пятница, 5 декабря 2014 г.

ՀՈՒՄԱՆԻՍՏԱԿԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ

Վերածննդի ժամանակաշրջանում առաջին փիլիսոփայական ուղղությունը հումանիստական փիլիսոփայություն էր։ Այն ձևավորվել է Իտալիայում 14-15րդ դարերում։ Հումանիստական փիլիսոփայության ներկայացուցիչները կենտրոնանում էին մարդաբանության հարցերի վրա և աստվածային գիտությունը հակադրում էին մարդկային գիտությանը։ Իտալական հումանիստական փիլիսոփայության զարգացման մեջ տարբերակում են երկու փուլ՝ վաղ հումանիզմ և հասուն հումանիզմ: Վաղ հումանիզմի խոշորագույն ներկայացուցիչներից էին Ալիգերի Դանտեն (1265-1321), Ֆրանչեսկո Պետրարկան (1304-1374) և Կոլյուչո Սալյուտատին (1331-1406), իսկ հասուն հումանիզմի ականավոր դեմքերից էին 15-րդ դարի մտածողներ Ջանացո Մանետին, Պոջո Բրաչոլինին, Լեոնարդո Բրունին, Լորենցո Վալլան, Լեոն Բատիստա Ալբերտին և ուրիշներ:
Հումանիստական փիլիսոփայությունը ունի մարդակենտրոն ուղվածություն։ Այն հակադրվում է սխոլաստիկական փիլիսոփայության հետ։ Հումանիստ մտածողները կարծում են, որ մարդը ամենակատարյալ և աստվածային էակ է և հակադրվում են սխոլաստիկական փիլիսոփայության այն փաստի հետ, որ Աստված է ամենակատարյալը, որովհետև նրանց կարծիքով Աստծո կատարյալ լինելուց մարդկային անձը մնում է ստվերում։ Նրանք ասում էին, որ աստվածայինը և մարդկայինը միասնական են, այսինքն մարդը ամենակատարյալ աստվածային էակ է, և հոգին ու մարմինն էլ միասնական են, այսինքն մարդ պետք է բավարարի ոչ միայն իր հոգևոր պահանջները այլ նաև մարմնական։ Իհարկե Աստված մարդկանց ստեղծել է իր պատկերով, բայց դա չի նշանակում, որ մարդիկ կարող են Աստծո նման կատարայալ լինել, որովհետև բոլոր մարդիկ էլ իրենց կյանքի ընթացքում բազմաթիվ մեղքեր են գործում, իսկ Աստված կատարյալ է։ Բացի այդ Աստծո կատարյալ լինելուց չի կարող մարդկային անձը մնալ ստվերում, որովհետև բոլոր մարդկանց էլ Աստված է ստեղծել և նրանք պետք է շնորհակալ լինեն Աստծուց այն կյանքի համար, որը նրանց տվել է, և բացի այդ իհարկե բոլոր մարդիկ էլ պետք է փորձեն նմանվել Աստծուն, բայց երբեք չեն կարող հասնել Աստվածային կատարելության։ Ես իհարկե համաձայն եմ, որ մարդու հոգին և մարմինը միասնական են և մարդ պետք է բավարարի ոչ միայն իր հոգևոր պահանջները այլև մարմնական՝ եթե իհարկե այդ պահանջները չեն խախտում Աստծո պատվիրանները։ Հումանիստ փիլիսոփաները մյուսների նման չեին կրում այլ մտածողների ազդեցությունը և կարծում էին, որ յուրաքանչյուր մարդ անհատական է ունի իր հայացքները, սկզբունքները և տեսությունը։ Նրանք հիմնականում միջնադարի գրողների և փիլիսոփաների մտքերն էին վերցնում, դրանք թարգմանում և մեկնաբանում էին իրենց տեսակետներով։ ես համաձայն եմ հումանիստ մտածողների հետ այն հարցում, որ յուրաքանչյուր մարդ անհատականություն է և ունի իր յուրօրինակ մտածողության ձևը, բայց նրանք վերցնում էին միջնադարյան հիմնականում մոռացված մտածողների տեքստերը և դրանք թարգմանում էին։ Այսինքն նրանք կրկնօրինակում էին միջնադարյան գրողների մտքերը, պարզապես իրենց տեսակետից։
