Показаны сообщения с ярлыком Հայոց պատմություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հայոց պատմություն. Показать все сообщения

вторник, 31 марта 2015 г.

ԲԺՇԿԱԿԱՆ ԳԵՆԵՏԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ


Գենեիկան գիտություն է օրգանիզմների ժառանգականությանև փոփոխականության մասին։
Ժառանգականություն է կոչվում օրգանիզմների՝ մի շարք սերունդներում նման հատկանիշները կրկնելու և միջավայրի որոշակի պայմաններում անհատական զարգացման առանձնահատուկ բնույթը ապահովելու հատկությունը։
Ժառանգականության շնորհիվ ծնողներն ու սերունդներն ունեն կենսասինթեզի նման տիպ, որով բնորոշվում է հյուսվածքների քիմիաակն կազմի նյութափոխանակության բնւյթի, ֆիզիոլոգիական գործունեությունների, մորֆոլոգիական հատկանիշների և առանձնահատկությունների նմանությունը։


Փոփոխականությունը ժառանգականությանը հակադիր երևույթ է։ Փոփոխականությունը արտահայտվում է ժառանգական հատկությունների փոփոխության մեջ, ինչպես նաև օրգանիզմների զարգացման պրոցեսում արտաքին միջավայրի հետ փոխազդեցության ժամանակ իրենց դրսևորումների բազմազանության մեջ։

Գենետիկայի պատմության մեջ առանձնացվում են երեք փուլեր՝ 1-ը օրգանիզմի ժառանգականության երևույթների ուսումնասիրությունն է, 2-ը՝ բջջի, 3-ը՝ուսումնասիրություն մոլեկուլային մակարդակի վրա։
Սերունդների հատկությունների և հատկանիշների ժառանգման հիմնական օրինաչափությունները հայտնաբերել է Գ․Մենդելը  ()1822-1884թթ.)։ Նա հետազոտությունները հրապարակեց 1865թ.-ին։ Մենդելի հետազոտությունները չգրավեցին ժամանակակիցների ուշադրությունը։

Գենետիկայի ծագման պաշտոնական տարեթիվը համարվում է 1900թ.-ը, երբ հրապարակվեցին Գ Դեֆրիզի, Կ․ Կորենսի և Կ Չերմակի աշխատությունները, որոնցում հաստատվեցին Մենդելի կողմից հայտնաբերված ժառանգման օրինաչափությունները։

Մենդելը հատկանիշների ժառանգումը կապում էր ժառանգականության առանձին գործոնների հետ։  1909թ.-ին Դանիացի գիտնական Վ․ Իոհանսենը առաջարկեց այդ գործոններն անվանել գեներ։ 1906թ․ Բետսոնը այդ նոր գիտությունը անվանեց գենետիկա։ Այնուհետև ապացուցվեց գեների կապը քրքմքսոմների հետ, իսկ 1911թ․ Թ․Մորգանը իր աշխատակիցների հետ ձևակերպեց ժառանգականության քրոմոսոմային տեսությունը։ Թ․ Մորգանի և նրա գործընկերների հաջողությունները մեծապես պայմանավորված էին նրանով, որ նրանք օգտագործեցին հետազոտության նոր օբեկտ՝ դրոզոֆիլ պտղաճանճը։ Ավելի ուշ՝Վ․ Բետսոնը և մյուսները բացահայտեցին գեների փոխներգործության ձևերը։
1922թ․ Ն․Վ․ Վավիլովը ձևակերպեց ժառանգական փոփոխականության հոմոլոգիական շարքերի օրենքը, ապա Գ․Ա․ Նադսոնը և Գ․Ե․ Ֆիլիպովը Ռուսաստանում, իսկ Մյուլերը Ամերիկայում հիմք դրեցին փորձարարական մուտագենեզին։ 1928թ․ Ն․Կ․ Կոլցովը այն միտքն արտահայտեց, որ գենը ներկայացնում է  սպիտակուցային մոլեկուլ, որն օժտված է ինքնավերարտադրողական հատկությամբ

1930-1953թթ. բացահայտվեց գեներում և քրոմոսոմներում արհեստական ճանապարհով փոփոխություններ առաջացնելու հնարավորությունը։ Ցույց տրվեց նաև գեների դերը ֆերմենտների ռաջացման գործում։
1944թ․ մանրեների վրա կատարված փորձերով ապացուցվեց, որ ժառանգական ինֆորմացիայի փոխանցումը պայմանավորված է նուկլեինաթթուներով։
1953թ․ համարվում է մոլեկուլային գենետիկայի ստեղծման տարեթիվը, երբ                       Դ․Ժ ՈՒոտսոնը և Կրիկը պարզաբանեցին ԴՆԹ-ի մոլեկուլի կառուցվածքը 1958թ․ Ֆ․ Սանդժերը բացահայտեց ինսուլին սպիտակուցում ամինաթթուների դասավորությունը, այնուհետև Ֆ․ Յակոբը և Ձ․ Մոնոն ցույց տվեցին, թե ինչպես է կատարվում բակտերիայի բջջում գենի ակտիվության կարգավորումը։
1967թ․ Տեմինը և Վ․ Բոլթիմորը հայտնաբերեցին այն ֆերմենտը, որի օգնությամբ ԴՆԹ-ի մոլեկուլի վրա սինթեզվում է ԴՆԹ ։ Այլ կերպ ասած ցույց տվեցին հետադարձ տրանսկրիպցիայի հնարավորությունը։
Գենետիկան սերտորեն կապված է բժշկության հետ։ Ներկայումս գոյություն ունեն ավելի քան 3000 ժառանգական հիվանդություններ և զարգացման շեղումներ, որոնք ուսումնասիրվում են մոլեկուլային,  բջջային, օրգանիզմային և պոպուլյացիոն մակարդակնեով։
Գենետիկայի ժամանակակից նվաճումների և զարգացման պայմաններում մշակվում են տեստեր, որոնք նախազգուշական հետազոտությունների ժամանակ հնարավորություն են տալիս ի հայտ բերելու ժառանգական հիվանդությունների նկատմամբ նախատրամադրված անձանց վերցնել հաշվառման և անցկացնել կանխարգելիչ միջոցառումներ։
Գրականություն՝
Ս․Հ․ Սիսակյան,  Ընդհանուր և բժշկական գենետիկա
Ս․Հ ․ Սիսակյան, Կենսաբանություն ԲՈՒՀ ընդունվողների համար

суббота, 28 февраля 2015 г.

ՈՂԲԱԼ ՊԵՏՔ ՉԷ, ՊԵՏՔ Է ՀԱՎԱՏԱԼ


Մովսես Խորենցին իր  «Ողբ» ստեղծագործության մեջ քննադատում է բոլորին՝ առանց բացառության։ Այդպես բոլորին քննադատելու համար առաջին հերթին պետք նա ինքը անթերի լիներ։ Բայց մի՞թե Մովսես Խորենացին անթերի էր։ Իհարկե ոչ, որովհետև աշխարհում չկան անթերի մարդիկ։ Ավելի լավ է սկզբում տեսնել սեփական աչքի միջի գերանը և հետո նոր ուրինշների աչքի միջի փուշը։ Չնայած որ Մովսես Խորենացու «Ողբ» ստեղծագործության մեջ շատ վիճելի հարցեր կան, այնուամենայնիվ նրա որոշ հատվածներ համապատասխանում են մեր օրերի հետ։ Օրինակ՝ կրոնավորների մասին հատվածը, որտեղ գրված էր, որ նրանք կեղծավոր ու ցուցամոլ են, ավելի պատվասեր են քան Աստվածասեր։ Հայաստանում կան շատ քահանաներ, քարոզիչներ, անունով քրիստոնյաներ, եկեղեցականներ որոնց նպատակը ոչ թե Աստծուն ծառայելն է, այլ դրա միջոցով մեծ համբավ ու պատիվ ձեռք բերելը։ Մարդկանց մեծամասնությունն էլ ասում է, որ քրիստոնյա է, որովհետև նրանց այդպես են սովորեցրել։ Բայց եթե այդ «քրիստոնյաին» հարցնում ենք, թե ի՞նչ տեսք ունի Աստվածաշունչը, կամ, թե ի՞նչ է պատվիրել անել Աստված, կամ արդյո՞ք սիրում են Աստծուն, արդյո՞ք աղոթում են, նրանք հարցական և զարմացած հայացքով քեզ են նայում։ Շատերը զարմանում են, թե ինչպես կարելի է սիրել մեկին և խոսել մեկի հետ ում երբեք չեն տեսել։ Կամ աղոթք ասելով նրանք հասկանում են պարզապես անգիր արած բառեր ասել առանց հասկանալու դրանց իմաստը։ Բայց քրիստոնեությունը ավելին է քան պարզապես կրոն լինելը։ Դա ապրելակերպ է այլ ոչ թե կրոն։ Այն հատվածը որտեղ Մովսես Խորենացին փնովում էր ուսուցիչներին իմ կարծիքով չի համապատասխանում մեր օրերի հետ։ Ինչքանով որ ես եմ նկատել մեր օրերի ուսուցիչները, կարելի է ասել, որ առանց վարձատրության իրենց նյարդերի և առողջության հաշվին փորձում են տալ իրենց ունեցած գիտելիքները աշակերտներին։ Եվ շատ հազվադեպ են հանդիպում այնպիսի ուսուցիչներ որոնք համապատասխանում են Մովսես Խորենացու նկարագրած փառասեր, ինքնահավան, փողով գնված կերպարի հետ։ Ինչ վերաբերում է աշակերտներին, որոնց մասին Մովսես Խորենացին գրում է, որ սովորելու մեջ ծույլ են, սովորեցնելու մեջ փութաջան և դեռ չսովորած աստվածաբաններ են, կասեմ, որ մեր օրերում դա այդքան էլ այդպես չէ։ Ես համաձայն եմ, որ հիմա աշակերտները սովորելու մեջ ծույլ են, բայց սա իհարկե չի վերաբերում բոլորին, որովհետև, բարեբախտաբար, մեր իրականության մեջ դեռ կան սովորելու մեջ էլ փութաջան լուսավոր կետեր, ովքեր դեռ շատ պետք է ծաղկեցնեն Հայաստանը։ Ցավոք սրտի, մեր օրերում աշակերտները ընդհանրապես չեն հետաքրքրվում աստվածաբանությամբ։ Նրանց մեծ մասը անգամ չունի սեփական կրոնական կողմնորոշում։ Նրանք կամ «քրիստոնյաներ» են, ինչպես վերևում նշեցի, որովհետև նրանց այդպես են սովորեցրել, կամ էլ ասում են, որ ուղակի ապրում են և չգիտեն, թե որ կրոնի հետևորդ են։ Ահա սա էլ ապացույցը, որ նրանք չեն հետաքրքրվում աստվածաբանությամբ, այլապես գոնե սեփական կրոնական կողմնորոշում կունենային ։ Մովսես Խորենացին գրում է նաև սուտ, տմարդի, իրավունքները չպաշտպանող, կաշառակեր դատավորների մասին։ Մեր օրերում դատավորների մեծ մասը հենց այսպիսին է։ Հայաստանի օրինակով, Մովսես Խորենացու նկարագրած ապստամբ, գող, ավերիչ, կաշառակեր իշխանները նույնպես համապատասխանում են մեր օրերի հետ։ Նա գրում է թույլ, զենք ատող, ծույլ, հարբեցող զինվորների մասին։ Բայց մեր օրերում զինվորները, չնայած վատ  և անմարդկային պայմանների, ինքնամոռաց ծառայում են և անգամ կյանքի գնով պաշտպանում են իրենց հայրենիքը։

Մովսես Խորենացին գրում է, որ այս ամենը ապացույց է այն բանի, որ Աստված մեզ թողել է, սակայն Աստված երբեք էլ չի թողնում իրեն հավատացողներին։ Այլ հարց է մեր չար թագավորների անաստված լինելը։ Այ՛ո, աստվածավախ և աստվածապաշտ թագավորը կարող է Աստծո բարեհաճությանը արժանացնել իր ժողովրդին։ Թագավորի աղոթքներով կարող է ազգը օրհնված լինել։ Սակայն, մենք Հայաստանի պարագայում տեսնում ենք ճիշտ հակառակ պատկերը։ Գող և սրբապիղծ թագավորների պատճառով, կարծես Աստված երես թեքած լինի մեր խեղճ ժողովրդից։ Ամեն տարի ականատես ենք լինում, թե ինչպես է խեղճ գյուղացու բերքը փչանում եղանակի անբերանպաստ պայմանների պատճառով, տեսնում ենք, բազմաթիվ սոված ընտանիքներ, աղքատ ծերեր, անճարությունից ելք չգտնող երիտասարդներ, որոնք ստիպված են լքել հայրենիքը, իրենց ընտանիքին հանապազօրյա հացով ապահովելու համար։ Սակայն Աստված բարի է, նա իրեն հուսացողին ամոթով չի թողնի։ Աղոթե՛ք հայ ժողովուրդ, և թող սրբապիղծ թագավորների անեծքը չմոտենա ձեզ։ Թող Աստծո ողորմածությամբ փրկվենք այս իշխանությունների ծանր լուծից։  Աստված մեծ է և մեծ է նրա ողորմածությունը։  Փառք տիրոջը։


 

воскресенье, 4 января 2015 г.

ԲՈՒԴԴԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բուդդայակնությունը կրոն է, որը ծագել է Հնդկաստանում, Քա 5րդ դարում։ Այդ ժամանակ քայքայվում էին տոհմատիրական հարաբերությունները և Գանգեսի հովտում ձևացվորվում էին ստրկատիրական պետություններ։ Կրոնի հիմնադիրն է Սիդհարտեա Գաուտաման կամ Բուդդան։ «Բուդդա» բառը սանսկրիտ լեզվով նշանակումէ «պայծառացած»։ Բուդդան Շակյա գերդաստանի Շուդհոդանա թագավորի որդին էր։ Նա ծնվել է մոտավորապես մթա 567թո-ին։ Համաձայն առասպելների նրա հայրը նրան թույլ չի տվել դուրս գալ պալատից, որպեսզի նա ոչ մի հոգս չունենա։ Նա ապրել է անհոգ կյանքով, ամուսնացել է իր սիրած աղջկա հետ և ունեցել է մեկ երեխա։ Մի օր Սիդհարտեա Գաուտամային հաջողվում է դուրս գալ պալատից և նա հանդիպում է ունենում բորոտի, ծերունու հետ և տեսնում է թաղման արարողություն։ Մինչ այդ նա չգիտեր, որ աշխարհում կա հիվանդություն, ծերություն, մահ, բայց այդ օրը նա իր սեփական աչքերով տեսնում է դրանք։ Հետո նա հանդիպում է մի աղքատ ճգնավորի, ում այս կյանքից ոչինչ պետք չէ։ Քանի որ Սիդհարտեա Գաուտաման հոր պատճառով մինչև 29 տարեկանը ոչինչ չեր տեսել, բացի լավ կյանքից և չէր ունեցել ոչ մի դժվարություն, հավանաբար այդ ամենի արդյունքում նա չէր էլ փորձել մտածել կյանքի իմաստի մասին և այս ամենը տեսնելով նա ցնցվում է։ Նա սկսում է մտածել կյանքի իմաստի մասին։ 29 տարեկանում Սիդհարտեա Գաուտաման փախչում է պալատից և միանում թափառական ճգնավորներին։ Նա վեց տարի անցկացնում է նրանց հետ խորը մտածմունքների մեջ։ Նա 35 տարեկանում դառնում է Բուդդա՝ լուսավորված, արթնացած։ Դրանից հետո նա 45 տարի քարոզում էր իր ուսմունքը։

 Բուդդայի աշակերտների թիվը գնալով մեծանում էր։ Նրանք միանում էին սանգհաներին, որոնք բուդդայական համայնքներ էին, որոնք էլ հետագայում ձևավորում են բուդդայական վանքեր։ Բոլոր ուղղություններով Բուդդան ուղարկում է իր առաքյալներին, ովքեր պետք է քարոզեն իր ուսմունքը։ Շատերը Բուդդայի աշխարհիկ աշակերտներն են դառնում։ Բուդդայականությանն են դիմում նաև բրահմայականները։ 40 տարի առաքելական աշխատանք ծավալելուց հետո Բուդդան հասկացավ, որ եկել է այն ժամանակը, որպեսզի ազատվի իր մարմնից և հասնի նիրվանային՝ բացարձակ ազատությանը։ Նա իր կյանքի վերջին ժամերը օգտագործեց վանականներին խորհուրդներ տալով։ նրա վերջին բառերն էին «Կենցաղի հարցերն անցողիկ են, պայքարե՛ք ձեր ազատության համար»։ Բուդդան մահացավ 80 տարեկան հասակում՝ Հնդկաստանի Կուշինագարում։

Գոյություն ունեն բուդդայական 2 խոշոր ուղղություններ՝ հինայան, որը փրկվելու հնարավորություն է տալիս միայն վանականներին, և մահայան, որը նիրվանային հասնելու ուղի է ցույց տալիս յուրաքանչյուր մարդու:Հինայան լայնորեն տարածված է Շրի Լանկայում և Հարավարևելյան Ասիայում (Կամբոջա, Լաոս, Թայլանդ, Մյանմա և այլն), Մահայան՝ Արևելյան Ասիայում (Չինաստան, Կորեա, Ճապոնիա, Վիետնամ, Սինգապուր, Թայվան և այլն)։ Մահայան յուրահատուկ զարգացում ստացավ Տիբեթում և կոչվեց Տիբեթական բուդդիզմ, իսկ Ճապոնիայում տարածվեց բուդդիզմի Զեն տարատեսակը։
Բուդդայականությունն այսօր համարվում է աշխարհում ամենաարագ տարածվող կրոնը։ Բուդդիզմը աշխարհի հնագույն կրոններից է և հանդես է գալիս Արևելքի
քաղաքակրթության ընդհանուր հավատալիքների համալիրում։ Բուդդիզմը սկզբնական շրջանում հանդես է եկել որպես կրոնական ազատախոհ երևույթ ընդդեմ քարացած ուղղափառ բրահմայությանը և արտաքին ծիսակարգերին։
Բուդդիզմը չընդունեց ինչպես
բրահմայի ուսմունքը, այնպես էլ Վեդայի սրբերի հեղինակությունը՝ հաստատելով, որ յուրաքանչյուր մարդ կարող է դառնալ սուրբ՝ արխատ կամ բուդդա։ Դրա հետ մեկտեղ բուդդիզմը հանդիսանում է Ուպանիշադի փիլիսոփայության կրկնությունը՝ նոր տրամաբանությամբ։ Կարմայի օրենքների հանդեպ հավատքը, վերածնվելու և մոկշայի կամ նիրվանայի հասնելու հնարավորությունը, աշխարհի և անհատականության փոփոխական լինելու գաղափարներն ընդհանուր են ուպանիշադի և բուդդայի համար։ Բուդդայականության դավանանքը հիմնականում շարադրված է «սուրբ» գրքում, որը բաժանվում է 3 մասի՝ «Վինայա», «Սուտտա», «Աբիդամմա»: Բուդդայականությունը հանդես է եկել ժամանակին իշխող բրահմայականության դեմ՝ մերժելով այդ կրոնի ծիսակատարությունները, վերացական, մտահայեցական դրույթները, դասային սահմանափակումները, առաջ է քաշել մարդու փրկության, ազատության գաղափարը: Փրկության գաղափարը շարադրել է «Չորս ազնիվ ճշմարտությունների» մասին ուսմունքում, որի համաձայն՝ կյանքը տառապանք է, իսկ դրա պատճառը մարդու ցանկություններն ու կրքերն են: Տառապանքներից կարելի է ազատվել՝ խեղդելով կիրքը և ցանկությունները, որոնք էլ նիրվանային հասցնող փրկության ուղիներն են:Նիրվանայի կարելի է հասնել մեդիտացիայի (խորասուզում) միջոցով։ Փաստորեն նիրվանան հենց նույն տառապանքների, ցանկությունների դադարումն է, որը մարդուն կտրում է արտաքին աշխարհից և նրա օբյեկտների հետ կապվածությունից։ Ըստ բուդդայի, տառապանքների ակունքը ծնունդն է, քանի որ մարդը անընդհատ վերածնվում է։ Մահից հետո նրա հոգին կարծես լքում է մարմինը, ինչպես իր հին զգեստը կամ վերարկուն և վերաբնակվում է մեկ այլ մարմնի մեջ։ Այստեղ կարևոր է կառմաի գաղափարը։ Կառմա նշանակում է գործ, այսինքն թե մարդը իր կյանքի ընթացքում ինչ դրական կամ բացասական արարքներ է գործել։ Եթե նրա կառման դրական է, ապա հաջորդ կյանքում նա կվերծնվի իբրև հարուստ, երջանիկ, առողջ, իսկ եթե բացասական է, ապա՝ միջատ, որևէ կենդանի կամ նույնիսկ առարկա։ Այստեղ շեշտվում է մարդու անհատական վարքագիծը և ի տարբերություն Հնդկաստանի փիլիսոփայական այլ դպրոցների, որոնք շեշտում էին ֆատալիզմը (ճակատագրապաշտությունը), բուդդիզմը կարևորում է վոլիտալիզմի սկզբունքը։Մահը փոխակերպումն է մի այլ կյանքի, հետևաբար՝ նոր տառապանքների: Նոր ծնված մարդը կապված է իր մահացած նախորդի հետ, ուստի յուրաքանչյուրը պատասխանատու է իր նախորդի արարքի համար։ Փրկության հասնելու համար Բուդդան շարադրել է ութմասնյա ուղի։ ճշմարիտ խոսք, ճշմարիտ միտք, ճշմարիտ գործ, ճշմարիտ կենսակերպ, մտքերի ճշմարիտ ուղղորդում և այլն, որոնք անցնելուց հետո մարդը ձեռք է բերում անխռով հոգեվիճակ։ ։Բուդդիզմում տառապանք հասկացվում է ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև «հոգու» տառապանք: Ծնունդը տառապանք է, հիվանդությունը տառապանք է, երությունը տառապանք է, մահը տառապանք է: Կարճ ասած մարդկային կյանքի մաղկացուցիչ մասն է