суббота, 10 января 2015 г.

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԻ ԽՈՍՔԸ ԵՎ ՇՓՈՒՄԸ

Երկվորյակների փոխհարաբերությունները չափազանց բարդ են։ Նրանց մեծ մասը միմյանց հետ խոսում են այնպիսի նորաբանություններով, որ շրջապատող մարդկանց անհասկանալի են։ Այսինքն կարելի է ասել, որ նրանք ստեղծում են իրենց յուրահատուկ լեզուն, որը մյուս մարդկանց և անգամ իրենց ծնողներին անհասկանալի է։ Այդ լեզուն կոչվում է «երկվորյակային կրիպտոֆազիա»։Մարդկանց հետ նրանք խոսում են սովորական լեզվով։ Մարդկանց հետ խոսելիս նրանք լրացնում են մեկը մյուսին։ Երկվորյակները բացի խոսելով շփվելուց, շփվում են նաև  ժեստերով, որոնք նույնպես անհասկանալի են մյուս մարդկանց։ Երկվորյակներից մեկի ձեռքի շարժումը և հայցքը բավական են, որ մյուսը ամբողջությամբ հասկանա նրան։ Կա տարածված կարծիք, որ երկվորյակները հիմնականում ընկերասեր չեն և ընկերներ չունեն, որովհետև նրանք ցանկանում են միայն միմյանց հետ շփվել։ Նախ սկսենք նրանից, որ մարդիկ տեսնելով երկու միմյանց չափազանց նման մարդկանց սկսում են հետաքրքրվել նրանցով, փորձում են տարբերություններ գտնել, այդ պատճառով էլ մարդիկ ավելի շատ են շփվում երկվորյակների հետ և երկվորյակները սովորաբար ունենում են ավելի շատ ընկերներ քան մյուսները։ Երկվորյակները բոլորի նման շփվող և ընկերասեր են, և երկվորյակային վիճակը նրանց չի խանգարում լիարժեք շփվել նաև մյուս մարդկանց հետ։

Комментариев нет:

Отправить комментарий