суббота, 19 марта 2016 г.

Սիմվոլիզմը Տերյանի բանաստեղծություններում


Սիմվոլիզմն արվեստում (գրականության, երաժշտության և կերպարվեստի մեջ) ամենամեծ ուղղություններից է։ Առաջացել է Ֆրանսիայում 1870-80-ականներին և բուռն զարգացում ապրել 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին՝ նախևառաջ Ֆրանսիայում, Բելգիայում և Ռուսաստանում։

Սիմվոլիզմ տերմինը մտցրել է ֆրանսիացի բանաստեղծ Ժան Մորեասը իր համանուն մանիֆեստում՝ տպագրված 1886-ի սեպտեմբերին «Ֆիգարոյում»։ Ըստ այդ մանիֆեստի՝ սիմվոլիստական պոեզիան հռետորության, սուտ զգացմունքայնության և օբյեկտիվ նկարագրությունների թշնամին է, ձևն ինքնանպատակ չէ, այն արտահայտում է Գաղափարը՝ դուրս չգալով դրա սահմաններից։

Գրականության մեջ սիմվոլիզմի հետևորդներից հայտնի են՝ Ֆրանսիայում՝ Սռեփան Մալարմե, Արթյուր Ռեմբո, Պոլ Վեռլեն, Պոլ Վալերի, Բելգիայում՝ Մորիս Մետերլինկ, Էմիլ Վերհարն, Ավստրիայում և Գերմանիայում՝ Ռայներ Մարիա Ռիլկե, Նորվեգիայում՝ Հենրիկ Իբսեն, Ռուսաստանում՝ Վալերի Բրյուսով, Ալեքսանդր Բլոկ, Ֆյոդոր Սոլոգուբ, Կոնստանտին Բալմոնտ Սիմվոլիզմ՝ բացատրություն 19-20 դարերին արվեստի ու գրականության մեջ տեղ գտած հակառեալիստական ուղղություն, որը իր գեղարվեստական մեթոդն Է համարում սիմվոլների խորհրդանշանների միջոցով առարկաների ու երևույթների անճանաչելի Էության պատկերումը։

Սիմվոլիզմը արտահայտվել է նաև կերպարվեստում և թատրոնում։ Սիմվոլիսները համակենտրոնացած են մարդկանց ներաշխարհի վրա, նրանք ձգտում են բացահայտել նրանց հոգեկան վիճակը, կարողանում են արտահայտել նուրբ զգացմունքները բառերով։ Նրանց հաջողվել էր բանաստեղծություները լրացնել պայծառ ու արտահայտիչ կերպարներով։

Սիմվոլիզմը արտահայտված է հայ գրողներից Տերյանի բանաստեղծություններում։

Դու կգաս ու կրկին հեքիաթով կդյութես,
Լուսերես կըցրես մառախուղն իմ հոգու,
Ոսկեշող հայացքով և քնքուշ խոսքերով, որ գիտես միայն դու։

Կըփարվես մեղմորեն, կըփռես, կըվառես անթառամ
Կուսական աշխարհիդ ծաղիկներն անծանոթ,
Կընստենք իրար մոտ, և հեռու կլինի առօրյան միաձայն ու աղոտ։

Սև թախիծն՝ իմ սրտից, մութ խոհերն՝ իմ հոգուց կըգնան
Լույսիդ դեմ կըցրվեն ըստվերները մռայլ,
Տառապանքը քեզ հետ՝ քաղցր հուշ, և խոսքերը՝ խորհուրդ կըդառնան, կըհագնեն ուրիշ փայլ։

Մթագին գիշերում, աշխարհում մթամած, խավարում,
Կըվառենք չմեռնող, չմարող կըրակը մեր հոգու,
Մեր ողջույնը սիրով կընետենք և՛ մարդկանց, և՛ երկրին, և՛ հեռուն ես ու դուն։

 

 

Հրաշք-աղջիկ, գիշերների թագուհի,
Ճառադայթող քո աչքերով դու եկար,
Ոսկե բոցով լցրիր հոգին իմ տկար,
Հրաշք-աղջիկ, ցնորքների դիցուհի...
Կախարդ լուսնի հրապուրող շողի պես
Դու ժպտացիր գուրգուրանքով սեթևեթ,
Ազատ սիրտըս շղթայեցիր առհավետ,
Հրաշք-աղջիկ, դո՛ւ, միշտ հաղթող ու միշտ հեզ։
Դու մի ցավոտ հիացումի երգ գիտես,
Քո ժպիտում կա խորհուրդի մի փայլանք,
Քո աչքերում կա մի անանց զմայլանք.
Դու չըմեռնող մի վայելքի խոսք գիտես...
Հրաշք-աղջիկ, անհայտ երկրի մանուշակ,
Գիշերային արեգակի ճառագայթ,—
Դու իջնում ես՝ կարող, որպես մահու խայթ,
Քնքուշ, որպես անդարձ բախտի հիշատակ...

