Արյունը հեղուկ հյուսվածք է' կազմված պլազմայից և նրա մեջ լողացող ձևավոր տարրերից: Այն գտնվում է արյունատար անոթների համակարգի մեջ և սրտի աշխատանքի շնորհիվ անընդհատ շարժման մեջ է:
Նորմալ պայմաններում ամբողջ արյունն չի շրջանառվում: Դրա մի մասը պահեստավորվում է արյան դեպոներում' փայծաղ, մաշկ, լյարդ: Դեպոյացված արյունն արյունահոսությունների ժամանակ դուրս է գալիս և սկսում է լրացնել կորցրած արյան քանակը:
Ամերիկացի բժիշկները բուժելով Քրեյգ Լյուիսին պարզել են, որ հնարավոր է առանց զարկերակային ճնշման ապրել: Քրեյգ Լյուիսին չօգնեց նույնիսկ սրտի խթանիչը: Արդյունքում հեռացրեցին հիվանդի սիրտը և փոխարենը միացրեցին սարքավորումներ, որը ստիպում էին արյանը շրջանառություն կատարել: Հիվանդը ողջ մնաց, բայց նրա մոտ բացակայում էր զարկերակային ճնշումը, իսկ էլեկտրասրտագրությունը ուղիղ գիծ էր ցույց տալիս:
Շատերը սխալմամբ կարծում են, որ ցլամարտի ժամանակ ցուլը հարձակվում է կտորի վրա նրա համար, որ այն կարմիր է, ինչը կատաղեցնում է նրան: Իրականում ցուլը գույները չի տարբերում: Նա արձագանքում է շարժմանը: Կարմիր գույնն ընտրվել է նրա համար, որպեսզի ցլի արյան հետքերը այդքան ակնհայտ չլինի:
Եթե Ձեր ականջին դնում եք ծովախեցի և լսում եք ծովի ձայն դա ամենևին էլ չի նշանակում, որ այդ ձայնը ծովախեցուց է լսվում։ Իրականում որ դա ոչ մի ծովի ձայն էլ չէ: Դա շրջակա միջավայրի և մարդու մարմնից դուրս եկած ձայների արձագանքն է' խեցու մեջ: Այդ ձայներից մեկն էլ գլխուղեղի անոթներում հոսող արյան ձայնն է: Այդ նույն էֆֆեկտը կստացվի, եթե ուղղակի ձեռքի ափով փակեք Ձեր ականջը:
Անտարկտիդայի սառցե ջրերի ձկները ունեն անգույն արյուն: Դրա բաղադրության մեջ չկան էրիթրոցիտներ և հեմոգլոբին: Այդպիսի եզակի արյունատար համակարգը թույլ է տալիս սպիտակարյուններին բնակվել բավականին ցածր ջերմաստիճանի պայմաններում:
Ավստրալիայի 74-ամյա բնակիչ Ջեյմս Հարրիսոնը արյուն է հանձնել 1000 անգամ: Նրա հազվագյուտ հանդիպող խմբի արյունը պարունակում է հակամարմին, որը օգնում է նորածիններին ապրել ծանր անեմիայի դեպքում: Մոտավոր հաշվարկներով, շնորհիվ նրա դոնորության, հաջողվել է փրկել ավելի քան 2 միլիոն նորածնի կյանք:
Պարզվում է, ըստ արյան խմբերի, կարելի է բացահայտել մարդու ողջ էությունը: Արյան խումբը փոխանցվում է ժառանգաբար: Այն անհատական է յուրաքանչյուր անձի համար և չի փոխվում մարդու ամբողջ կյանքի ընթացքում: Արյունը կախված չէ սեռից, տարիքից և ռասսայական պատկանելիությունից: Կախված հակագենների համակցությունից` արյունը բաժանվում է չորս խմբի::
О(I)
Այսպես են անվանում արյան առաջին խումբն ունեցողներին, որով
օժտված են մարդկանց 40-50%-ը: Նրանց կարգախոսն է` պայքարել ու փնտրել, գտնել
ու չհանձնվել: Չափազանց շարժունակ են, նաև անհավասարակշիռ են և դյուրագրգիռ:
