среда, 10 июня 2015 г.

ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ ՊԱՈՒԼՈ ԿՈԵԼՅՈԻ «ԱԼՔԻՄԻԿՈՍԸ» ԳՐՔԻՑ


Մինչդեռ չէի գիտակցել ու զգացել Աստծո գոյությունը, այն միտքը, որ ամեն ինչ երբևիցե ընդմիշտ ավարտվում է, ինձ թվում էր անտանելի։

«Պարանը որքան էլ երկար՝ ավարտվում է»։

Մենք այս կամ այն ճշմարտությունն ընդունում ենք լոկ այն ժամանակ, երբ սկզբում ամբողջ հոգով այն վանում ենք, չարժե խույս տալ սեփական ճակատագրից, միևնույն է չես փախչի, Աստված խստապահանջ է, բայց նաև նրա գութն է անսահման։

Մեծ արարմանը հասնելու խնդիրը ոչ թե մի խումբ ընտրյալների մենաշնորհն է, այլ հասցեագրված է այս մոլորակը բնակեցնող ամբողջ մարդկությանը։

Միշտ չէ, որ Մեծ արարումը ի հայտ է գալիս ձվի և անոթի մեջ լցված հեղուկի տեսքով, բայց մեզնից յուրաքանչյուրն, անկասկած, ընդունակ է բացահայտել Աշխարհի հոգին և մերվել նրան։

մի սիրունադեմ տղա ամեն օր գնում էր մոտիկ առվի ափը՝ հիանալու իր գեղեցկությամբ։ Նա այնքան էր զմայլված իրենով, որ մի օր էլ ընկավ ջուրը ու խեղդվեց, և առվի ափին մի ծաղիկ աճեց, որին «նարցիս» (հայերեն՝ նարգիզ - Ա.Վ.) անունը տվեցին։

Բայց Օսկար Ուայլդը առասպելն այլ կերպ էր պատմում։

«Երբ Նարցիսը մեռավ, եկան անտառի աստվածները՝ ոգիները և տեսան, որ քաղցրահամ առուն արցունքից աղի է դարձել։

— Ինչու ես լալիս,— հարցրեցին ոգիները։

— Լալիս եմ Նարցիսի համար,— պատասխանեց առուն։

— Զարմանալի չէ, որ լալիս ես Նարցիսի համար,— ասացին անտառի աստվածները։— Չնայած մենք բոլորս ամեն օր վազում էինք նրա ետևից այս սիրուն անտառով, ի վերջո, դու միակն էիր, որ կարող էիր մոտիկից զմայլվել նրա գեղեցկությամբ։

—Իսկ Նարցիսը գեղեցի՞կ էր,— հարցրեց առուն։

— Ո՞վ կարող է այդ բանն իմանալ ավելի լավ, քան դու,— պատասխանեցին ապշած ոգիները։— Չէ՞ որ նա էր, վերջապես, որ ամեն օր խոնարհվում էր քո ջրերի վրա։ Առուն երկար ժամանակ լուռ էր։ Հետո ասաց.

— Ես լալիս եմ Նարցիսի համար, բայց երբեք մտքովս չի անցել, թե նա գեղեցիկ է։ Լալիս եմ Նարցիսի համար, որովհետև ամեն անգամ, երբ նա ծնկի էր գալիս իմ ափերին, ես նրա աչքերի խորքում տեսնում էի իմ գեղեցկության արտացոլումը»։

«Եթե ես մի հրեշ դառնայի և նրանց սպանեի մեկը մյուսի ետևից, նրանք այդ բանը գլխի կընկնեին միայն այն ժամանակ, երբ ես ոչնչացրած կլինեի հոտի կեսից ավելին, — մտածեց Սանտյագո ն։— Նրանք ինձ ավելի շատ են վստահում, քան սեփական բնազդին և միայն այն պատճառով, որ ես նրանց քշում եմ այնտեղ, որտեղ կերակուր կա»։