 

Վահան տերյանը այս երկու բանաստեղծություններում օգտագործել է գեղեցիկ և քնքուշ աղջիկների սիմվոլը։  Ըստ իս նա չափազանց զգացմունքային էր այդ պատճառով էլ կարողացել է այդքան գեղեցիկ և ճիշտ բառերով բնութագրել իր ընտրած սիմվոլներին։ Այսպես նրա բանաստեղծությունները կարդալը հաճելի է դառնում, և բառերի արտասովոր դասավորությունը թույլ է տալիս մխրճվել բանաստեղծության կախարդական աշխարհի մեջ և հասկանալ բանաստեղծի նուրբ զգացմունքները։

 

 

четверг, 28 января 2016 г.

Ջորջ Օրուելլ «Անասնաֆերմա» վերլուծություն



 
 Միշտ, ակամա, մարդկանց մեջ տեսել եմ այս կամ այն կենդանուն բնորոշ գծեր։ Այս ստեղծագործությունը շատ դիպուկ էր նկարագրել մարդկային տեսակները։ Սակայն, կարծում եմ այս առումով ասելիքը անվերջանալի է։

  Այ՛ո, կա ժողովրդի մի զանգված որը հավատում է նրան, ինչ որ լսում է։ Նրանք ոչխարների նման գնում են իրենց առաջնորդողի ետևից, առանց քննելու դրա հետեվանքները՝ ստեղծելով մեծամասնություն։ Նրանք շեղում են մյուսների ուշադրությունը՝ առաջացնելով սին պատկերացումներ։

   Այո, հետաքրքիր է նաև խոզի կերպարը։ Այս մասին մի նյութ էր հրապարակել մեր ուսուցիչներից մեկը, որի համար էլ ․․․

   Ավելի լավ է լռել, այս կերպարի մասին խոսելը վտանգավոր է։ Սակայն, ցավոք, Հայաստանում դրանցից շատ կան, և առանց երկար մտածելու բոլորն էլ միանգամից հասկանում են՝ ո՞վ է զռանը, ո՞վ է Նապալեոնը, ձնագնդին․․․

  Ջորջ Օրուելլը հիանալի կերպով ներկայացրել է հասարակ մարդկանց շահագործման շղթան, նրանց կերպարները հրաշալի կերպով համադրելով կենդանիների հետ, որը կրկնվում է բոլոր ժամանակաշրջաններում՝ մինչ օրս։

Ինչ արած, ապրենք սիրո և հավատքի առաջնորդությամբ՝ հեռու մնալով խոզերի <<հեքիաթներից>>, ոչխարների բառաչոցներից, կրկեսի կապիկություններից։

 

Ալբեր Քամյու «Սիզիփոսի առասպելը» վերլուծություն

Ես պարտավոր եմ գրել նյութ այս թեմայի վերաբերյալ և ես դա կանեմ երջանկությամբ՝ այսինքն տառապանքով։  Ըստ Քամյուի Սիզիփոսը երջանիկ էր, որովհետև նրա կյանքը լի էր տառապանքներով։

Սիզիփոսը գուցե կարող էր լինել երջանիկ ինչպես ասում էր Քամյուն, որովհետև նա ժայռկտիկ էր խաղում աստվածների հետ։

Իհարկե Սիզիփոսը  երջանիկ էր, չափազանց երջանիկ էր, որովհետև նրա աշխատանքը անիմաստ էր և որովհետև նրան չէր ոգևորում հաջողության հույսը։

Բացի այդ Սիզիփոսը դժբախտ լինելու պատճառ չուներ։ Թերևս միակ պատճառը այն էր, որ ինքը մտածելու ունակությամբ էր օժտված։ Գուցե միայն դրա համար նրա երջանկությունը լիարժեք չլիներ։

Քամյուն ասում էր, թե ժայռկտիկ խաղալը ավելացնում էր Սիզիփոսի մկանները, այդ պատճառով էլ Սիզիփոսը ոչ միայն երջանիկ էր, այլև ուժեղ էր և ուրախ էր իր ուժով։

Նա չափազանց ուրախ էր, որովհետև ամեն անգամ վեր բարձրանալիս նրա երեսը քսվում էր ցեխոտ քարին և նա հասկանում էր, որ այդ տառապանքներից փրկություն չունի, որ նա ստիպված է համակերպվել այդ դառը ճակատագրին։ Օ՜ ինչպիսի երջանկություն։

пятница, 15 января 2016 г.

ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐՅԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ


Արյունը հեղուկ հյուսվածք է' կազմված պլազմայից և նրա մեջ լողացող ձևավոր տարրերից: Այն գտնվում է արյունատար անոթների համակարգի մեջ և սրտի աշխատանքի շնորհիվ անընդհատ շարժման մեջ է:

Նորմալ պայմաններում ամբողջ արյունն չի շրջանառվում: Դրա մի մասը պահեստավորվում է արյան դեպոներում' փայծաղ, մաշկ, լյարդ: Դեպոյացված արյունն արյունահոսությունների ժամանակ դուրս է գալիս և սկսում է լրացնել կորցրած արյան քանակը:

Ամերիկացի բժիշկները բուժելով Քրեյգ Լյուիսին պարզել են, որ հնարավոր է առանց զարկերակային ճնշման ապրել: Քրեյգ Լյուիսին չօգնեց նույնիսկ սրտի խթանիչը: Արդյունքում հեռացրեցին հիվանդի սիրտը և փոխարենը միացրեցին սարքավորումներ, որը ստիպում էին արյանը շրջանառություն կատարել: Հիվանդը ողջ մնաց, բայց նրա մոտ բացակայում էր զարկերակային ճնշումը, իսկ էլեկտրասրտագրությունը ուղիղ գիծ էր ցույց տալիս:

Շատերը սխալմամբ կարծում են, որ ցլամարտի ժամանակ ցուլը հարձակվում է կտորի վրա նրա համար, որ այն կարմիր է, ինչը կատաղեցնում է նրան: Իրականում ցուլը գույները չի տարբերում: Նա արձագանքում է շարժմանը: Կարմիր գույնն ընտրվել է նրա համար, որպեսզի ցլի արյան հետքերը այդքան ակնհայտ չլինի:

Եթե Ձեր ականջին դնում եք ծովախեցի և լսում եք ծովի ձայն դա ամենևին էլ չի նշանակում, որ այդ ձայնը ծովախեցուց է լսվում։ Իրականում որ դա ոչ մի ծովի ձայն էլ չէ: Դա շրջակա միջավայրի և մարդու մարմնից դուրս եկած ձայների արձագանքն է' խեցու մեջ: Այդ ձայներից մեկն էլ  գլխուղեղի անոթներում հոսող արյան ձայնն է: Այդ նույն էֆֆեկտը կստացվի, եթե ուղղակի ձեռքի ափով փակեք Ձեր ականջը:

 Անտարկտիդայի սառցե ջրերի ձկները ունեն անգույն արյուն: Դրա բաղադրության մեջ չկան էրիթրոցիտներ և հեմոգլոբին: Այդպիսի եզակի արյունատար համակարգը թույլ է տալիս սպիտակարյուններին բնակվել բավականին ցածր ջերմաստիճանի պայմաններում:

 Ավստրալիայի 74-ամյա բնակիչ Ջեյմս Հարրիսոնը արյուն է հանձնել 1000 անգամ: Նրա հազվագյուտ հանդիպող խմբի արյունը պարունակում է հակամարմին, որը օգնում է նորածիններին ապրել ծանր անեմիայի դեպքում: Մոտավոր հաշվարկներով, շնորհիվ նրա դոնորության, հաջողվել է փրկել ավելի քան 2 միլիոն նորածնի կյանք:

Պարզվում է, ըստ արյան խմբերի, կարելի է բացահայտել մարդու ողջ էությունը: Արյան խումբը փոխանցվում է ժառանգաբար: Այն անհատական է ​​յուրաքանչյուր անձի համար և չի փոխվում մարդու ամբողջ կյանքի ընթացքում: Արյունը կախված չէ սեռից, տարիքից և ռասսայական պատկանելիությունից: Կախված հակագենների համակցությունից` արյունը  բաժանվում  է չորս խմբի::

О(I)

Այսպես են անվանում արյան առաջին խումբն ունեցողներին, որով  օժտված են մարդկանց 40-50%-ը: Նրանց կարգախոսն է` պայքարել ու փնտրել, գտնել ու չհանձնվել: Չափազանց շարժունակ են, նաև անհավասարակշիռ են և դյուրագրգիռ: Հիվանդագին են ընդունում ցանկացած, նույնիսկ արդար քննադատությունը:

А(II)

Այսպես են անվանում արյան երկրորդ խումբն ունեցողներին, որով օժտված են մարդկանց 30-40%-ը: Այժմ երկրորդ խմբի արյուն ունեցող  մարդկանց մեծամասնությունն ապրում է Արևմտյան Եվրոպայում և Ճապոնիայում: Շատ մարդամոտ են, հեշտությամբ հարմարվում են ցանկացած միջավայրի, այդ իսկ պատճառով բնակության վայրի կամ աշխատանքի փոփոխությունը նրանց համար սթրեսային երևույթներ չեն առաջացնում: Շատ խոցելի են, զայրույթով և դառնությամբ են վերաբերվում վիրավորանքին:

В(III)

Այսպես են անվանում արյան երրորդ խումբն ունեցողներին, որով օժտված են մարդկանց 10-20%-ը: Առաջինն այս խմբի արյուն ունեցել են մոնղոլոիդները: Նրանում ներկայացված է բնության ջիղը` հավասարակշռություն մտցնելու ուժեղացված մտավոր գործունեության և իմունային համակարգի պահանջների միջև: Բաց ու լավատես են, երբեմն արկածային: Նախընտրում են ոչ ոքից կախում չունենալ: Չեն հանդուրժում անարդար վերաբերմունք իրենց հանդեպ:

АВ(IV)

Արյան չորրորդ խմբով օժտված են մարդկանց միայն 5%-ը: Արյան չորրորդ խումբն ունեցող մարդիկ ժառանգել են հիվանդությունների հանդեպ դիմադրություն. նրանց իմունային համակարգն ավելի լավ է պայքարում միկրոբների դեմ: Նրանք փափուկ են ու նուրբ, պատրաստ են լսել և հասկանալ ուրիշներին: Արյան AB խումբ է ունեցել նաև Հիսուս Քրիստոսը:

Հետաքրքիր փաստեր

Չափահաս մարդու օրգանիզմում արյան ծավալը մարմնի զանգվածի 6-8%-ն է կազմում, երեխաների մոտ` 8-9%-ը: Այսինքն` եթե մարդու մարմնի քաշը 65 կգ է, ապա արյան ծավալը մոտ 5 լիտր է:

Օրական ավելի քան 1000 անգամ արյունն անցնում է սրտի միջով: Իսկ արյունատար համակարգը կազմող բոլոր երակներով և զարկերակներով դրա ճանապարհը հասնում է 20 000 կմ-ի:

Մեր օրգանիզմում բոլոր անոթների ընդհանուր երկարությունը կազմում է 100 000 կմ: Դա հավասար է երկուսուկես հասարակածի երկարությանը: Իսկ դրանց մակերեսը 7000մ2 է, պատկերավոր արտահայտված` 10 ֆուտբոլային մարզադաշտ:

1/8 կմ/ժ 1/8կմ/ժ - այսպիսին է զարկերակներով հոսող արյան արագությունը: Դա մոտավորապես հավասար է այն արագությանը, երբ մարդը ոտքով հանգիստ զբոսնում է: Երակներով արյունն ավելի դանդաղ է հոսում, ժամում անցնելով 500 մ: Այս ցուցանիշը կարելի է համեմատել քաղաքի տեսարժան վայրերով հիացող մարդու քայլերի արագության հետ:

Մահվան ելք է գրանցվում, երբ մարդը կորցնում է արյան ծավալի 1/3 մասը: Օրինակ, 90 կգ մարմնի քաշ ունեցող չափահաս տղամարդու համար վտանգավոր է 2,5 լ արյան կորուստը:

Այն կարծիքը, թե կանանց մեծ մասը ուշաթափվում է արյան տեսքից, չափազանցված է: Տղամարդիկ ավելի հաճախ են խուճապի մատնվում տեսնելով արյունը։

Աղբյուրներ՝

1 2  3  4



 

 

четверг, 14 января 2016 г.

DANCE AS A MEANS OF COMMUNICATION

Dance is the best means of expressing emotions Still early times humans used dance to express emotions without words. The emotions that were difficult to express by words people express them through dance.

 The humans can express their anger or joy, pain or happiness by plastic movements and music in dance. Dance is also a good means of communication between different nations. Different people can tell about their history, national culture and human values with the help of dance.

The ideas of dance as a means of communication were created and developed by expressionist dancer Mary Wigman . She believed that dance was a human living language. It is an artistic generalization over real basis in order to speak at a higher level of images and allegory, of hidden human emotions. Dance, first and foremost, requires direct communication, because its carrier and mediator is the man himself, but a tool of expression is the human body, natural movements of which create material for dance, the only material that is his own, and used by him.

In dance the human speak by soul and by body. By this original language you can express most hidden emotions and ideas which people have never expressed by words.

So dance is a very good means of communication. During dance communication the human can speak about his most interesting and original ideas and thoughts which can’t be spoken by words.