և ոչ մի թունաքիմիկատ չէի կարող պաշտպանել հողը վնասատուներից։

Կան նաև միմյանց փոխլրացնող ապրանքներ։ Այսինքն մի ապրանքի գնի փոփոխությունը ազդում է մյուս ապրանքի պահանջարկի վրա։ Օրինակ՝ հեռախոսը չի կարող աշխատել առանց քարտի։ Սովորական հեռախոսը արժե 200 դոլար։ Եթե հեռախոսի քարտի գինը բարձրանա և դառնա, օրինակ 500 դոլար, բնականաբար տեղի կունենա հեռախոսի պահանջարկի կտրուկ նվազում։

Պահանջարկի առաձգականությունը գնի փոփոխության ազդեցության աստիճանն է պահանջարկի մեծության վրա։

Պահանջարկը լինում է առաձգական, ոչ առաձգական և միավոր առաձգական։

Օրինակ՝ ձմռանը բանջարեղենի գինը աճում է 50%-ով։ Բնականաբար գնի այդ փոփոխությունը ազդում է նրա պահանջարկի վրա և եթե ամռանը վաճառվում էր, օրինակ, 100կգ  լոլիկ, ձմռանը վաճառվում է 30կգ։ Այստեղ լոլիկի պահանջարկը առաձգական է, որովհետև նրա գնի բարձրացումը ազդում է պահանջարկի վրա։

Առաջարկը բարիքի այն քանակությունն է, որն արտադրողը ցանկանում է և կարող է արտադրել, ներկայացնելով վաճառքի՝ շուկայական գնի պայմաններում։

Բարիքի գնի աճի պայմաններում մեծանում է դրա առաջարկը, իսկ նվազման պարագայում՝ նվազում։

Օրինակ՝ կաթնամթերքի գինը նվազում է 50%-ով։ Բնականաբար կաթնամթերքի պահանջարկը մեծանում է և առաջարկը նվազում։ Եթե այդ նույն կերպով կաթնամթերքի  գինը բարձրանա 50%-ով, ապա բնականաբար դրա պահանջարկը կնվազի և առաջարկը կմեծանա, որովհետև արդեն ձեռնտու կլինի կաթնամթերք  վաճառելը։

Առաջարկը կարող է նաև փոփոխվել ոչ գնային գործոնների ազդեցությամբ։ Դրանք են՝ բնական գործոններ՝ արտակարգ իրավիճակներ, տեխնոլոգիաներ, հարկեր և դոտացիաներ, արտաքին ազդեցություններ կամ այլ ապրանքների գներ և այլն։

Արտակարգ իրավիճակների ժամանակ, օրինակ, դիտարկենք բնական աղետների իրավիճակները, կտրուկ նվազում է թղթադրամի և թանկարժեք իրերի պահանջարկը։ Փոխարենը աճում է սննդի, հագուստի և դեղորայքի պահանջարկը։ Բնականաբար հագուստ, դեղորայք, սնունդ արտադրող ձեռնարկությունները կփորձեն ավելի շատ ապրանք առաջարկել քան, օրինակ, զարդեր առաջարկով ձեռնարկությունները։

Այն ինչը պետությունը վերցնում է ձեռնարկություններից կոչվում է հարկ, իսկ այն ինչը պետությունը տալիս է ձեռնարկություններին կոչվում է դոտացիա։  Օրինակ՝ Հայաստանում գյուղացին իր ստացած բերքի մեծ մասը տալիս է պետությանը, որպես հարկ։ Եթե օրերից մի օր եղանակը բարենպաստ չի լինում և գյուղացու բերքը դրանից տուժում է, ապա պետությունը պետք է հատկացնի որոշակի գումար տվյալ գյուղացուն։ Իհարկե դա հարց է, թե պետությունը ինչքանով է գումար հատկացնում կամ ընդհանրապես հատկացնում է, թե ոչ, բայց այնուամենայնիվ այս դեպքն էլ կոչվում է դոտացիա։

Դիատարկենք մեկ այլ օրինակ։ Կաթի գործարանը, որից օգտվում էր պաղպաղակ արտադրող գործարանը որոշում է 40%-ով թանկացնել կաթը։ Բնականաբար պաղպաղակ արտադրող գործարանը, որի գնողունակությունը մնացել է անփոփոխ կգնի ավելի քիչ կաթ և կարտադրի ավելի քիչ պաղպաղակ։ Սա նշանակում է, որ ռեսուրսների գնի բարձրացումը ազդում է ապրանքների առաջարկի վրա։

Առաջարկի առաձգականությունը գնի փոփոխության ազդեցությունն է առաջարկի մեծության վրա։ Առաջարկի առաձգականության տեսակնենր են՝ առաձգական, միավոր առանձգական և ոչ առանձգական։

Երբ առաջարկը և պահանջարկը հավասարվում են, ձևավորվում է հավասարակշռության գին: Գինն ունի հավասարակշռվելու գործառույթՕրինակ՝ շոկոլադի գործարանը մեկ ամսվա ընթացքում արտադրել է 500 սալիկ շոկոլադ և նույնքան էլ սպառել է։

 
 

четверг, 19 февраля 2015 г.

ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՍՏ ԴԵՄԲՈ ՌՈՒԲԻՆՇՏԵՅՆԻ, ՊԱՏԿԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՄՈԴԻՖԻԿԱՑԻԱ

Այս մեթոդը անմիջականորեն հիմնված է սյուբեկտի մի շարք անձնական որակների գնահատմանը։ Այդպիսիք են առողջությունը, ունակությունները, բնավորությունը և այլն։ Հետազոտվողներին առաջարկվում է ուղղահայաց գծերի վրա որոշակի նշաններով նշումներ կատարել իրենց հատկանիշների զարգացման մակարդակի վերաբերյալ (ինքնագնահատականի ցուցանիշը) և պահանջների մակարդակը, ինչպես նաև հենց այդ հատկանիշների զարգացումը, որը կբավարարի նրանց։ Ամեն  սյուբեկտին առաջարկվում է մեթոդական բլանկ, որը պարունակում է հրահանգներ և խնդիրներ։

Սյուբեկտին տրվում է բլանկ, որի վրա պատկերված են յոթ գծեր, դրանցից յուրաքանչյուրի երկարությունը100մմ է, յուրաքանչյուրի վրա նշված   է լինում վերին և ներքին կետերը և միջին սանդղակը։ Վերևի և ներքևի կետերը դրվում են բավականին նկատելի՝ փոքրիկ գծիկների տեսքով, իսկ մեջտեղի կետը՝ հազիվ նկատելի։

Այս մեթոդը կիրառելի է թե խմբակային, և թե անհատական ձևերով։ Խմբակային աշխատանքի ժամանակ պետք է ստուգել, թե յուրաքանչյուր անհատ ինչպես է լրացրել առաջին սանղակը։ Պետք է համոզվել, որ անհատը ճիշտ է օգտագործել նախատեսված նշանները։ Դրանից հետո անհատը շարունակում է աշխատանքը ինքնուրույն։ Սանդղակների լրացման և հրահանգների ընթերցման համար տրվում է 10-12 րոպե ժամանակ։

 

Պատասխանների բլանկ

Ազգանուն, անուն, հայրանուն----------------------------------------------- տարիք----------------ամսաթիվ-----------------

կանոնակարգ

 ցանկացած անհատ գնահատում է իր ունակությունները, հնարավորությունները, բնավորությունը և այլն։ Ամեն հատկանիշի զարգացման մակարդակը, մարդկային անհատականության կողմերը, կարելի է պայմանական ձևով պատկերել ուղղահայաց գծի վրա, որի ներքևի մասի կետը պայմանականորեն խորհրդանշում է ամենացածր զարգացման մակարդակը, իսկ վերևինը՝ ամենաբարձր։ Ձեզ կներկայացվեն յոթ այդպիսի գծեր։ Դրանք անվանված են որպես՝ առողջություն, մտավոր կարողություն, բնավորություն, հեղինակություն հասակակիցների շրջանում, Ձեռքով ինչ որ աշխատանքներ կատարելու կարողություն, արտաքին, ինքնավստահություն։

Ամեն գծի վրա նշում կատարեք այսպիսի գծիկով՝ ---։ Նշեք, թե ինչպես եք գնահատում ձեր անհատականության կողմերը և զարգացման մակարդակը ներկա պահին։ Դրանից հետո, խաչով նշեք, թե այդ հատկանիշի ինչպիսի մակարդակը ձեզ կգոհացնի, կլինեք ինքնաբավարարված և կհպարտանաք ինքներդ ձեզնով։

