пятница, 24 октября 2014 г.

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

Հիշողությունը որոշակի տեղեկության մտապահումը, պահպանումը և եթե անհրաժոշտ է հետագա վերարտադրումն է։ Հիշողությունը ընկյած է մյուս հոգեկան գործընթացների հիմքում։
Հիշողությունը լինում է կամածին և ոչ կամածին։
Ոչ կամածին հիշողության դեպքում մարդիկ ջանքեր չեն գործադրում, որպեսզի տվյալ ինֆորմացիան պահպանեն իրենց հիշողության մեջ։
Կամածին հիշողության դեպքում մարդիկ իրենց առջև նպատակ են դնում հիշելու իրենց ընկալած տեղեկությունները։

Մարդու կյանքի առաջին տարիներին գիտելիքների, կենսափորձի կուտակման և վարքի իրագործման հիմնական մեխանիզմը ոչ կամածին է: Վաղ մանկության տարիներին երեխան իր առջև չի կարող գիտակցորեն շրջապատի երևույթները կամ մեծահասակների խոսքը մտապահելու և անհրաժեշտության դեպքում վերարտադրելու խնդիր դնել: Տարիքի մեծացման հետ զուգընթաց քանի գնում մեծանում է կամածին հիշողության դերը:
                  
                          Հիշողությունը լավացնելու 7 միջոց
1.Շարժման մեջ եղեք և զբաղվեք սպորտով: 
2.Եթե ձեր մոտ հոգեկան ծանր վիճակ է, ապա աշխատեք դուրս գալ այդ վիճակից: 
3.Աշխատեք գիշերը լավ քնել: 
4.Կարևոր բաները որոնք դուք պետք է հիշեք, սկզբնական շրջանում այն գրեք որևէ տեղ: 
5.Լսեք երաժշտություն:Այս ձևի միջոցով կարող եք հիշել գործողությունների հերթականությունը: 
6.Լուծեք խաչբառեր, կարդացեք գրքեր, թղթախաղ խաղացեք: 
7.Առավոտյան անպայման նախաճաշեք և օգտագործեք ձու: 
Այս միջոցները ոչ միայն լավացնում են հիշողությունը այլ նաև նպաստում են առողջ ապրելակերպին։

ԱՎԱԶԱԹԵՐԱՊԻԱ

 
Խաղը նախադպրոցական տարիքի երեխայի զարգացման հիմնական միջոցն է, որն օգնում է ստեղծագործել, ազատվել ներքին զգացմունքներից, դրանք արտաքին աշխարհ տեղափոխել։Ավազի հետ խաղը, որը հոգեբանները որպես թերապիա են օգտագործում,  թույլ է տալիս ակտիվացնել երևակայությունը և կառուցել առաջացած պատկերները: Թվում է, թե ավազն այնքան պարզ ու հասկանալի է, սակայն, իրականում, այն շատ զարմանալի և խորհրդավոր նյութ է: Այն այնքան տարբեր կարող է լինել. չոր ու փափուկ կամ ծանր ու հարթ, և հեշտությամբ կարղ է ստանալ տարբեր ձևեր: Ավազը, ջուրը և ևս մի քանի կերպար (մարդկային կամ կենդանական) կարող են օգնել բացահայտվել, արտահայտել զգացմունքներն ու հույզերը, որոնք շատ հաճախ դժվար է արտահայտել բառերով:
Փիլիսոփաները գտնում են, որ աշխարհը բաղկացած է հենց ավազից և ջրից, որոնք հոսում և տեղափոխվում են` անընդհատ փոփոխվելով: Ավազն ու ջուրը կապում են միտքն ու հոգին մարմնի հետ:
Ավազաթերապիան հնարավորություն է երեխային խաղավել, հանգստացնել ներքին բացասական հույզերը, չարտահայտված տագնապներն եւ հույզերը: Բացի դա օգնում է հաղթահարել բարդույթները:
Եթե ամփոփելու լինենք, կարելի է ասել, որ ավազաթերապիան

  •   նպաստում է անհատականացման գործընթացին,
  • երեխաների համար ինքնարտահայտման միջոց է,
  • ազատում է ներքին զգացմունքները և ակտիվացնում է հիշողությունը,
  • կապ է ստեղծում անգիտակցականի և գիտակցականի, ներքինի և արտաքիինի, հոգևորի և ֆիզիկականի միջև,
  • երեխային ստեղծագործ է դարձնում,
  • նպաստում է մի շարք հիվանդությունների բուժմանը,
  • զարգացնում է երեխայի տարածական, մաթեմատիկական մտածողությունը,
  • վերացնում է  վախերը, անհանգստությունները, բացասական հույզերը:

четверг, 23 октября 2014 г.

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒշադրությունը հոգեկան գործունեության ուղղվածությունն է այն առարկայի, երևույթի կամ մարդու վրա, որը տվյալ անձի համար որոշակի նշանակություն ունի։
ՈՒշադրությունը լինում է արտաքին և ներքին, կամածին, ոչ կամածին և հետկամածին։
Ներքին ուշադրությունը մարդու հոգեկան գործունեության ուղղվածությունն է դեպի սեփական ներաշխարհը, սեփական ապրումներն ու մտքերը։
Արտաքին ուշադրությունը իրագործվում է զգայարանների օգնությամբ։ Այն մարդու հոգեկան գործունեության ուղղվածությունն է դեպի արտաքին աշխարհի երևույթները և առարկաները։
Ոչ կամածին ուշադրությունը  առաջանում է մարդու կամքից անկախ և այն բնորոշ է նաև կենդանիներին։ Ոչ կամածի ուշադրություն առաջացնող գործոնները բաժանվում են երկու խմբի՝ արտաքին և ներհոգեկան։ Արտաքին գործոններ կարող են լինել բարձր ձայնը, լույսը, նորությունները և այլն, իսկ ներհոգեկան գործոններ են օրինակ դրդապատճառները, գիտելիքները, պահանջմունքները և այլն։
Կամածին ուշադրության ժամանակ մարդիկ գիտակցաբար իրենց ուշադրությունը կենտրոնացնում են տվյալ առարկայի կամ երևույթի վրա։ Կամածին ուշադրությունը մարդկանց կամքի դրսևորումն է։Այդ ժամանակ մարդիկ ջանքեր են գործադրում, որպեսզի իրենց հոգեկան գործունեությունը կենտրոնացնեն որոշակի օբյեկտի վրա, նույնիսկ եթե դա նրանց չի հետաքրքրում, բայց անհրաժեշտ են համարում դրանով զբաղվելը։ Կամածին ուշադրությունը բնորոշ է միայն մարդկանց։
Հետկամածին ուշադրության ժամանակ մարդիկ ջանքեր են գործադրում և իրենց ուշադրությունը կենտրոնացնում են այնպիսի բաների վրա, որոնք իրենց չեն հետաքրքրում։ Որոշ ժամանակ անց այդ գործունեությունը սկսում է մարդկանց դուր գալ, և նրանք չեն էլ նկատում, թե ինչպես են կլանվում դրա մեջ։ Այս դեպքում ուշադրությունը կամածինից դառնում է հետկամածին։

ՈՒշադրության առանձնահատկություններն են  կենտրոնացումը, բաշխումը, ծավալը, լարվածությունը, կայունությունը, ցրվածությունն ու տեղափոխելիությունը։
Ուշադրության կենտրոնացումը դիտվում է այն ժամանակ, երբ մարդու հոգեկան ակտիվությունը վերաբերում է միայն այն առարկային կամ գործունեությանը, ինչով նա զբաղված է տվյալ ժամանակահատվածում: Կենտրոնացած ժամանակ անհատը խորանում է տվյալ գործունեության մեջ: Ուշադրության կենտրոնացման բարձր աստիճանը մտավոր, հատկապես ստեղծագործական աշխատանքում շոշափելի արդյունքների հասնելու հիմնական պայմաններից մեկն է: Ուշադրության կենտրոնացմանը նպաստում են լռությունը, մեկուսացումը, տարբեր ազդակներից վերանալը:
Ուշադրության բաշխումը միաժամանակ գործունեության երկու և ավելի տեսակներ կատարելու, դրանք ընկալելու և սեփական գործողությունները վերահսկելու կարողությունն է:
Ուշադրության ծավալը առարկաների, գործունեությունների, ինչպես նաև ներհոգեկան բովանդակությունների այն քանակն է, որն անձը տվյալ պահին կարող է գիտակցորեն ընկալել և պահել իր ուշադրության կենտրոնում: Պարզվել է, որ աղջիկների ուշադրության ծավալն ավելի մեծ է, քան տղաներինը: Անձի ուշադրության ծավալը կախված է նրա հետաքրքրությունից, մտավոր զարգացման մակարդակից, ընկալվող ինֆորմացիայի հետ ունեցած նախնական ծանոթությունից, ինչպես նաև այն իրադրությունից, որտեղ տեղի է ունենում անձի գործունեությունը: Ուշադրության ծավալի վրա մեծ ազդեցություն են գործում նաև նախկին փորձն ու հետաքրքրությունները:
Ուշադրության լարվածություն ասելով հասկանում ենք հոգեկան-նյարդային եռանդի այն քանակությունը, որը ծախսվում է գործունեության կատարման ընթացքում: Ուշադրության լարվածությունը պայմանավորված է ներքին դրդապատճառների առկայությամբ:
Ուշադրության կայունությունն արտահայտվում է օբյեկտի վրա ուշադրության կենտրոնացվածության տևականությունը:
Ուշադրության ցրվածությունը ուշադրությունը որևէ օբյեկտի վրա տևականորեն կենտրոնացնելու անկարողությունն է:
Ուշադրության տեղափոխելիությունը ուշադրությունը մի օբյեկտից մյուսին տեղափոխելու կարողությունն է:

среда, 22 октября 2014 г.

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԸ ԱՆԶՈՒԳԱԿԱՆ ԳԵՆԵՏԻԿ ՕԲՅԵԿՏ ԵՆ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ


Երկվորյակները «անզուգական գենետիկ օբյեկտ են գիտնականների համար»։ Այսպես, միաձվային երկվորյակներն ունեն գեների նույնական հավաքանի, իսկ երկձվային երկվորյակները տարբերվում են։ Միաձվային և երկձվային երկվորյակների գենետիկ տարբերությունների համադրումը թույլ է տալիս դատել այն  մասին, որ ժառանգականությունն ու միջավայրը մեծ դեր ունեն մարդու օրգանիզմի հատկանիշների ձևավորման գործում։
Իրենց աշխատանքում գիտնականները մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի եղանակով վերլուծել են 38 նույնական և 26 ոչ նույնական երկվորյակների գլխուղեղի կառուցվածքը։ Գիտափորձի ընթացքում հետազոտողներն ուսումնասիրել են, թե ինչ կերպ են կազմակերպված նյարդաբջիջների ցանցերն ինչպես ամբողջ ուղեղի, այնպես էլ նրա առանձին մասերի համար։ Արդյունքում հայտնաբերվել է, որ երկձվային երկվորյակների մոտ նկատվել են հենց նեյրոնների ցանցի կազմակերպման զգալի տարբերություններ։
Հետաքրքիր է, որ գլխուղեղի կեղևի ճակատամասում տարբերությունները խիստ բացահայտ են եղել։ Երկվորյակների մոտ նեյրոնների ցանցի կազմակերպման տարբերությունները մատնանշում են այն, որ գենետիկ բաղադրիչը քիչ դեր չի խաղում մարդու մտավոր կարողությունների որոշման գործում։ «Գլխուղեղի այդ մասն է հենց պատասխանատու այնպիսի բաների համար, ինչպիսիք են ռազմավարական մտածողությունը, պլանավորումն ու հիշողությունը։»

Զակ Համբրիկն, իր գործընկերների հետ միասին, հետազոտություն է անցկացրել 850 զույգ
երկվորյակների շրջանում` փորձելով  բացահայտել միաձվային և տարաձվային  երկվորյակների գենետիկ նմանությունները: Նա նկատել է, որ դիզիգոտային երկվորյակները նման են  50 տոկոսով, իսկ մոնոզիգոտայինները` 100:
Գիտնականներին հաջողվել է պարզել, թե հանճարեղության զարգացման որ էտապում են գեներն իրենց խոսքն ասում: Նրանց համոզմամբ, այս կամ այն ոլորտում ժամերով գործնական աշխատանք կատարելու, պարապելու կարողությունը մեծամասամբ գեների գործունեությամբ է պայմանավորված:

Գիտնականները ուսումնասիրել են 100 զույգ միաձվային  երկվորյակների: Փորձի ընթացքում մասնակիցներին մասամբ, կամ ամբողջովին զրկել են քնից: Պարզվել է, որ ուսումնասիրվող մարդկանցից մեկը գենում նախկինում չհայտնաբերված BHLHE41 մուտացիա ունի: Այն հնարավորություն է տալիս նրան, առանց առողջությունը վնասելու, հեշտությամբ տանել հինգժամանոց քունը: Նրա երկվորյակ եղբայրը, որի մոտ բացակայում է այդ մուտացիան, 7 ժամ է քնում:
Գիտնականների կարծիքով՝ գենետիկ մուտացիայի տերերը դանդաղ քնի ավելի երկար փուլ ունեն, որի ժամանակ էլ ուղեղը վերականգնում է աշխատունակությունը:

вторник, 21 октября 2014 г.

ՀՈԳԵԿԱՆԻ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ

ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ-Հոգեկանի ակտիվության ամենակարևոր մակարդակը գիտակցությունն է։Մարդու գիտակցությունը իրականության արտացոլման բարձրագույն մակարդակն է, դա ոչ միայն օբյեկտիվ իրականության արտացոլում է, այլ նաև մարդու սեփական անձի, սեփական ներաշխարհի արտացոլումն ու ապրումն է։ Գիտակցությունը բնորոշ է միայն մարդկանց։ Կենդանիները գիտակցություն չունեն, որովհետև նրանց հոգեկան գործընթացները անգիտակցական են։ Գիտակցությունն իր մեջ ներառում է մարդու որոշակի վերաբերմունքը շրջապատող միջավայրի, աշխարհի և այլ մարդկանց նկատմամբ:
Հոգեբանության մեջ ընդունված է առանձնացնել գիտակցության չորս հիմնական բնութագրեր.
1)    Գիտակցությունը շրջապատող աշխարհի մասին մեր գիտելիքների ամբողջությունն է։ Ինչքան հարուստ են այդ գիտելիքները, այնքան զարգացած է մարդու գիտակցությունը։ Այդ գիտելիքների ձեռքբերմանը ակտիվորեն մասնակցում են բոլոր հոգեկան գործընթացները, հետևաբար գիտակցության կառուցվածքի մեջ են մտնում մեր զգայությունները, ընկալումները, հիշողությունը, մտածողությունը, երևակայությունը։
2)    Մարդու գիտակցության մեջ ամրապնդված է սուբյեկտիվի (իր ես-ի, այն, ինչ իրեն է պատկանում) և օբյեկտիվի (այն, ինչ իրենը չէ, ինքը չէ) տարբերությունը։ Այսինքն իր գիտակցության մեջ մարդը իրեն անջատում է շրջապատից և հակադրվում դրան, որի միջոցով կարողանում է հասնել ինքնաճանաչման:  "Ես"-ի առանձնացումը "Ոչ ես"-ից այն ճանապարհն է, որն անցնում է ամեն մարդ մանկության շրջանում, և այդպես իրականացվում է մարդու ինքնագիտակցության ձևավորման գործընթացը։
3)    Գիտակցությունը ապահովում է մարդու նպատակադրված, նպատակաուղղված վարքն ու գործունեությունը։
4) Գիտակցության չորրորդ բնութագիրն այն է, որ նա իր մեջ ընգրկում է որոշակի վերաբերմունք, հույզեր ու զգացմունքներ, հասարակական, միջանձնային, միջխմբային հարաբերություններ, որոնց մեջ ընդգրկված է մարդը, և ձևավորվում է նրա անձնավորությունը։ Երբ խախտվում է այդ վերաբերմունքը, խախտվում են հարաբերությունները, խախտվում է գիտակցությունը։ Հոգեկան հիվանդությունների դեպքում դա ավելի ակնհայտ է, և գիտակցության շեղումները առաջին հերթին երևում են հույզերի, զգացմունքների ու հարաբերությունների ոլորտում։
Գիտակցությունը մարդու հոգեկան ակտիվության կարևորագույն մակարդակն է, որը փոփխական է։ Այն կարող է ժամանակավորապես անհայտանալ, օրինակ, քնած վիճակում։ Այն կարող է թուլանալ շատ հոգնած և լարված վիճակում, կամ լրիվ անհայտանալ ուշակորույս վիճակում։
ԵՆԹԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ- Մարդիկ արտաքին և ներքին աշխարհից ստացած բազմաթիվ ազդակներ են արտացոլում, սակայն գիտակցության մեջ արտացոլվում է դրանց մի փոքր մասը։ Գիտակցության մակարդակի հասած ազդակները մարդու կողմից օգտագործվում են վարքի և գործունեության կարգավորման համար, իսկ գիտակացական ոլորտից դուրս մնացած բազմաթիվ ազդակները նույնպես օգտագործվում են հոգեկան գործընթացների կարգավորման համար, բայց արդեն ենթագիտակցական մակարդակում։ Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ սովորաբար մարդկանց գիտակցական ոլորտում են հայտնվում այն առարկաները, որոնք խոչընդոտներ են ստեղծում վարքի և գործունեության կարգավորման նախկին ռեժիմը շարունակելու համար։  Այդ գրգռիչները  ուշադրություն են գրավում մարդկանց կողմից և հայտնվում են գիտակցական մակարդակում, որպեսզի մարդիկ գտնեն նոր ռեժիմ, խնդիրների լուծման նոր եղանակներ, և երբ այլևս խոչընդոտներ չկան կառավարումը նորից հանձնվում է ենթագիտակցությանը։
Ենթագիտակցությունը հոգեկան ակտիվության կարևոր մակարդակ է, որի մտքերը, ցանկությունները, հակումները, մտադրությունները չնայած անմիջականորեն գիտակցված չեն, բայց մատչելի են գիտակցության համար։

ԱՆԳԻՏԱԿՑԱԿԱՆ ՈԼՈՐՏ- Մարդու անգիտակցական ոլորտը փոխանցվում է ժառանգաբար։ Այն մարդու հոգեկան հատկությունների և բովանդակությունների միասնությունն է։ Օրինակ խառնվածքի առանձնահատկությունները, բնազդները և այլն։

 
ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ- Ինքնագիտակցությունը գիտակցության կարևորագույն բաղադրիչն է։ Ինքնագիտակցությունը անձի պատկերացումներն են ինքն իր մասին, որոնք ուղեկցվում են ինքնագնահատականով։ Ինքնագիտակցությունը բարդ կառուցվածք ունի և բաղկացած է ես-պատկերներից։
Իրական ես։ Այստեղ արտահայտվում են մարդու պատկերացումները իր մասին, թե ինչպիսին է ինքը իրականում, ինչ չափանիշներ և առանձնահատկություններ ունի։

Իրադրական ես։ Մարդու պատկերացումները տվյալ իրադրության մեջ իր անձի մասին։
Իդեալական ես։ Իդելական եսը պատասխանում է ինչպիսին կցանկանայի լինել հարցին։
Ֆանտաստիկ ես։ Այն շատ նման է իդեալական եսին, սակայն այս դեպքում մարդու պատկերացումները հեռու են իրականությունից և երբեք իրականություն չեն դառնա։
Դինամիկ ես։ Մարդու պատկերացումներն են այն մասին որ իր անձը հոգևոր և ֆիզիկական տեսակետներից փոփոխական է և անկայուն։
Հայելային ես։ Մարդու պատկերացումներն են այն մասին, թե ինչ են մտածում այլ մարդիկ իրենց մասին։
Էթնիկական ես։ Բոլոր մարդիկ ունեն պատկերացումներ այն մասին, թե ով են իրենք որպես որոշակի ազգի ներկայացուցիչ։
 
 

ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ


Խուլիո Կորտասարի ստեղծագործությունները շատ տխուր էին և այնտեղ արտահայտված էր, թե ինչպես են մարդիկ կախվածության մեջ գտնվում իրենցից ավելի բարձր կարգավիճակում գտնվող մարդկանցից։ Կորտասարի <<Փոքրիկ դրախտ>> ստեղծագործության մեջ ժողովուրդը կախված էր իշխանությունից և ենթարկվում էր իշխանությանը, իսկ Կորտասարի <<Ճաշից հետո>> ստեղծագործության մեջ տղան ենթարկվում էր ծնողներին։

Վոլֆգանգ Բորխերթի ստեղծագործությունները Խուլիո Կորտասարի ստեղծագործությունների նման տխուր են, բայց այնտեղ հիմնականում արտահայտված են պատերազմի ժամանակ Բորխերթի ապրումները։ Բորխերթի ստեղծագործություններում   ընդգծվում է այն միտքը, որ պատերազմը մարդկանց ոչինչ չի տալիս, այլ միայն խլում է մարդկային կյանքեր։

Ռոբերտ Շեքլիի ստեղծագործությունները նման չեն Բորխերթի և Կորտասարի ստեղծագործություններին, որովհետև  Շեքլին իր մտքերը արտահայտում է ոչ թե տխրության միջոցով, այլ հումորի և ֆանտաստիկայի։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԻ ԿԱՊՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ


2000 թվականն էր` օգոստոս ամիսը: Հայաստանում ծնվեցին երկվորյակ քույրիկներ՝Արինան և Էլինան։ Նրանք իրար նման էին այնպես, ինչպես ջրի երկու կաթիլները։ Նրանք միշտ և ամեն տեղ միասին էին՝ հաշտ ու համերաշխ։ Նրանք, կարծես, մի կախարդական թելով կապված լինեին միմյանց։ Արինային և Էլինային շատ էին շփոթում։ Նրանք հաճախ այդ առիթը օգտագործում և զվարճանում էին՝ դպրոցում միմյանց փոխարեն դաս պատասխանելով։
Երբ նրանք մեծանում են, Էլինան ամուսնանում և մեկնում է Լոս Անջելես։ Նրանք շատ են կարոտում միմյանց։
Գարնանային մի գեղեցիկ գիշեր, և Արինայի, և Էլինայի տան լույսերը անջատվում են։ Նրանք երկուսն էլ վառում են մոմը և դնում պատուհանի գոգին, որպեսզի նայեն դուրս և տեսնեն, թե ինչպե՞ս են ծաղկում երփներանգ ծաղիկները։ Սակայն, դուրս նայելու փոխարեն, Նրանք նայում էին ապակուն, որտեղ տեսնում էին իրենց արտացոլանքը։ Այդ արտացոլանքին նայելիս նրանք, կարծես, տեսնում էին քույրիկին, որին այնքան կարոտել էին։ Արինան և Էլինան միաժամանակ արտասվում են, բայց արտացոլանքը մխիթարում է նրանց, որովհետև այն այնքան նման է սիրելի քույրիկին։ Իհարկե, որոշ ժամանակ անց Արինան ևս մեկնեց Լոս Անջելես՝ քույրիկի մոտ, և նրանք այլևս չբաժանվեցին:   

воскресенье, 19 октября 2014 г.

ԽԱՌՆՎԱԾՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

ՍԱՆԳՎԻՆԻԿ
Այս խառնվածքի տեր մարդիկ հավասարակշռված են, կենսուրախ, շփվող, հեշտ են հարմարվում նոր միջավայրին և պահանջներին։ Սանգվինիկներն ունեն արտահայտված դիմախաղ և ժեստիկուլյացիա։ Նրանց դեմքից կարելի է հեշտությամբ կռահել իրենց տրամադրությունը, վերաբերմունքը այս կամ այն երևույթին կամ մարդուն։ Սանգվինիկներին բնորոշ են նաև արագ և թեթեվ շարժումները ,ձայնի  բարձր և հստակ տոնը։ Լինելով ակտիվ և եռանդուն՝ սանգվինիկները ակտիվորեն գործի են անցնում և կարող են երկար ժամանակ զբաղվել այդ գործով, բայց չձանձրանալ։  Սանգվինիկները արագ են կենտրոնանում, կարգապահ են, կարողանում են լավ կառավարել իրենց զգացմունքները և նոր աշխատանքների մեջ արագ են ներգրավվում։ Սանգվինիկների տրամադրությունը արագ է փոփոխվում, բայց նրանց մոտ գերակշռում է լավ տրամադրությունը։
ՖԼԵԳՄԱՏԻԿ
Ֆլեգմատիկները սանգվինիկների նման հավասարակշռված են և ակտիվ, սակայն նրանք քիչ են արտահայտում իրենց զգացմունքները, քիչ են խոսում։ Նրանց ժեստերն ու դիմախաղը արտահայտված չեն, այդ պատճառով դեմքի արտահայտությունից հնարավոր չէ գուշակել, թե ինչ են իրենք զգում։ Ֆլեգմատիկներտը վստահելի մարդիկ են։ Նրանք շատ դանդաղաշարժ են, հանգիստ և զուսպ։ Նրանց շատ դժվար է հունից հանել։ Ֆլեգմատիկները աշխատասեր են և համառ։ Մրանք միշտ գործերը իրենց ավարտին են հասցնում։ Ֆլեգմատիկները դանդաղ են հարմարվում նոր միջավայրին և սովորույթներին։ Նրանք չեն սիրում աղմուկ և բարձր խոսք, իսկ տրամադրությունը գրեթե միշտ հաստատուն է։
ԽՈԼԵՐԻԿ
Խոլերիկները անհավասարակշիռ, անզուսպ և անհամբեր մարդիկ են։ Խոլերիկները շատ շարժուն են, բռնկուն նրանց ուշադրությունը դժվար է շեղել և եթե նրանք ինչ որ գործ են ձեռնարկում ապա այն անպայման հասցնում են իր ավարտին։ Խոլերիկների դիմախաղը և ժեստերը արտահայտված են և կտրուկ, իսկ խոսքը արագ և ընդհատվող։
ՄԵԼԱՆԽՈԼԻԿ
Մելանխոլիկները շատ զուսպ են և հանգիստ։ Նրանք քիչ են արձագանքում արտաքին ազդակներին։ Մելանխոլիկները շատ զգացմունքային են։ Նրանց զգացմունքները շատ խորն են և հաստատուն, սակայն նրանք գրեթե չեն արտահայտում դրանք։ Մելանխոլիկները չունեն արտահայտված դիմախաղ և ժեստեր, նրանք դանդաղաշարժ են, քայլվածքը զուսպ է, բայց արագ։ Մելանխոլիկները շատ քիչ են խոսում, իսկ խոսքը դանդաղ է և ընդհատումներով։Նրանք հեշտ խոցելի են, շուտ են վիրավորվում, անինքնավստահ են, անհամարձակ և արագ են հոգնում։ Մելանխոլիկները դժվար են հարմարվում անծանոթ միջավայրներում և իրենց ավելի լավ են զգում ծանոթ միջավայրներում։

Խառնվածքը պայմանավորված է նյարդայն համակարգով և նաև գենետիկական բնույթ է կրում։ Խառնվածքի այս 4 տեսակները գիտական հստակ ուսումնասիրությունների արդյունք են, սակայն մարդկանց մոտ շատ հազվադեպ է հանդիպում խառնվածքի կոնկրետ մի տեսակը։ Հիմնականում մարդկանց խառնվածքը 2 կամ 3 տեսակների խառնուրդ է։

пятница, 17 октября 2014 г.

ՌՈԲԵՐՏ ՇԵՔԼԻ


Ռոբերտ Շեքլին ծնվել է 1928թ. Նյու-Յորքում, մեծացել է Մեյլվեդում, հետո կրկին եկել է Նյու-Յորք: Մանկուց սիրել է կարդալ և երազել է դառնալ գրող: Դպրոցը ավարտելուց հետո սովորել է Նյու-Յորքի համալսարանում: Ծառայել է Կորեայում՝  որպես գրագիր:

50-ականներից սկսել է գրել առաջին պատմվածքները: Իր կյանքի ընթացքում Շեքլին գրել է ավելի քան 15 վեպ, 400 պատմվածք և վիպակ, որոնք ներգրավված են 9 հեղինակային ժողովածուներում և թարգմանված են տարբեր լեզուներով։

Ռոբերտ Շեքլին շատ հումորով և հետաքրքիր մարդ է։ Նրա ստողծագործությունները ֆանտաստիկ են և յուրօրինակ։ Նրա «Բարձր մատերիայի մասին» և «Թակարդը» ստեղծագործության մեջ նա մատնացույց է անում մեծամիտ մարդկանց, ովքեր ամեն ինչի մեջ իրենց շահն են փնտրում։ Շեքլին իր՝ «Մարմինը» ստեղծագործության մեջ նշում է, որ մարդ յուրաքանչյուր ապրելակերպին էլ հարմարվում է, իսկ «Ձրի մի բան» ստեղծագործության մեջ նա արտահայտում էայն միտքը, որ ոչինչ երբեք անվճար չի տրվում մարդուն, յուրաքանչյուր բանի համար էլ մարդ վճարում է։ Շեքլին իր «Ներեցեք, որ խցկվում եմ Ձեր երազի մեջ» ստեղծագործության մեջ մատնացույց է անում այն փաստը, որ յուրաքանչյուրս էլ ինչ- որ մեկի ձեռքերում ենք և յուրաքանչյուրին պետք է վերաբերվենք այնպես, ինչպես կցանկանայինք, որ մեզ վերաբերվեն։ Այսպիսով՝ Ռոբերտ Շեքլիի ստեղծագործությունները շատ խորիմաստ են, և այդ խորիմաստությունը արտահայտված է ֆանտաստիկայի միջոցով ։




 
 

  

 
  

четверг, 16 октября 2014 г.

ՀԵՔԻԱԹԱԹԵՐԱՊԻԱ


Դեռ մանկական տարիքից երեխաներին իրենց կյանքի ընթացքում ուղեկցում են վախերը: Վախը կարող է լինել մթությունից, բարձրությունից, փակ տարածություններիցԻսկ վախի զգացումը իր ֆիզիոլոգիական և վարքային դրսևորումներով անհանգստացրել է մարդուն: Այդ պատճառով մարդիկ դիմում էին ամենատարբեր միջոցների. խմբային պարեր, երգեր, ռիթմիկ շարժումներ կամ էլ, շամանների կողմից կազմակերպվող, տարբեր տեսակի արարողակարգեր, որոնք նպաստում էին վախերը թեթևացնելուն:
  Մանկական վախերը հիմնականում պայմանավորված են տարիքային առանձնահատկություններով եւ հիմնականում ունենում են ժամանակավոր բնույթ: Սակայն երեխայի մոտ վախի երկար պահպանումը կարող է երեխան այն տանել «հասուն տարիք» եւ հետագայում լուրջ խնդիրներ ունենալ:
Վերջին ժամանակներում երեխաների մոտ վախերի ախտորոշման և շտկման հարցերը կարևոր նշանակություն են ձեռք բերել` դրանց լայն տարածման պատճառով: Երեխաների վախերը հաղթահարելու և նվազեցնելու համար առաջին հերթին պետք է ներգրավել ընտանիքը, քանի որ շատ վախեր ծնվում են հենց ընտանիքի ազդեցությամբ: Մասնագետները կարող են օգնել կանխարգելելու և հաղթահարելու վախերը բազմաթիվ տեխնիկաների միջոցով, որոնց թվում է հեքիաթաթերապիան:
Հեքիաթաթերապիան հեքիաթների նպատակաուղված օգտագործումն է հոգեբանական, հոգեշտկող եւ հոգեթերապեւտիկ աշխատանքում:
Մեկ այլ սահմանմամբ հեքիաթաթերապիան գործնական հոգեբանության ուղղություններից է, որն օգտագործում է հեքիաթի ռեսուրսները մի շարք խնդիրների լուծման նպատակով` դաստիարակություն, կրթություն, անձի զարգացում, վարքի շտկում և այլն:
Հեքիաթաթերապիան, որպես հոգեթերապիայի միջոց, մարդկությանը հայտնի է շատ վաղուց, սակայն, որպես ժամանակակից հոգեթերապիայի ուղղություն, առաջացել է վերջերս: Հեքիաթը զարգացնում է երեխայի երեւակայությունը, սովորեցնում է նրան մտածել, ստեղծագործել… Հեքիաթը մատչելի լեզու է փոքր տարիքի երեխաների հետ շփման համար: Այնտեղ առկա դրական հերոսներին նմանվելու միտումը մեծ դեր է խաղում երեխայի կյանքում: Փորձելով նմանվել հեքիաթի դրական հերոսներին՝ երեխաները վերցնում են հերոսի դրական կողմերը, կարողանում են հաղթահարել իրենց վախերը՝ հույսը դնելով իրենց վրա, եւ հավատալով, որ իրենք կարող են դա անել:
Հեքիաթաթերապիայի ժամանակ երեխային ոչ միայն պատմում են հեքիաթ, այլ նաեւ փորձում են միասին հնարել նորը: Այս ժամանակ երեխային տրվում է ազատություն սեփական հուզաշխարհն արտահայտելու, եւ բնականաբար հեշտ է լինում երեխայի վախը կամ խնդիրը հայտնաբերելը: Իհարկե հոգեբանը հեքիաթի հորինման ընթացքում պետք է խթան հանդիսանա հեքիաթի զարգացմանը, այսինքն վերջում բարին պետք է հաղթի չարին: Դե, իսկ ինչպես գիտենք, հեքիաթներում առկա են մարդկային փոխհարաբերությունները, ինչպես նաեւ բարու եւ չարի «կռիվը», որի ավարտը միշտ բարու հաղթանակն է:
Հեքիաթաթերապիան շատ կարևոր նշանակություն ունի երեխայի հետ աշխատելիս, քանի որ այն օգնում է.
  • երեխայի դաստիարակության, զարգացման, կրթության հարցերում,
  • երեխայի ինքնաճանաչման հարցերում,
  • շրջակա աշխարհի հետ փոխըմբռնման հարցերում,
  • մտածողության, հիշողության, երևակայության զարգացման հարցերում,
  • երեխայի սոցիալ - հուզական վարքի շտկման հարցերում:
Թերապևտիկ հեքիաթների տեսակները.

