суббота, 19 марта 2016 г.

Սիմվոլիզմը Տերյանի բանաստեղծություններում


Սիմվոլիզմն արվեստում (գրականության, երաժշտության և կերպարվեստի մեջ) ամենամեծ ուղղություններից է։ Առաջացել է Ֆրանսիայում 1870-80-ականներին և բուռն զարգացում ապրել 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին՝ նախևառաջ Ֆրանսիայում, Բելգիայում և Ռուսաստանում։

Սիմվոլիզմ տերմինը մտցրել է ֆրանսիացի բանաստեղծ Ժան Մորեասը իր համանուն մանիֆեստում՝ տպագրված 1886-ի սեպտեմբերին «Ֆիգարոյում»։ Ըստ այդ մանիֆեստի՝ սիմվոլիստական պոեզիան հռետորության, սուտ զգացմունքայնության և օբյեկտիվ նկարագրությունների թշնամին է, ձևն ինքնանպատակ չէ, այն արտահայտում է Գաղափարը՝ դուրս չգալով դրա սահմաններից։

Գրականության մեջ սիմվոլիզմի հետևորդներից հայտնի են՝ Ֆրանսիայում՝ Սռեփան Մալարմե, Արթյուր Ռեմբո, Պոլ Վեռլեն, Պոլ Վալերի, Բելգիայում՝ Մորիս Մետերլինկ, Էմիլ Վերհարն, Ավստրիայում և Գերմանիայում՝ Ռայներ Մարիա Ռիլկե, Նորվեգիայում՝ Հենրիկ Իբսեն, Ռուսաստանում՝ Վալերի Բրյուսով, Ալեքսանդր Բլոկ, Ֆյոդոր Սոլոգուբ, Կոնստանտին Բալմոնտ Սիմվոլիզմ՝ բացատրություն 19-20 դարերին արվեստի ու գրականության մեջ տեղ գտած հակառեալիստական ուղղություն, որը իր գեղարվեստական մեթոդն Է համարում սիմվոլների խորհրդանշանների միջոցով առարկաների ու երևույթների անճանաչելի Էության պատկերումը։

Սիմվոլիզմը արտահայտվել է նաև կերպարվեստում և թատրոնում։ Սիմվոլիսները համակենտրոնացած են մարդկանց ներաշխարհի վրա, նրանք ձգտում են բացահայտել նրանց հոգեկան վիճակը, կարողանում են արտահայտել նուրբ զգացմունքները բառերով։ Նրանց հաջողվել էր բանաստեղծություները լրացնել պայծառ ու արտահայտիչ կերպարներով։

Սիմվոլիզմը արտահայտված է հայ գրողներից Տերյանի բանաստեղծություններում։

Դու կգաս ու կրկին հեքիաթով կդյութես,
Լուսերես կըցրես մառախուղն իմ հոգու,
Ոսկեշող հայացքով և քնքուշ խոսքերով, որ գիտես միայն դու։

Կըփարվես մեղմորեն, կըփռես, կըվառես անթառամ
Կուսական աշխարհիդ ծաղիկներն անծանոթ,
Կընստենք իրար մոտ, և հեռու կլինի առօրյան միաձայն ու աղոտ։

Սև թախիծն՝ իմ սրտից, մութ խոհերն՝ իմ հոգուց կըգնան
Լույսիդ դեմ կըցրվեն ըստվերները մռայլ,
Տառապանքը քեզ հետ՝ քաղցր հուշ, և խոսքերը՝ խորհուրդ կըդառնան, կըհագնեն ուրիշ փայլ։

Մթագին գիշերում, աշխարհում մթամած, խավարում,
Կըվառենք չմեռնող, չմարող կըրակը մեր հոգու,
Մեր ողջույնը սիրով կընետենք և՛ մարդկանց, և՛ երկրին, և՛ հեռուն ես ու դուն։

 

 

Հրաշք-աղջիկ, գիշերների թագուհի,
Ճառադայթող քո աչքերով դու եկար,
Ոսկե բոցով լցրիր հոգին իմ տկար,
Հրաշք-աղջիկ, ցնորքների դիցուհի...
Կախարդ լուսնի հրապուրող շողի պես
Դու ժպտացիր գուրգուրանքով սեթևեթ,
Ազատ սիրտըս շղթայեցիր առհավետ,
Հրաշք-աղջիկ, դո՛ւ, միշտ հաղթող ու միշտ հեզ։
Դու մի ցավոտ հիացումի երգ գիտես,
Քո ժպիտում կա խորհուրդի մի փայլանք,
Քո աչքերում կա մի անանց զմայլանք.
Դու չըմեռնող մի վայելքի խոսք գիտես...
Հրաշք-աղջիկ, անհայտ երկրի մանուշակ,
Գիշերային արեգակի ճառագայթ,—
Դու իջնում ես՝ կարող, որպես մահու խայթ,
Քնքուշ, որպես անդարձ բախտի հիշատակ...

 

Վահան տերյանը այս երկու բանաստեղծություններում օգտագործել է գեղեցիկ և քնքուշ աղջիկների սիմվոլը։  Ըստ իս նա չափազանց զգացմունքային էր այդ պատճառով էլ կարողացել է այդքան գեղեցիկ և ճիշտ բառերով բնութագրել իր ընտրած սիմվոլներին։ Այսպես նրա բանաստեղծությունները կարդալը հաճելի է դառնում, և բառերի արտասովոր դասավորությունը թույլ է տալիս մխրճվել բանաստեղծության կախարդական աշխարհի մեջ և հասկանալ բանաստեղծի նուրբ զգացմունքները։