вторник, 31 марта 2015 г.

ՄՈՒՏԱԳԵՆՆԵՐ

Մուտագենները մուտացիաա աառաջաացնող գործոններ են։ Մուտագենները կարող են լինել՝

  1. Քիմիական բնույթի-(տարբեր թունաքիմիկատներ, սինթետիկ և բնական նյութեր, մարտական նյութեր, թթուներ, հիմքեր և այլն)։
  2. Ֆիզիկական բնույթի-իոնացնող բոլոր տեսակի ճառագայթներ, այդ թվում արևի և ուլտրամանուշակագույն։
  3. Կենսաբանական բնույթի-վիրուսներ, որոշ բակտերիաներ, վակցինաներ, օրգանիզմի կողմից արտազատված տոքսիններ ևայլն։
  4. Ֆարմակոլոգիական բնույթի- որոշ դեղամիջոցներ։
Ֆիզիկական մուտագեներիցէ ռադիացիան։ Տարբերում են իոնացնող ռադիացիա և ուլտրամանուշակագույն ճառաագայթում։ Սրանք օժտված են էներգիայի մեծ քանակով և կարող են թափանցել հյուսվածքներ, որի հետևանքով առաջանում են դական լիցքավորված ռադիկալներ կամ իոններ։ ՈՒտրամանուշակագույն ճառագայթների մուտագեն արդյունքը դրսևորվում է ոչ թե ուղղակիորեն և անմիջականորեն, այլ ԴՆԹ-ի ռեդուպլիկացիայի կամ կրկնապատկման խագարման միջոցով։

Քիմիական մուտագեններն են օրհնական և անօրգանական թթուները, հիմքերը, մետաղների աղերը, ֆորմալդեհիդը, ֆենոլը, ակրիդինային ներկերը և այլն։

Կենսաբանական մուտագեններ են հանդիսանում վիրուսները, որոնք առաջացնում են քրոմոսոմային աբերացիաներ, հիվանդությունների հարուցիչներ, մակաբույծ որդերի տոքսիններ, ինչպես նաև գենետիկական գաղթող տարրեր, որոնք պատճառ են դառնում գենային և քրոմոսոմային մուտացիաների։

Օգտագործված գրականություն՝
Ս․Հ․ Սիսակյան,  Ընդհանուր և բժշկական գենետիկա

Комментариев нет:

Отправить комментарий