пятница, 12 декабря 2014 г.

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱ

Մանիպուլյացիան վարքագիծ է ուղղված այլ անհատի վարքագծի փոփոխությանը։ Մանիպուլյացիա բառը առաջացել է լատիներեն manipulus բառից և ունի երկու իմաստ։ առաջինը բուռ և երկրորդը խումբ (manus'ձեռք և pie՝ լցնել, բառերից)։ Մանիպուլյատորները ստիպում են իրենց թիրախին, որ որոշումը կայացնեն հենց այդ պահին՝ հավատացնելով, որ հետո ուշ կլինի։ Նրանք օգտվում են զոհի նախանձի, ժլատության զգացմունքներից և ասում են, որ իր մրցակիցները ավելի առաջ են իրենից կամ, որ մի՞թե նա այնքան աղքատ է, որ գումար չունի տրամադրելու այս կամ այն բանին։ մանիպուլյատորները զոհի համար այնպիսի չափորոշիչներ են սահմանում, որից հետո իրենց առաջարկածը չնչին մի բան է թվում։ Օրինակ մանիպուլյատորը ասում է, որ մեքենան արժի 10 հազար դոլար, բայց եթե զոհը հրաժարվի մեքենայի այսինչ աքսեսուարից, որը մեքենային պետք չէ, այն կարող է գնել ընդամենը 5 հազար դոլարով։ Մանիպուլյատորները զոհի ուշադրությունը շեղում է կողմնակի բաներով, որպեսզի զոհը բավականաչափ չկենտրոնանա քննարկվող հարցի վրա։ Մանիպուլյատորը իր ցանկությունները քողարկում է այլ բանի ներքո։ Օրինակ նա զոհին ասում է, որ ոչ թե ինքն է խնդրում, որ այսինչ բանը զոհը իրեն նվիրի, այլ զոհն է շահագրգռաված դա իրեն նվիրել։Մանիպուլյատորները փորձում են ընկերական կապեր հաստատել իրենց թիրախի հետ։ Նրանք հաճախ օգտագործում են զիջման տեխնիկան, և ցույց են տալիս, թե հանուն թիրախի հրաժարվել են իրենց համար շատ կարևոր ինչ-որ բանից, կամ ինչ-որ մեծ զոհողության են գնացել։ Նրանք նաև օգտագործում են շոյելու տեխնիկան՝ պարբերաբար համաձայնվում են թիրախի արտահայտած մտքերի հետ, Ընկերական ժեստեր են անում(գրկում են, աչքով են տալիս), պաշտպանում են ուրիշներից(«ի՞նչ եք ուզում նրանից, նա ամեն ինչ ճիշտ է անում»), հանգստացնում են(մի անհանգստացեք ամեն ինչ լավ կլինի), շատ են հաճոյախոսություններ անում և անունով են դիմում, իսկ մարդու անունը կախարդական ազդեցություն ունի։ Այն լսելիս մարդու մակուղեղը արտադրում է սերոտոնին հորմոնը, որը ուրախության հորմոնն է և այդպես ավելի հեշտ է մարդուն համոզելը։
Դիտարկենք մանիպուլյացիայի հիմնական տեսակները
«Պետք է»
Պետք է բառը մանիպուլյատորների զենքերից մեկն է։ հաճախ ծնողները անգիտակցաբար երեխաներին մանիպուլյացնում են՝ ասելով պետք է դպրոց գնաս, պետք է ուտես, պետք տաք հագնվես։ եթե ձեզ ասում են պետք է, ձեզ մանիպուլյացնում են, որովհետև պետք է ասում են հիմնականում այն ժամանակ երբ անհրաժեշտ է ստիպել մարդուն անել այն, ինչ նա չի ուզում։
«նշանակում է»
Նշանակում է բառը նույնպես ունի մանիպուլյացնող ազդեցություն։ «Սիրում ես, նշանակում է՝ պետք է գնես այս պայուսակը»,«Ես կատարել եմ առաջադրանքը, նշանակում է պետք է գերազանց ստանամ» և այլն։
«Դրա համար էլ»
Եթե «նշանակում է» բառի ժամանակ նախադասության աջ և ձախ մասերը համահունչ են, ապա «դրա համար էլ» բառի ժամանակ նախադասության աջ մասը բխում է ձախ մասից։ Օրինակ՝ «Երբ քրիստոնեությունը տարածվեց Հայաստանում, գիտությունը տուժեց, դրա համար էլ ես չեմ սիրում քրիստոնեությունը»։
«Խղճահարություն»
Եթե մանիպուլյատորը այսքանից հոտո չի հասնում հաջողության, նա նորից չի նահանջում և սկսում է խղճահարություն առաջացնել զոհի մոտ։ նա սկսում է հավատացնել, թե առանց նրա օգնության ինքը չի կարողանա փրկել իր կարիերան, ընտանիքը և նույնիսկ կյանքը։
Մեղքի զգացում ունենալը մանիպուլյատորների զենքն է։ Եթե դուք ինչ-որ մեկի կողքին առանց ակնառու հիմքեր ունենալու մեղքի զգացում եք ունենում, ապա նա ձեզ փորձում է մանիպուլյացիայի ենթարկել։ Մանիպուլյատորները էներգետիկ վամպիրներ են։ Նրանց հետ շփվելուց հետո մարդիկ զգում են հոգնածություն, թուլություն, ունենում են գլխացավեր։ նրանք խլում են մարդկանց էներգիան։
Մանիպուլյացիայից պաշտպանվելու ամենահասարակ ձևերից մեկը ինքներդ ձեզ հետևյալ հարցը տալն է «ի՞նչ վարք են ուզում, որ հիմա դրսեվորեմ»։ Պատասխանելով այդ հարցին դուք կկարողանաք քիչ, թե շատ պաշտպանվել մանիպուլյացիայից։

Комментариев нет:

Отправить комментарий