Ժամանակակից երեխային բավարար չէ պարզապես հեքիաթ կարդալ, զրուցել բովանդակության և նրա հերոսների մասին, այլև անհրաժեշտ է նրան սովորեցնել բացահայտել հեքիաթում թաքնված իմաստները և կյանքի դասերը: Հատկանշական է, որ այն երեխաները, որոնց համար հեքիաթ են կարդում, ոչ միայն ավելի արագ են սկսում խոսել, այլև կազմում են նախադասություններ սահուն, գրական լեզվով:
Կարեւոր է նաեւ հեքիաթը կարդալուց հետո դրա վերարտադրումը նկարի, դերային խաղի միջոցով:

 Գեղարվեստական հեքիաթներ
Ժողովրդական հեքիաթները կազմվել են դարերի ընթացքում, պահպանել բարոյա-էսթետիկ սկզբունքները, մարդկանց միջև ունեցած փոխհարաբերությունները, այդ իսկ պատճառով էլ միշտ կիրառվել են մանկավարժական նպատակներով:
Դիդակտիկ հեքիաթներ
Ուսուցողական հեքիաթները երեխաներին պատմում են նոր հասկացությունների մասին, հիմք են հանդիսանում նոր գիտելիքների ձեռք բերման համար: Այս հեքիաթներում շնչավորվում են  թվերը, տառերը, առարկաները և այլն:
Դիագնոստիկ հեքիաթներ
Դուք հավանաբար գիտեք` ինչ հեքիաթներ են դուր գալիս Ձեր երեխային: Դա նշանակում է, որ նա ենթագիտակցաբար արդեն ընտրել է հեքիաթի իր սիրելի հերոսին և փորձում է նմանակել նրան: Փորձեք հեքիաթ հորինել Ձեր երեխայի հետ միասին, և Դուք կբացահայտեք նրա գաղտնի մտքերն ու ցանկությունները:
Պրոֆիլակտիկ հեքիաթներ
 Հեքիաթներ լսելու ընթացքում երեխաներն ակամայից գիտելիքներ են կուտակում իրենց և շրջակա միջավայրի մասին, ձևավորվում է երեխայի անձը, դրվում է նրա հետագա կյանքի հիմքը:
Բուժիչ - հոգեբանական հեքիաթներ
 Հեքիաթ լսելով` երեխան իրեն նույնականացնում է իր կյանքի իրավիճակը հիշեցող հերոսի հետ, վերապրում է նրա տխրությունն ու ուրախությունը: Նրա հետ  միասին հայտնվում է խնդիրների մեջ և դրանցից ելքեր փնտրում: Դրա շնորհիվ իրական կյանքում նա սկսում է իրեն զգալ ավելի պաշտպանված և ինքնավստահ` օգտագործելով դրական հերոսի կիրառած հնարքները իր խնդիրները կարգավորելու հարցում:
Մեդիտատիվ հեքիաթներ
Մեդիտատիվ հեքիաթներն ուղղված են որոշակի դրական հուզական վիճակի առաջացմանը: Դրանք երեխային օգնում են ազատվել լարվածությունից, հոգնածությունից և գրգռվածությունից:
Հեքիաթաթերապիայի մասին ընդհանուր պատկերացում ունենալուց հետո կարող եք կարդալ հոգեբանական հեքիաթներ, որոնք շատ կարեւոր են երեխաների համար: Համացանցում կարող եք գտնել բազմաթիվ այսպիսի հեքիաթներ:
  
