воскресенье, 1 марта 2015 г.

ԻՆՉ ՄՆԱՑ ԻՆՁ ՏԵՐՅԱՆԻՑ

Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան), (փետրվարի 9 (հունվարի 28), 1885 - հունվարի 7, 1920), նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ։
Դժվարին կյանք ապրեց Վահան Տերյանը, կյանքից հեռացավ շատ անժամանակ, բայց հայ քնարերգությանը հաղորդեց մի այնպիսի թարմ շունչ, որ անհնարին է պատկերացնել իր և հետագա ժամանակների հայ պոեզիան առանց նրա լուսավոր ներկայության։ Տերյանն անփոխարինելի է նաև նրանով, որ առաջին իսկ գրքով ստեղծեց հետևորդների մի մեծ խումբ, որի ներկայացուցիչները ձևավորեցին Վահան Տերյանի գրական դպրոցը։ Գեղարվեստական ճանապարհ բաց անող այդպիսի մշակութային առաքելություն շատ քչերին է վիճակվում։ Ահա այդ քչերից մեկը Վահան Տերյանն է։ Ծնվել է Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ 1897 թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899 թվականին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թվականին, այնուհետև ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։
1908 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում՝ թե՛ ընթերցողների, և թե՛ քննադատների կողմից։ 1915 թվականին «Մշակ» թերթում հրատարակվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։
1912 թվականին հիմնադրում է «Պանթեոն» հրատարակչությունը և ծավալում գրահրատարակչական, թարգմանական լայն գործողություն։
1915-1916 թվականներին Տերյանը մասնակցում է Վալերի Բրյուսովի և Մաքսիմ Գորկու կազմած ու խմբագրած «Հայաստանի պոեզիան» և «Հայ գրականության ժողովածու» գրքերի ստեղծման աշխատանքներին։ Հայերենից ռուսերեն է թարգմանում Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-ն, Րաֆֆու «Կայծեր»-ի առաջին հատորը, Շիրվանզադեի «Չար ոգի»-ն։
1916 թվականին երևում են Վահանի կրծքում բուն դրած թոքախտի նշանները։ Գալիս է Կովկաս բժշկվելու, բայց փետրվարյան հեղափոխությունը դրդում է նրան թողնել բժշկվելը և գնալ Պետերբուրգ։ Խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրերից դառնում է Ստալինի մոտիկ աշխատակիցը։ [1]
1917 թվականի հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 թվականին Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքիա, սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920 թվականի հունվարի 7-ին ընդամենը 35 տարեկան հասակում։
Ես Տերյանից սովորեցի ամեն ինչում տեսնել գեղեցիկը և գնահատել։ Սովորեցի տարբեր երևույթներին վերաբերվել ավելի քնքշորեն ու նուրբ։ Տերյանը կարողանում է անգամ այն թախծոտ ու տխուր աշունը, անգամ մթնշաղը այնպես ներկայացնել, որ ակամայից սկում ես սիրել դրանք՝ հիշելով նրա բանաստեղծությունները։ Նրա այդ հրաշք ստեղծագործությունները հուզում և երազանքների գիրկն են գցում անգամ ամենասառնասիրտ մարդուն։ Վահան Տերյանի հայրենասիրական բանաստեղծությունները յուրաքանչյուր հայի մեջ արթնացնում են սեր հայրենիքի նկատմամբ, հայրենիքը պաշտպանելու և ծաղկացնելու տենչանք։ Բացի այդ նրա «Հոգևոր Հայաստանը»-ը ստեղծագործությունը կարդալուց հետո իմ մեջ արթնացավ հայրենիքը գեղեցիկ ու զարգացած տեսնելու հույսը։ Այդ ստեղծագործությունը յուրաքանչյուր հայի մեջ արթնացնում է վստահություն սեփական ուժերի նկատմամբ և անկախ Հայաստանի ներկայիս վիճակի մենք փորձում ենք ամեն բան անել հոգևոր Հայաստան ունենալու համար։ Նրա հայրենասիրական ստեղծագործությունները համախմբում են ամբողջ աշխարհի հայությանը և հորդորում, որ անկախ նրանից, թե որ երկրում ենք գտնվում, անկախ կառավարության վերաբերմունքից ժողովրդին սիրենք մեր հայրենիքը և միահամուռ ուժերով տանենք այն դեպի վերելք։

ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՐՅԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ


Վահան Տերյանի բանաստեղծություններից երևում է, որ նա շատ զգացմունքային անձնավորություն էր։ Նա գրել է սիրո, հայրենիքի, բնության մասին։ Օրինակ, նրա սիրային բանաստեղծություններում գերակշռում է թախծոտ տրամադրությունը։ Նա կարծես անընդհատ սիրահարվում էր տարբեր կանանց և նրանց բոլորին գովերգում էր, իդեալականացնում։ Բայց այս առիթով Վահան Տերյանը ասել է՝ «Ես իմ սերն եմ սիրում»։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ Վահան Տերյանը ոչ թե սիրում էր կանանց այլ իր ֆենիլէթիլամին հորմոնը, որը պատասխանատու է սիրահարվածության համար։ Այս հորմոնը արտադրվում է էնդոկրին գեղձերի կողմից և հաճախ նրա հետ միասին արտադրվում են նաև սերոտոնին(տրամադրություն), դոֆամին(հաճույք), ադրենալին(տագնապ), էնդորֆին(երջանկություն), օքսիտոցին(վստահություն) հորմոնները։ Օրինակ՝ Վահան Տերյանի «Գարուն» բանաստեղծության մեջ պարզ երևում է և սերոտոնին հորմոնի հաղորդած պայծառ տրամադրությունը, և ադրենալին հորմոնի առաջացրած տագնապը, որը դոֆամին հորմոնի առաջացրած զգացողության հետ  միախառնվելով առաջացնում է անուշ տագնապի զգացողություն, և ֆենիլէթիլամին հորմոնի հաղորդած քնքուշ, սիրային տրամադրությունը։ Ահա թե ինչու եմ ասում, որ Վահան Տերյանը չափազանց զգացմունքային էր։ Նրա հայրենասիրական բանաստեղծություններում այս քնքուշ և նուրբ տրամադրությունը վերանում է։ Նրա հայրենասիրական բանաստեղծությունները գրված են ավելի կատաղի, քաջ և մարտական տրամադրված։ Այսպիսով՝  Տերյանի բանաստեղծություններից յուրաքանչյուրում արտահայտված էր իր ապրումները, զգացմունքները։ Նրա բոլոր բանաստեղծությունները չափազանց գեղեցիկ և հուզիչ են։ Ասենք շնորհակալություն Տերյանին մեզ այսպիսի գեղեցիկ գրական ժառանգություն թողնելու համար։

ԻՆՉ ԱՆԵՆՔ, ՈՐՊԵՍԶԻ ՈՒՆԵՆԱՆՔ ԱՅԴ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ


Ինչպես նշեց Տերյանը հոգևոր Հայաստան ունենալու համար առաջին հերթին պետք է հավատանք նրա գոյությանը և աշխատենք։ Իհարկե բոլորիս էլ հայտնի է, որ Հայաստանում պայմանները բարենպաստ չեն մշակույթը զարգացնելու համար, այդ պատճառով էլ հայերը հաճախ արտագաղթում են երկրից։ Բայց ինչպես կասեր Տերյանը պետք չէ անընդհատ ասել, որ մեր պետությունը փոքր է, մենք քիչ ենք, մենք զարգացած չենք և չենք էլ կարող։ Բոլորին էլ հայտնի է, որ դա այդպես է, սակայն մենք կարող ենք զարգացնել պետությունը՝ անկախ ժողովրդի քանակից, պայմաններից և կառավարության որակից։ Մեզնից յուրաքանչյուրի պարտքը կայանում է նրանում, որ թեկուզ Հայաստանի սահմաններից դուրս օգնենք Հայաստանին ինչով որ կարողանանք։ Խոսքը իհարկե  միայն նյութական օգնության մասին չէ։ Ինչպես ասում էր Վահան Տերյանը՝ միայն շքեղ շենքեր կառուցելով մենք չենք ունենա հոգևոր Հայաստան։ Գուցե ունենանք նյութական Հայաստան, բայց ոչ՝ հոգևոր, իսկ միայն արտաքին շքեղությունն ու փայլը դեռ հաջողության գրավական չեն։ Չնայած որ ըստ իս  լավ և զարգացած պետությունը չի կարող լինել, օրինակ, Հայաստանի նման ավերված և քանդ ու քարափ եղած։ Այնպես որ նյութական արժեքներն էլ ըստ իս մեծ նշանակություն ունեն, սակայն առաջին հերթին պետք է ունենանք հոգևոր Հայաստանը, որի շնորհիվ էլ հետագայում կկառուցվի մաքուր, գեղեցիկ, շքեղ երկիրը։ Այդ հոգևոր Հայաստանը միայն կունենանք այն դեպքում, եթե լինենք համախմբված, հավատանք մեր ուժերին և եթե անգամ արտագաղթենք( իսկ դա մեզնից շատերը պետք է անեն, օրինակ, մասնագիտության բերումով, որովհետև դրսում հնարավորությունները ավելի շատ են և մենք Հայաստանում պարզապես չենք կարող զարգացնել տվյալ ոլորտը, որով որ զբաղվում ենք)  չմոռանանք ոչ մեր լեզուն և ոչ էլ Հայաստանը։ Թե դրսում, թե այստեղ  մեր ծավալած գործունեության արդյունքը պետք է ինչ-որ չափով պայմանավորի Հայաստանի զարգացումը։ Այնպես որ կոչ եմ անում բոլոր հայերին, որ ձեռքներդ ծալած նստելու և Հայաստանի անմխիթար վիճակի ամբողջ մեղքը ամբարտավան իշխանության վրա բարդելու փոխարեն փորձեք փոխել և զարգացնել այն։ Չնայած որ իշխանությունը իր  մեծ մեղքի բաժինը ունի, բայց մենք էլ պակաս մեղավոր չենք։ Բավական է խորհենք Հայաստանի անբարենպաստ պայմանների, սահմանափակ հնարավորությունների և ազգի փոքրութան մասին։ Մենք կարող ենք ծաղկացնել երկիրը, եթե միայն հավատանք մեր ուժերին։ Բացի այդ բնակչության ոչ թե քանակն է էական, այլ որակը, իսկ որակի պատասխանատուն հենց մենք ենք։ ՈՒրեմն գործի անցեք հայեր։ Մենք կարող ենք ունենալ Վահան Տերյանի երեազած հոգևոր Հայաստանը։

ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ «ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԻՑ

 
1) Հայության համար մի ցավոտ ցնորք է դարձել այդ «Հայաստանը», մի ավետյաց երկիր, դյութական մի անուն:
2) Մենք ուզում ենք ճչալ, որովհետեւ երբ ցավ ես զգում, խոհեմ լինել չես ուզում. մենք ուզում ենք աղաղակել, որովհետեւ երբ սիրելին տանջվում է, խոհեմության խորհուրդներն անզոր են, իսկ այդ աղաղակի ապարդյուն լինելու մասին չեն մտածում:
3) Ինչպես էլ լինի, ինչ գնով էլ լինի, ինչ հետեւանք էլ ունենա՝ միեւնույն է -«դեպի Հայաստան»: «Հայաստանը պետք է ազատվի». անդրդվելի մի պնդում է սա, որի հանդեպ ոչ մի ուժ չի կարող կանգնել, որին ոչ մի արգելք չի կարող կասեցնել:
4) Մի՞թե կարող ենք սառնասիրտ լինել մենք, երբ այժմ դրված է այդ հարցը, երբ կանգնած ենք նրա այս կամ այն լուծման հանդեպ:
 
5) Ուրեմն էական խնդիրը մեկ է՝ հայության կուլտուրայի ապագայի ապահովումը:
6) Բոլորովին միեւնույն է, թե ո՛ր ազգից է եւ ի՛նչ համազգեստ ունի հագին այն ոստիկանը, որն իրենից կաշառք է պահանջում կամ որն իրեն ծեծում է…
7) Հայության բերանը հայերեն չի խոսում, հայության շուրթերը հայերեն բառեր չեն կարող արտասանել:
8) Ճանաչել, գիտենալ, սիրել մայրենի գրականությունը, արվեստը, լեզուն, դա չի նշանակում գոհանալ նրա ներկա դրությամբ, այլ հենց ընդհակառակը. եթե լիներ այդ սերը, նրա ներկան այդքան ողորմելի չէր լինի եւ ապագան՝ այդքա՜ն անհույս ու անհավատալի:
9) Մեզանում շարունակ մատնանիշ են անում գրականության, արվեստի, մամուլի, դպրոցի անկյալ վիճակը եւ դրանով արդարացնում իրենց անտարբերությունը դեպի այդ ամենը:
10) Որպիսի՞ Հայաստան եք ուզում կառուցել դուք, որ չեք ուզում ճանաչել այդ հոգեղեն Հայաստանը:
11) Դուք, որ ինքնակոչ հյուրեր եք այսօրվա արյունալի հանդեսում, մի՞թե չեք զգում ձեր դրության տարօրինակությունը, անհարմարությունը:
12) Դուք, որ հարսանյաց հյուր եք միշտ եւ երբեք ազնիվ աշխատանքի եւ սրտակեղեք ցավի հետ լինել չկամեցաք մեզանում:
13) Դուք, որ ժառանգ եք դարձել մեր հայրենիքի եւ երբեք չեք գնահատել նրա հոգեղեն ավանդը: Բայց կանցնի այս արյունալի հանդեսը, որի մեջ դուք ինքնակամ եւ ինքնակոչ թամադա եք դարձել, եւ կգա նորից տաժանելի ու չարքաշ աշխատանքի առօրեականը, եւ դուք, եկվորներ, նորից կփախչեք այնտեղ, ուր ձեր որկորն ավելի կուշտ է, ուր ձեր որջն՝ ավելի տաք…
14) Հոգեւոր Հայաստանի կառուցման ծանր ու վշտալի, բայց ազնիվ աշխատանքը կվերցնեն իրենց վրա նրանք, ում դուք չեք ճանաչել երբեք, չեք ուզում ճանաչել այսօր եւ չեք կամենա ճանաչել առավել եւս վաղը: Անուններ տալու կարիք չկա, ձեր սրտին ոչինչ չեն ասի այդ անունները:
15) Մենք թերահավատ ենք դեպի այդ՝ մի հարվածով, մի թեկուզ հերոսական ճիգով ստեղծվելիք Հայաստանը: Մեր
16) Հայության հավաքում կամ հայության կազմակերպում գաղափարական իմաստով – ահա՛ ինչ եմ հասկանում ես Հոգեւոր Հայաստան ասելով:
17) Ես ոչ մի արժեք չեմ տալիս այն ազգությանը, որ արտաքին սահմաններով է պահպանում իր ինքնությունը, եւ որ գլխավորն է՝ մի ինքնություն, որ կարիք էլ չկա պահպանելու:
18) Բացի արտաքին արգելքները հաղթահարելուց, ամեն մի՝ ազգ կազմելու ցանկություն ու կամք ունեցող ժողովուրդ անդադար պիտի ստեղծի այն արժեքները, որոնք նրաինքնության առհավատչյաներն են:
19) Չպետք է ծույլերի հոգեբանությամբ հույսներս դնենք լոկ արտաքին հրաշքների վրա. չպետք է մեզ կերակրենք այն հավատով, որ մի արտաքին փոփոխություն, մի դյութական ձեռք մեզ ազգ կդարձնի: Չպետք է կամենանք մեր հույսը եւ ապագան նյութական Հայաստան գաղափարի վրա հիմնել, այլ պիտի տենչանք ու աշխատենք Հոգեւոր Հայաստանի համար:
20) Չկամենանք շքեղ շենքերի հայրենիք դարձնել մեր Հայրենիքը, հոգու եւ մտքի՛ հպարտությամբ ճոխացնենք նրան:
21) Մի Րաֆֆի, մի Արծրունի, մի Նալբանդյան, մի Դուրյան նույնպես ասպետներ են, գուցե ավելի մեծ հերոսներ են, քան նրանք, որ կռվի դաշտում են զոհաբերում իրենց կյանքը:
22) Մեր երկիրը ավերակների երկիր է, ավերված մի Հայրենիք, որ մենք այսօր կամենում ենք կենդանացնել, որին կամենում ենք նոր կյանքի կոչել:
23) Քննեցեք ձեր սիրտը եւ նայեցեք, թե կա՞ արդյոք այնտեղ հավատ, որով պիտի կենդանանա մեր այդ Հոգեւոր Հայաստանը. եթե չկա, ապա զուր են ձեր ջանքերը նյութական Հայաստանի համար… Նա չի կենդանանա:
24) Չպետք է մատնանիշ անել արտաքին արգելքներն ու խոչընդոտները՝ դրանք միշտ կան, եւ դրանց դեմ, այո՛, պետք է կռվել: