Միշտ,
ակամա, մարդկանց մեջ
տեսել եմ այս
կամ այն կենդանուն բնորոշ գծեր։ Այս ստեղծագործությունը շատ
դիպուկ էր նկարագրել մարդկային տեսակները։ Սակայն, կարծում եմ
այս առումով ասելիքը անվերջանալի է։
Այ՛ո, կա
ժողովրդի մի զանգված որը
հավատում է նրան,
ինչ որ լսում է։ Նրանք ոչխարների նման
գնում են իրենց առաջնորդողի ետևից, առանց քննելու դրա հետեվանքները՝ ստեղծելով մեծամասնություն։ Նրանք շեղում են մյուսների ուշադրությունը՝ առաջացնելով սին
պատկերացումներ։
Այո, հետաքրքիր է նաև խոզի կերպարը։ Այս մասին մի նյութ էր հրապարակել մեր ուսուցիչներից մեկը, որի համար էլ ․․․
Ավելի լավ
է լռել, այս
կերպարի մասին խոսելը վտանգավոր է։
Սակայն, ցավոք, Հայաստանում դրանցից շատ
կան, և առանց երկար մտածելու բոլորն էլ
միանգամից հասկանում են՝
ո՞վ է զռանը, ո՞վ է Նապալեոնը, ձնագնդին․․․
Ջորջ
Օրուելլը հիանալի կերպով ներկայացրել է
հասարակ մարդկանց շահագործման շղթան, նրանց կերպարները հրաշալի կերպով համադրելով կենդանիների հետ,
որը կրկնվում է
բոլոր ժամանակաշրջաններում՝ մինչ
օրս։
Ինչ արած, ապրենք սիրո
և հավատքի առաջնորդությամբ՝ հեռու մնալով խոզերի <<հեքիաթներից>>,
ոչխարների բառաչոցներից, կրկեսի կապիկություններից։
Комментариев нет:
Отправить комментарий