вторник, 31 марта 2015 г.

ՀՆԱՑԱ՞Ծ Է ԱՐԴՅՈՔ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ

Իհարկե ոչ։ Թումանյանը երբեք էլ չի կարող հնանալ։ Հիմա թե երկու դար հետո, նրա ստեղծագործությունները եղել են և կմնան համաշխարհային գրականության ամենաթանկարժեք գոհարների ցանկում։  Նրա ստեղծագործություններից յուրաքանչյուրի մեջ մի այնպիսի խորհուրդ կա, որը իրոք կարող է շատ բան սովորեցնել մարդուն՝ փոխել նրա աշխարահայացքը, վերաբերմունքը կյանքի, շրջապատի նկատմամբ։ Նրա ստեղծագործություններից մենք կարող ենք հասկանալ, թե ինչպես կարող են չափից շատ վստահությունը, փառամոլությունը կործանել մարդկային կյանքեր, ինչպես կարող է հասարակության մտքի դատարկությունը զոհել մարդկային երջանկությունը, ինչքան թաքնված, դաժան և անսպասելի ճշմարտություններ կան աշխարհում, որոնք նույնպես կարող են մահացության պատճառ դառնալ։  Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններում գերակշռում է տխուր տրամադրությունը և բողոքը։ Թումանյանը, ինչպես շատ ուրիշ գրողներ, ողբում է Հայաստանի համար։ Բացի այդ, նա իր բանաստեղծություններում շատ է օգտագործում մահ  բառը։ Կարծում եմ, Թումանյանը գիտակցում է կյանքի տևողության չնչինությունը և այդ բառի միջոցով ցանկանում է մարդկանց սթափեցնել, նրանց ուշադրությունը հրավիրել ավելի կարևոր՝ հոգևոր արժեքների վրա, քան այս աշխարհի դատարկ արժեքներն են։

Комментариев нет:

Отправить комментарий