 

Արդյունքների մշակում և մեկնաբանում։

Մշակումը անցկացվում է վեց սանդղակներում՝ առողջության սանդղակը չի հաշվվում՝ դա ուսուցողական սանդղակ է։ Ամեն գծի երկարությունը 100մմ է։ Կախված այն բանից, թե անհատը ինչ բարձրության վրա է դրել նշանը, դրան համապատասխան տրվում են միավորներ՝ օրինակ՝ 54մմ=54միավոր։

Այդ վեց սանդղակներից յուրաքանչյուրում պետք է որոշել

-         Պահանջների մակարդակը՝ չափել սանդղակի<<0>> կետից մինչև  <<+>> կետը։

-         Ինքնագնահատականի չափը՝ չափել սանդղակի <<0>>կետից մինչև <<--- >>կետը։

-         Պահանջների և ինքնագնահատականի միջև եղած տարածությունը։ Չափել սանդղակի <<+>> կետի և << --- >> կետի միջև ընկած տարածությունը։ Եթե պահանջի նշումը ցածր է ինքնագնահատականի նշումից, ապա միավորը արտահայտել բացասական թվով։

Պետք է հաշվել պահանջների և ինքնագնահատականի միջին արժեքը յուրաքանչյուր սանդղակի համար առանձին։

 

Պահանջների մակարդակ։

 

.60-ից ցածր միավոր՝ սա վկայում է պահանջների ցածր մակարդակի մասին, դա խոսում է անհատականության անբարենպաստ զարգացման մասին։

.60-89միավորը համարվում է պահանջների մակարդակի նորմալ ցուցանիշ։ Անհատը ունի պահանջների զարգացման բավարար մակարդակ։

.75-89 միավորները համարվում է օպտիմալ ցուցանիշ։ Այս միավորները հաստատում են անհատի օպտիմալ պատկերացումները սեփական հնարավորությունների մասին, ինչը շատ կարևոր է անհատի զարգացման համար։

.90-100 միավորները խոսում են սեփական անձի վերաբերյալ ոչ ռեալ պատկերացումների մասին։ Այսպիսի անհատները հեռու են ինքնաքննադատումից։

 

Ինքնագնահատականի մակարդակ։

.45-ից ցածր միավորը ցույց է տալիս անհատի ցածր ինքնագնահատականը։ Այսպիսիները շատ քիչ են։ Այսչափ ցածր ինքնագնահատականի տակ կարող են թաքնված լինել հոգեբանական երկու տարբեր խնդիրներ՝ իրական անվստահություն սեփական անձի նկատմամբ և պաշտպանական՝ երբ պատճառը սեփական անկարողությունն է։ Սրանք այն դեպքերն են, երբ անհատը հուսահատվում է և ջանք չի անում ինչ որ բան փոխել՝ սեփական անկարողության պատճառով։

.45-74 միավոր՝ միջին և բարձր ինքնագնահատական։ Այս միավորները խոսում են ռեալիստական և ադեկվատ ինքնագնահատականի մասին։

.75-100  և ավելի բարձր միավորները վկայում են արհեստականորեն բարձացված ինքնագնահատականի մասին։

Այսպիսի ինքնագնահատականը կարող է խոչընդոտել անհատի հասունացմանը։ Անհատը չի կարող ճիշտ գնահատել սեփական արարքները և գործողությունները, չի կարող համեմատել իրեն մյուսների հետ։ Այսպիսի խառնվածքը կարող է անհատականության ձևավորման շեղումներ առաջացնել։ Նման անհատները փակ են որևէ փորձի համար, զգայուն չեն սեփական սխալների նկատմամբ, չեն կարող համակերպվել որևէ անհաջողության, նկատողության, կամ շրջապատի գնահատականի հետ։

Այս աղյուսակում բերված են քաղաքի դպրոցների 7-10 րդ դասարանների աշակերտների պահանջների և ինքնագնահատականի ցուցանիշները։

 
 
 
Պարամետր
Մակարդակ
ցածր
միջին
բարձր
շատ բարձր
 
 
Պահանջների մակարդակ
60-ից ցածր
60-74
75-89
90-100
Ինքնագնահատականի մակարդակ
45-ից ցածր
45-59
60-74
75-100

Методика Дембо - Рыбинштейна