суббота, 18 апреля 2015 г.

ԿԼՈՆԱՎՈՐՈՒՄԸ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՏԵՍԱԴԱՇՏԻՑ

Կլոնավորումը այն գործընթացն է, որի արդյունքում ստացվում են գենետիկորեն միակերպ օրգանիզմներ բնական ճանապարհով կամ անսեռ (այդ թվում նաև վեգետատիվ) բազմացման ժամանակ։ «Կլոնավորում» տերմինը հաճախ վերաբերում է նաև բազմաբջիջ օրգանիզմների բջիջներին։ Կլոնավորում անվանում են նաև ժառանգականությունն ապահովող մոլեկուլների մի քանի պատճենների ստացումը։ Վերջապես, կլոնավորում անվանում են նաև կենսատեխնոլոգիաների այն մեթոդները, որոնց շնորհիվ արհեստական ճանապարհով ստացվում են օրգանիզմներ, բջիջներ, մոլեկուլներ։ Գենետիկորեն միակերպ բջիջների կամ օրգանիզմների խումբը կոչվում է կլոն։

Կլոնավորումը, ընդհանրապես, կատարվում է 2 եղանակով.

արհեստական <<երկվորյակների>> ծնում,

սոմատիկ բջջի կորիզային փոխադրում:

 

արհեստական <<երկվորյակների>> ծնում. սա ոչ այդքան առաջադիմական եղանակ է: Այն նման է երկվորյակների ծննդի բնական եղանակին: Բեղմնավորումը կատարվում է բնականի բեղմնավորման պես, այսինքն՝ մոտեցումը նույնն է այն տարբերությամբ, որ զիգոտը գտնվում է ոչ թե մոր մարմնում, այլ բժշկական տարրայի մեջ: Զիգոտը բաժանվում է առանձին բջիջների, որոնք անհատապես զարգանում են: Ստացված սաղմերը տեղադրվում են սուրոգատ մոր արգանդի մեջ: Ու քանզի բոլոր սաղմերը միևնույն զիգոտից են, դրանք նման երկվորյակներ են. ստացվում են արհեստական երկվորյակներ: Ըստ Աստվածաշնչի այս աշխարհի վրա արարիչը միայն Աստված է։ Մարդը ի զորու չէ իր նման արարած ստեղծել։ Բացի այդ այդ կլոնավորված երկվորյակները անընդհատ մտածելու են, որ իրենցից մեկը մյուսի կլոնն է։ Ամբողջ կյանքի ընթացքում նրանց կտանջեն նմանատիպ մտքերը և այդպես նրանք չեն կարողանա լիարժեք ապրել։ Այսինքն այս եղանակը անթույլատրելի է նաև բարոյական տեսանկյունից։

սոմատիկ բջջի կորիզային փոխադրում այս եղանակի մոտեցումները տարբեր են, սակայն արդյունքը նույնն է, ինչ առաջին եղանակինը: Հենց այս եղանակով է ծնվել Դոլլի ոչխարը: Վերծանենք  հենց անվանումը. ՍՈՄԱՏԻԿ ԲՋՋԻ ԿՈՐԻԶԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄ (ՍԲԿՓ).

Սոմատիկ բջիջ-մարմնական բջիջ,

Կորիզային-կորիզը կարծես բջջի ուղեղն է. այն պարունակում է այն բոլոր տեղեկատվությունը, որի կարիքը կա օրգանիզմ ձևավորելու մեջ: Այդ տեղեկատվությունն էլ հենց ԴՆԹ-ն է,

Փոխադրում-ինչ-որ իրի տեղափոխումը մի վայրից մյուսը:

Դիտարկենք Դոլլի ոչխարի օրինակը․

Դոլլիի գենետիկական տեղեկությունը վերցվել էր մարմնական բջիջներից, այլ ոչ թե սեռական կամ ցողունային բջիջներից։ Իսկ այդ ոչխարը որից վերցրել էին մարմնական բջիջները, կլոնավորման պահին արդեն գոյություն չուներ։

Փորձը կատարվեց Յան Վիլմուտի և Կեյտ Կեմպբելի կողմից Ռոսլինյան համալսարանում՝ Էդինբուրգի մոտակայքում 1996 թ-ին։

