вторник, 31 марта 2015 г.

ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱ (կենսագրություն)


                                       «Իմ գաղտնիքը պարզ է...
Ես աղոթում եմ» ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱ

«Շատ տառապանքներ կան այս աշխարհումշատ-շատՆյութական տառապանքըսովիանտունության,բոլոր տեսակի  հիվանդություններից տառապանքը…Բայց ես դեռեւս մտածում եմոր մեծագույնտառապանքը մենակ լինելն էչսիրված եւ ոչ   քի չունենալու զգացողությունըԵս արդեն հասել եմ այնգիտակցությանըոր անցանկալի լինելը ամենավատհիվանդությունն էոր մարդը կարող է երբեւիցե ունենալ»Այս   համոզմամբ էր ապրում բոլորի կողմից սիրված ու իր ունեցած «լավը» համայն    մարդկության հետ կիսածբոլորիս քաջ հայտնի Մայր Թերեզանմի կինով իր կյանքը  նվիրեց աղքատներից աղքատներին օգնելուն: «Արմատներով եւ արյունով ալբանացի եմ:Քաղաքացիությամբ հնդիկ եմԿաթոլիկ   միանձնուհի եմԿոչումով պատկանում եմ ամբողջ աշխարհինՍրտով ամբողջությամբ պատկանում եմ Հիսուսի սրտին»,-այսպես էր իրեն ներկայացնում Մայր Թերեզան:
Նա ծնվել է 1910թօգոստոսի 26-ին Սկոպիե քաղաքումԲոյաջուների ընտանիքում,ծնողները երեխային կնքել էին Ագնես ԳոնջաՀակառակ նրանցերկրորդ տղաունենալու փափագինաղջկա ծնունդը  երջանկացնում է ծնողներիննրան համարումեն Աստծու պարգեւ: «Բարի կին կլինի մոր նման»,- կանխագուշակում էին մարդիկ,երբ նրան ծնունդից հետո   մկրտում էինու չսխալվեցինԾնողներըՆիկոլան եւԴրանանալբանացիներ էինԱգնես Գոնջան ընտանիքի երրորդ զավակն էրքրոջից'Ագեից ու եղբոր'Լազարից հետո: «Ես երջանիկ մանկություն եմ ունեցել»,-հետագայում հիշում էր ԱգնեսըՆրա ծնողներըլինելով կարգապահ ու մարդասեր,նույն ոգով դաստիարակում են նաեւ երեխաներինԱգնեսի դաստիարակությանգործում շատ  մեծ է եղել իր հոր դերըումից աղջիկը սովորել է բարեգործություն անել:Եղբայրը'  Լազարըքրոջ մանկությունից պատմում էրոր նա սովորական աղջիկ էր՝մի քիչ   ինքնամփոփ եւ ներքաշվածՈւներ շատ ընկերուհիներորոնց հետ էլ անցկացնում էր   ժամանակի մեծ մասըգերազանց էր սովորումսիրում էր բանաստեղծություններ գրել եւ կարդալ ընկերուհիների համար:
Աղջիկն ութ տարեկան էրերբ հայրն անսպասելի մահանում էՆրա մահվանհանգամանքներն անհայտ էինկար տեսակետոր նրան թունավորել էր հարավսլավական   ոստիկանությունըԱգնեսի հիշողության մեջ դրոշմված են մնումհոր խոսքերը. «Ոչ մի պատառ չուտեսառանց որեւէ մեկի հետ կիսելու» եւ«Անձնասիրությունը հոգեկան հիվանդություն էոր քեզ ստրկացնում էթույլ չտալովապրելու կամ ուրիշներին   ծառայելու»Հետագայում այդպես էլ եղավՀոր մահիցհետո ընտանիքի ողջ բեռը մնաց   Դրանայի ուսերինՆագիշերուզօր աշխատելով,երեխաներին