суббота, 28 февраля 2015 г.

ՈՂԲԱԼ ՊԵՏՔ ՉԷ, ՊԵՏՔ Է ՀԱՎԱՏԱԼ


Մովսես Խորենցին իր  «Ողբ» ստեղծագործության մեջ քննադատում է բոլորին՝ առանց բացառության։ Այդպես բոլորին քննադատելու համար առաջին հերթին պետք նա ինքը անթերի լիներ։ Բայց մի՞թե Մովսես Խորենացին անթերի էր։ Իհարկե ոչ, որովհետև աշխարհում չկան անթերի մարդիկ։ Ավելի լավ է սկզբում տեսնել սեփական աչքի միջի գերանը և հետո նոր ուրինշների աչքի միջի փուշը։ Չնայած որ Մովսես Խորենացու «Ողբ» ստեղծագործության մեջ շատ վիճելի հարցեր կան, այնուամենայնիվ նրա որոշ հատվածներ համապատասխանում են մեր օրերի հետ։ Օրինակ՝ կրոնավորների մասին հատվածը, որտեղ գրված էր, որ նրանք կեղծավոր ու ցուցամոլ են, ավելի պատվասեր են քան Աստվածասեր։ Հայաստանում կան շատ քահանաներ, քարոզիչներ, անունով քրիստոնյաներ, եկեղեցականներ որոնց նպատակը ոչ թե Աստծուն ծառայելն է, այլ դրա միջոցով մեծ համբավ ու պատիվ ձեռք բերելը։ Մարդկանց մեծամասնությունն էլ ասում է, որ քրիստոնյա է, որովհետև նրանց այդպես են սովորեցրել։ Բայց եթե այդ «քրիստոնյաին» հարցնում ենք, թե ի՞նչ տեսք ունի Աստվածաշունչը, կամ, թե ի՞նչ է պատվիրել անել Աստված, կամ արդյո՞ք սիրում են Աստծուն, արդյո՞ք աղոթում են, նրանք հարցական և զարմացած հայացքով քեզ են նայում։ Շատերը զարմանում են, թե ինչպես կարելի է սիրել մեկին և խոսել մեկի հետ ում երբեք չեն տեսել։ Կամ աղոթք ասելով նրանք հասկանում են պարզապես անգիր արած բառեր ասել առանց հասկանալու դրանց իմաստը։ Բայց քրիստոնեությունը ավելին է քան պարզապես կրոն լինելը։ Դա ապրելակերպ է այլ ոչ թե կրոն։ Այն հատվածը որտեղ Մովսես Խորենացին փնովում էր ուսուցիչներին իմ կարծիքով չի համապատասխանում մեր օրերի հետ։ Ինչքանով որ ես եմ նկատել մեր օրերի ուսուցիչները, կարելի է ասել, որ առանց վարձատրության իրենց նյարդերի և առողջության հաշվին փորձում են տալ իրենց ունեցած գիտելիքները աշակերտներին։ Եվ շատ հազվադեպ են հանդիպում այնպիսի ուսուցիչներ որոնք համապատասխանում են Մովսես Խորենացու նկարագրած փառասեր, ինքնահավան, փողով գնված կերպարի հետ։ Ինչ վերաբերում է աշակերտներին, որոնց մասին Մովսես Խորենացին գրում է, որ սովորելու մեջ ծույլ են, սովորեցնելու մեջ փութաջան և դեռ չսովորած աստվածաբաններ են, կասեմ, որ մեր օրերում դա այդքան էլ այդպես չէ։ Ես համաձայն եմ, որ հիմա աշակերտները սովորելու մեջ ծույլ են, բայց սա իհարկե չի վերաբերում բոլորին, որովհետև, բարեբախտաբար, մեր իրականության մեջ դեռ կան սովորելու մեջ էլ փութաջան լուսավոր կետեր, ովքեր դեռ շատ պետք է ծաղկեցնեն Հայաստանը։ Ցավոք սրտի, մեր օրերում աշակերտները ընդհանրապես չեն հետաքրքրվում աստվածաբանությամբ։ Նրանց մեծ մասը անգամ չունի սեփական կրոնական կողմնորոշում։ Նրանք կամ «քրիստոնյաներ» են, ինչպես վերևում նշեցի, որովհետև նրանց այդպես են սովորեցրել, կամ էլ ասում են, որ ուղակի ապրում են և չգիտեն, թե որ կրոնի հետևորդ են։ Ահա սա էլ ապացույցը, որ նրանք չեն հետաքրքրվում աստվածաբանությամբ, այլապես գոնե սեփական կրոնական կողմնորոշում կունենային ։ Մովսես Խորենացին գրում է նաև սուտ, տմարդի, իրավունքները չպաշտպանող, կաշառակեր դատավորների մասին։ Մեր օրերում դատավորների մեծ մասը հենց այսպիսին է։ Հայաստանի օրինակով, Մովսես Խորենացու նկարագրած ապստամբ, գող, ավերիչ, կաշառակեր իշխանները նույնպես համապատասխանում են մեր օրերի հետ։ Նա գրում է թույլ, զենք ատող, ծույլ, հարբեցող զինվորների մասին։ Բայց մեր օրերում զինվորները, չնայած վատ  և անմարդկային պայմանների, ինքնամոռաց ծառայում են և անգամ կյանքի գնով պաշտպանում են իրենց հայրենիքը։

Մովսես Խորենացին գրում է, որ այս ամենը ապացույց է այն բանի, որ Աստված մեզ թողել է, սակայն Աստված երբեք էլ չի թողնում իրեն հավատացողներին։ Այլ հարց է մեր չար թագավորների անաստված լինելը։ Այ՛ո, աստվածավախ և աստվածապաշտ թագավորը կարող է Աստծո բարեհաճությանը արժանացնել իր ժողովրդին։ Թագավորի աղոթքներով կարող է ազգը օրհնված լինել։ Սակայն, մենք Հայաստանի պարագայում տեսնում ենք ճիշտ հակառակ պատկերը։ Գող և սրբապիղծ թագավորների պատճառով, կարծես Աստված երես թեքած լինի մեր խեղճ ժողովրդից։ Ամեն տարի ականատես ենք լինում, թե ինչպես է խեղճ գյուղացու բերքը փչանում եղանակի անբերանպաստ պայմանների պատճառով, տեսնում ենք, բազմաթիվ սոված ընտանիքներ, աղքատ ծերեր, անճարությունից ելք չգտնող երիտասարդներ, որոնք ստիպված են լքել հայրենիքը, իրենց ընտանիքին հանապազօրյա հացով ապահովելու համար։ Սակայն Աստված բարի է, նա իրեն հուսացողին ամոթով չի թողնի։ Աղոթե՛ք հայ ժողովուրդ, և թող սրբապիղծ թագավորների անեծքը չմոտենա ձեզ։ Թող Աստծո ողորմածությամբ փրկվենք այս իշխանությունների ծանր լուծից։  Աստված մեծ է և մեծ է նրա ողորմածությունը։  Փառք տիրոջը։


 

Комментариев нет:

Отправить комментарий