понедельник, 23 марта 2015 г.

ՂՈՒՐԱՆ

ՂՈՒՐԱՆԸ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Մուսուլման ահաբեկիչների վայրագ արարքներից հարց է առաջանում, թե ինչպի՞սի կրոն է իսլամը, եթե արդարացնում և մշտական գործողությունների է վերածում մարդու դաժանությունը։ Իսկապես, իսլամական պետությունները սովորական հանցագործ խմբակցություններ են։  Համենայն դեպս ղուրանը չի փոխում բռնության և վրեժի մասին իր գրվածքները։ Կան որոշ մուսուլմաններ, որոնք պնդում են, որ այդ արարքները ոչ մի կապ չունեն իրենց կրոնի հետ։

Ալեքսիս Դե Տոկվիլը ասում է, որ իսլամը մեծ առաջընթաց է պոլիթեիզմի նկատմամբ, քանի որ այն ավելի հստակ և լայն հայացքներ ունի մարդկության հանդեպ։   Այս փիլիսոփան քաղաքականության և կրոնի վերաբերյալ ասում է․«Ղուրանը մարդու միտքը տանում է զզվելիության աստիճան շեղվածության, դեպի պատերազմ և «անարդարների» սպանությոն։ Այն թեզը, որն ասում է, թե ամեն հավատացյալի պարտքն է կուրորեն հնազանդվել մարգարեին և որ սրբազան պատերազմը (ջիհադ) ամենաբարի գործն է, թաքնված է ղուրանի ամեն էջի ետևում՝ գրեթե բոլոր խոսքերի ետևում։  Ղուրանի ագրեսիան և զգայական դաշտն այնքան ուժեղ են աչք զարնում, որ չեմ հասկանում, թե ինչպե՞ս կարող է ողջամիտ մարդը դա չնկատել»։ Դե Տոկվիլը բոլորովին էլ էքստրիմալիստ չէր։
 Որքան էլ մարդիկ չցանկանան դա տեսնել պատմական փաստերը թույլ են տալիս ավելի հստակ տեսնել ղուրանի տեքստերի ետևում  թաքնված մոլորությունները։  Այդ տեսաակետը դժվար է համարել թյուր, քանի որ բազմաթիվ պատմաբաններ ծանոթանալով ղուրանի հետ, ջանասիրաբար փորձում են ապացուցել, որ նրանք, ովքեր սպանում են ուրիշին, կամ հենց իրենք իրենց, բացում են իսլամի իրական դեմքը։

                                 ՀԱՆՈՒՆ ԲԱՐԻ ՆՊԱՏԱԿԻ

Չնայած ղուրանի գրվածքները կարող էին ագրեսիա ծնել մարդու մեջ, սակայն հնարավոր է, որ գործողությունները զարգանան հակառակ ուղղությամբ․ մարդն իր գրվածքներն ու բռնությունները բացատրում է ղուրանի գրվածքներով։

Սրբազան պատերազմներն իրականում կրոնական շահեր են հետապնդում և անվանվում են «հանուն բարի նպատակի»։ Դա միշտ էլ այդպես է եղել՝ անկախ ցիվիլիզացիայի աստիճանից։ Մի շարք կրոններ իրենց չաստվածներին համարում են պատերազմի Աստվածներ։ Կրոնը մարդկանց կանչում է դեպի պատերազմներ, ներշնչում է զինվորներին և տանում դեպի մահ։
Այսօր բազմաթիվ կրոններ իրենց հավատքը դարձրել են անարգանքի սյուն և բոլոր չարագործությունները, բռնությունները ու իրենց պիղծ ցանկությունները բացատրում են «սուրբ» գրվածքներով։ Օրինակ խաչակրաց արշավանքները, սուրբ ջիհադը,  անգամ նացիստների գոտիների վրա կային գրվածքներ, որոնք նշանակում էին Աստված մեզ հետ։

                  ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՂՈՒՐԱՆԸ

Ավանդության համաձայն Ղուրանը երկնային «Մայր գրքի» օրինակն է, որը հատվածաբար Մուհամմադ մարգարեին է հաղորդվել Ջաբրիիլ (Գաբրիել) հրեշտակապետի միջոցով 610-632 թթ. միջև ընկած ժամանակահատվածում՝ նրա քարոզչական գործունեության ընթացքում։

 
Մուհամմեդի մահվանից հետո՝ 632 թվականին, հայտնությունների ճնշող մեծամասնությունը պահպանվում էր նրա զինակիցների հիշողության մեջ միայն։ Բանն այն է, որ նրա կենդանության օրոք դրանց միայն աննշան մասն էր գրի առնվել, այն էլ՝ քարերի, կենդանիների ոսկորների, արմավենու տերևների վրա, դեռևս անկատար արաբերեն գրով։ Գրառումները ճիշտ կարող էին մեկնաբանվել միայն այն դեպքում, եթե դրանք կատարած մարդիկ շարունակում էին մտքում պահել քարոզների տեքստերը։
Ավանդության համաձայն, Օմարը, վախենալով սուրբ տեքստի լիակատար ոչնչացումից, 633 թ. համոզել է խալիֆ Աբու Բաքրին հրամայել հավաքել մինչ այդ գրի առնված և ասհաբների (զինակիցներ) հիշողությունում պահպանված բոլոր հայտնությունները։ Ղուրանի վերջնական կանոնիկ խմբագրումն ավարտվել է խալիֆ Օսմանի օրոք՝
650թ., և, հենց նրա հրամանով ոչնչացվել են մնացած բոլոր գրառումները։

Ղուրանը ձեռնոց է նետում հեթանոսությանը, հուդայականությանը և Քրիստոնեությանը։
Մուհամմեդի մահից հետո պարզ դարձավ, որ ղուրանը չի կարող պատասխանել հասարակության կողմից առաջադրված բազում հարցերի։ Մուսուլմանական պետություններում այս չպատասխանված հարցերը լայն տարածում են գտել գաղափարական պայքարի ոլորտում, որը կապված է հոգևոր և սոցիալական հարցերի հետ։ Հասարակության կողմից՝ ղուրանի շուրջ այդ պայքարը մինչև այսօր շարունակվում է ։ Ղուրանի ոչ լիարժեքության հստակ ապացույցն այն է, որ մուսուլման հասարակությունը հետզհետե մերժում է ղուրանի ճշմարտության գործածությունը՝ անգամ իենց կյանքում, որպես պետության սիմվոլիկ աղբյուր։ Դա, հատկապես, երևում է համեմատաբար առաջատար մուսուլմանական երկրներում։ Այդ ամենը կատարվում է այն պատճառով, որ ղուրանը հաճախ ոտնահարում է մարդու իրավունքները։