ապահովում էր ամեն ինչով: «Ես ձեզ կտամ ամենըինչ խնդրե՛ք,վերցրե՛քբայց ես էլ ձեզնից ակնկալում եմ ձեր լավ եւ օրինակելի վարքը»,- հորդորումէր իր երեխաներին միայնակ մնացած կինըԵրեխաներին դաստիարակում էր այնմեծ հավատով ու սիրով դեպի Աստվածոր կար նաեւ իր մեջՆրանց տանըաղքատները միշտ գտնում էին մարդկային ջերմությունտաքություն ուսնունդ:«Սկոպիեի ու շրջակայքի աղքատներից բոլորը գիտեին մեր տան տեղըեւ ոչոք այնտեղից դատարկաձեռն չէր հեռանումԱմեն օրճաշինմենք հյուր ունեինք»,-պատմում էր ԱգնեսըԴրանան երեխաներին հաճախ իր հետ տանում էրհիվանդներին խնամելուաղքատներին օգնելուորպեսզի նրանք իրազեկ լինենմարդկային տառապանքինԵրեխաները մեծանում են պարկեշտ ու կարգապահ:Շուտով ընտանիքի միակ տղամարդըԴրանայի որդինհեռանում է ընտանիքից դեպիԱվստրիա'զինվորական ուսումնարան հաճախելու նպատակովՍակայն մայրը դեռչէր հասցրել համակերպվելերբ հաջորդեց մյուսիր համար ծանր հարվածըԱգնեսիորոշումը վանք մտնելուՍակայն հոգու խորքում նա հպարտ էր աղջկա որոշմամբ.միան հուզում էր այնոր աղջիկն իր որոշման մեջ իրոք անկեղծ ու հաստատակամլիներՄայրը միշտ էլ զգացել է Ագնեսի կրոնավորական կոչումը:
Վարդապետներից մեկի ջանքերով հիմնվել էր «Սուրբ կույս Մարիամ» անունովմիությունըորին անդամակցելը նույնպես իր դերն է խաղում Ագնեսի հոգեւորձեւավորման մեջՄիության անդամները սկսում են ուսումնասիրել սրբերի վարքը եւմիսիոներների կյանքըԱյն խանդավառ ճառերն ու քարոզներըոր Գոնջան լսում էրայդտեղթողնում են իրենց ազդեցությունը նրա ներաշխարհումԽանդավառվածաղջիկըցանկանալով ավելի գործնականորեն օգնելստիպում էր իր միակ՝ փողաշխատող զարմիկինԱնտոնիինվաստակած գումարը նվիրաբերել Հնդկաստանիառաքելություններին:
1928 թԱգնեսը վերջնական որոշում է կայացնում'գնալ առաքելությունների եւ իրեննվիրել ԱստծունՆա բազմաթիվ երազանքներ թողեց անկատարշատ էր սիրում,երաժշտությունգրականությունմանավանդ քնարերգություն. «Ահավասիկ,երազանքներիս մեծ մասը հավանաբար չեմ կարող իրականացնելՀավաստի մի բանկասակայնորն ինձ համար էական էԳիտեմոր Տերն ինձ կանչում էՆա ինձսիրում եւ քայլերս առաջնորդում էինձ տալով միսիոների կոչումահա իմ միակվստահությունը»,- ասում էր Ագնեսը:
Ճանապարհը նրան տարավ դեպի ՀնդկաստանԴիմում է «Լորետոյիմիանձնուհիներ» միաբանությանը ու ստանալով դրական պատասխան'մեկնում է:Միաբանության կանոնադրության համաձայն'մինչեւ նորընծայությունը վանք դիմողերիտասարդուհիները պարտավոր էին անցնել հայեցողության շրջանայսինքնայսշրջանում բացահայտվելու էր նրանց վճռականությունը եւ հոգեւոր կյանքինկատմամբ կոչման իսկությունըԱգնեսը սկսում է իր նորընծայության շրջանըԱյսառիթով մատուցված պատարագի ընթացքում նրան հանձնում են կրոնական կյանքիխորհրդանշաններըխաչըքողըվարդարանը եւ սքեմըՆա ընտրում է Թերեզաանունըներշնչված իր պահապան սրբուհուցԼիզիոյի Սրբուհի Թերեզայիցորնավելի հայտնի է որպես Սրբուհի ԹերեզաԱնվան ընտրությամբ քույր Թերեզանընդունում է նաեւ կյանքի մասին Սրբուհի Թերեզայի հետեւյալ փիլիսոփայությունը. «Իմ փոքրիկ ճանապարհը մանկության հոգեւոր ճանապարհն էվստահության եւանսահման անձնուրության ճանապարհը»Քույր Թերեզայի նվիրումը գործինանսահման էրՆա շատ ընթերցում էրսկսած Աստվածաշնչից մինչեւգեղարվեսական գրականությունԾառայության երկրորդ տարում նա արդենհնարավորություն ուներ մյուս միանձնուհիների նման մասնակցելու աղքատների եւհիվանդների խնամքի գործինՆրա մեջ այնքան շատ էր պատրաստակամությունն ունվիրումը մարդկանց օգնելուՆրա հոգում արդեն թեւ էին առնում զոհաբերվելու եւնվիրվելու փափագներըՎանքում հոգեւոր պարտականությունների կատարման հետմեկտեղզբաղվում է նաեւ մանկավարժությամբԱնցնում են օրերամիսներ,տարիներ…Մոտենում են մշտնջենավոր ուխտի օրերըՔույր Թերեզան շուտովդառնալու էր մայրայսինքնավագ միանձնուհի: 1937թ-ի մայիսինլռությամբ եւաղոթքով անցկացրած հոգեւոր կրթությունից հետոքույր Թերեզան կատարում էաղքատությանողջախոհության եւ հնազանդության մշտնջենավոր ուխտըՎաղուցսպասված «Այո»-ն հնչում էնա արդեն իսկական միանձնուհի էր:
Թերեզայի մտքում եւ հիշողության մեջ անընդհատ իր ընտանիքն էրմայրընրախոսքերըԸնտանիքի հետ նամակագրական կապը պահում էրբայց հետագայումնրան միշտ ցավ էր պատճառում միտքըոր ինքն այդպես էլ քրոջն ու մորըչհանդիպեց:
Հնդկաստանում տարեցտարի վիճակը ծանրանում էրսոված ու օնօթեւան ժողովուրդամենուրաղքատությունսովհիվանդությունՔույր Թերեզան էլ այդ մռայլ տեսարանի ականատեսն էրու նրան չէրկարող ցավ չպատճառելԴպրոցներըընտանիքներ այցելություններըդասավանդումըաղջիկների հետզբոսնելը կազմում էին նրա ամենօրյա աշխատանքըբայց ինչ-որ բան նրան տանջում էրչէր գոհանում իրարածիցդատարկություն էր զգումՏարին մեկ անգամ բոլոր միանձնուհիներն ունենում էինարձակուրդային ժամանակ՝ մտածելուխոկալու եւ աղոթելուահա մոտենում էր այդ շրջանըՀենց այդօրերին էլ Թերեզան ստանում է այսպես կոչված «կոչումը կոչման մեջ»: «Գնում էի Դարջիլինգ հոգեւորկրթության,-պատմում է նա,- գնացքով ճանապարհորդելիս ինձ հետ կատարվեց անսպասելի բանես լսեցիայդ ձայնըզգացի այդ կոչըորն ինձ կանչում էրհրամայում թողնել ամեն բան եւ ծառայել ՆրանգետնախորշերումփողոցներումԻնձ կանչում էր Իրեն ծառայել աղքատից ամենաաղքատի միջոցով:Գիտակցում էիոր դա Նրա կամքն էրեւ ես պարտավոր էի հետեւել եւ հնազանդվել ՆրանԱնկասկած դալինելու էր իր գործըԱռաջադրանքը հստակ էրԵս պետք է թողնեի վանքը եւ ծառայեի աղքատի'ապրելովնրա հետ: Դա կարգադրություն էրհանձնարարություն եվ համոզվածությունԵս գիտեի ինչ անելբայցչգիտեի ինչպես»Նա դիմում է Դուբլինում գտնվող Լորետոյի մեծավորուհուն միաբանությունը լքելուխնդրանքովսակայն գործը հասնում է մինչեվ Հռոմու ի վերջո Թերեզան ստանում է թույլտվությունը,չնայած նրա համար ծանր էր թողնել ԼորետոնՆրա այդ որոշումը բուռն քննարկումների ուքննադատությունների առիթ է դառնումՓոխելով Լորետոյի միանձնուհու հանդերձանքըորպեսհամազգեստ ընտրում է պարզ սաիր եւ տափակ ոտնամաններուղղվում Կալկաթայից 240 մղոնհեռավորության վրա գտնվող Պատնա քաղաք:Հասկանալովթե ինչքան էր իր օգնությունը պետքաղքատներին ու հիվանդնեորինմասնակցում է բժշկական դասընթացներիձեռք բերում հմտություններ:Աշխատում եւ ծառայում էր անձնվիրաբարՀիմնվում է «Գթության միսիոներներ» միաբանությունըքույրԹերեզան էլորպես հիմնադիրդառնում է Մայր Թերեզա եւ աշխատում այդտեղ մինչեւ 1997թ-ի մարտամիսըՆրա կյանքում,ինչպես ինքն էր ասումամենագեղեցիկ երկու երեւույթներն աղքատությունն ուհիվանդությունն էինՆա համոզված էրաղքատին օգնելու համար պետք էր լինել աղքատապրել ուհասկանալ աղքատությունըհետո նոր գործելԲացահայտել էր որն է աղքատների հարստությունը. «Աղքատներն այնքան քիչ ունենբայց գիտեն շատ տալամեն բան»:
Մի անգամ մայր Թերեզան տեսավթե ինչպես մի տղա սայլակի վրա իր հիվանդմորը բերեց ու թողեց հիվանդանոցի դռների մոտԿինը պատված էր քոսով,կենդանի-կենդանի փթում էրԹերեզան փորձեց համոզել բժիշկներին վերցնել կնոջը,սակայն նրանք չհամաձայնեցինԻնքը նույնպես անկարող էր օգնել կնոջը: «Ես չէիկարողանում մնալ նրա կողքինդիպչել նրանտանել նրա հոտըՀեռու վազեցի ուսկսեցի աղոթել սուրբ Մարիամին ինձ ուժ տալուոր կարողանամ սիրել Քրիստոսինայս կործանված մարմնումՎերադարձա նրա մոտլողացրեցի նրանօգնեցիՆամահացավժպիտը դեմքինԴա նշան էրոր ես հասկանայիոր Քրիստոսի սերն ուիմ սերը դեպի Քրիստոսն ավելի ուժեղ ենքան իմ թուլությունը»:
Նրա ջանքերով 1952 թ-ին հիմնվում են մահամերձ աղքատների համարկացարաններՄայր Թերեզայի նպատակը հիվանդներին բուժելը չէրայլ նրանցհամար «գեղեցիկ» ու «բարի» մահ ապահովելըուներ իր կողքին մոտ 26 բարեգութօգնականներՆա գործեց շուրջ 40 տարիև փողոցներում մահանալուց զերծ մնացինտասնյակ հիվանդներ:
Երբ արդեն մահամերձ Մայր Թերեզային հարցնում ենթե արդյոք նա հանգստյանկամ տոնական օրեր ունեցե՞լ էպատասխանում է. «Այոինձ համար ամեն օր տոն է»:
«Հիշում եմդեռ երիտասարդ տարիքում ինձ ցնցեց մի վավերագրական ֆիլմորտեղմի փոքրամարմին ծեր կին ճարպկորեն մաքրում-լվանում էր սենյակները:Մահճակալներում պառկած էին մահամերձ երեխաներորոնց նայելիս միայնարյունդ սառչում էր երակներումդ»:
Մի լրագրողով հետևում էրթե ինչպես են Մայր Թերեզան և գթության քույրերնամեն օր խնամում բորոտներինհիվանդներին և մահամերձ մարդկանց,ինքնաբերաբար արտահայտվում է. «Ես այդ գործն անգամ մեկ միլիոն դոլարի դիմացչէի անի»: «Մեկ միլիոնի համար ես էլ չէի անի, – պատասխանում է Մայր Թերեզան, –միայն անվճարի սեր Քրիստոսի »:

Նրան ասում էին. «Դուք բուժում եք ոչ թե հիվանդության արմատըայլ հետևանքը:Դուք կարկատում եք պատռվածքըՁեր ջանքը խորտակվում է խնդիրներիօվկիանոսումորոնք կարող են լուծվել միայն պետական միջամտությամբ»: Բայցնշենքոր Մայր Թերեզան չէր ընդունում նման քննադատությունները և համարում էր,որ Աստվածաշնչի հոգուն ու յուրաքանչյուր տառին համապատասխան է վարվումչէ՞որ Քրիստոս ասաց. «…սոված էիհաց տվեցիքծարավ էիջուր տվեցիքօտար էի,ինձ ձեզ մոտ առաքմերկ էիհագցրիք ինձհիվանդ էիայցելեցիքբանտում էիինձտեսության եկաք»:
Սրտի հերթական կաթվածից ապաքինվելուց հետոհիվանդանոցում իր օրագրումգրում է. «Ո՞վ է Հիսուս ինձ համարՀիսուս…»: Այդ արտահայտությանը հետևում է միհրաշալի ցանկ.
«Անուն էորն արժե արտաբերելԼույսսերխաղաղություն է… Հիսուս այնքաղցածն էում հարկ է կերակրելծարավն է… անտունն է… հիվանդն էմիայնակն է… անցանկալին է… բորոտն է… աղքատն է… կույրն է… կաղն էբանտարկվածն է»:  «Հիսուս քարացած սրտով այն մարդն էում պետք է օգնենք»:
Մայր Թերեզան հիմք ընդունելով Հիսուսի այս խոսքերը ՝ «Քանի որ իմ եղբայրներիցմեկի համար արեցիքԻնձ համար արեցիքեթե եղբայրներիցս որևէ մեկին չարեցիք,Ինձ չարեցիք», վերոնշյալ մարդկանց մեջ տեսնում էր Հիսուսին և օգնում էր նրանց այնպիսի մեծ սիրով, ինչչպես Հիսուսին կօգներ։
Յուրաքանչյուր աշխատանք իրականացնելիս Մայր Թերեզան աղոթում էրխնդրումԱստծու գութն ու աջակցությունըՕրեցօր Մայր Թերեզան դառնում է ճանաչվածաշխարհումչնայած նա իր աշխատանքը համարում էր «կաթիլ օվկիանոսի մեջ»Իրգործունեության ընթացքում արժանանում է տասնյակ մրցանակների ու պարգեւներիտարբեր միջազգային կազմակերպությունների կողմիցստանում է ԱՄՆ պատվավորքաղաքացու կոչումինչպես նաեւ Նոբելյան մրցանակ: «Չեմ կարողանում շնչել».սրանք էին նրա վերջին խոսքերըՄայր Թերեզան մահանում է 1997 թսեպտեմբերի5-ինշնչարգելության պատճառով: Կաթոլիկ եկեղեցին դասել է երևելիների շարքին։
Մայր Թերեզան արժանացել է բազմաթիվ պարգևների և մրցանակների՝
«Լոտոսի տիրուհի» հնդկական շքանշան (1963)։
Հռոմի Պապ Հովհաննես XXIII-ի առաջին մրցանակը ստացել է Պողոս VI Պապից։
Նոբելյան մրցանակի դափնեկիր է (1979)։[1]
«Ազատության շքանշան» - ստացել է ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանից (1985)։

Комментариев нет:

Отправить комментарий