Սիզիփոսը գուցե կարող էր լինել
երջանիկ ինչպես ասում էր Քամյուն, որովհետև նա ժայռկտիկ էր խաղում աստվածների հետ։
Իհարկե Սիզիփոսը երջանիկ էր, չափազանց երջանիկ էր, որովհետև նրա
աշխատանքը անիմաստ էր և որովհետև նրան չէր ոգևորում հաջողության հույսը։
Բացի այդ Սիզիփոսը դժբախտ լինելու
պատճառ չուներ։ Թերևս միակ պատճառը այն էր, որ ինքը մտածելու ունակությամբ էր օժտված։
Գուցե միայն դրա համար նրա երջանկությունը լիարժեք չլիներ։
Քամյուն ասում էր, թե ժայռկտիկ
խաղալը ավելացնում էր Սիզիփոսի մկանները, այդ պատճառով էլ Սիզիփոսը ոչ միայն երջանիկ
էր, այլև ուժեղ էր և ուրախ էր իր ուժով։
Նա չափազանց ուրախ էր, որովհետև
ամեն անգամ վեր բարձրանալիս նրա երեսը քսվում էր ցեխոտ քարին և նա հասկանում էր, որ
այդ տառապանքներից փրկություն չունի, որ նա ստիպված է համակերպվել այդ դառը ճակատագրին։
Օ՜ ինչպիսի երջանկություն։
«Քամյուն ասում էր, թե ժայռկտիկ խաղալը ավելացնում էր Սիզիփոսի մկանները»- կարո՞ղ ես այս հատվածը տեքստից մեջ բերել։
ОтветитьУдалить