Հասուն հումանիզմի ականավոր դեմքերից Լորենցո Վալլան իր <<Ճշմարիտ և կեղծ բարիքի մասին>> աշխատությունում գրել է, որ ճշմարիտ բարիքը դա հաճույքն է։ Նա գրել է, որ Աստծո ստեղծած աշխարհը բարի է, սուրբ և գեղեցիկ, և որ մարդ կարող է երջանիկ լինել միայն այն դեպքում երբ օգտվում է այդ աշխարհի բոլոր բարիքներից։ Լորենցո Վալլան գրել է, որ մարդ պետք է հաճույք ստանա իր կյանքից և խուսափի տառապանքներից։ Նա նաև հաճույքը նույնացնում է օգտակարի հետ։ Ըստ Վալլայի այն ինչ հաճելի է, նաև օգտակար է։ Ես Վալլայի հետ համաձայն եմ այն հարցում, որ մարդ պետք է հաճույք ստանա իր կյանքից և խուսափի տառապանքներից, սակայն հակադրվում են այն հարցում, որ մարդ երջանիկ լինելու համար պետք է այս աշխարհի բոլոր բարիքներից օգտվի։ Տարբեր մարդկանց համար երջանկությունը տարբեր բան է նշանակում։ Շատերի համար թանկարժեք տները, ավտոմեքենաները, հեռախոսները և ամեն տեսակի երկրային բարիքներից օգտվելն է երջանկություն, իսկ շատերի համար Աստծո սերն էլ բավական է լիարժեք հոգևոր բավարարվածություն զգալու համար։ Ես նաև հակադրվում եմ Լորենցո Վալլայի այն կարծիքի հետ, որ ինչ որ հաճելի է նաև օգտակար է, որովհետև շատերի համար հաճելի է օրինակ թմրադեղեր օգտագործելը կամ ծխելը, սակայն ի՞նչպես կարող են թմրադեղերը կամ ծխախոտը օգտակար լինել։ Դրանք ոչ միայն վնասում են մարդկանց առողջությունը, այլ նաև հոգեկան և քիմիական կախվածություն են առաջացնում, իսկ յուրաքանչյուր տիպի կախվածությունը մեղք է համրվում։ դա նշանակում է, որ մարդիկ պարզապես հաճույք ստանալու համար կարող են փչացնել իրենց առողջությունը և մեղք գործել։ Եվ ինչպե՞ս կարող է դա օգտակար լինել։
Կոզիմո Ռայմոնդին իր <<Ճառ ի պաշտպանություն Էպիկուրի ըննդեմ ստոիկների, ակադեմիկների և ճեմականների>> աշխատությունը գրել է, որպեսզի պաշտպանի Էպիկուրի բարոյագիտական սկզբունքները։ Նա այնտեղ գրել է, որ բարոյագիտության հիմքում ընկած են մարդու բնական պահանջմունքները։ Կոզիմո Ռայմոնդին գրել է, որ մարդ իր կյանքի ընթացքում ամեն ինչ պետք է անի հաճույք ստանալու համար։ Ռայմոնդիի պատկերացմամբ այդ հաճույքների պատճառները կարող են լինել իշխանությունը, փառքը, հարստությունը, գիտելիքը։ Իհարկե բոլոր մարդիկ էլ կարող են հաճույք ստանալ իշխանությունից, փառքից, հարստությունից առավել ևս գիտելիքից, բայց միայն այն դեպքում երբ դրանք բոլորը ճիշտ են օգտագործում։ Օրինակ իմ կարծիքով եթե հարստության մի մասը տրամադրեն բարեգործությանը, գիտելիքներն այնպես օգտագործեն, որ մարդկանց օգտակար լինեն, այդպես իրոք, որ կարող են լիարժեք հաճույք ստանալ այդ ամեն ինչից։ Իսկ ինչ վերաբերվում է փառքին և իշխանությանը, դրանք միայն Աստծունն են։
Հումանիստական փիլիսոփայության մեջ կա նաև մարդու սոցիալական ակտիվության գաղափարը։ Հումանիստների կարծիքով գովելի են այն մարդիկ, ովքեր իրենց գործունեությամբ պատիվ են բերում ոչ միայն իրենց, այլ նաև իրենց ընտանիքին, ազգին, շրջապատին։ Սոցիալական ակտիվության հետ կապված հումանիստները քննարկում են նախախնամության, ճակատագրի և մարդու ազատության հարաբերակցության հարցը։ Լեոն Ալբերտին ասում է, որ մարդկանց կյանքում նշանակություն չունի ճակատագիրը և նախախնամությունը և եթե մարդիկ կամենան կարող են խելքի և հնարամտության շնորհիվ հաղթահարել բոլոր արտաքին խոչընդոտները։ Ես համաձայն եմ հումանիստ մտածողների հետ այն հարցում, որ գովելի են այն մարդիկ, ովքեր իրենց աշխատանքով փառավորում են ոչ միայն իրենց այլ նաև Աստծուն և դա իհարկե պատիվ է բերում նաև իրենց ընտանիքին, ընկերներին, հարազատներին։ Ես նաև համաձայն եմ, որ Աստված մարդկանց տվել է ազատ կամք և մարդիկ են պլանավորում իրենց կյանքը, սակայն պետք է նաև նշեմ, որ ամեն ինչ Աստծո ձեռքերում է։ Նա է մարդկանց կյանք տվել, նա է վերցնում և չնայած որ մարդիկ ունեն ազատ կամք իրենց կյանքը պլանավորելու համար, Աստված է որոշում, թե այն ինչպես պետք է ընթանա։