տառապանքը, ավելին` դա անձի գոյության ձևն է: Չնայած այդպիսի գոյությունը չի համարվում ճշմարիտ, քանի որ տառապանքը անբնական է, դրա համար էլ պետք է այդ գոյության ձևից ազատվել: Տառապանքից ազատվելու համար պետք է հասկանալ նրա պատճառները: Տառապանքի գլխավոր պատճառը բուդդիզմում «անհայտությունն» է, որը հանդիսանում է տառապանքին տանող պատճառահետևանքային շղթայի առաջին օղակը:Բուդդիզմում առաջնահերթ գնահատվում է անհատական փորձը և այստեղ ասվում է, որ ուսմունքին պետք չէ վերաբերվել որպես դոգմայի: Բուդդան հորդորում է իր ուսմունքը փորձի մեջ օգտագործել և եթե իրեն չարդարացնի պետք է դեն նետել այն: Դրանից բացի Բուդդան ինել օր ուսմունքը դիտում էր որպես նավակ, որի շնորհիվ պետք է անցնել օվկիանոսը և հասնել մյուս ափ` նիրվանա: Ափ հասնելուն պես նավակը արդեն պետք չի: Նրա հետագա ճանապարհը ընկած է բառերից և մտքերից այն կողմ: Նրա մահից հետո իր ուսմունքը փոխանցվում էր բանավոր կերպով մինչև մ.թ 1-ին դարը, երբ կազմվեց գրավոր բուդդիստական կանոնը` Տրիպիտական (Երեք զամբյուղ), այն բաղկացած է երեք մասերից` սուտրաներ, վինայա, արխիտխարմա: Բուդդայական սուտրաներում հաճախ է հանդիպում անհամապատասխանություններ և դա բացատրվում է նրանով, որ Բուդդան իր քարոզներով դիմում էր համապատասխան մարդուն և իր խորհուրդները անհատական բնույթի էին և ոչ թե` համամարդկային: Դրա հետևանքով էլ Բուդդայի ուսմունքի հիման վրա ձևավորվեցին մի շարք բուդդայական դպրոցներ, որոնք զարգանում էին վաղ բուդդիզմի այս կամ այն հիմնավորման ուղիով Բուդդայականության բարոյականության հիմնական սկզբունքը ներքին ինքնակատարելագործումն է, հոգեկան և մարմնական զանազան պահանջմունքների մերժումը, որի շնորհիվ մի շարք վերածնումների միջոցով կարելի է հասնել հավիտենական ու բացարձակ անդորրին, երանելի նիրվանային և, ըստ էության, միանալ Բուդդային: Բուդդայականության մեջ չկա Արարչի՝ Աստծու և Փրկչի գաղափարը: Նիրվանային հասած մարդիկ՝ բուդդաները, հավասար են Բուդդային: Բուդդայականությունն ընդունում է նաև վերածնության գործընթացը հաղթահարած,սակայն դեռևս նիրվանային չհասած էակների՝ բոդիսատների գոյությունը: Բուդդայականության հետագա զարգացման ընթացքում աստիճանաբար առաջացել է բուդդաների և բոդիսատների պաշտամունքը: Բուդդիզմի ազդեցությունը Հնդկաստանի և այլ երկրների մշակույթի վրա ընդարձակ է։ Առաջին հերթին բուդդիզմը մեծ ազդեցություն թողեց արևելյան ճարտարապետության, գեղանկարչության, երաժշտության, թատրոնի, պարերի վրա։ Բուդդիզմի տարածմանը համընթաց կառուցվում էին բազմաթիվ բուդդայական վանքեր, եկեղեցիներ, քարանձավային և լեռնային համալիրներ։ Բուդդիզմը Հեռավոր Արևելքի երկրների ճարտարապետությանը նոր գծեր հաղորդեց, որն այժմ համարվում է ավանդական։ Բուդդիզմի գաղափարախոսությունների ազդեցությամբ ծաղկում ապրեց այգեգործությունը։ Ոչ մի կրոն այնպես ամուր կապված չէ բուսականության, բնության գեղեցկության հետ, ինչպես բուդդիզմը։ Վանականները Բուդդայական վանքերի շրջապատը բույսերով էին շրջապատում և նրանք երկար ժամանակ ունեին սրանք մշակելու համար, որը հոգևոր հանգստության հետ համահունչ էր։ Դրա համար էլ այն ժամանակներում այգեգործության արվեստը այդպիսի խոր կապեր ուներ վանքերի ու եկեղեցիների հետ։ Բուդդայական վանքերը դարեր շարունակ հանդիսացել են արևելքի երկրների մշակութային գլխավոր կենտրոնները։ Այստեղ իրենց ժամանակն են անցկացրել մի ամբողջ սերունդ բանաստեղծներ, նկարիչներ,գիտնականներ և փիլիսոփաներ։ Վանքերի արխիվներում և գրադարաններում պահպանվել են գրավոր մշակույթի անգին գանձեր, որոնք դարեր շարունակ բազմացվել են աշխատասեր վանականների կողմից։ Բուդդիզմի հետ Ճապոնիա մտավ նաև չինական «այբուբենը»։ Չինական բուդդայական վանականները հայտնագործեցին գրատպության արվեստը։ Թեյախմության արվեստը առաջին անգամ ի հայտ է եկել բուդդայական վանքերում. երկարաժամյա մեդիտացիաներից թարմանալու միջոց էր հանդիսանում թեյելը։

