пятница, 9 января 2015 г.

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ


                                                   ՄԻԱՁՎԱՅԻՆ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Միաձվային, մոնոզիգոտ (M3) երկվորյակները զարգանում են միևնույն զիգոտից՝ դրա կիսվելու հետևանքով։ Միաձվային երկվորյակները միշտ ունենում են նույն սեռը և նման են միմյանց, ինչպես ջրի երկու կաթիլը։  Նրանք միշտ ունենում են մազերի, աչքերի, մաշկի նույն գույնը, նույն մատնահետքերը, կազմվածքը, շները չեն կարողանում տարբերել միաձվային երկվորյակների հոտը։ Աշխարհում չկան կրկնվող գենոտիպեր, սակայն միաձվային երկվորյակները բացառություն են կազմում։ Սա զարմանալի երևույթ է, քանի որ միաևնույն գենոտիպը կարող է մինչև անգամ 100%-ով կրկնվել երկվորյակ քույրերի կամ եղբայրների մոտ։ Մարդիկ հենց միաձվային երկվորյակներին են անվանում «իրական» երկվորյակներ, որովհետև նրանք կարծես լինեն միևնույն մարդու «պատճենը»։

                                             ՏԱՐԱՁՎԱՅԻՆ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Տարաձվային, դիզիգոտ (Д3) երկվորյակները զարգանում են տարբեր զիգոտներից։ Նրանք ի տարբերություն միաձվային երկվորյակների նման են իրաի այնքան, ինչքան սովորական քույրեր և եղբայրներ։ Տարաձվային երկվորյակները միշտ չի, որ ունենում են նույն սեռը, նրանց գենոտիպը տարբեր է, բնականաբար տարբեր է նաև արտաքին տեսքը։ Տարաձվային երկվորյակներին ընդունված է անվանել նաև «զույգեր» կամ «կեղծ » երկվորյակներ, որովհետև նրանք արտաքնապես նման չեն միմյանց։

 

Комментариев нет:

Отправить комментарий