воскресенье, 18 июня 2017 г.
четверг, 8 июня 2017 г.
ՀՈԳԻ ԹԵ՞ ՄԱՐՄԻՆ
Իրականում և՛ հոգի, և՛ մարմին։ Լևոն Շանթի «Հին աստվածները»
դրամայում վանահայրը կարծում էր, որ մարդը պետք է ճնշի իր մարմինը հոգու փրկության
համար։ Նա աբեղային մեծացնում էր բույսի նման՝ քարոզելով, որ անտեսի ու ճնշի իր մարմնի
բնազդները։ Վանահոր կարծիքով, եթե մարմինը ճնշված է, փոքրանում է մեղքեր գործելու հավանականությունը
և մեծանում հոգու փրկության հավանականությունը։
Գուցե դա իրոք այդպես է, բայց եթե մարմինը
ճնշված է, հոգին չի կարող այնտեղ իրեն լիարժեք ներդաշնակ և երջանիկ զգալ։ Պատկերացրեք
կոշիկ, որի չափսը փոքր է Ձեր ոտքի չափսից։ Այն ճնշում է Ձեր ոտնաթաթի ոսկրերը, դրանք
ցավում են և Դուք Ձեզ լավ չեք զգում։
Իհարկե, երբ կոշիկը ցավեցնում է Ձեր ոտնաթաթը,
Դուք չեք կարող ասել. «Ես ինձ լավ եմ զգում, ոտքերս ցավում են, բայց ես շատ լավ եմ»։
Ցանկացած ցավ և ճնշում ազդում են ամբողջ մարմնի վրա, և այսպես մարդը չի կարող իրեն
լիարժեք ներդաշնակ և երջանիկ զգալ։
Նույնպես էլ, երբ ազդում ենք մարմնի վրա՝ ճնշելով
և անտեսելով նրա պահանջմունքները, հոգին թուլանում է, ինչպես մարդու ամբողջ մարմինն
է թուլանում միայն ոտնաթաթի ոսկրերի ցավից և չի կարող պահպանել իր այսպես կոչված կատարյալ
վիճակը։
Այսպես, հոգու և մարմնի կատարյալ ներդաշնակությունը կարող է ստեղծվել միայն
երկուսի հանգիստ և չճնշված վիճակում։ Այսինքն՝ իմ խորին համոզմամբ պետք է կատարել և՛
հոգու, և՛ մարմնի պահանջներն ու ցանկությունները՝ իհարկե բարոյական արժեքների սահմաններում։
среда, 7 июня 2017 г.
《Հրեշտակներ》պարի դպրոց
《Հրեշտակներ》պարի դպրոցում սովորում են 3-13 տարեկան երեխաները։ Ուսումնասիրում ենք դասական, հայկական ժողովրդական, տարբեր ազգերի, ժամանակակից ոճերի պարեր։
Հնգամյա կրթությունից հետո տրվում է վկայական։ Ընդունելությունը` ամեն ամսվա սկզբին` տաղանդավոր երեխաների համար։
Հասցե` Հարավ-Արևմտյան Բ1 թաղամաս, Ա.Բաբաջանյան փողոց, 《Մխիթար Սեբաստացի》կրթահամալիրի, նոր դպրոց։
Հեռ.`093740117, 093740118։
пятница, 13 мая 2016 г.