Ինքը Դոլլին դարձավ աշխարհի ամենահայտնի ոչխարը և ապրեց 6,5 տարի՝ սատկելով 2003թ-ին։ Գիտնականները Դոլլիի վաղաժամ մահը կապում են զարգացման, ֆիզիոլագիական, կենսաբանական բազմազան խնդիրների հետ։ Դոլլի օրինակով տեսնում ենք, որ կլոնավորված օրգանիզմները թույլ, հիվանդ և հաճախ անկենսունակ են լինում։ Այստեղ տեսնում ենք, որ կլոնավորումը  Աստվածաշնչյան ճշմարտություններին դեմ լինելուց բացի նաև շատ վատ հետևանքներ է ունենում։ Օրինակ, կենդանիների և բույսերի դեպքում՝ նրանք հիվանդ, թույլ, անկենսունակ են։ Հիմա պատկերացրեք մարդու կլոնավորումը։ Կենդանիները և բույսերը նորմալ գիտակցություն և մտածողություն չունեն և վատ հետևանքները միայն նրանց բազմապիսի արատներն են, բայց այ մարդկանց դեպքում ամեն ինչ ավելի է բարդանում։ Մարդը հասկանում է, որ ինքը ինչ-որ մեկի կլոնն է։ Նա չունի  սեփական ծնողներ։ Նա հասկանում է, որ իր գենոտիպը համընկնում է ինչ-որ մեկի գենոտիպի հետ, ում անգամ կարող է չճանաչել։ Այսինքն նա անգամ սեփական գենային հավաքակազմ չունի։ Բացի այդ կլոնները հենց այնպես չեն ստեղծվի։ Նրանց անպայման կօգտագործեն ինչ-որ կոնկրետ նպատակների իրագործման համար։ Օրինակ՝ ինչ-որ գիտափորձերի, պատերազմների, զանազան այլ ծառայությունների համար, որոնք վտանգավոր են համարվում մարդկանց համար։ Աստվածաշնչում պարզ գրված է, որ մարդիկ չպետք է խառնվեն Աստծո գործերին, բայց մարդիկ, բավական չէ բախտագուշակությամբ, աստղագուշակությամբ և նման հիմարություններով են զբաղվում, հիմա էլ որոշել են արարման գործընթացին խառնվել։ Մարդիկ անպոչ գդալի նման, առանց մտածելու հետևանքների մասին ամեն տեղ պետք է խցկվեն։ Արդեն արարման գործընթացին են մասնակցում։ Աստծո գործառույթներն են սկսել յուրացնել։ Սա անընդունելի ոչ միայն Աստվածաշնչյան, այլև էթիկայի և ընդհանրապես բոլոր տեսանկյուններց։ Սակայն այս ամենին զուգահեռ պետք է հաշվի առնել նաև, որ կլոնավորման տիպեր գոյություն ունեն։ Օրինակ, կլոնավորման թերապևտիկ մոտեցումը ինձ համար ոչ միայն ընդունելի է, այլև խրախուսում եմ։ Դրա մասին կխոսեմ ներքևում։

Կլոնավորումը կարելի է դիտարկել երկու տեսակետից՝

բուժական (կամ թերապևտիկ)

վերարտադրողական:

Բուժական կլոնավորման հիմնական գործառույթը հետևյալն է. եթե, օրինակ՝ մարդ այրվածք է ստացել, ապա հնարավոր է մարդուն փոխպատվաստել սեփական բջիջներից աճեցրած մաշկը:

Իսկ ինչ վերաբերում է վերատադրողական կլոնավորմանը, դեռևս ոչ ոք դա չի կիրառել:  

Թերապևտիկ կլոնավորումը ներառում է հասուն բջիջներից կլոնավորած բջիջներ, որոնք օգտագործվում են բժշկության ու տրասնպլանտների մեջ: Հետազոտությունների համար մեծ բնագավառ է: Թերապևտիկ կլոնավորումը հնարավորություն է տալիս կլոնավորել մարդու հիվանդ օրգանները: Այս եղանակի միջոցով, մասնագետների հավաստմամբ, հնարավոր է հաղթահարել բարդ հիվանդությունները` մասնավորապես ինսուլտ, շաքարախտ, ողնաշարի նյարդի տարբեր տրավմաներ, Պարկինսոնի հիվանդություն ու այլ մահացու ելք ունեցող հիվանդություններ: Եթե գիտնականներին հաջողվի կլոնավորել օրինակ, սիրտ, երիկամներ, մաշկ, մարդիկ այլևս ստիպված չեն լինի դոնորներ փնտրել։ Բացի այդ էթիկայի տեսանկյունից թերապևտիկ կլոնավորումը շատ խրախուսելի է, որովհետև մարդիկ այլևս չեն սպասի դոնորի մահվանը, որպեսզի իրենք ապրեն։ Էլ չեմ խոսոում ավելի վատ դեպքերի մասին, երբ մի մարդու սպանություն է տեղի ունենում մյուսի ապրելու համար։ Սա պարզապես սարսափելի է, և բացի այդ Աստվածաշնչյան վեցերորդ պատվիրանի խախտում՝ մի սպանիր։ Թերապևտիկ կլոնավորումը հրաշալի միջոց է մարդկանց կյանքերը փրկելու համար և նաև դեմ չէ Աստվածաշնչյան պատվիրաններին։ Աստվածաշնչին դեմ չէ գիտությունը, նրա զարգացումը, եթե դա չի վնասի մարդուն, այլ նրան կօգնի։

Վերարտադրողական կլոնավորման նպատակը օրգանիզմի միանման պատճենի ստեղծումն է: Ներառում է (ինչպես Դոլլի գառնուկի դեպքում) մի շարք վտանգներ. կյանքի տևողության կրճատում, գենային բազմազանության անհետացում և այլն: Ինչպես նշեցի վերևում, սա իսկական հանցագործություն է։ Նախ՝ կլոնի վատ առողջական վիճակը, ինքնազգացողությունը և երկրորդ դեմ է Աստծուն։ Այսպես մարդիկ կարծես թե մարտահրավեր են նետում Աստծուն։ Հիմա Աստվա՞ծ է մարդկանց ստեղծում, թե՞մարդիկ իրենք իրենց՝ փորձանոթում։ Բացի այդ կլոնավորման պատճառով կվերանա գենոտիպերի բազմազանությունը, հետևաբար՝ կսահմանափակվի բնական ընտրությունը, և մարդկությունը դատապարտված կլինի ոչնչացման։ Իհարկե, սա անընդունելի է բոլոր տեսանկյուններից և համոզված եմ անպատասխան չի մնա։ Այո՛, մարդը ձգտում է ինքնոչնչացման՝ ոտնահարելով Աստվածաշնչյան, բարոյական, էթիկական բոլոր սկզբունքները։

Աղբյուրներ՝ 1 2 3 4

 
 

Комментариев нет:

Отправить комментарий