Հիվանդագին են ընդունում ցանկացած, նույնիսկ արդար քննադատությունը:
А(II)
Այսպես են անվանում արյան երկրորդ խումբն ունեցողներին,
որով օժտված են մարդկանց 30-40%-ը: Այժմ երկրորդ խմբի արյուն ունեցող
մարդկանց մեծամասնությունն ապրում է Արևմտյան Եվրոպայում և Ճապոնիայում: Շատ
մարդամոտ են, հեշտությամբ հարմարվում են ցանկացած միջավայրի, այդ իսկ պատճառով
բնակության վայրի կամ աշխատանքի փոփոխությունը նրանց համար սթրեսային երևույթներ
չեն առաջացնում: Շատ խոցելի են, զայրույթով և դառնությամբ են վերաբերվում
վիրավորանքին:
В(III)
Այսպես են անվանում արյան երրորդ խումբն ունեցողներին, որով
օժտված են մարդկանց 10-20%-ը: Առաջինն այս խմբի արյուն ունեցել են մոնղոլոիդները:
Նրանում ներկայացված է բնության ջիղը` հավասարակշռություն մտցնելու ուժեղացված
մտավոր գործունեության և իմունային համակարգի պահանջների միջև: Բաց ու լավատես են,
երբեմն արկածային: Նախընտրում են ոչ ոքից կախում չունենալ: Չեն հանդուրժում
անարդար վերաբերմունք իրենց հանդեպ:
АВ(IV)
Արյան չորրորդ խմբով օժտված են մարդկանց միայն 5%-ը: Արյան
չորրորդ խումբն ունեցող մարդիկ ժառանգել են հիվանդությունների հանդեպ
դիմադրություն. նրանց իմունային համակարգն ավելի լավ է պայքարում միկրոբների դեմ: Նրանք
փափուկ են ու նուրբ, պատրաստ են լսել և հասկանալ ուրիշներին: Արյան AB խումբ է ունեցել
նաև Հիսուս Քրիստոսը:
Հետաքրքիր փաստեր
Չափահաս մարդու օրգանիզմում արյան
ծավալը մարմնի զանգվածի 6-8%-ն է կազմում, երեխաների մոտ` 8-9%-ը: Այսինքն` եթե մարդու
մարմնի քաշը 65 կգ է, ապա արյան ծավալը մոտ 5 լիտր է:
Օրական ավելի քան 1000 անգամ արյունն
անցնում է սրտի միջով: Իսկ արյունատար համակարգը կազմող բոլոր երակներով և զարկերակներով
դրա ճանապարհը հասնում է 20 000 կմ-ի:
Մեր օրգանիզմում բոլոր անոթների
ընդհանուր երկարությունը կազմում է 100 000 կմ: Դա հավասար է երկուսուկես հասարակածի
երկարությանը: Իսկ դրանց մակերեսը 7000մ2 է, պատկերավոր արտահայտված` 10 ֆուտբոլային
մարզադաշտ:
1/8 կմ/ժ 1/8կմ/ժ - այսպիսին է
զարկերակներով հոսող արյան արագությունը: Դա մոտավորապես հավասար է այն արագությանը,
երբ մարդը ոտքով հանգիստ զբոսնում է: Երակներով արյունն ավելի դանդաղ է հոսում, ժամում
անցնելով 500 մ: Այս ցուցանիշը կարելի է համեմատել քաղաքի տեսարժան վայրերով հիացող
մարդու քայլերի արագության հետ:
Մահվան ելք է գրանցվում, երբ մարդը
կորցնում է արյան ծավալի 1/3 մասը: Օրինակ, 90 կգ մարմնի քաշ ունեցող չափահաս տղամարդու
համար վտանգավոր է 2,5 լ արյան կորուստը:
Այն կարծիքը, թե կանանց մեծ մասը
ուշաթափվում է արյան տեսքից, չափազանցված է: Տղամարդիկ ավելի հաճախ են խուճապի մատնվում
տեսնելով արյունը։
Աղբյուրներ՝
Комментариев нет:
Отправить комментарий