понедельник, 20 апреля 2015 г.

Ի՞ՆՉ Է ՍԵՐԸ (Աստվածաշնչյան տեսակետ)

1Եթե մարդկանց և հրեշտակների լեզուներով խոսիմ, բայց սէր չունենամ, ես եղայ ձայն հանող պղինձ կամ հնչեցող ծնծղայ։ 2Եվ եթե մարգարեություն ունենամ, և գիտենամ բոլոր խորհուրդները և ամեն գիտությունը, և եթե ամեն հավատքն ունենամ, մինչև սարերն էլ տեղափոխելու, բայց սէր չունենամ, ոչինչ եմ։ 3Եվ եթե իմ ամեն ապրանքներն աղքատներին ուտեցնեմ և իմ մարմինը մատնեմ, որ այրվի, բայց սէր չունենամ, ես ոչ մի օգուտ չեմ ունենա։ 4Սէրը երկայնամիտ է՝ քաղցր է, սէրը չի նախանձում, չի գոռոզանում, չի հպարտանում: 5Չի լրբանում, իրենը չի որոնում, չի գրգռվում, չարը չի  մտածում: 6 Անիրավության վրա չի ուրախանում, բայց ուրախանում է  ճշմարտության հետ։ 7Ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, ամեն բանի համար հույս ունի, ամեն բանի համբերում է։ 8Սէրը երբեք չի վերջանա․ եթե մարգարեություններ կան՝ կխափանուին, եթե լեզուներ՝ կլռեն, եթե գիտություն՝ կխափանուի։ 9Որովհետև փոքր ի շատէ գիտենք և փոքր ի շատէ մարգարեանում ենք։ 10Բայց երբոր կատարեալը գա այս փոքր ի շատէն կխափանուի։ 11Երբոր երեխա էի երեխայի պես էի խոսում, երեխայի պես էի մտածում, երեխայի պես էի համարում։ Բայց երբոր մարդ եղայ, այն երեխայության բաները խափանեցի։ 12Որոհետև հիմա հայելու մեջ օրինակով ենք տեսնում, բայց այն ժամանակ դէմադէմ։ Հիմա փոքր ի շատէ եմ տեղյակ, բայց այն ժամանակն այնպես կգիտենամ ինչպես գիտեցուած եմ։ 13Ապա ուրեմն մնում է հավատք, հույս, սէր․ այս երեքը, և սրանցից մեծը սէրն է։

Комментариев нет:

Отправить комментарий