воскресенье, 1 марта 2015 г.

ԻՆՉ ԱՆԵՆՔ, ՈՐՊԵՍԶԻ ՈՒՆԵՆԱՆՔ ԱՅԴ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ


Ինչպես նշեց Տերյանը հոգևոր Հայաստան ունենալու համար առաջին հերթին պետք է հավատանք նրա գոյությանը և աշխատենք։ Իհարկե բոլորիս էլ հայտնի է, որ Հայաստանում պայմանները բարենպաստ չեն մշակույթը զարգացնելու համար, այդ պատճառով էլ հայերը հաճախ արտագաղթում են երկրից։ Բայց ինչպես կասեր Տերյանը պետք չէ անընդհատ ասել, որ մեր պետությունը փոքր է, մենք քիչ ենք, մենք զարգացած չենք և չենք էլ կարող։ Բոլորին էլ հայտնի է, որ դա այդպես է, սակայն մենք կարող ենք զարգացնել պետությունը՝ անկախ ժողովրդի քանակից, պայմաններից և կառավարության որակից։ Մեզնից յուրաքանչյուրի պարտքը կայանում է նրանում, որ թեկուզ Հայաստանի սահմաններից դուրս օգնենք Հայաստանին ինչով որ կարողանանք։ Խոսքը իհարկե  միայն նյութական օգնության մասին չէ։ Ինչպես ասում էր Վահան Տերյանը՝ միայն շքեղ շենքեր կառուցելով մենք չենք ունենա հոգևոր Հայաստան։ Գուցե ունենանք նյութական Հայաստան, բայց ոչ՝ հոգևոր, իսկ միայն արտաքին շքեղությունն ու փայլը դեռ հաջողության գրավական չեն։ Չնայած որ ըստ իս  լավ և զարգացած պետությունը չի կարող լինել, օրինակ, Հայաստանի նման ավերված և քանդ ու քարափ եղած։ Այնպես որ նյութական արժեքներն էլ ըստ իս մեծ նշանակություն ունեն, սակայն առաջին հերթին պետք է ունենանք հոգևոր Հայաստանը, որի շնորհիվ էլ հետագայում կկառուցվի մաքուր, գեղեցիկ, շքեղ երկիրը։ Այդ հոգևոր Հայաստանը միայն կունենանք այն դեպքում, եթե լինենք համախմբված, հավատանք մեր ուժերին և եթե անգամ արտագաղթենք( իսկ դա մեզնից շատերը պետք է անեն, օրինակ, մասնագիտության բերումով, որովհետև դրսում հնարավորությունները ավելի շատ են և մենք Հայաստանում պարզապես չենք կարող զարգացնել տվյալ ոլորտը, որով որ զբաղվում ենք)  չմոռանանք ոչ մեր լեզուն և ոչ էլ Հայաստանը։ Թե դրսում, թե այստեղ  մեր ծավալած գործունեության արդյունքը պետք է ինչ-որ չափով պայմանավորի Հայաստանի զարգացումը։ Այնպես որ կոչ եմ անում բոլոր հայերին, որ ձեռքներդ ծալած նստելու և Հայաստանի անմխիթար վիճակի ամբողջ մեղքը ամբարտավան իշխանության վրա բարդելու փոխարեն փորձեք փոխել և զարգացնել այն։ Չնայած որ իշխանությունը իր  մեծ մեղքի բաժինը ունի, բայց մենք էլ պակաս մեղավոր չենք։ Բավական է խորհենք Հայաստանի անբարենպաստ պայմանների, սահմանափակ հնարավորությունների և ազգի փոքրութան մասին։ Մենք կարող ենք ծաղկացնել երկիրը, եթե միայն հավատանք մեր ուժերին։ Բացի այդ բնակչության ոչ թե քանակն է էական, այլ որակը, իսկ որակի պատասխանատուն հենց մենք ենք։ ՈՒրեմն գործի անցեք հայեր։ Մենք կարող ենք ունենալ Վահան Տերյանի երեազած հոգևոր Հայաստանը։

Комментариев нет:

Отправить комментарий