понедельник, 23 марта 2015 г.

ԻՆՉԻ՞Ն Է ՀԱՎԱՏՈՒՄ ՔՐԻՍՏՈՆՅԱՆ ԵՎ ԻՆՉԻ՞Ն Է ՀԱՎԱՏՈՒՄ ԱԹԵԻՍՏԸ


Ինչի՞ է հավատում քրիստոնյան և ինչի՞ է հավատում աթեիստը


Ք. – Աստծո զավակ եմ: Նա ի հավիտենից կամեցել է իմ ծնունդը:
Ա. – Պատահականության ծնունդ եմ:

Ք. – Աստված իմ Հայրն է: Ես Իր սիրո պտուղն եմ:
Ա. – Տիեզերքում որբ եմ: Տիեզերքն ինքն էլ որբ է:
Ք. – Կյանքիս ամեն մի պահը հավիտենական իմաստ ու արժեք ունի:
Ա. – Գոյությունս անիմաստ է: Մահով ամեն բան վերջանում է:

Ք. – Աստծո պատկերով եմ ու նմանությամբ:
Ա. – Որակական տարբերություն չկա իմ ու անասունների միջև:
Ք. – Աստված՝ իմ Հայրը, գերագույն Սերն է, Իմաստությունը, Բարությունը, Գեղեցկությունը, Արդարությունը:
Ա. – Միակ արժեք ունեցողը փողն է, էրոտիկ սեքսը, հաճույքները, տիրելը, իշխելը, սեփական ես-ը հաստատելը:
Ք. – Մարմնովս մասնակցում եմ նյութին, իսկ անմահ հոգիս անդադար ձգտում է Աստծո կատարելություններին:
Ա. – Եղած-չեղածը մոտ հիսուն լիտր ջրի ու մի քանի տասնյակ կիլոգրամ հանքային աղերի ու տարրերի կույտ եմ:
Ք. – Բանական էակ եմ, օժտված՝ ազատությամբ, ունեմ արժանապատվություն և ընտրությանս պատասխանատուն եմ:
Ա. – Ես ի՞նչ, ամեն բանի պատասխանատուն հորմոնների քիմիական ռեակցիաներն են:
Ք. – Տառապանքը մեղքի հետևանքն է, շնորհի ու բարու բացակայությունն է:
Ա. – Ինչպես որ անիմաստ է գոյությունը, նույնպես և անիմաստ է տառապանքը:
Ք. – Քրիստոսի օրինակին հետևելով՝ մեծ ու փոքր յուրաքանչյուր տառապանք կարող եմ հավիտենական սիրո առիթի վերածել:
Ա. – Երբ ես ինքս եմ տառապում, միայնակ եմ ու անզոր: Երբ ուրիշն է տառապում, դա ինձ չի վերաբերվում:
Ք. – Վերջին խոսքը ո՛չ տառապանքինն է, ո՛չ էլ մահվանը: Քրիստոսն իմ համար մեռավ ու հարություն առավ: Իր ամենազոր կարողությամբ, իմ մարմինն էլ սահմանում է հարության:
Ա. – Չկա ոչ մի գերբնական կյանք կամ անդենական գոյություն: Մահը վերջակետ է դնում այս աբսուրդ գոյությանը: Մարմինս պարզապես փտելու է գերեզմանում:
Ք. – Ազատությունս բացարձակ է: Աստված ինձ առաջարկում է ապրել Իր հետ: Ես կարող եմ ընդունել կամ մերժել Իր առաջարկը:
Ա. – Ի՞նչ է ազատությունը: Ծնվել ու ապրել եմ հորմոնների քմահաճույքով, իսկ մահով վերանալու եմ:
Ք. – Հոգիս ու մարմինս միասին՝ Աստծո սուրբ տաճարն եմ: Հավիտյան ապրելու եմ Աստծո հետ, վայելելով Իր անսահման երանությունն ու բերկրանքը:
Ա. – Ես ինքս եմ իմ աստվածը, քանի դեռ գոյություն ունեմ: Կքաղեմ այս կյանքի ծաղիկները որքան որ կկարողանամ: Մնացած ամեն ինչի վրա՝ թքած:
Աստված մարդու արժանապատվության հիմքն է: Աստված մարդուն բազմեցնում է Իր գահին:
Աթեիզմը թվում է, թե մերժում է Աստծուն: Իրականում, սակայն, ստորացնում է մարդուն:
Աղբյուր՝  http://www.crossnews.am

Комментариев нет:

Отправить комментарий