                           

                     ԲՈՒԴԴԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ

Բուդդայականության և քրիստոնեության նմանություններ են՝ երկու կրոններ էլ ունեն Աստված և համաշխարհային կրոններ են, երկու կրոնների Աստվածներն էլ թագավորներ են, սակայն բուդդայականության Աստվածը՝ Բուդդան Շակյա գերդաստանի թագավորի որդին էր, իսկ քրիստոնեության Աստվածը ամբողջ աշխարհի թագավորների թագավորը, որովհետև ըստ Աստվածաշնչի նա է ստեղծել ամբողջ աշխարհի թագավորներին։ երկուսն էլ ունեն հիմնական ուղղություններ, երկու կրոնների համար էլ կարևոր նշանակություն ունի գործը(կառման), երկու կրոններ էլ քարոզում են բարություն, և Բուդդան, և Քրիստոսը ունեին երկրային աշակերտներ և առաքյալներ ովքեր քարոզում էին իրենց ուսմունքը, և Քրիստոսը, և Բուդդան դուրս եկան իրենց ժամանակին իշխող ծիսապաշտության դեմ։ Բուդդան դուրս եկավ բրահմաների դեմ, ովբքեր վեդաների մեկնիչներն էին և զոհ էին մատուցում, իսկ Քրիստոսը փարիսեցիների և քահանայապետների, ովքեր հետևում էին Մովսեսի օրենքի ամեն մի տառին, այլ ոչ թե Աստծու ոգուն։ Չնայած այս բոլոր նմանությունների քրիստոնեությունը և բուդդայականությունը էապես տարբերվում են միմյանցից։ Առաջին՝ բուդդայականության Աստվածը՝ բուդդան ծնվել է թագավորական ընտանիքում և ունեցել է անհոգ կյանք։ Նա, կոպիտ ասած, ապրել է փակ աչքերով և երբ նրան հաջողվել է փախչել պալատից, նա տեսել է, որ աշխարհում կա դժբախտություն, հիվանդություն, ցավ և սկսել է մտածել կյանքի իմաստի մասին։ Այդպես նա շարադրել է իր ուսմունքը, ըստ որի կյանքը տառապանք է։ Ըստ իս քանի որ Բուդդան մինչև 29 տարեկանը հոր պատճառով ոչինչ չէր տեսել և երբ նա փախավ պալատից միանգամից տեսավ, որ աշխարհում տառապանք կա, նա իր տեսածի ազեցության տակ սկսեց մտածել, որ կյանքը տառապանք է։ Քրիստոսը ի տարբերեւթյուն Բուդդայի իր երկիր գալու պահից էլ գիտեր, թե որտեղ է կայանում կյանքի իմաստը։ Ըստ քրիստոնեության կյանքի և ապրելու իմաստը մեռնելուց հետո էլ ապրելն է, որը տեղի կունենա եթե մարդիկ հետևեն տիրոջ պատվիրաններին։ Հաջորդ տարբերությունը կայանում է այնտեղ, որ բուդդայականությունը ունի 2 խոշոր ուղղություն՝ հինայան և մահայան, իսկ քրիստոնեությունը՝ 4։ Դրանք են կաթոլիկը, ուղղափառը, բողոքականը և առքելականը։ Բուդդայականության մեջ փկության գաղափարը շարադրված է այնպես, որ յուրաքանչյուր մարդ կարող է ինքն իրեն փրկել և հավասարվել Աստծուն, իսկ քրիստոնեության մեջ միայն Աստված կարող է փրկել մարդկանց, բայց միայն եթե մարդիկ պահել են Աստծո պատվիրանները, այսինքն մարդկանց փրկությունը կախված է հենց իրենցից, բայց դա իրենք չեն անում, այլ անում է Աստված։ Քրիստոնեության ամենամեծ պատվիրանը սիրելն է և Քրիստոսը պատվիրում է, որ մարդիկ սիրեն և օգնեն անգամ իրենց թշնամուն, իսկ Բուդդան պատվիրում է միայն բարություն բոլորի հանդեպ՝ անգամ թշնամիների, բայց ոչ սեր։ Քրիստոնեության մեջ կյանքը ստեղծել է Աստված և հենց նա է կյանքը, իսկ բուդդիզմի Աստվածը 29 տարեկանում սկսել է մտածել, թե որտեղ է կայանում կյանքի իմաստը և չգիտես ինչու որոշել է, որ կյանքը տառապանք է։ Ըստ Բուդդայի գեղեցկությունը և կինը չեն կարող դրական  լինել և նրանց համարում է կրքերի ու ցանկությունների աղբյուր, որը տանում է դեպի կյանքից կախվածության, իսկ քրիստոնեության մեջ գեղեցկությունը և կինը չեն ընկալվում այնպիսի պարզամտությամբ, ինչպես բուդդայականության մեջ։ Քրիստոնեության մեջ կինը ոչ միայն դարձավ աստվածամայր, այլ նաև արժանացավ հարություն առած Աստծուն առաջինը տեսնելու պատվին։ Իսկ ինչ վերաբերվում է գեղեցկությանը, քրիստոնեության մեջ գեղեցկություն ասելով չենք հասկանում այն արտաքին գեղեցկությունը, որը գայթակղությունների աղբյուր է հանդիսանում։ Գեղեցյություն ասելով հասկանում ենք համեստություն, հեզություն, խոնարհություն,բարություն։ Բուդդայականության աստվածը մահացել , թաղվել է՝ մահացած աստված է, իսկ քրիստոնեության Աստծուն սպանել են, բայց նա հիմա գերեզմանում չէ՝ կենդանի Աստված է և շարունակում է լսել և օգնել մարդկանց։

Այսպիսով՝ քրիստոնեությունը և բուդդայականությունը ունեն ընդհանուր նմանություններ, սակայն սկզբունքորեն տարբերվում են մինյանցից։ Եթե ձեզ հետաքրքրում է, թե ինչու որոշեցի զուգահեռներ անցկացնել հենց այս երկու կրոնների միջև, ասեմ, որ բուդդայականությունը իմ անհատական աշխատանքի թեման էր, իսկ քրիստոնեությունը այն կրոնն է, որը ես համարում են ճշմարիտ։ Ինչպես գրված է Թովմա Աքվինացու «տիեզերաբանական» ապացույցում, ինչ-որ մի բանի կատարելության աստիճանը իմանալու համար այն պետք է համեմատենք ամենակատարյալ էակի՝ Աստծու հետ։ Այս դեպքում Բուդդայի ուսմունքի կատարելության աստիճանը իմանալու համար այն պետք է համեմատենք ամենակատարյալ էակի ուսմունքի հետ։ Այսինքն բուդդայականությունը պետք է համեմատենք քրիստոնեության հետ, նրա կատարելության աստիճանը իմանալու համար։

                                             ՀԻՄՆԱԿԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բուդդայի հայտնությունը կայանում է հետևյալ հիմնական ճշմարտություններում։

1)      Ամբողջ կյանքը տառապանք է։

 Այս ճշմարտությունը հիմնված է այն փաստի վրա, որ ոչինչ հավերժական չէ։ Ամեն ինչ կարծես ստեղծված է ոչնչանալու համար, դրա համար էլ բուդդիզմը գոյությունը նմանեցնում է կրակի, իսկ կրակից կարելի է դուրս հանել միայն վիշտն ու տառապանքը։

2)      Տառապանքի պատճառը մեր ցանկություններն ու կրքերն են։

 Տառապանքը առաջանում է, որովհետև մարդը կապված է իր կյանքին և ուզում է գոյատևել։ Բայց քանի որ կյանքը լցված է վշտով և տառապանքով այդ տանջանքները կշարունակվեն այնքան ժամանակ, ինչքան որ մարդը կշարունակի ապրել։

3)      Որպեսզի ազատվենք տառապանքներից պետք է ազատվենք ցանկություններից։ Դա հնարավոր է  միայն նիրվանայի միջոցով, որը բուդդայականության մեջ ցանկությունները հանգցնելու հասկացություն է։ Արդյո՞ք դա չի նշանակում կյանքի ընդհատում։ Բուդդայականությունը խուսափում է այդ հարցին պատասխանելուց։

Նիրվանայի մասին շատ բացասական կարծիքներ կան։ Օրինակ, որ դա ոչ ցանկություն է, ոչ գիտակցություն, ոչ կյանք, ոչ մահ։ Ավելի ուշ նիրվանան բուդդայականության մեջ ընկալվեց որպես երանություն, որը բաղկացած է ազատությունից և հոգևորից։

4)      Որպեսզի ազատվենք ցանկություններից պետք է հետևել փրկության ութմասնյա ուղուն։ Այս գիտությունը այդպես են անվանում, որովհետև այն ցույց է տալիս ութ հոգեվիճակ, որոնց տիրապետըելով մարդը կարող է հասնել մտքի մաքրման, հանգստության և զգայունության։

         
                             ՈՒԹՄԱՍՆՅԱ ՈՒՂԻ

1)      Ճշմարիտ ընկալում

Պետք է հավատանք բուդդային և նրա խոսքին, որ ասել  է՝ աշխարհը լի է վշտով և տառապանքով։

2)      Ճշմարիտ մտադրություններ

Պետք է ամուր պահել սեփական ուղին՝ սահմանափակել սեփական կրքերը և ձգտումները։

3)      Ճշմարիտ խոսք

Պետք է հետևել սեփական խոսքերին, որպեսզի նրանք քեզ չտանեն դեպի չարիք։ Խոսքը պետք է լինի ճշմարիտ և բարյացակամ։

4)      Ճշմարիտ գործ

Պետք է խուսափել անբարո արարքներից, լինել զսպված և բարի գործել։

5)      Ճշմարիտ ապրելակերպ

Պետք է արժանավայել կյանք ապրել և չվնասել որևէ կենդանի էակի։

6)      Ճշմարիտ ջանք

Պետք է հետևենք մեր մտքերի ուղղվածությանը՝ քշենք ամեն չար միտ և տրամադրվենք ու լցվենք բարի մտքերով։

7)      Ճշմարիտ միտք

Պետք է պարզել, թե որն է այն չարիքը, որը գալիս է մեր մարմնական էությունից։

8)      Ճշմարիտ կենտրոնացվածություն

Պետք է մշտապես և համբերատար մարզվել և հասնել կենտրոնանալու կարողությանը, հասունանալ և խորասուզվել ճշմարտության որոնումների մեջ։

Առաջին երկու հոգևոր վիճակներին տիրապետելը նշանակում է հասնել իմաստության (պրաջնյա)։ Հաջորդ երեք հոգևոր վիճակներին տիրապետելը նշանակում է հասնել բարոյական վարքագծի (շիլա)։ ԵՎ վերջապես վերջին երեք հոգեվիճակներին տիրապետելը նշանակում է հասնել մտքի կարգապահության (սամադխա)։ Սակայն այս հոգեվճակները չի կարելի ընկալել որպես սանդուխքի աստիճաններ, որը մարդը յուրացնում է աստիճանաբար։ Այստեղ ամեն բան փողկապակցված է։ Իմաստուն է այն մարդը, ով կարեկցել գիտի և կարեկցող է այն մարդը, ով իմաստուն է։ Իսկ այդպիսի պահվածքը անհնար է առանց մտքի կարգապահության։ կարելի է ասել, որ բուդդայականությունը որպես կրոն կարևորում է մարդու ինքնությունը, հաստատում է այն փաստը, որ մարդ միայն սեփական որոշմամբ կարող է փրկություն ձեռք բերել։ Բուդդայականության մեջ նաև մեծ կարևորություն է տրվում կարեկցանքին բոլոր կենդանի էակների հանդեպ։


                     ԲՈՒԴԴԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

«Մենք պարտավորված ենք հարգել  կյանքը և արժանապատվությունը, անհատականությունը և բազմազանությունը այնպես, որ ամեն ոք ստանա մարդասիրական վերաբերմունք։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր ոք, անկախ տարիքից, սեռից, ռասայից, մաշկի գույնից, ֆիզիկական և մտավոր կարողությունից, լեզվից, կրոնից, քաղաքական հայացքներից, ազգային կամ սոցիալական ծագումից, ունի անօտարելի ու անխախտ արժանապատվություն: Եվ այդ իսկ պատճառով, յուրաքանչյուր մարդ և պետություն պարտավոր է հարգել այդ արժանապատվությունը և պաշտպանել այն»։

 (
Համաշխարհային բարոյագիտության հռչակագիրը,որը ստորագրված է աշխարհի բուդդայական առաջնորդների կողմից՝ Չիկագոյում, 1993 թ.)

Այսպիսով,  Բուդդայականության իրավունքների հայեցակարգը կարող է գոյություն ունենալ այնտեղ, որտեղ  դրա համար տերմիններ գոյություն չունեն։  Բուդդայականությունը, այն մասին, թե ինչ պետք է անել տվյալ իրավիճակում, սահմանափակ հղում  է անում  Դհառմային։ Դհառման որոշում է, թե որն է ճիշտ և արդարացի և քննարկումներ է ներկայացնում բոլոր տեսակետներից։

«Մեզանից յուրաքանչյուրն ունի իր դերը սոցիալական արդարությունն ու կարգը պահպանելու և խթանելու մեջ։ Բուդդան շատ հստակ բացատրել է այդ դերերը՝ թե ինչպիսի փոխադարձ պարտավորություններ գոյություն ունեն Ծնողների և երեխաների, ուսուցիչների և աշակերտների, ամուսնու և կնոջ, ընկերների, հարազատների և հարեւանների, գործատուների և աշխատողների միջեւ... Ոչ ոք չի անտեսվել։ Այս պարտավորությունները պետք է լինեն փոխադարձ, և դիտվում են որպես սրբազան պարտականություններ՝ դրանք կարողանում են ստեղծել արդար, խաղաղ և ներդաշնակ հասարակություն »։

Ստացվում է, որ  Դհառման  սահմանում է ոչ միայն «այն, ինչ մարդը պետք է անի», այլև այն ,թե « ինչ պետք է արվի  մարդու համար»։

Եթե Դհառմայում ասվում է ամուսնու և իր կնոջ պարտականությունների մասին, նշանակում է, որ պարտականությունները պետք է համապատասխանեն նրանց իրավունքներին։ Եթե ամուսինը պարտավոր է աջակցել իր կնոջը, ապա կինը իրավունքը  ունի աջակցելու իր ամուսնուն։ Եթե կինը ունի պարտականություն հետևել ամուսնու գույքին, ամուսինը իրավունք ունի հուսալ, որ իր կինը հուսալի ձեռքերում է պահում իր ունեցվածքը։ Եթե  թագավորը կամ իշխանությունը պարտավոր է ապահովել արդարություն և անաչառություն, ապա քաղաքացիները կարող են ակնկալել  արդարություն և անաչառություն, ինչպես  որ օրենքով է սահմանված:

Այսպիսով, ինչու են նշվում և կամ էլ շեշտվում այդ իրավունքներն ու ազատությունները։ Մենք կարող ենք ասել, որ դրանք ներկայացնում են  «հասարակության բարեկեցության» շահերը։ Այլ կերպ ասած, այդ իրավունքները և ազատությունները,  անհրաժեշտ են, որպեսզի մարդիկ կարողանան ապրել հասարակության մեջ լիարժեք կյանքով։

Կյանքի իրավունքը, անկասկած հիմնային  պայման է, դրա շնորհիվ մարդը կարող է  օգտվել մյուս բոլոր իրավունքներից և ազատություններից։ Ազատության և անձի անձեռնմխելիության իրավունքը նույնպես հիմնային է մարդկային ցանկացած տիպի բարօրության համար։ Մարդկային հնարավորությունները խիստ սահմանափակված կլինեին  առանց այդ նվազագույն պայմանների իրականացման։ Նույնը վերաբերում է ստրկության, խոշտանգումների և օրենքի առջև  իրավունքների խախտման դեպքերին։

Մարդկային իրավունքների մասին հասկացություններ կարող ենք գտնել նաև Բուդդայի Թերավադա աշխատության ավանդույթների մեջ։ Այստեղ նշվում է բուդդայականության արդարարացիությունը հասարակության հանդեպ մարդկային պատասխանատվության վերաբերյալ։ Հենց մարդն է հասարակությունը դարձնում լավ կամ վատը՝ իր իսկ արարքներով։

Բուդիզմի մեջ կարևոր է այս հիմնարար մարդկային սկզբունքները, որպեսզի պահպանվեն մարդկային բարեկեցությունը, խաղաղությունը և արդարությունը։


Այսպիսով՝ բուդդայականությունը կրոն է, որը ստեղծվել է Բուդդայի կողմից։ Բուդդայականությունը քարոզում է, որ կյանքը տառապանք է  և տառապանքներից ազատվելու համար պետք է տիրապետել ութ հոգեվիճակների։ Եթե ձեզ դուր եկավ այս կրոնը, ուրեմն ամբողջ օրը արևելյան հագ ու կապով և լոտոսի դիրքով նստած զբաղվեք մեդիտացիայով, որպեսզի հասնեք նիրավանային։ Իսկ թե ինչ է նիրվանան, ինձ այդպես էլ չհաջողվեց հասկանալ։ Այն ոչ գիտակցություն է, ոչ կյանք, ոչ էլ մահ։ Չնայած  նորմալ է, որ մի մարդ, ով մինչև 29 տարեկանը ապրել է փակ աչքերով և հանկարծակի տեսնում է, որ կյանքում կա մահ, տառապանք, հիվանդություն և չքավորություն, այդ ամենի ազդեցության տակ որոշում է, որ կյանքը տառապանք է և չի ցանկանում ոչ ապրել, ոչ մահանալ։ Այս ամենից դուրս գալու միակ ելքը այնպիսի հոգեվիճակ երևակայելն է, որ ոչ ապրում ես, ոչ մահանում, ոչ գիտակցում։ Միայն չհասկացա, թե ինչ-որ մեկի երևակայության արդյունքը ինչպես կարող է կրոն  հռչակվել՝ այն էլ համաշխարհային։






 Աղբյուրներ՝         

About Buddhishm՝ http://www.aboutbuddhism.org/

About buddhishm՝ http://www.aboutbuddhism.org/history-of-buddhism.htm/

New Aduent՝ http://www.newadvent.org/cathen/03028b.htm

russian.fwbo.org՝ http://russian.fwbo.org/buddhism/buddha.html

russian.fwbo.org http://russian.fwbo.org/buddhism.html

БУДДИЗМ АЛМАЗНОГО ПУТИ՝ http://www.buddhism.ru/teachings/buddizm/

www.Grandars.ru՝ http://www.grandars.ru/college/filosofiya/buddizm.html

Հայկական Հանրագիտարան՝ http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1035

Dasaran.am՝ http://www.dasaran.am/apps/wiki/view/id/30

Վիքիպեդիա ազատ հանրագիտարան՝ http://hy.wikipedia.org/wiki/%D4%B2%D5%B8%D6%82%D5%A4%D5%A4%D5%A1%D5%B5%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6

http://ter-hambardzum.net/archives/3129
http://www.slideshare.net/Qnarik98/ss-16023757
http://www.grandars.ru/college/filosofiya/buddizm.html
http://www.pravidya.ru/