понедельник, 23 марта 2015 г.

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԱՆՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՔԸ


Արդյոք կա՞ն Աստվածաշնչում թաքնված տեղեկություններ: Որքան էլ տարօրինակ կարող է հնչել, բայց՝ այո և բավական շատ:
Աստվածաշնչյան անունների գաղտնիքը
Սակայն առավել զարմանահրաշ թաքնված տեղեկություններ կան Աստվածաշնչի Ծննդոց գրքում գրված ծննդաբանության մեջ: Խոսքը թվով տասը անունների մասին է, որոնք գրված են հին հրեական լեզվով: Այս անունների թարգմանությունը ռուսերենով կամ այլ լեզուներով հաճախ չի փոխանցում իմաստը, որը թաքնված է այս անունների վանկերում: Սակայն եթե ուսումնասիրենք դրանք, դուք պարզապես ցնցված կլինեք այդ անսպասելի բացահայտումներով:
Եվ այսպես առաջին անունը Ադամ է՝  םדָאָ, ադոմախ, «մարդ»: Նրա որդու անունը Սեթ (תֿשֵׁ), որը նշանակում է «ձեռնադրված» կամ «նշանակված»: Երբ Սեթը ծնվեց, Եվան ասաց. «Աստված ինձ մի ուրիշ սերունդ տվավ, Հաբելի փոխանակ, որին սպանեց Կայենը» (Ծննդոց 4.25):
Սեթի որդին Ենովսն էր (שׁוֹנאֱ), որը նշանակում է «մահկանացու», «փխրուն» կամ «դժբախտ»: Այս բառը պարունակում է «անաշ» (анащь) արմատը, որի նշանակությունն է «անբուժելի լինել» (վերաբերում է վերքին, անհաջողություններին, վշտին կամ հիվանդություններին): Եվ Ենովսի օրերում էր, երբ մարդիկ սկսեցին կանչել Աստծո անունը «Այն ժամանակ սկսվեցավ Աստծո անունը կանչելը» (Ծննդոց 4.26):
Սեթի որդին կոչվեց Կայնան (ןניקֵָ), ինչը նշանակում է «թախիծ», «հոգեհանգիստ» (Էլեգիա): Այս անվան հստակ նշանակությունը հնարավոր չէ ասել, քանի որ այն համահունչ է Քանան անվան հետ:
Կայնանի որդին Մաղաղիէլն էր (ללהמ), ում անունը բաղկացած է երկու խոսքերից՝ «Օրհնված» (կամ «գովեստ») և «Աստված»: Այս պատճառով Մաղաղիէլ անունը նշանակում է «Օրհնյալ Աստված»:
Մաղաղիէլի որդուն անվանում էին Յարեդ (דרֶיֶ)՝ «յարադխ» բայից, որը նշանակում է «կիջնի, կհանգչի»: Որոշ հեղինակավոր աղբյուրներ համարում են, որ դա կարող է լինել ակնարկ նրանց մասին, ովքեր «եկան» մարդու դուստրերին այլասերելու համար, և արդյունքում ծնվեցին «հսկաներ» (Ծննդոց 6):
Յարեդը որդի ունեցավ Ենովք (חֲנוֹךְ) անունով, որը նշանակում է «վարդապետություն» կամ «սկիզբ»: Ենովքը առաջին քարոզիչն էր մարդկության պատմության մեջ: Նրա Խոսքը հնչում է նաև այսօր (Հուդա 14,15): Ըստ երևույթին, Ենովքը մարգարեություն էր ստացել մեծ ջրհեղեղի մասին, քանի որ ասվել է, որ ջրհեղեղը չի գա, քանի դեռ Ենովքի որդին՝ Մաթուսաղան կենդանի է: Վերջինիս մահվան տարում եղավ ջրհեղեղը:
Ակնհայտ է, որ Ենովքը պատահական չէ իր որդուն Մաթուսաղա կոչել: Այն բաղկացած է երկու արմատներից՝ תומְ (մուտ)՝ «մահ» և חלש (շլակ)՝ «բերել» կամ «առջևից ուղարկել»: Այդպիսով Մաթուսաղա անունը բառացիորեն նշանակում է «նրա մահը կբերի»:
Մաթուսաղան իր որդուն կոչեց Ղամեք (לֶמֶךְ)՝ ինչը նշանակում է «լաց», «ափսոսանք» կամ «ողբ»: Սակայն այս անունն ունի նաև երկրորդ նշանակություն՝ (կախված կոնտեքստից)՝ «գրավել», «հաղթել» «հաղթահարել»:
Եվ վերջապես, Ղամեքի որդու՝ Նոյի անունն ունի «նոչամ» արմատը, որը նշանակում է «հանգստություն բերել» կամ «մխիթարություն». «Սա մեզ կհանգստացնի մեր գործքերիցը և մեր ձեռքերի ցավերիցը՝ այն երկրի պատճառով, որին Եհովան անիծեց» (Ծննդոց 5.29):
Եվ հիմա եկեք համեմատենք անունները և փորձենք պարզել քողարկված տեղեկությունները և իմաստը:
Ադամ՝ մարդ
Սեթ՝ նշանակված
Ենովս՝ մահկանացու, մահվան
Կայնան՝ թախիծ
Մաղաղիէլ՝ Օրհնյալ Աստված
Յարեդ՝ կիջնի
Ենովք՝ Վարդապետ
Մաթուսաղա՝ Նրա մահը կբերի
Ղամեք՝ հաղթանակ
Նոյ՝ մխիթարություն
Արդյունքում բառերը միացնելով ստանում ենք՝ «Մարդուն նշանակված է մահվան թախիծ, տրտմություն, (բայց) օրհնյալ Աստված կիջնի /կգա/ վարդապետությամբ, (որ) Իր մահը կբերի մխիթարություն»:
Եվ այսպես, Ադամի սերնդում կա Աստծո փրկագնման ծրագրի կարճ նկարագրությունը, որը Աստծո մոտ եղել է դեռևս աշխարհը ստեղծելուց առաջ:
Դմիտրի  Չույաշով

Комментариев нет:

Отправить комментарий