Երազներն այն լեզուն են, որով մեզ հետ խոսում է Տերը։

Եթե Տերը քեզ է դիմում քո հոգու լեզվով, միայն քեզ է հասկանալի լինում նրա ասածը։

Հովվի համար համարձակությունը սովորական բան էմեկ գայլերն են վրա տալիս հոտին, մեկ երաշտն է ամայացնում դաշտերը։ Հենց համարձակությունն էլ նրա կյանքի աղն է։

Ամեն ոք ճշգրիտ գիտե, թե ինչպես պետք է ապրել այս աշխարհում։

Միայն թե, չգիտես ինչու, ոչ ոք չի կարողանում սեփական կյանքը կարգավորել։ Ինչպես պառավ գնչուհին, որ երազներ գուշակել գիտի, բայց դրանք իրականություն դարձնել՝ ոչ։

— Ո՞րն է աշխարհի այդ ամենամեծ սուտը։

— Ահա թե որը. ինչ-որ մի պահ մենք կորցնում ենք իշխանությունը մեր կյանքի նկատմամբ, և այն սկսում է կառավարել Առասպելը։ Կատարյալ սուտ է։


Դու ընդունակ ես կերտել քո Սեփական Առասպելը։

Բոլորը, քանի դեռ ջահել են, գիտեն, թե որն է իրենց Առասպելը։ Եվ կյանքի այդ շրջանում ամեն ինչ հասկանալի է, ամեն ինչ հնարավոր։ Նրանք չեն վախենում երազել և ձգտել այն ամենին, ինչ կուզենային անել կյանքում։ Բայց ժամանակի ընթացքում մի խորհրդավոր ուժ սկսում է նրանց համոզել, որ Սեփական Առասպելն իրականություն դարձնելն անհնար է։

Այս մոլորակում մի մեծ ճշմարտության կա՝ անկախ նրանից՝ ով ես դու և ինչ ես անում, եթե իսկապես մի բան ցանկանում ես, հասնում ես դրան, քանի որ այդ ցանկությունը հղացվել է Տիեզերքի հոգում։ Եվ հենց դա է մարդու կոչումը երկրի վրա։

Մարդը մեն-միակ պարտականություն ունի՝ հետևել Սեփական Առասպելին մինչև վերջ։

Հիշիր, եթե երբևիցե ինչ-որ բան ցանկանաս՝ ողջ Տիեզերքը նպաստելու է քո ցանկության կատարմանը։

Խոստանալ այն, ինչ չունես՝ նշանակում է ռիսկի ենթարկել ունենալու իրավունքը։

Պատանին նախանձեց քամու ազատությանը և զգաց, որ կարող է նմանվել նրան։ Ոչ ոք կանգնած չէ իր ճանապարհին՝ իրենից բացի։ Ոչխարները, մահուդագործի աղջիկը, Անդալուզիայի դաշտերը... սրանք բոլորն իր Սեփական Առասպելի աստիճաններն են լոկ։

Դու ճանապարհը կգտնես այն նշանով, որով Տերը նախանշում է յուրաքանչյուրի Ուղին այս աշխարհում։ Միայն պետք է կարողանաս կարդալ այն, ինչ գրված է քեզ համար։

Ինքը գրպանում մի լումա անգամ չունի, բայց դրա դիմաց հավատ ունի կյանքի նկատմամբ:

Բոլորը չէ, որ միանման են երազում ու երազներ տեսնում։ 

Կյանքի գետն անհնար է կասեցնել։

Երբ մարդն ինչ-որ բան է վճռում, մի տեսակ սուզվում է սրընթաց ջրահոսքի մեջ, որը նրան տանում է այնտեղ, ուր չէր էլ մտածում լինել վճիռն ընդունելու պահին։

Եթե գիրք գրեի «հաջողություն» և «զուգադիպություն» բառերի մասին, կստացվեր մի հաստափոր հանրագիտարան։ Հենց այդ բառերից է բաղկացած Համընդհանուր լեզուն:

