понедельник, 23 марта 2015 г.

ՄՇԱԿՈՒԹԱՅԻ՞Ն ՔՐԻՍՏՈՆՅԱ ԵՍ, ԹԵ՞ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ



Քրիստոնեությունը ներկայումս բուռն շրջան է ապրում: Ամերիկայում այժմ ավելի շատ քրիստոնյաներ կան, քան երբևէ պատմության մեջ: Երեք հարցվածներից մեկը նշում է, որ արել է ապաշխարության աղոթք ու խնդրել Հիսուսին իրեն հավիտենական կյանք տալ:
Եվ ես մի այսպիսի հարց ունեմ. եթե կրոնը մեր կյանքի նշանակալից մասն է կազմում, ինչո՞ւ այն ազդեցություն չի ունենում մեր հասարակության վրա: Տխուր իրականությունն այն է, որ կրոնին նվիրումը կա, սակայն դրա ազդեցությունը նկատելի չէ:
Ահա խնդիրը. չնայած որ քրիստոնեությունը տարածվում է, մենք՝ քրիստոնյաներիցս շատերը, խրվել ենք այս մեծ թափ առնող սնանկացած մշակույթի մեջ: Մենք որդեգրել ենք աշխարհային շատ արժեքներ ու սկզբունքներ, որոնք շրջապատում են մեզ: Գուցե դրանք նոր սեռական էթիկայի դրույթներն են կամ պոռնոգրաֆիան, անվերահսկելի ագահությունը և նյութապաշտությունը կամ աղքատների կարիքների վրա աչք փակելը:
Գաղ. 5.9-ը բացատրում է, թե ինչու է նման արժեքների որդեգրումը խնդրահարույց. «Մի քիչ խմորը բոլոր զանգվածը խմորեցնում է»:
Այսպիսով, երբ փորձում ենք երկու աշխարհների լավագույնն ունենալ, մենք փոխում ենք Աստծո ճշմարտությունը ստով և Աստծո փառքը կուռքերով, մենք անում ենք այն, ինչ մեզ թվում է ճիշտ, սուզվում նյութապաշտ աշխարհի մեջ, և երկրպագում ստեղծվածները՝ Ստեղծողի փոխարեն:
Արդյունքը դառնում է՝ մշակութային քրիստոնեությունը: Մշակութային քրիստոնեությունը որոնում է իր ցանկացած, իր պատկերացումների Աստծուն՝ փոխարենը որոնելու իրական Աստծուն: Դա միտում է՝ լինելու մակերեսային՝ Աստծո ընկալման մեջ. երբեմն ցանկանում ենք՝ Աստված լինի այն մեղմ-պապիկների նման, ովքեր հաճախ մեզ երես են տալիս՝ թողնելով անել մեր ուզածը: Աստծո կարիքը ունենք, սակայն մեր պայմաններն ենք առաջարկում Նրան: Ընդունում ենք մեր Աստվածաշնչերում ընդգծված տողերը, բայց մնացածի հետ հաշվի չենք ցանկանում նստել:
Եվ ի՞նչն է այս մշակութային կրոնի արդյունքը:
Հեշտությունը, որով շատ մարդիկ իրենց կապում են կրոնի հետ՝ ծնունդ է տվել երկու տեսակ քրիստոնյաների՝ Աստվածաշնչյան քրիստոնյաների և մշակութային քրիստոնյաների:
Հիսուսն առաջինն էր, ով պարզում մտցրեց մարդկանց տարբեր տեսակների մասին, ովքեր կկապեն կամ չեն կապի իրենց Իր հետ:
Սերմնացանի առակը մեզ է ներկայացնում Աստծո Խոսքը լսողների չորս խումբ.
1. Ոչ քրիստոնյաներ. «Ճանապարհի մոտինն էլ նրանք են, որ լսում են և հետո սատանան գալիս է խոսքը նրանց սրտից հանում է, որ չհավատան և փրկվեն»(Ղուկաս 8.12): Քրիստոսը պարզ ասում է, որ ոչ ամեն մեկը, ով կլսի փրկության մասին՝ կհավատա:
2. «Ապառաժի վրայինն էլ նրանք են, որ երբ որ կլսեն խոսքը, ուրախությունով ընդունում են, սակայն նրանք արմատ չունեն: Մի առ ժամանակ հավատում են, բայց փորձության ժամանակին հեռանում են» (Ղուկաս 8.13): Այս մարդիկ կեղծ քրիստոնյաներ են, ովքեր ասում են, որ քրիստոնյա են, սակայն իրականում՝ չեն. Նրանք մշակութային քրիստոնյաներ են:
3. «Փշերի մեջ ընկնողն էլ նրանք են, որ խոսքը լսած են լինում, բայց հոգսերից և հարստությունից և կյանքի զվարճություններից՝ գնալով խեղդվում են ու անպտուղ են լինում» (Ղուկ. 8.14): Ցավալի իրականություն է, բայց հաճախ նրանք, ովքեր կանչված են աշխարհի աղն ու լույսը լինելու, սկսում են ապրել այս աշխարհի դատարկ ապրելակերպով: Նման մշակութային քրիստոնյաները պարտության մեջ են ապրում՝ ոչնչով չտարբերվելով անհավատ մարդկանց ապրելակերպից:
4. Աստվածաշնչյան քրիստոնյաներ: «Բայց այն պարարտ երկրի միջին նրանք են, որ բարի և հոժար սրտով խոսքը լսում ու ընդունում են, և համբերությունով պտուղ են տալիս» (Ղուկաս 8.15): Աստվածաշնչյան քրիստոնյան նա է, ով հավատում ու վստահում է Քրիստոսին և միայն Քրիստոսին՝ իր փրկության հարցում: Եվ որպես արդյունք՝ իր փրկող հավատքի, նա փափագում է լինել հնազանդ Աստծո սկզբունքներին՝ որպես իր գոհացող սրտի արդյունք: Սակայն հնազանդությունը չէ, որ փրկում է նրանց, այլ հավատքը:
Ահա ինչու շատ քրիստոնյաներ մշակութային քրիստոնյաներ են, նրանք ունեն փրկող հավատք, բայց հնազանդությամբ չեն ընդունում Քրիստոսին որպես իրենց կյանքի Տեր:
Նայի՛ր հայելու մեջ. նա, ով քեզ է նայում, մշակութայի՞ն, թե՞ աստվածաշնչյան քրիստոնյա է (եթե իհարկե իրեն քրիստոնյա է համարում):
Պատրիկ Մորլի

Комментариев нет:

Отправить комментарий