                              ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՔՆԵՐՆ ԸՍՏ ՂՈՒՐԱՆԻ
Համաձայն իսլամի` Աստված մարդուն ստեղծել է որպես Երկրի վրա իր տեղապահ, որպեսզի նա ծառայի Աստծուն, կատարի նրա կամքը: Իր երկրային կյանքից հետո մարդը կվերադառնա Աստծու մոտ և կկանգնի նրա դատաստանի առաջ: Մարդու հիմնարար իրավունքները` խոսքի իրավունքից մինչև կյանքի իրավունք, նրան տրվում են Տիրոջ կողմից: Նրա ամենաբարձր պարտականությունը Տիրոջ կամքին հնազանդվելն է, Աստծո հետ մշտապես կապի մեջ լինելը:
Անշուշտ, այս ամենը չի նշանակում, որ մարդու իրավունքների իսլամական սկզբունքները սրբությամբ պահպանվում են: Դրա բազում օրինակները կտեսնենք ստորև:
Ինչպես նշվեց, 1990թ. օգոստոսի 5-ին Կահիրեում ընդունվեց «Մարդու իրավունքների իսլամական հռչակագիրը»: Իսլամի մեջ մարդու իրավունքների մասին համապարփակ տեղեկատվություն ստանալու համար, թերևս, անհրաժեշտ է դիմել հենց այս փաստաթղթին, որն իր մեջ ներառում է Շարիաթի հիմնական դրույթները:
Կահիրեի հռչակագրում մասնավորապես նշված է , որ բոլոր մարդիկ հավասար են մարդկային արժանապատվության և պատասխանատվությունների առումով և չպետք է ռասայական, սեռական, կրոնական, քաղաքական, սոցիալական, լեզվական կամ որևէ այլ խտրականության ենթարկվեն: Բոլոր մարդիկ Աստծո ծառաներն են, և ոչ մեկը մյուսի նկատմամբ գերակայություն չպետք է ունենա:Կյանքն Աստծո կողմից շնորհված պարգև է, կյանքից զրկելն անթույլատրելի է` բացառությամբ Շարիաթով ամրագրված պատճառների: Դատապարտվում է ցեղասպանության իրականացման ամեն մի փորձ: Մեկ այլ կարևոր սկզբունք է մարդու հոգու վերափոխման անհնարինությունը. յուրաքանչյուրին տրվում է մեկ կյանք, հետևաբար, մեկ հնարավորություն:
Հռչակագրում խոսվում է պատերազմի դեպքում մարդու իրավունքներին առնչվող հիմնահարցերի մասին: Զինված հակամարտության ժամանակ անընդունելի է սպանել ծերերին, կանանց և երեխաներին: Վիրավորներն ու տկարները բժշկական օգնություն ստանալու իրավունք ունեն, գերիները` սննդի, ապաստանի և հագուստի: Չի կարելի պղծել մահացածների մարմինները, քանդել քաղաքացիական շենքերը, կառույցներն ու հաստատությունները:
Այս ամենի կողքին, մի շարք մահմեդական երկրներում (օրինակ` Պակիստանում) մինչև վերջերս գոյություն ուներ «արյան վրիժառություն» հասկացությունը (վենդետա). այսօր արդեն, որպես սպանվածի արյան գին, վերջինիս ընտանիքին աղջիկ են տալիս կնության: Կամ, օրինակ, հենց նույն Պակիստանում մինչև 2000թ. գոյություն է ունեցել երեխաների մահապատիժ և այլն:
Հռչակագրում կարևոր տեղ է հատկացվում ընտանիքին` որպես հասարակական կարևորագույն ինստիտուտի: Միմյանց հետ ամուսնանալու իրավունք ունեն միայն տղամարդն ու կինը, ինչի համար չկա ռասայական կամ ազգային սահմանափակում, բայց չի նշվում կրոնական սահմանափակումը:
Քանի որ իսլամում կնոջ իրավունքների հարցը բանավեճերի նյութ է, նպատակահարմար կլինի ներկայացնել նաև մարդու իրավունքների այդ ասպեկտը:
Հռչակագրում նշված է, որ կինը հավասար է տղամարդուն` մարդկային արժանապատվության առումով, ունի իրավունքներ ու պարտավորություններ, սեփական քաղաքացիական կարգավիճակ, ֆինանսական ինքնուրույնություն և իրավունք` պաշտպանելու իր անունն ու ծագումը:
Ինչ վերաբերում է կրթությանը, ապա պետությունը պետք է ապահովի կրթական բազմազանություն` հնարավորություն տալով մարդուն ծանոթանալու իսլամական կրոնի և տիեզերքի իրողությունների հետ: Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ստանալ թե՛ կրոնական և թե՛ աշխարհիկ կրթություն ցանկացած տիպի ուսումնական հաստատության մեջ:
Չնայած Ջիհադի սկզբունքի`փաստաթղթում նշվում է, որ յուրաքանչյուր մարդ պետք է կարողանա ապահով կերպով դավանել սեփական կրոնը:
Հռչակագրում նշված նաև մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն ընդհանուր առմամբ համընկնում են Մարդու իրավունքների համընդհանուր դեկլարացիայի դրույթներին: Սակայն, չնայած այդ նմանություններին, հռչագիրը գրեթե ամենուր շեշտում է, որ մարդը այս կամ այն իրավունքն ունի, եթե վերջինս չի հակասում Շարիաթի սկզբունքներին: Այսպես, օրինակ, հռչակագրի 22-րդ հոդվածում նշվում է, որ յուրաքանչյուր անհատ իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը այնպես, որ այն չհակասի շարիաթի սկզբունքներին :
Հռչակագրում իսլամին առհասարակ մեծ դեր է վերապահված: Ըստ այդմ` իսլամն աշխարհում մշակութային և պատմական առաքելություն ունի, որը սահմանվել է հենց Աստծու կողմից: Իսլամը հայտ է ներկայացնում իր ներդրումն ունենալ մարդու իրավունքների պաշտպանության հարցում` համաձայն իսլամական Շարիաթի: Իսլամական աշխարհը պետք է ճանապարհ ցույց տա մարդկությանը, որը մոլորվել է հակոտնյա միտումների և գաղափարախոսությունների մեջ։
Հատկանշական է, որ քանի որ, ըստ իսլամի, իշխանության աղբյուրն Ալլահն է, հետևաբար արգելվում են վերջինիս ոչ հաճելի կուսակցությունների գոյությունը: Օրինակ` Իրանում արգելված է ցանկացած քաղաքական կուսակցության գոյություն: Մեկ այլ ուշագրավ փաստ ևս. նշվում է, որ յուրաքանչյուր մահմեդական իրավունք ունի հրաժարվելու այն հրամանները կատարելուց, որոնք հակասում են Օրենքին` անկախ նրանից, թե ում կողմից է հրամայված:

Այժմ անդրադառնանք մարդու իրավունքների մի քանի սկզբունքներին առավել հանգամանալից: Նախ անհրաժեշտ է նշել ամուսնության հարցին իսլամի վերաբերմունքը: Կնոջն ու տղամարդուն արարել է Բարձրյալ Տերը և ըստ արարման օրենքի նրանք պետք է կապվեն միմյանց հետ` ապագա սերունդներ ստեղծելու և Արարչին երկրպագելու համար:
Երկնքի և երկրի Արարիչը մարդուն արարեց հողից` տարբերակելով արական և իգական սեռերը: Այս առումով Ղուրանի Նեսա սուրահում ասվում է հետևյալը. «Կինն ու տղամարդը` երկուսն էլ արարված են նույն նյութից և նրանց արարման առաջնային նյութերի մեջ որևէ տարբերություն գոյություն չունի» : Այսպիսով, կինն ու տղամարդն ապրեցին կողք կողքի` ստեղծելով ընտանիք, այնուհետև` հասարակություն:
Այս կյանքի տնօրինման, մարդկային հարաբերությունների ձևավորման և նրանց առաջնորդման համար Աստված ուղարկեց մարգարեներ: Մարգարեներն ուղարկվեցին, որպեսզի մարդկանց մեջ հաստատվեն Աստվածային պատգամներն ու օրենքները և որպեսզի մարդիկ կարողանան ապրել կողք-կողքի` շենացնելով երկիր մոլորակը:
Ըստ մահմեդական կրոնի` Աստվածային բոլոր օրենքները բխում են մարդկության շահերից, ուստի, եթե այդ օրենքներում և կանոններում նկատվում է որևէ տարբերություն կամ հակասություն, ապա այն պայմանավորված է մարդկության և հասարակության շահերով: Քանզի Աստվածային օրենքները սահմանված չեն որևէ յուրահատուկ դեպքի կամ հանրույթի համար: Դրանցում հաշվի են առնված համայն մարդկության շահերը:
Աստվածային բոլոր օրենքներն ու պատգամները պայմանավորված են որոշակի սկզբունքներով: Օրինակ` եթե Աստվածային տեսանկյունից ընտանիք կազմելը կարևոր գործ է, ուրեմն դրա համար անհրաժեշտ են որոշակի պայմաններ և սկզբունքներ, որոնցից են ազատությունը, արդարությունը և հավասարությունը:
Ազատություն նշանակում է անհատի որևէ գործի իրականացման կամ որևէ բանից օգուտ քաղելու համար ինչ-որ բանից կամ մարդկանցից կախվածության ազատում: Սա է Աստծո կողմից արարված և նրա զորության ներքո գտնվող մարդու համար նախատեսված ազատությունը: Ազատության ճշգրիտ սահմանումը, ըստ Ղուրանի, հենց սա է և ոչ թե այն, որ մարդը կարող է անել ինչ կամենա և երբ կամենա. եթե որևէ մեկի ազատությունը պետք է խանգարի մյուսների ազատությանը, այն այլևս անիմաստ է:
Արդարություն բառն արաբերենում նշանակում է հակաանարդարություն: Ռաղեբն այս մասին գրում է հետևյալը. «արդարությունը հավասարության իմաստ ունի» : Մեկ այլ հեղինակի կարծիքով «արդարություն» նշանակում է արդար բաժանում: Որոշ հոգևորական գիտնականներ էլ համոզված են, որ արդարությունը ամեն ինչ իր տեղը դնելն է, յուրաքանչյուր անձին իր իրավունքները տալը:
Ինչպես տեսնում ենք, արդարությունը մարդկանց իրենց հնարավորությունների ներածնի և անհրաժեշտության չափով ինչ-որ բանի շնորհումն է: Օրինակ, բաժակի և սափորի տարողությունները տարբեր են, և եթե մենք նրանց մեջ հավասար քանակությամբ ջուր լցնենք, ապա սա չի կարող արդարություն կոչվել, քանզի երկուսից յուրաքանչյուրին պետք է տալ իր տարողությանը համապատասխան հասանելին: Հավասարությունը միայն այն դեպքում է արդարացի, երբ պայմաններն ու կարողությունները հավասար են: Արդարություն բառի ամենատարածված իմաստներից մեկը հավասարությունն է: Ի դեպ, Ղուրանը սխալ է համարում թե´ անհավասարությունը հավասար պայմաններում, թե´ հավասարությունն անհավասար պայմաններում:
Ուրեմն, եթե կնոջ և տղամարդու առումով իսլամական պատգամների մեջ գոյություն ունի տարբերություն (համարվում է, որ կինը հոգի չունի), ապա դա պայմանավորված է որոշակի պատճառներով և ունի կոնկրետ նպատակ: Օրինակ, Պակիստանում գոյություն ունի «պատվի հանցագործություն» հասկացությունը: Դա այն դեպքն է, երբ կինն ամուսնանում է սեփական կամքով` հաշվի չառնելով ծնողների կարծիքը: Տարբերություն¬ներից մեկն էլ այն է, որ տղամարդն իրավունք ունի ունենալու մի քանի կին, մինչդեռ կնոջ կողմից նման քայլը դատապարտվում է մահվան (Իրանում, օրինակ, քարծեծ անելու միջոցով): Կամ, մինչև վերջերս Սաուդյան Արաբիայում արգելվում էր կանանց կողմից մեքենա վարելը, կանայք անգամ անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ չունեին:
Ղուրանում գրված է, որ արարման տեսանկյունից բոլոր մարդիկ հավասար են և սեռական, ազգային կամ լեզվական որևէ առավելություն գոյություն չունի, բոլոր մարդկանց արարման նյութը նույնն է, իսկ տարբերություններն ուղղակի բովանդակային և տարբերակիչ են և ոչ թե առավելության կամ գերակայության նպատակով: Մուհամմեդ Մարգարեն ասել է. «Մարդիկ սանրի ատամների նման հավասար են» :
Միաժամանակ, անհրաժեշտ է նշել, որ մարդկանց նման հավասարության կողքին Ղուրանը տարբերություն է դնում գիտունի և տգետի, հավատացյալի և անհավատի, հավատի համար պայքարողի` մոջահեդի, և չպայքարողի միջև` ասելով, որ սրանք միմյանցից տարբերվում են, անգամ բոլոր հավատացյալներն են միմյանցից տարբերվում:
Այստեղ առաջանում է մի խնդիր` արդյո՞ք իսլամում հավասարություն գոյություն ունի: Եթե այո, ուրեմն, ինչու՞ պետք է գոյություն ունենան ապահարզանի իրավունքի, աղջկա ամուսնության համար հոր թույլտվության կամ արու զավակին ժառանգության կրկնակի մասնաբաժնի հատկացման խնդիրները:
Իսլամական իրավական համակարգում մերժվում է մարդկության` օրենսդրից անկախ լինելու խնդիրը : Օրենսդրի սահմանած օրենքներն այն ժամանակ են արդարացի, երբ նրանցում հաշվի են առնվում ողջ հասարակության շահերը: Սա պայմանավորված է երկու դրույթով: Նախ հասարակության իրական շահերի սահմանումը մարդու կողմից ան¬հնար է: Երկրորդ, կարևոր է անկողմնակալության, ուրիշների զգացմունքայնության հետ չխաղալը: Ուստի, իսլամում օրենսդիրը Շարիաթ սահմանողն է, կամ նույն ինքը` Ամենակարող Աստված, որը ոչնչի կարիք չունի և բոլոր մարդիկ նրա ծառաներն են:
Ղուրանի այաթներով ամրագրված և առավել ակնհայտ տարբերություններից մեկն էլ ժառանգությունից օգտվելու կանանց և տղամարդկանց իրավունքի տարբերությունն է, որը մշտապես հետաքրքրում է միջազգային հանրությանը: Եթե մենք որպես հիմք ընդունենք ժառանգության Ղուրանի Նեսա սուրան, ապա այնտեղ գրված է հետևյալը. «Աստված ձեր զավակների մասին պատվիրում է, որ ձեր արու զավակի ժառանգության բաժինը երկու էգ զավակի բաժնի հավասար լինի»: Այս այան իսլամում կնոջ և տղամարդու անհավասարության բազում օրինակներից մեկն է, սակայն կարևոր է հաշվի առնել նախաիսլամական շրջանում առկա պայմաններն ու վերոհիշյալ սահմանման նախադրյալները:
Այսպես, նախաիսլամական շրջանում արաբների մոտ ժառանգության իրավունք ունեին միայն տղամարդիկ: Անմիջական արու ժառանգի բացակայության դեպքում ժառանգությունը բաժանվում էր հանգուցյալի երկրորդական արու բարեկամների միջև: Կանանց և տղամարդկանց մասնաբաժնի առումով Ղուրանն ասում է, որ կինն ու տղամարդը երկուսն էլ ժառանգությունից մասնաբաժին ունեն և նրանցից ոչ մեկն իրավունք չունի տիրանալու մյուսի մասնաբաժնին և նրանցից յուրաքանչյուրի մասնաբաժինը հաստատված և պարտադիր է: Ղուրանի այս պատգամը ժամանակի ընթացքում չի փոփոխվել և վերջնական է:
Ինչ վերաբերում է ծնողների ժառանգության հարցին, ապա նրանց հասանելիք մասնաբաժինը հավասար է, չնայած, որ նրանք տարբեր սեռի ներկայացուցիչներ են: Ուրեմն, ինչպես տեսնում ենք չի կարելի միանշանակ ասել, որ ամեն հարցում կանանց մասնաբաժինը տղամարդկանց մասնաբաժնի կեսն է:
Իսկ ինչո՞ւ է ժառանգության կնոջինը տղամարդու մասնաբաժնի կեսը: Աստծո հրամանի համաձայն կինն ամուսնանալիս մեհրիե կամ կաթնագին է վերցնում, և տղամարդը պարտավոր է այն վճարել: Աստված տղամարդուն պարտադրում է հոգալ կնոջ կեցության ծախսերը, մինչդեռ կինն իր կյանքի ծախսերը հոգալու դիմաց տղամարդու առջև որևէ պատասխանատվություն չի կրում: Սա Աստվածային սահմանում է և անփոփոխ պատգամ` անկախ ժամանակից և պայմաններից, իսկ այն խախտողը մեղսագործ է և անհնազանդ: Այս առումով Ղուրանում գրված է հետևյալը. «Սրանք են Աստվածային կանոնները կամ սահմանները, և ով համարձակվի խախտել Աստծո պատգամն ու նրա Մարգարեների օրենքը, ապա կնետվի կրակի մեջ և հավիտյան այնտեղ կմնա»:
Գոյություն ունեն նաև այլ խնդիրներ, որոնց առումներով կանանց մասնաբաժինը տղամարդկանց մասնաբաժնից ավելի շատ է: Օրինակ, հանգուցյալի ժառանգորդի արու զավակից ծնված աղջիկ թոռան մասնաբաժինն ավելի շատ է, քան աղջկանից ծնված տղա թոռանը: Եվ կարծես երկուսն էլ թոռներ են և նրանց մեջ որևէ տարբերություն պետք է չլինի: Ինչպես տեսնում ենք բերված օրինակից, չի կարելի միանշանակ պնդել, որ կանանց մասնաբաժինը բոլոր առումներով, տղամարդկանց մասնաբաժնի կեսն է:
Վերոհիշյալ այաթներից մենք տեսանք, որ կանայք, ինչպես տղամարդիկ, ունեն իրավունքներ և շահեր: Դրանցից են նրանց մշակութային, քաղաքական, հասարակական և տնտեսական իրավունքները: Դիտարկենք յուրաքանչյուրն առանձին-առանձին:
Մշակութային իրավունքներ: Կանայք, տղամարդկանց նման, գիտությանը ձգտելու իրավունք ունեն և կարող են ունենալ գաղափարներ և մտածողություն: Յուրաքանչյուր մահմեդական, կին թե տղամարդ, ըստ Մուհամեդ մարգարեի պատգամի, պարտավոր է կրթվել: Այս առումով Մարգարեն ասել է հետևյալը. «Բոլոր մահմեդականները պարտավոր են կրթություն և գիտելիք ունենալ» : Կինը կարող է իր վրա վերցնել ընտանիքի առաջնորդման և ապահովման պարտականությունը:
Հասարակական իրավունքներ: Կինը, տղամարդու նման, պահպանելով կրոնական օրենքներն ու կարգերը, հասարակական գործունեություն ծավալելու իրավունք ունի: Այստեղ պետք է նշել, որ ընտանիքի պահպանման նպատակով, իսլամը կնոջ տանից դուրս գալու իրավունքը վերապահել է տղամարդուն, այսինքն` ամուսնուն:
Քաղաքական իրավունքներ: Կանայք ունեն քվեարկելու, ընտրելու և ընտրվելու իրավունք: Կանայք կարող են մասնակցել հասարակության քաղաքական ճակատագրի ձևավորմանն ու փոփոխմանը, քանզի իսլամի տարածման ժամանակահատվածում կանայք «առանձին դաշինք կնքեցին Մարգարեի հետ» :
Տնտեսական իրավունքներ: Կինն ունի անկախություն և սահմանված իրավունքներ, իսկ օգուտի կամ վնասի հարցում կարող է ընտրություն կատարել: Նա օժտված է սեփականության իրավունքով: Կնոջ զբաղվածության առումով իսլամում արգելք գոյություն չունի, եթե նրա զբաղվածությունը չի վտանգում ընտանիքի պահպանմանն ու չի արգելվում ամուսնու կողմից:
Վերոհիշյալ սկզբունքների և հիմքերի համաձայն, իսլամական հեղափոխությունից հետո իրանցի կանայք նախկինից առավել ակտիվացան` մասնակցելով հատկապես կրթության, հասարակական և քաղաքական զարգացումներին: Բոլոր հարցումներն ու վիճակագրական տվյալները վկայում են կանանց դերի կարևորման մասին:

Ամփոփելով վերոնշյալը` նշենք, որ առաջին հայացքից թվում է, թե Ղուրանն իր մեջ պարունակում է միայն դրական կողմեր, թե Իսլամը` որպես կրոն և գաղափարախոսու¬թյուն, ամենակատարյալ ընտրությունն է մարդու համար: Արտաքնապես դա իրոք այդպես է: Բայց անհրաժեշտ է հաշվի առնել այն կարևորագույն հանգամանքը, որ «մարդ» ասելով` այս կրոնն ի նկատի ունի միայն և միայն մահմեդականներին, մինչդեռ մնացած ողջ աշխարհը «անհավատների բազմություն» է, որի դեմ պետք է սրբազան պատերազմ (Ջիհադ) մղել : Դրա վառ ապացույցներից է օրենսդրության մեջ գոյություն ունեցող «Պատերազմ Աստծո դեմ» հոդվածը, որի տակ ընկած դատապարտյալները, հիմնականում` աթեիստ¬ները, մահապատժի են ենթարկվում: Միաժամանակ իսլամը, ինչպես տեսանք, տարբերու-թյուն է դնում նաև տղամարդու և կնոջ միջև` վերջինիս համարելով հոգի չունեցող արարած:
Պետք է նաև նշել, որ գոյություն ունեն լուրջ տարբերություններ մարդու իրավունքների հարցում` իսլամի և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի միջև:
Իսլամը և Շարիաթը նաև որոշակի առումով մահմեդականություն դավանող պետություններում գլխավոր օրենքի դեր են տանում. ոչ մի օրենք չպետք է հակասի Շարիաթի սկզբունքներին: Այսօր, բացի Թուրքիայից, ոչ մի մահմեդական պետություն պաշտոնապես քայլեր չի ձեռնարկել կրոնը պետությունից անջատելու ուղղությամբ:
Չնայած Մարդու իրավունքների Կահիրեի հռչակագրի առկայությանը, իսլամական երկրներում այսօր հաճախ են անտեսվում դրանով սահմանված սկզբունքները: Դրանք խախտվում են անգամ իսլամական սկզբունքների վրա խարսխված երկրներում, ինչպիսին է Սաուդյան Արաբիան, մի երկիր, որը հրաժարվեց 1948թ.-ին միանալ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին:
Իհարկե, ոչ բոլոր մահմեդական պետություններն են ծայրահեղական: Օրինակ` Եգիպտոսում, Հորդանանում, Թունիսում, Մարոկոյում, Բահրեյնում մարդու իրավունքների միջազգային նորմերը հիմնականում պահպանում են: Սակայն, օրինակ, Իրանում, Սաուդյան Արաբիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Կատարում այնպիսի ձեռքբերումների կողքին, ինչպիսին անվճար բժշկական օգնությունն է կամ բարձր զարգացած սոցիալական ոլորտը, դեռևս գործում են մարդկանց գլխատելու կամ քարծեծ անելով մահապատժի ենթարկելու միջոցները:

                                   ՂՈՒՐԱՆԸ և  ՆՐԱ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ

* Ղուրանը գնահատում է այն գիտելիքները, որոնք հիմնված են իր վրա և
 այն վեր է դասում հացից ու ջրից։
Առաջին այաթը հորդորում է կարդալ և ուսումնասիրել ղուրանը։
* Ղուրանը հորդորում է ժամանակը ռացիոնալ օգտագործել։ Այնտեղ ասվում է, որ գիտություն փնտրողը նման է մի առևտրականի, որի ներդրումը ժամանակն է։ Բայց այն առևտրականը, որն իր ժամանակը աջ ու ձախ վատնում է հիմար է և անհաջողակ։  Դրա համար պետք է մտածել, թե ինչի՞ վրա է ծախսվում ժամանակը
Յուրաքանչյուր մարդ պատասխան է տալու իր վատնած ամեն րոպեի և ամեն ժամի համար։
*Հարցրեք մարդկանց, եթե դուք չգիտեք։
*Այն հավատացյալը, որը կարդում է ղուրանը և վարվում նրա համաձայն նման է քաղցր կիտրոնի, որի համը հաճելի է և հոտը հրաշալի։ Իսկ այն հավատացյալը, որը չի կարդում ղուրանը նման է խուրմայի, որը հաճելի համ ունի, բայց հոտ չունի��։
* Ըստ ղուրանի բարձրյալի անուններից մեկը Ալ-Ալիմ է, որը թարգմանաբար նշանակում է ամնեագետ։ Այնտեղ գրված է․«Աստված գիտակ է և սիրում է ամենագետներին »։
*Ցանկացած գործողություն կամ շարժում, որոնք հիմնված չեն գիտելիքների վրա տանում են դեպի քաոս։
Մի իմաստուն ասել է․«Ուզու՞մ ես աշխարհում հաջողություն ունենալ՝ սովորի՛ր։  ՈՒզու՞մ ես դրախտում հաջողություն ունենալ՝ սովորի՛ր։ Իսկ եթե ուզում ես երկուսն էլ ունենալ՝ սովորի՛ր��։  Որովհետև ո՛չ աշխարհը, ո՛չ դրախտը չես կարող ստանալ առանց սովորելու»։
*Ղուրանը շատ տեղերում նշում է մուսուլմանների վերաբերմունքը մեկը մյուսի հանդեպ։ Նրանց միջև պետք է լինի փոխադարձ զիջում և մարդկային ճիշտ փոխհարաբերություններ։
*Ամենակարող Ալլահը մինչև մարդուն ստեղծելը գիտեր, թե ով ինչով պետք է զբաղվի, դրա համար էլ պետք չէ մտածել, որ Ալլահը նրանց կճանաչի միայն փորձություններից հետո։

                         

                               ՂՈՒՐԱՆԸ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ
Սկսենք այնտեղից, որ ղուրանի ծավալը պայմանավորված է  նույն պատմությունը բազում անգամներ կրկնվելով: Հիմնականում, ղուրանի պատմությունները վերցված են Աստվածաշնչից, և մենք այնտեղ կարող ենք հանդիպել կտակարաններից պատճենված բազում  դրվագների: Օրինակ սուրահ ԱԼ-ԲԱՂՐԵՀ-ում գրված Է.

«50. Եվ հիշեք այն ժամանակը, երբ ծովը ձեզ համար ճեղքեցինք և ձեզ փրկեցինք և փարավոնակններին ջրասույզ արեցինք, և դուք ականատես էիք:


51. Եվ հիշեք երբ Մովսեսի հետ քառասուն գիշեր ժամադրվեցինք, և նա աստվածային հրամանները ստանալու համար՝ ժամադրավայր եկավ: Այնուհետև դուք՝ նրանից հետո, մի հորթի ձեր երկրպագելին ընտրեցիք, այնինչ, անիրավ էիք»:


Այս գրվածքները համապատասխանում են Աստվածաշնչի ելից գրքի 14գլխի


21-31խոսքերին՝


21 Մովսէսը ձեռքը մեկնեց ծովի վրայ, եւ հարաւային հողմի ուժով ողջ գիշեր ծովը յետ մղուեց. բացուեց ծովի յատակը, ջուրը երկուսի բաժանուեց: 22 Իսրայէլացիները մտան յատակը բացուած ծովի մէջ ու առաջ շարժուեցին ինչպէս ցամաքով: Ջուրը նրանց աջ ու ձախ կողմերից պարիսպ էր դարձել:


23 Եգիպտացիները հետապնդեցին նրանց, եւ փարաւոնի ամբողջ հեծելազօրը, նրա կառքերն ու հեծեալները նրանց յետեւից մտան ծովը: 24 Առաւօտեան Տէրը հրի ու ամպի սեան միջով նայեց եգիպտացիների բանակին եւ խուճապի մատնեց եգիպտացիների բանակը. 25 նա կաշկանդեց նրանց կառքերի անիւները, եւ նրանք դժուարութեամբ էին առաջ շարժւում: Եգիպտացիներն ասացին. «Հեռո՛ւ փախչենք իսրայէլացիներից, որովհետեւ Տէրը յօգուտ նրանց է պատերազմում եգիպտացիներիս դէմ»:


26 Տէրն ասաց Մովսէսին. «Ձեռքդ մեկնի՛ր ծովի վրայ, եւ ջրերը թող միանան ու ծածկեն եգիպտացիներին, նրանց կառքերն ու հեծեալներին»:


27 Մովսէսը ձեռքը մեկնեց ծովի վրայ, եւ ջրերն առաւօտեան վերադարձան իրենց տեղը: Եգիպտացիները փորձեցին փախչել ջրից, բայց Տէրը եգիպտացիներին թափեց ծովը 28 եւ, նորից իրար միացնելով ծովի ջրերը, ծածկեց կառքերը, հեծեալներին եւ փարաւոնի բոլոր զօրքերին, որոնք ծով էին մտել նրանց հետ: Նրանցից ոչ ոք կենդանի չմնաց: 29 Իսրայէլացիները ծովի միջով կարծես ցամաքի վրայով էին գնում, իսկ ջուրը նրանց աջ ու ձախ կողմերից պարիսպ էր դարձել: 30 Տէրն այդ օրը իսրայէլացիներին փրկեց եգիպտացիների ձեռքից:


31 Իսրայէլացիները տեսան եգիպտացիների դիակները, որոնք ծովի ափ էին նետուած: Իսրայէլացիները տեսնելով Տիրոջ հզօր ձեռքը, եգիպտացիների գլխին բերած փորձանքը՝ վախեցան Տիրոջից, հաւատացին Աստծուն ու նրա ծառայ Մովսէսին:


Եվ ելից գրքի 32գլխի  1-7խոսքերի հետ:


Ժողովուրդը տեսնելով, որ Մովսէսն ուշացաւ լեռից իջնելու, հաւաքուեց Ահարոնի մօտ ու ասաց նրան. «Դե՛հ, մեզ առաջնորդող աստուածներ ստեղծի՛ր, որովհետեւ չգիտենք, թէ ինչ եղաւ այն մարդը՝ Մովսէսը, որ մեզ Եգիպտոսից դուրս բերեց»: Ահարոնն ասաց նրանց. «Ձեր կանանց, ձեր տղաների ու աղջիկների ականջներից հանեցէ՛ք ոսկէ գինդերը եւ բերէ՛ք ինձ»: Բոլորը իրենց ականջներից հանեցին ոսկէ գինդերը եւ բերեցին տուեցին Ահարոնին: Ահարոնը դրանք առնելով նրանցից՝ կաղապարի մէջ ձուլեց եւ կերտեց ձուլածոյ մի հորթ: Նրանք ասացին. «Սա՛ է քո աստուածը, Իսրայէ՛լ, որ քեզ դուրս բերեց Եգիպտացիների երկրից»: Երբ Ահարոնն այդ տեսաւ, կուռքի առաջ զոհասեղան շինեց: Ահարոնը յայտարարեց. «Վաղը Տիրոջ տօնն է»: Առաւօտեան վեր կենալով՝ նա ողջակէզներ արեց եւ փրկութեան զոհեր մատուցեց: Ժողովուրդը նստեց, որ կերուխում անի, ապա վեր կացաւ, որ պարի:


Տէրը Մովսէսին ասաց. «Շո՛ւտ արա, գնա իջի՛ր այստեղից, որովհետեւ անօրինութիւն է կատարում քո ժողովուրդը, որին դուրս բերեցիր Եգիպտացիների երկրից:


 


Իհարկե, հաշվի առնելով Աստվածաշնչի և ղուրանի ստեղծման ժամանակագրությունը, չենք կարող ասել, որ աստվածաշնչյան պատմությունները վերցված են ղուրանից: Սակայն հակառակ պնդումը ակնհայտ է:


Ղուրանը կարդալիս կարելի է հանդիպել այնպիսի հատվածների, որտեղ թույլ են տրված պատմաժամանակագրական սխալներ:  Մուհամմեդը,  շատ անհերքելի փաստեր անտեսելով, փորձել է սուտ անվանել և անարգել այլ կրոնները: Սուրահ ԱԼ-ԲԱՂՐԵՀԻ 140-րդ այաթում գրված է.


«Կամ ասում եք. «Աբրահամը, և Իսմայիլը, և Իսահակը, և Հակոբը, և Էսբաթը՝ հրեա էր թե քրիստոնյա »: Ասա. «Դո՞ւք լավ գիտեք թե Աստված: Եվ եթե գիտեք՝ նրանք հրեա կամ քրիստոնյա չեն, ինչու եք իրականությունը թաքցնում»: Եվ ով է ավելի անիրավ, քան նա, ով ճշմարտությունը թաքցնում է, և Աստված ձեր արարքներից անտեղյակ չ՞է»:


ԱԼ-ՕՄՐԱՆ սուրահում նույնպես սխալներ էին թույլ տրված՝ «.  65Ով երկնային գրքի մարդիկ, ինչու եք Աբրահամի մասին խոսում ու վիճում  և յուրաքանչյուրը նրան հռչակում է իր ուսմունքի հետևորդ: Այնինչ Թորաթը և Աստվածաշունչը նրանից հետո է իջել: Արդյ՞ոք չեք խորհում:


67. Աբրահամը ոչ հրեա էր և ոչ էլ քրիստոնյա, այլ արդար միադավան էր, և մուսուլմա էր, և երբեք հեթանոսներից չէր»:


Կարծում եմ, որ Մուհամմեդ մարգարեն, սա գրելուց առաջ  հաշվի չի առել, որ ոչ Աբրահամի, ոչ Իսմայիլի, ոչ էլ Իսահակի ժամանակ հրեաների ազգը գոյություն չի ունեցել: Այն ստեղծվել է Աբրահամի որդի՝  Իսահակի որդի՝ Հակոբից հետո: Իսկ ինչ վերաբերում է քրիստոնեությանը,  այդ կրոնը Քրիստոսի խաչվելուց հետո է ստեղծվել: Հետևաբար ոչ քրիատոնյաները, ոչ էլ հրեաները չէին կարող այդպիսի բան ասել, և չեն էլ ասում:


 Ցավով կարող եմ նշել նաև, որ ղուրանում նկատվում է ագրեսիա այլ կրոնների ժողովուրդների հանդեպ: Ահա թե ինչ է գրված ԱԼ-ԲԱՂՐԵՀ սուրահի 191-րդ  այաթում՝


 « Եվ նրանց՝ կռապաշտներին, ովքեր ոչ մի ոճրագործությունից ահ չունեն, որտեղ գտնեք՝ սպանեք և այն վայրից, որտեղից ձեզ դուրս են հանել, նրանց դուրս հանեք: Եվ խռովությունն ու կռապաշտությունը սպանդից ավելի ահավոր է: Եվ նրանց հետ Մեքքայի տաճարի մոտ սուրբ վայրում մի մարտնչեք, բացառությամբ, եթե այնտեղ ձեզ հետ մարտնչեն: Ուրեմն, եթե այնտեղ ձեզ հետ պայքարեն՝ նրանց սպանեք, այդպիսին է պատիժը անհավատների»:


Կարծում եմ՝ այսպիսի քարոզչությունը պատճառ է հանդիսանում  այսօրվա՝ իսլամական ծայրահեղականների ահաբեկչությունների  համար:


Ի տարբերություն ղուրանի, Աստվածաշնչում կարող ենք հանդիպել հանդուրժողականության, ներման և զիջման վերաբերյալ քարոզներ: Բոլորիս էլ հայտնի են մի սպանիր և սիրիր թշնամուդ պատվիրանները: Քրիստոնյաները իրենց կրոնին հետևելով՝ սեր, առաքինություն, հանդուրժողականություն են տարածում ողջ երկրում, առանց հաշվի առնելու դիմացինի կրոնը: Դրա վառ օրինակ է ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱՆ, որը իր ողջ կյանքը նվիրեց մարդկանց օգնելուն, առանց հաշվի առնելու դիմացինը հինդու է, մուսուլման, թե՝ կռապաշտ: Այ՛ո, ամեն քրիստոնյա իր պարտքն է համարում հնարավորին չափ օգնել իրենից խնդրող կարիքավորին:


Ղուրանում նաև նշված է, որ Հիսուսը մարգարե է, այլ ոչ թե Աստծո որդի: Սուրահ ԱԼ-ՕՄՐԱՆ-ում գրված է.


 «59. Հիսուսի օրինակը Աստծո մոտ Ադամի օրինակի նման է, որ նրան հողից արարեց և այնուհետև նրան ասաց՝ եղիր: Նա էլ անմիջապես եղավ: Ուրեմն առանց հոր՝ Հիսուսի ծնունդը երբեք ապացույց չէ նրա աստվածայնության»:


Կարծում եմ, Ադամին և Հիսուսին երբեք չի կարելի համեմատել: Նշեմ, որ Աստված չի ստեղծել Հիսուսին: Հիսուսն ինքը Աստված է:Ինչպես գրված է Հովհաննեսի ավետարանի առաջին գլխում՝ Նա աշխարհի արարչության սկզբից էլ Աստծո մոտ է եղել և նրանք միասին են աշխարհը ստեղծել: Չնայած ես Աստված ասելով հասկանում եմ Հորը՝ Եհովային, Որդուն՝ Հիսուսին և Սուրբ հոգուն: Նրանք մեկ են, և Աստված ասելով հարկավոր է հասկանալ նրանց միասնությունը: Այսպիսով, Հիսուսը Աստծո որդին էր: Նա Աստծո որդին է, որը թողնելով իր փառքը աշխարհ եկավ, սովորեցրեց մարդկանց՝ ինչպես ճիշտ ապրել, խաչվեց և իր վրա վերցրեց մարդու մեղքերը: Նա  սատանայի կողմից փորձվեց, բայց երբեք մեղք չգործեց և նրան Աստծո խոսքով էր պատասխանում՝ չնայած իր մարդկային բնությանը, որը հակված է մեղսագործության: Բացի այդ Մեսիայի ծնունդի մասին շատ մարգարեներ են գրել՝ դեռ նրա ծնվելուց 400 տարի առաջ: Եվ զարմանալին այն է, որ նրանք ապրելով տարբեր ժամանակահատվածներում և տարբեր վայրերում միևնույն բանն են գրել: Եբրայեցիս 1:8-9-ում գրված է. «Բայց որդուն ասում է. Քո աթոռն, ով Աստուած, մինչեւ յաւիտեանս յաւիտենից է. Քո թագաւորութեան գաւազանը ուղիղ գաւազան է: Սիրեցիր արդարութիւնը եւ ատեցիր անօրենութիւնը. Սորա համար օծեց քեզ, ով Աստուած, քո Աստուածը օծեց քեզ ուրախութեան իւղով ավելի քան թե քո ընկերներին»:


Այսպիսով եթե Հիսուսը Աստծո որդին է, ապա  Աստծուց Աստված է ծնվում, մարդուց՝ մարդ, գառից՝ գառ, աղավնուց՝ աղավնի, խնձորենուց՝ խնձոր և այլն:


Եթե հաշվի առնենք, որ Աստվածաշունչը գրված է այնպիսի մարդկանց ձեռքով, որոնք ներշնչված էին Աստծո հոգով, իսկ դա ապացուցված է բազմաթիվ պատմական ճշգրիտ փաստերով, ապա կարող ենք այնտեղ գրվածը ճշմարտության հիմք համարել: Արդարացի կլինի, նաև, ևս մեկ անգամ նշել, որ Մուհամմեդը, որը հերքում է Հիսուսի աստվածությունը, Հիսուսի մասին լսել է ժողովրդի կողմից բերնեբերան փոխանցված  պատմությունների միջոցով, կամ կարդացել է հենց ավետարաններում, քանի որ ծնվել, ապրել և ստեղծագործել է Հիսուսի մահից մոտ կես դար անց:


Սուրահ ԱԼ-ՄԱԷԴԵ-ում գրված է. « 72. Նրանք, որ ասացին. Աստված հենց Մարիամի որդի Քրիստոսն է, անշուշտ անհավատ դարձան, թեև ինքը Քրիստոսն ասաց. Ով Իսրաելի որդիներ, երկրպագեք միակ Աստծուն, որ իմ և ձեր արարիչն է, քանզի Նա ով ընկեր կարգի Աստծուն համահավասար, Աստված դրախտը նրա համար պիղծ է համարում, և նրա տեղը դժողքն է, և կեղեքիչները ընկեր և աջակից չունեն»:


Սուրահ ԱԼ-ՄԱԷԴԵ-ում գրված է. 73. Նրանք, որ ասացին.  Աստված երեք Աստվածներից մեկն է նույնպես անհավատ եղան: Չկա միակ երկրպագելիից այլ երկրպագելի և, եթե չհրաժարվեն իրենց խոսքերից, ցավագար չարչարանք կհասնի նրանց՝ անհավատներին, ովքեր պնդում են այդ կարծիքը»:


Իսկ Աստվածաշնչում, որտեղից էլ վերցված և փոխված են այս խոսքերը, գրված է՝


 Հովհաննես գրքի 14 գլխի  6-9 խոսքերը՝


 Յիսուս նրանց ասաց. «Ես եմ Ճանապարհը եւ Ճշմարտութիւնը եւ Կեանքը: Ոչ ոք չի գայ Հօր մօտ, եթէ ոչ՝ ինձանով: Եթէ ինձ ճանաչէիք, ապա կը ճանաչէիք եւ իմ Հօրը. այսուհետեւ կը ճանաչէք նրան. եւ տեսել էք նրան»:


Փիլիպպոսն ասաց նրան. «Տէ՛ր, Հօրը մեզ ցո՛յց տուր, եւ այդ բաւական է մեզ»: Յիսուս նրան ասաց. «Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, Փիլիպպո՛ս, եւ ինձ չճանաչեցի՞ր. ով ինձ տեսաւ, տեսաւ Հօրը. իսկ դու ինչպէ՞ս ես ասում, թէ՝ Հօրը մեզ ցո՛յց տուր: 10 Չե՞ս հաւատում, որ ես Հօր մէջ եմ, եւ Հայրը՝ իմ մէջ:


 


Կարող ենք նկատել, որ ըստ ղուրանի և՛ Մուհամմեդը, և՛ Հիսուսը համարվում են մարգարեներ: Սակայն, մարգարե և Աստծուց ընտրված ընտրյալ է համարվում այն մարդը, որը ժողովրդին պատմում և զգուշացնում է գալիք բաների մասին: Մենք կարող ենք նկատել, որ Մուհամմեդը իր բոլոր ասելիքների համար հիմք է վերցրել արդեն կատարված փաստերը և փորձել է իր կարծիքը կցել այդ փաստերին ու ներկայացնել իբրև Աստծո պատգամ: Հիսուս Քրիստոսը ժողովրդին ներկայացել է որպես Աստծո որդի, խոսել է գալիք բաների մասին, պատմել է իր մահի և հարության մասին, ինչին էլ ժողովուրդը ականատես եղավ և հավատաց, որ նա այն միակն է, որի մահի և հարության մասին գրվել էր դեռ հարյուրամյակներ առաջ՝ մարգարեների ձեռքով:


Ահա թե ինչպես է Մուհամմեդը նախադասության մեջ մի փոքրիկ շեղում մտցնելով փոխում իրականության ճշգրտությունը: Հիսուսի խոսքերը փոփոխության են ենթարկված: Սա նման է մի բաժակ ջրի, որի մեջ մի կաթիլ թույն է լցված: Մարդը խմելով այն՝ հագենում է, բայց նա չգիտի, որ իրեն մահ է սպասվում:


Սուրբ երրորդության գաղափարը նույնպես խեղված է: Այն նույնպես կարելի է համեմատել ջրի հետ: H2Օ -ն ՝ջուրը կազմված է երեք մոլեկուլից, բայց այն մի ամբողջական նյութ է, և առանց դրա անհնար է պատկերացնել կյանքը: Ջրով են պայմանավերված մեր օրգանիզմում ընթացող բոլոր ֆիզիոլոգիական ռեակցիաները: Ջուրը կյանք է: Աստված ասելով նույնպես հասկանում ենք երեքին, բայց նրանք մեկ ամբողջություն են, և առանց Աստծո նույնպես անհնար է պատկերացնել կյանքը: Ուրեմն, եթե կենդանի բոլոր օրգանիզմների համար այդքան մեծ նշանակություն ունեցող ջուրը, որը Աստված է ստեղծել, ուրեմն որքան ավելին է Աստված և ինչքան ավելին կարող է տալ քան ջուրը: Թերևս խորհենք:


Իսլամում նաև անչափահասների ամուսնություն և բազմակնություն է քարոզվում: Այս քարոզչությանը զոհ են դարձել բազմաթիվ կանայք և աղջիկներ, որոնց կոտրված սրտերի ցավը փաստում է, որ այս կրոնում ոտնահարված են կանանց իրավունքները: Մինչդեռ քրիստոնեությունը կարևորում ու բարձացնում է կնոջ դերը Մարիամ աստվածածնի և այլ կանանց մասին տեղեկությունների միջոցով:


 Իսլամում՝ դավաճանության համար հարյուր մտրակի հարված է նախատեսված: ԱԼ-ՆՈՒՐ սուրահում գրված է.« Հարյուր մտրակ հարվածեք ամեն մի շնացող կնոջն ու տղամարդուն: Եվ չպետք է կարեկցանքը, կեղծ բարությունը այդ երկուսի նկատմամբ ձեզ արգելի աստվածային դատավճիռը  իրականցնելուց, եթե հավատում եք Աստծուն և դատասնի օրվան»:


Մենք նորից ականատես ենք լինում այս կրոնի դաժանության դրսևորումներից մեկին: Քրիստոնեության մեջ մենք կարող ենք տեսնել ներման փաստեր՝ նման վարքի մարդկանց  հանդեպ: Սա բոլորովին էլ չի նշանակում, որ քրիստոնեությունը  խրախուսում է անբարո վարքը, սակայն ներման շնորհիվ թույլատրվում է, որ մարդիկ ապրեն, ուղղվեն և իրենց շնորհակալությունը  հայտնեն Աստծուն իրենց շնորհված ներման համար:


Այստեղ նորից տեսնում ենք, որ  քրիստոնյաների կյանքի իրավունքները պաշտպանված են, և մարդ արարածին արգելված է որևէ մեկի կյանքը խլելու՝ դադարեցնելու իրավունքը, ինչը, ցավոք, հնարավոր չէ ասել իսլամականների մասին:


Այս կրոնում ագրեսիայի աստիճանը շատ բարձր է ԱԼ-ՄԱԷԴԵ սուրահում ասվում է. «Գող տղամարդու և գող կնոջ ձեռքը իրենց կատարած արարքի համար, որպես աստվածային պատիժ՝ հատեք, և Աստված հզոր և իմաստուն է»:


Ըստ քրիստոնյաների գող կնոջը և տղամարդուն իրոք պետք է պատժել, բայց ոչ մարմնական վնասվածք հասցնելով:  Աստված մարդուն միշտ էլ զղջալու և փոխվելու հնարավորություն է տալիս: Այս պատգամը արտացոլված է բոլոր քրիստոնյա երկրների օրենսդրության մեջ: Մարդուն որոշ ժամանակով ազատազրկում են, որպեսզի նա ժամանակ ունենա իր սխալը հասկանալու համար, ապա առանց որևէ մարմնական վնասվածքի ազատ են արձակում և թույլ տալիս, որ նա շարունակի ապրել՝ ինչպես բոլորը:


Այս կրոնը սարսափելի ագրեսիա է մտցում մարդու ենթագիտակցության մեջ: Ցավոք այն ամենաարագ տարածվող կրոնն է և կանխատեսվում է, որ 2030 թվականանին այն կշրջանցի նաև քրիստոնեությունը: Բայց բարեբախտաբար քրիստոնեությունը դեռևս մնում է առաջին համաշխարհային կրոնը: Այս աշխարհում քրիստոնյաները նման են  մի գերհզոր ֆիլտրի,  որը իր միջոցով մաքրում է այս աշխարհի կեղտն ու անիրավությունը՝ տարածելով բարություն, գթասրտություն և մաքրություն: Հուսով եմ, որ այդպես էլ կշարունակվի, որովհետև քրիստոնեությունը միայն գիտություն չէ: Այն ապրելակերպ է, կյանքի իմաստ: Հուսով եմ, որ մի օր դա շատերը կհասկանան։

Комментариев нет:

Отправить комментарий