Վահան Տերյանի բանաստեղծություններից երևում է, որ նա շատ զգացմունքային անձնավորություն
էր։ Նա գրել է սիրո, հայրենիքի, բնության մասին։ Օրինակ, նրա սիրային բանաստեղծություններում
գերակշռում է թախծոտ տրամադրությունը։ Նա կարծես անընդհատ սիրահարվում էր տարբեր կանանց
և նրանց բոլորին գովերգում էր, իդեալականացնում։ Բայց այս առիթով Վահան Տերյանը ասել
է՝ «Ես իմ սերն եմ սիրում»։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ Վահան Տերյանը ոչ թե
սիրում էր կանանց այլ իր ֆենիլէթիլամին հորմոնը, որը պատասխանատու է սիրահարվածության
համար։ Այս հորմոնը արտադրվում է էնդոկրին գեղձերի կողմից և հաճախ նրա հետ միասին արտադրվում
են նաև սերոտոնին(տրամադրություն), դոֆամին(հաճույք), ադրենալին(տագնապ), էնդորֆին(երջանկություն),
օքսիտոցին(վստահություն) հորմոնները։ Օրինակ՝ Վահան Տերյանի «Գարուն» բանաստեղծության
մեջ պարզ երևում է և սերոտոնին հորմոնի հաղորդած պայծառ տրամադրությունը, և ադրենալին
հորմոնի առաջացրած տագնապը, որը դոֆամին հորմոնի առաջացրած զգացողության հետ միախառնվելով առաջացնում է անուշ տագնապի զգացողություն,
և ֆենիլէթիլամին հորմոնի հաղորդած քնքուշ, սիրային տրամադրությունը։ Ահա թե ինչու եմ
ասում, որ Վահան Տերյանը չափազանց զգացմունքային էր։ Նրա հայրենասիրական բանաստեղծություններում
այս քնքուշ և նուրբ տրամադրությունը վերանում է։ Նրա հայրենասիրական բանաստեղծությունները
գրված են ավելի կատաղի, քաջ և մարտական տրամադրված։ Այսպիսով՝ Տերյանի բանաստեղծություններից յուրաքանչյուրում
արտահայտված էր իր ապրումները, զգացմունքները։ Նրա բոլոր բանաստեղծությունները չափազանց
գեղեցիկ և հուզիչ են։ Ասենք շնորհակալություն Տերյանին մեզ այսպիսի գեղեցիկ գրական
ժառանգություն թողնելու համար։
Комментариев нет:
Отправить комментарий