ՋԱՎԱԽՔՈՒՄ ՈՒՌԻՆԵՐԸ ՉԵՆ ԼԱԼԻՍ
Երբ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մի քանի սովորողների և դասավանդողների հետ ուղևորվեցի Ջավախք, չէի էլ կարող պատկերացնել, թե տեսողական ընկալիչներս ինչ պատվի կարժանանան Ախլցխայում։
Նախ սկսեմ նրանից, որ Ջավախք ուղևորված առաջին օրը Ռաբաթ ամրոցը տեսա գիշերով և ինձ թվաց, թե այնտեղ՝ հեռվում, «Տասներկու պարող արքայադուստրերը» մուլտֆիլմի դղյակն է լույսերի մեջ։ Այդ պահին սրտումս ավտոբուսից դուրս թռչելու և դեպի դղյակը վազելու անհագ ցանկություն առաջացավ։
Ցանկանում էի վազել այնտեղ և անվերջ պարել, ինչպես արքայադուստրերն էին պարում մուլտֆիլմում։ Անկեղծ ասած՝ այդ ժամանակ դեռ չգիտեի, որ հաջորդ օրը ամրոցը կկարողանամ ներսից տեսնել, բայց ընկեր Հասմիկն ասաց, որ պատրաստվում ենք այցելել նաև այնտեղ։ Ես սկսեցի անհամբեր սպասել հաջորդ օրվան։
Ահա և եկավ այդքան երկար սպասված ժամանակը, և ներս մտա ամրոցի դարպասներից։ Այդ ժամանակ մի քանի ժամով սավառնեցի դեպի իմ երազանքների աշխարհը։ Ի՜նչ շքեղություն, ի՜նչ գեղեցկություն։ Տեսողական զգայարաններս սկսեցին փայլել դղյակի շլացնող փայլից և սկսեցի արագ ուսումնասիրել ամրոցը, որպեսզի ոչ մի անկյուն անգամ բաց չթողնեմ։ Բառերով անհնար է նկարագրել այդ գեղեցկությունը։
Երբ տեսա այդ սպիտակ սյուները՝ տեղակայված սպիտակ մարմարի վրա…, հրա՜շք։ Ամեն անգամ նմանատիպ վայրեր հեռուստացույցով տեսնելիս երազում էի գոնե մեկ րոպեով այնտեղ հայտնվել։ Ահա՝ վաղեմի երազանքս էլ իրականացավ։ Հետո տեսա մի փոքրիկ շատրվան։ Շատրվանը, չնայած այդքան էլ մեծ ու շքեղ չէր, այնուամենայնիվ չափազանց յուրահատուկ և գեղեցիկ էր։ Շատրվանի ջրերը խաղում էին քամու հետ, և այդ տեսարանը պարզապես չքնաղ էր։
Հաջորդ բանը, որ ինձ հիացրեց ամրոցի պարտեզն էր։ Ընդարձակ և կանաչ, պարզապես հիասքանչ էր։ Պարտեզում մի քանի ուռենիներ կային։ Հիշեցի այն լեգենդը ուռիների մասին, թե իբր նրանք լալիս են։ Գուցե ուռենիները հիմնականում լալիս են, բայց ո՛չ սրանք։ Ես տեսա, որ այս ուռենիները ոչ միայն չէին լալիս, այլև ժպտում էին ինձ և անդադար պարում ինձ համար։ Մենք հասցրինք ընկերանալ։ Ես միշտ կհիշեմ նրանց ու նրանց հիասքանչ պարը և համոզված եմ՝ նրանք էլ ինձ կհիշեն։
Ռաբաթը կարծես մի փոքրիկ պատկեր լիներ՝ պոկված իմ երազների աշխարհից։

вторник, 12 апреля 2016 г.
Կռիվ ինքդ քո դեմ։ Ո՞վ կհաղթի, Ո՞վ կպարտվի։
Այո, պայքար, դա մի հզոր զենք է, որը հաճախ օգտագործում ենք ինքներս մեր դեմ։ Պայքարում
չկան հաղթողներ և պարտվողներ։ Պայքարը ինքնըստինքյան մարդու չհաղթած
վիճակի ապացույցն է։
Եթե մարդը պայքարում է, նա արդեն չի հաղթել, որովհետև գտնվում է պայքարի ընթացքի մեջ։
Հաղթանակը հոգեվիճակ է, որը ինչ-որ գործողության արդյունքում չի առաջանում։ Հաղթանակը
վերապրում է։
Երանի այն անձանց, ովքեր հաղթանակ ունեն իրենց հոգիներում և չեն տանջվում պայքարի
ահեղ ճիրաններում։ Հաղթանակի համար մարդ իր ներսում պետք է ունենա մտքի և հոգու ներդաշնակություն։
Լևոն Շանթի «Հին աստվածները» պիեսի գործող անձանցից աբեղան, վանահայրը և մնացածները,
ովքեր չունեն այդ ներդաշնակությունը, դատապարտված են տանջվելու պայքարի անխնա ճիրաններում։
Ոմանց համար կյանքը պայքար է, ոմանց համար տառապանք, իսկ ոմանց համար էլ հաղթանակ։
Ապրենք հաղթանակած։
суббота, 19 марта 2016 г.
Սիմվոլիզմը Տերյանի բանաստեղծություններում
Սիմվոլիզմն արվեստում (գրականության,
երաժշտության
և
կերպարվեստի
մեջ)
ամենամեծ
ուղղություններից
է։
Առաջացել
է
Ֆրանսիայում
1870-80-ականներին
և
բուռն
զարգացում
ապրել
19-րդ դարավերջին
և
20-րդ դարասկզբին՝ նախևառաջ
Ֆրանսիայում,
Բելգիայում
և
Ռուսաստանում։
Սիմվոլիզմ տերմինը մտցրել է ֆրանսիացի բանաստեղծ Ժան Մորեասը իր համանուն
մանիֆեստում՝
տպագրված
1886-ի սեպտեմբերին
«Ֆիգարոյում»։
Ըստ
այդ
մանիֆեստի՝
սիմվոլիստական
պոեզիան
հռետորության,
սուտ
զգացմունքայնության
և
օբյեկտիվ
նկարագրությունների
թշնամին
է,
ձևն
ինքնանպատակ
չէ,
այն
արտահայտում
է
Գաղափարը՝
դուրս
չգալով
դրա
սահմաններից։
Գրականության մեջ սիմվոլիզմի հետևորդներից հայտնի են՝ Ֆրանսիայում՝
Սռեփան Մալարմե, Արթյուր Ռեմբո, Պոլ Վեռլեն, Պոլ Վալերի, Բելգիայում՝
Մորիս Մետերլինկ, Էմիլ Վերհարն,
Ավստրիայում
և
Գերմանիայում՝ Ռայներ Մարիա Ռիլկե, Նորվեգիայում՝ Հենրիկ Իբսեն, Ռուսաստանում՝
Վալերի Բրյուսով, Ալեքսանդր Բլոկ, Ֆյոդոր Սոլոգուբ, Կոնստանտին Բալմոնտ Սիմվոլիզմ՝ բացատրություն 19-20 դարերին
արվեստի
ու
գրականության
մեջ
տեղ
գտած
հակառեալիստական
ուղղություն,
որը
իր
գեղարվեստական
մեթոդն
Է
համարում
սիմվոլների
խորհրդանշանների
միջոցով
առարկաների
ու
երևույթների
անճանաչելի
Էության
պատկերումը։
Սիմվոլիզմը արտահայտվել է նաև կերպարվեստում և թատրոնում։ Սիմվոլիսները
համակենտրոնացած են մարդկանց ներաշխարհի վրա, նրանք ձգտում են բացահայտել նրանց հոգեկան վիճակը, կարողանում են արտահայտել նուրբ զգացմունքները բառերով։ Նրանց հաջողվել
էր
բանաստեղծություները
լրացնել
պայծառ
ու
արտահայտիչ
կերպարներով։
Սիմվոլիզմը արտահայտված է հայ գրողներից Տերյանի բանաստեղծություններում։
Դու կգաս ու կրկին հեքիաթով կդյութես,
Լուսերես կըցրես մառախուղն իմ հոգու,
Ոսկեշող հայացքով և քնքուշ խոսքերով, որ գիտես միայն դու։
Լուսերես կըցրես մառախուղն իմ հոգու,
Ոսկեշող հայացքով և քնքուշ խոսքերով, որ գիտես միայն դու։
Կըփարվես մեղմորեն, կըփռես, կըվառես անթառամ
Կուսական աշխարհիդ ծաղիկներն անծանոթ,
Կընստենք իրար մոտ, և հեռու կլինի առօրյան միաձայն ու աղոտ։
Կուսական աշխարհիդ ծաղիկներն անծանոթ,
Կընստենք իրար մոտ, և հեռու կլինի առօրյան միաձայն ու աղոտ։
Սև թախիծն՝ իմ սրտից, մութ խոհերն՝ իմ հոգուց կըգնան
Լույսիդ դեմ կըցրվեն ըստվերները մռայլ,
Տառապանքը քեզ հետ՝ քաղցր հուշ, և խոսքերը՝ խորհուրդ կըդառնան, կըհագնեն ուրիշ փայլ։
Լույսիդ դեմ կըցրվեն ըստվերները մռայլ,
Տառապանքը քեզ հետ՝ քաղցր հուշ, և խոսքերը՝ խորհուրդ կըդառնան, կըհագնեն ուրիշ փայլ։
Մթագին գիշերում, աշխարհում մթամած, խավարում,
Կըվառենք չմեռնող, չմարող կըրակը մեր հոգու,
Մեր ողջույնը սիրով կընետենք և՛ մարդկանց, և՛ երկրին, և՛ հեռուն ես ու դուն։
Կըվառենք չմեռնող, չմարող կըրակը մեր հոգու,
Մեր ողջույնը սիրով կընետենք և՛ մարդկանց, և՛ երկրին, և՛ հեռուն ես ու դուն։
Հրաշք-աղջիկ, գիշերների թագուհի,
Ճառադայթող քո աչքերով դու եկար,
Ոսկե բոցով լցրիր հոգին իմ տկար,
Հրաշք-աղջիկ, ցնորքների դիցուհի...
Կախարդ լուսնի հրապուրող շողի պես
Դու ժպտացիր գուրգուրանքով սեթևեթ,
Ազատ սիրտըս շղթայեցիր առհավետ,
Հրաշք-աղջիկ, դո՛ւ, միշտ հաղթող ու միշտ հեզ։
Դու մի ցավոտ հիացումի երգ գիտես,
Քո ժպիտում կա խորհուրդի մի փայլանք,
Քո աչքերում կա մի անանց զմայլանք.
Դու չըմեռնող մի վայելքի խոսք գիտես...
Հրաշք-աղջիկ, անհայտ երկրի մանուշակ,
Գիշերային արեգակի ճառագայթ,—
Դու իջնում ես՝ կարող, որպես մահու խայթ,
Քնքուշ, որպես անդարձ բախտի հիշատակ...

Վահան տերյանը այս երկու բանաստեղծություններում օգտագործել է գեղեցիկ և քնքուշ
աղջիկների սիմվոլը։ Ըստ իս նա չափազանց զգացմունքային
էր այդ պատճառով էլ կարողացել է այդքան գեղեցիկ և ճիշտ բառերով բնութագրել իր ընտրած
սիմվոլներին։ Այսպես նրա բանաստեղծությունները կարդալը հաճելի է դառնում, և բառերի
արտասովոր դասավորությունը թույլ է տալիս մխրճվել բանաստեղծության կախարդական աշխարհի
մեջ և հասկանալ բանաստեղծի նուրբ զգացմունքները։
четверг, 28 января 2016 г.
Ջորջ Օրուելլ «Անասնաֆերմա» վերլուծություն
Միշտ,
ակամա, մարդկանց մեջ
տեսել եմ այս
կամ այն կենդանուն բնորոշ գծեր։ Այս ստեղծագործությունը շատ
դիպուկ էր նկարագրել մարդկային տեսակները։ Սակայն, կարծում եմ
այս առումով ասելիքը անվերջանալի է։
Այ՛ո, կա
ժողովրդի մի զանգված որը
հավատում է նրան,
ինչ որ լսում է։ Նրանք ոչխարների նման
գնում են իրենց առաջնորդողի ետևից, առանց քննելու դրա հետեվանքները՝ ստեղծելով մեծամասնություն։ Նրանք շեղում են մյուսների ուշադրությունը՝ առաջացնելով սին
պատկերացումներ։
Այո, հետաքրքիր է նաև խոզի կերպարը։ Այս մասին մի նյութ էր հրապարակել մեր ուսուցիչներից մեկը, որի համար էլ ․․․
Ավելի լավ
է լռել, այս
կերպարի մասին խոսելը վտանգավոր է։
Սակայն, ցավոք, Հայաստանում դրանցից շատ
կան, և առանց երկար մտածելու բոլորն էլ
միանգամից հասկանում են՝
ո՞վ է զռանը, ո՞վ է Նապալեոնը, ձնագնդին․․․
Ջորջ
Օրուելլը հիանալի կերպով ներկայացրել է
հասարակ մարդկանց շահագործման շղթան, նրանց կերպարները հրաշալի կերպով համադրելով կենդանիների հետ,
որը կրկնվում է
բոլոր ժամանակաշրջաններում՝ մինչ
օրս։
Ինչ արած, ապրենք սիրո
և հավատքի առաջնորդությամբ՝ հեռու մնալով խոզերի <<հեքիաթներից>>,
ոչխարների բառաչոցներից, կրկեսի կապիկություններից։
Подписаться на:
Сообщения (Atom)