«Որքան մոտենում ես քո երազանքին, այնքան ավելի զորավոր է դառնում Սեփական Առասպելը որպես գոյության իմաստ»:

Մենք բոլորս վախենում ենք կորցնել մեր ունեցածը՝ լինի ցանքսը, թե մեր կյանքը։ Բայց այդ վախն անցնում է, հենց հասկանում ենք, որ ամեն ինչ՝ և՛ մեր ճակատագիրը, և՛ աշխարհի պատմությունը մի ձեռքով է գրված։

Եթե միշտ կարողանաս մնալ ներկայի մեջ, կլինես մահկանացուներից ամենաերջանիկը։

«Գուցե Տերը անապատը հորինել է հենց նրա համար, որպեսզի մարդիկ հրճվեն ծառեր տեսնելով»:

Երկրի վրա ամեն ինչ, նույնիսկ բազեների թռիչքը, իմաստ ունի։

«Երբ սիրում ես, ամեն ինչ ավելի է իմաստավորվում»։

Մոռացիր ապագայի մասին, և կյանքիդ ամեն մի օրն ապրիր այնպես, ինչպես ավանդված է Օրենքով և հավատա, որ Բարձրյալը հոգում է իր զավակների մասին։ Ամեն օրն իր մեջ հավերժության մասնիկ է կրում։

Ամեն մի օր ստեղծված է նրա համար, որ լինի ապրելու օր կամ վերջին օր։

Չարիքն այն չէ, ինչ մտնում է մարդու շրթունքներից, այլ այն, ինչ դուրս է գալիս նրանցից:

Սիրում են, որովհետև սիրում են։ Սիրելու համար որևէ պատճառ չի լինում։

Իմաստունները վաղուց են հասկացել, որ մեր այս բնական աշխարհը լոկ Դրախտի մեկ պատկերն է, նրա մեկ պատճենը։ Այս աշխարհի գոյության փաստը երաշխիք է, որ կա մի ուրիշ, ավելի կատարյալ աշխարհ։ Բարձրյալն այն ստեղծել է, որպեսզի մարդիկ կարողանան հասկանալ իր հոգևոր պատգամները և իր իմաստության հրաշքները։ Հենց դա էլ ես կոչում եմ Գործողություն։

Տառապանքի սարսափն ավելի վատ է, քան բուն տառապանքը։

Այն մարդն է երջանիկ, ով իր մեջ կրում է Աստծուն։

Մենք երբեք չենք հասկանում, թե ինչ մեծագույն գանձեր կան մեր առջև։ Գիտե՞ս ինչու։ Քանի որ մարդիկ չեն հավատում գանձերի գոյությանը։

Հայացքը ցույց է տալիս հոգու ուժը։

Նա, ով խառնվում է ուրիշի Առասպելին, երբեք չի հասնում իր սեփականին։

Ալքիմիայի խնդիրն է նյութական հարթության մեջ հոգևոր կատարելություն դնել։

Երբ ուզում ենք դառնալ ավելի լավը, քան էինք, շրջապատում ամեն ինչ նույնպես ավելի լավն է դառնում։

Աշխարհի Հոգին Աստծո Հոգու մի մասն է, իսկ Աստծո Հոգին՝ իր սեփական հոգին է։ Եվ որ ինքը կարող է, ուրեմն, հրաշքներ գործել։

«Ինչ մեկ անգամ կատարվել է՝ կարող է էլ երբեք չկրկնվել։ Բայց այն, ինչ կատարվել է երկու անգամ՝ անպայման կկրկնվի նաև երրորդ անգամ»։

Ամեն մի գործ ավարտվում է միայն այն ժամանակ, երբ հասել ես նպատակիդ։

Կյանքն իսկապես շռայլ է նրա նկատմամբ, ով հետևում է իր Առասպելին։

Комментариев нет:

Отправить комментарий