  
Մի հեքիաթային քաղաքում ապրում էր փոքրիկ կատվիկը: Նա ուներ մայրիկ ու հայրիկ, բացի այդ նա նաև դպրոց էր գնում: Այո, այո, նույնիսկ հեքիաթային քաղաքում փոքրիկ կատուները դպրոց են գնումԲայց կատվիկը չէր սիրում դպրոց գնալ: Նա միշտ կամակորություն էր անում, երբ պատրաստվում էր առավոտյան դպրոց գնալ: Հետո նա երկար անհանգստանում էր, մինչև ավտոբուսով դպրոց էր հասնում: Դպրոցում կատվիկն ավելի շատ էր անհանգստանում դասերի ժամանակ ու քիչ էր մնում լաց լիներ վախից՝ թաքնվելով գրքի ետևում, որպեսզի ուսուցիչը չնկատի իրեն: Տան ճանապարհին նա արագ անցնում էր բակերի միջով՝ չսպասելով իր ընկերներին:
Մայր կատուն շատ վշտացավ, երբ իմացավ այդ մասին: Եվ մի օր երեկոյան, երբ պառկեցնում էր կատվիկին քնելու, մայր կատուն մի կողմ քաշեց ծածկոցը, շոյեց նրա մորթին և հարցրեց.
-Փոքրիկս, ես տեսնում եմ՝ դու չես ուզում դպրոց գնալ: Ինչո՞ւ:
-Ես ողջ ժամանակ վախենում եմ, մայրիկ,- խոստոանեց կատվիկը,- վախենում եմ դասերի ժամանակ, վախենում եմ համադասարանցիներիցս:
-Իսկ ի՞նչ կա այդտեղ վախենալու,- զարմացավ մայրիկը:
Ա՜խ, մայրիկ, դու ոչինչ չես հասկանում: Ես անընդհատ անհանգստանում եմ, որ ինչ-որ բան անում եմ ոչ այնպես. ավտոբուսում վախենում եմ, որ շրջադարձին վայր կընկնեմ, և բոլորը կծիծաղեն ինձ վրա: Դպրոցում ես վախենում եմ, որ սխալ կպատասխանեմ և ուսուցիչը «2» կնշանակի: Իսկ փողոցում վախենում եմ, որ բոլոր գազանիկները ինձնից ավելի արագ կվազեն կամ երբ ընկերներով խաղում ենք, «ով ավելի հեռու կնետի», ինձ մոտ չի ստացվում հեռու նետել, և ոչ ոք ինձ հետ ընկերություն չի անի,- ասաց կատվիկը և այնքան խղճաց իրեն, որ քիչ մնար լաց լիներ:
-Դե լավ, մի վշտացիր, փոքրիկս,- քնքշորեն ասաց մայրիկը,- ես քեզ կօգնեմ, բայց վաղը, իսկ հիմա ժամանակն է, որ քնես:
Ուրախացավ կատվիկը և գոհ քնեց: Իսկ մայրիկը մտածեց և ելք գտավ, թե ինչպես օգնի իր կատվիկին:
Առավոտյան մայրիկը կատվիկին կոնֆետներով փոքրիկ տուփ տվեց և ասաց.
-Հենց որ սկսես վախենալ, որ ինչ-որ բան կարող է քեզ մոտ չստացվել, հանիր կոնֆետներից մեկը, կեր և երեք անգամ կրկնիր այս կախարդական խոսքերը. «Ես անհանգստանալու պատճառ չունեմ», և ամեն ինչ լավ կլինի:
Երեկոյան կատվիկը դպրոցից տուն եկավ ուրախ և բացականչեց.
-Ուռռա՜, մայրիկ, ես այսօր ոչնչից չեմ վախեցել, դպրոցում «5» եմ ստացել և ես բոլորից արագավազն էի: Ի՜նչ հրաշալի կոնֆետներ էին:
Մայրիկ կատուն ժպտաց և ասաց.
-Փոքրիկս, ես ուզում եմ քեզ մի գաղտնիք բացել: Բանը նրանում է, որ ես քեզ ոչ թե կախարդական, այլ սովորական կոնֆետներ եմ տվել:
-Ինչպե՞ս սովորական,- չհավատաց կատվիկը,- իսկ ինչո՞ւ ես չէի վախենում, «5»  ստացա, բոլորից արագ վազեցի: Դու երևի խաբո՞ւմ ես:
-Չեմ խաբում,-ասաց մայրիկը,- իրականում ես տուփի մեջ ամենասովորական կոնֆետներ էի դրել: Եվ քանի որ դրանք կախարդական չէին, ուրեմն քեզ չէին կարող օգնել: Դու հավատացիր քո ուժերին և հաղթահարեցիր: Դա նշանակում է, դու ընդմիշտ հաղթեցիր քո վախին, իմ փոքրիկ հերոս:
-Ի՜նչ լավ է, որ ես այլևս չեմ անհանգստանում,- բացականչեց կատվիկը:
-Դա հրաշալի է, որ ես ինքս հաղթահարեցի վախս: Ես երևի ինքս ինձ վրա կծիծաղեմ, եթե դրմբամ գետնին: Դա բոլորովին ամոթ չէ: Մի փորձեմ,- ասաց կատվիկը և անմիջապես ընկավ գետնին՝ ձգվելով ծովային աստղի նման:
-Հա-հա՜, ի՜նչ զվարճալի է, սա ավելի շուտ ծիծաղելի է, քան ամոթալի: Երևի կարելի է փորձել նորից  «2» ստանալ:
-Դե, դե, է՞լ ինչ կարող ես մտածել,- անհանգստացավ մայրիկ կատուն, – ինչիդ է պետք «2» ստանալը:
-Չէ, «2» -ի հաշվով կատակ արեցի: Իսկ եթե սկսես անհանգստանալ ինձ համար, կոնֆետ կեր և երեք անգամ կրկնիր. «Ես անհանգստանալու պատճառ չունեմ», և ամեն ինչ կանցնի: Փորձված միջոց է: