суббота, 10 января 2015 г.

ԵՐԿՎՈՐՅԱԿԱՅԻՆ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ

«Երկվորյակային ինքնազգացողությունը»՝ բարդ և հակասություններով լի հոգեբանական երևույթ է։ Երկվորյակներին հաճախ նույնացնում են միմյանց հետ։ Երկվորյակները միմյանց նման են արտաքնապես, մտածողությամբ, ճաշակով, զգացմունքներով, սակայն նրանցից յուրաքանչյուրը անհատականություն է և նրանց դուր չի գալիս երբ նույնացնում են միմյանց հետ։ Երկվորյակները օրվա ընթացքում շատ քիչ են լսում իրենց անունները։ Նախ սկսենք նրանից, որ յուրաքանչյուր մարդու հիպոֆիզում արտադրվում է սերոտոնին հորմոնը, որը ուրախության հորմոնն է, երբ մարդ լսում է իր անունը։ Սակայն հասարակությունը հիմնականում  երկվորյակներին չի դիմում իրենց անուններով։ Դրա փոխարեն հասարակությունը օգտագործում է «երկվորյակներ», «զույգեր» , «աղջիկներ», «տղաներ», «քույրիկներ» և այլ դիմելաձևեր, սակայն ըստ իս չափազանց, կարևոր է, որպեսզի մարդ օրվա ընթացքում հաճախ լսի իր անունը, որովհետև դա նպաստում է տրամադրության բարձրացմանը։ Երկվորյակները ծնվում են միասին, մեծանում են միասին և կապված են միմյանց հետ նուրբ սիրով։ Շատերը կարծում են, թե երկվորյակները նախանձում են իրար գախտնի նախանձով, սակայն ես ձեզ հավատացնում եմ, որ այդ կարծիքը շատ քիչ երկվորյակների է վերաբերվում։ Երկվորյակների մեծ մասը, նման են իրար արտաքնապես, միշտ հասկանում են միմյանց, նույնն են նրանց զգեստապահարանի զգեստները, զարդատուփի զարդերը, սանրվածքները և, որ ամենակարևորն է նրանք սիրում են միմյանց, իսկ եթե մենք հիշենք աստվածաշնչյան խոսքը, որտեղ գրված է, որ սերը չի նախանձում, կհասկանանք, որ երկվորյակները պարզապես չեն կարող նախանձել միմյանց։

 

Комментариев нет:

Отправить комментарий