15-րդ դարի վերջին և 16-րդ դարում հումանիստական փիլիսոփայության գաղափարները լայն տարածում գտան եվրոպական մի շարք երկրներում՝ Անգլիայում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և այլուր: 16-րդ դարի հումանիստները պայքարում էին ոչ միայն «ավանդական հակառակորդի»՝ կաթոլիկ եկեղեցու գաղափարախոսության, այլև «կրոնական հեղափոխության»՝ Ռեֆորմացիայի ծայրահեղությունների, կրոնական անհանդուրժողականության և ֆանատիզմի դեմ:
15-16րդ դարերում հումանիստական փիլիսոփայության խոշորագույն մտածողներից էր Էրազմ Ռոտերդամցին։ Նա նախնական կրթությունը ստացել է Դեվենտերի <<Համակեցության եղբայրների>> դպրոցում, այնուհետև սովորել Սորբոնի համալսարանում։ Ռոտերդամցին հիասթափվում է սխոլաստիկական փիլիսոփայությունից և սկսում է միջնադարյան մտածողների գործերը հունարենից լատիներեն թարգմանել, որպեսզի դրանց հիման վրա ստեղծի իր նոր փիլիսոփայությունը։ նա նաև բանասիրական և տեքստաբանական վերլուծության է ենթարկել Սուրբ Գիրքը և կատարել է բազմաթիվ ճշգրտումներ։ Նա թողել է գրական հարուստ ժառանգություն, որի մեջ առանձնանում են «Գովք հիմարության», «Կամքի ազատության մասին», «Քրիստոնեական միապետի դաստիարակությունը» և այլ փիլիսոփայական բնույթի աշխատություններ:
Էրազմ Ռոտերդամցին իր փիլիսոփայությունը անվանել է <<Քրիստոսի փիլիսոփայություն>>, որովհետև այն մի կողմից հենվում էր քրիստոնեական հավատի, իսկ մյուս կողմից անտիկ բարոյագիտական սկզբունքների վրա։ Ռոտերդամցին դեմ է գնում աշխարհի, երկրային կյանքի վերաբերյալ սխոլաստիկական պատկերացումներին և ասում է, որ Քրիստոսը աշխարհը ստեղծել է բարի գեղեցիկ և մաքուր և յուրաքանչյուր մարդ պետք է օգտվի այդ բարիքներից։ Բացի այդ նա նաև ասում է, որ ոչ ոք այնքան արժանի չէ Էպիկուրական կոչվելու, որքան Քրիստոսը, որովհետև Քրիստոսը կողմ էր կենսուրախությանը և հաճույքին։ Նա նաև ասում է, որ յուրաքանչյուր մարդկային էակ պետք է նմանվի Քրիստոսին, որպեսզի կարողանա հասնել կատարելության։ Էրազմ Ռոտերդամցին գրում է, որ ոչ ոք այնքան արժանի չէ Էպիկուրական կոչվելու, որքան Քրիստոսը, բայց նա այստեղ կարծես մոռանում է, որ Էպիկուրը սովորական մահկանացու է, իսկ Քրիստոսը Աստված։ Էպիկուրին ստեղծել է Աստված, և ի՞նչպես կարող է նա արժանի լինել կամ չլինել Էպիկուրական կոչվելուն։ Դա պարզապես ծիծաղելի է։ Ինչ վերաբերվում է Քրիստոսի կենսուրախությանը և հաճույքին կողմ լինելուն, իմ կարծիքով տերը ոչ թե նկատի ունի շատ հարուստ և փառավոր լինելուց հաճույք ստանալը, այլ օրինակ բարեգործություն անելուց, տիրոջը փառաբանելուց և աղոթելուց հաճույք ստանալը։
Էրազմ Ռոտերդամցու փիլիսոփայությունը քննադատվել է և կաթոլիկ եկեղեցու կողմից, և Լյութերի և Կալվինի կողմից, որովհետև այն ոչ միայն հակասում էր մարդու ոչնչություն լինելու միջնադարյան տեսակետին, այլ նաև մարդու մեղսագործ էություն ունենալու ռեֆորմացիայի կողմից պաշտպանվող տեսակետին։
Էրազմ Ռոտերդամցու և Լյութերի միջև բանավեճ էր սկսվել մարդու բնության, նախախնամության և կամքի ազատության հարաբերակցության մասին։ Լյութերը ասում էր, որ մարդիկ մեղսագործ էակներ են և նրանց փրկությունը կախված է Աստծուց։ Ռոտերդամցին չէր ժխտում, որ մարդու փրկությունը կախված է Աստծուց, բայց ասում էր, որ մարդիկ ունեն ազատ կամք և պատասխանատվություն են կրում իրենց գործողությունների համար։ Ես ասում եմ, որ ճիշտ է Աստված է մարդկանց փրկիչը, բայց մարդիկ ունեն ազատ կամք և պատասխանատու են Աստծուն իրենց գործողությունների համար։ մարդկանց փրկությունը կախված է ոչ միայն Աստծուց այլ հենց իրենցից։ Եթե նրանք սիրում են Աստծուն և հետևում են Սուրբ գրքին, ապա կփրկվեն։

Комментариев нет:

Отправить комментарий