воскресенье, 12 апреля 2015 г.

ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՎԱՏՈ ՀԱՆԳԱՆԱԿԸ

«Հավատում ենք մի Աստծու՝ ամենակալ Հորը, երկնքի և երկրի, երևելիների և աներևույթների Արարչին: Հավատում ենք և Մի Տեր Հիսուս Քրիստոսին՝ Աստծու Որդուն՝ ծնված Հայր Աստծուց՝ միածին, այսինքն՝ Հոր էությունից: Աստված՝ Աստծուց, լույս՝ լույսից, ճշմարիտ Աստված՝ ճշմարիտ Աստծուց, ծնունդ և ո՜չ արարած: Նույն ինքը՝ Հոր բնությունից, որով ամենայն ինչ եղավ երկնքում, և երկրի վրա՝ երևելիներ և աներևույթներ: Որ մեզ՝ մարդկանց համար և մեր փրկության համար, երկնքից իջնելով, մարմնացավ, մարդացավ, Սուրբ Հոգով կատարելապես ծնվեց Սուրբ Կույս Մարիամից: Որով վերցրեց մարմինը, հոգին և միտքը և ամենայն ինչ, որ ունի մարդ՝ ճշմարտապես և ոչ կարծեցյալ: Չարչարվեց, խաչվեց, թաղվեց, երրորդ օրը հարություն առավ, նույն մարմնով ելավ երկինք և նստեց Հոր աջ կողմում: Գալու է նույն մարմնով և Հոր փառքով՝ դատելու ողջերին ու մեռածներին, որի թագավորությունը վախճան չունի:Հավատում ենք և Սուրբ Հոգուն՝ անեղ և կատարյալ, որ խոսեց Օրենքի, Մարգարեների և Ավետարանների միջոցով: Որ իջավ Հորդանան, քարոզեց առաքյալների միջոցով և բնակվեց սրբերի մեջ: Հավատում ենք նաև միայն մի, Ընդհանրական և Առաքելական Սուրբ Եկեղեցու, մի մկրտության, ապաշխարության, մեղքերի քավության և թողության, մեռելների հարությանը, հոգիների և մարմինների հավիտենական դատաստանին, երկնքի արքայությանը և հավիտենական կյանքին: Իսկ ովքեր ասում են, թե կար ժամանակ, երբ չկար Որդին, կամ կար ժամանակ, երբ չկար Սուրբ Հոգին, կամ թե՝ ոչէից եղան, կամ ասում են՝ այլ էությունից են Աստծու Որդին և կամ Սուրբ Հոգին և թե փոփոխելի են կամ այլայլելի, անպիսիներին նզովում է Կաթողիկե և Առաքելական Սուրբ Եկեղեցին»:

Աղբյուր՝ http://encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1294

Комментариев нет:

Отправить комментарий