четверг, 10 декабря 2015 г.

Մուշեղ Գալշոյան «Կանչը» (վերլուծություն)


Մուշեղ Գալշոյանը իմ ճանաչ ամենահետաքրքիր գրողներից է։ Գալշոյանի պատվածքների հերոսները հիմնականում չափազանց զգացմունքային և համառ կերպարներ են։ «Կանչը» ստեղծագործության մեջ Գալշոյանը պատմում էր մի հերոսի մասին, ով տասը-տասնմեկ տարեկանում սիրահարվել էր մի աղջկա և շարունակել էր նրան սիրել իր ամբողջ կյանքի ընթացքում։

 Նա ոչ մի վայրկյան անգամ չէր մոռացել Ալեին իր կյանքի ընթացքում։ Թեկուզ և ամուսնացել էր, երեխաներ և թոռներ ուներ, բայց երբ նորից հանդիպեց Ալեին, հասկացավ, որ իր կյանքում բաց է թողել այն ժամանակաշրջանը, որը պետք է ապրեր իր սիրելիի հետ։ Զորոն և Ալեն Եղեռնի կոտորածների ժամանակ էին բաժանվել միմյանցից, բայց Զորոն չէր մոռացել Ալեին, նա սիրում էր Ալեին։

Գալշոյանի ստեղծած կերպարը խենթ և զգացմունքային անձնավորություն էր, ով համառությամբ ցանկանում էր թեկուզ ծերության շրջանում ապրել իր կյանքի բաց թողած ժամանակաշրջանը՝ անել այն, ինչ չէր արել ինչ-ինչ խոչընդոտների պատճառով, բայց պետք է աներ անպայման։ Գալշոյանը ստեղծել է մի այնպիսի համառ կերպար, ով անպայման պետք է հասնի իր նպատակակետին։

Եվ իրոք, այդ կերպարը ռեալ է, անգամ մեր իրականությունում էլ կան այնպիսի խենթ և համառ մարդիկ, ովքեր որոշում են լրացնել իրենց կյանքի «չապրած» ժամանակաշրջանը։ Օրինակ՝ հայտնի են դեպքեր, երբ երեխան, ով ամբողջ մանկությունում երազել է դառնալ օպերայի երգչուհի, բայց ինչ-ինչ պատճառներով չի իրականացրել իր երեզանքը, և երբ ձայնը մշակելու ժամանակը արդեն անցել է, նա հանկարծ որոշում է դառնալ երգչուհի և չնայած շրջապատի քննադատություններին, նա իրականացնում է իր երազանքը։

 Նույնպես երբ ամբողջ կյանքում գիմնաստ դառնալ ցանկացող կինը արդեն հիսուն տարեկան է, որոշում է իրականացնել իր երազանքը հիսուն տարեկանում, և նա դա անում է։ Այդ կինը մասնակցում է մրցույթի, հաղթում է և կոտրում է իրեն շրջապատողների այն կաղապարված կարծիքը, որ դա հնարավոր չէ։

Աղջիկը ցանկացել է դառնալ բալետի պարուհի, բայց ծնողները նրան թույլ չեն տվել։ Երբ նա արդեն չափահաս է, որոշում է իրականացնել իր երազանքը։ Չնայած շրջապատողները  նորից սկսում են քննադատել՝ ասելով, որ արդեն ուշ է, և դա հնարավոր չէ, բայց աղջիկը իհարկե իրականցնում է իր երազանքը։ Նա կանգնում է պուանտների վրա և պարում է՝ հակառակ բոլորի այն թյուր կարծիքի, որ արդեն ուշ է դրա համար։

Այս բոլոր դեպքերը իրական փաստեր են։ Այսպիսի շատ դեպքեր են գրանցվել մեր իրականությունում նաև շատ այլ ասպարեզներում՝ սկսած բալետից վերջացրած արվեստի այլ ճյուղերով և կյանքի այլ բնագավառներով։

Այսպիսով՝ Գալշոյանի կերպարը այն խենթ և համառ կերպարն էր, ով միշտ երիտասարդ է ապրելու համար։ Ապրելու համար այն ժամանակահատվածը, որը չի ապրել, բայց շատ էր ցանկանում ապրել։ Գալշոյանը պատմվածքը կիսատ է թողնում, բայց ըստ նրա նկարագրած կերպարի և մեր իրականությունում առկա փաստերի՝  Զորոն պետք է անի այն, ինչ որոշել է։

понедельник, 23 ноября 2015 г.

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԴՆԹ-Ի ՄԱՍԻՆ


ԴՆԹ-ն (Դեզօքսիռիբոնուկլեինաթթու) նուկլեինաթթու է, որը բացահայտված բոլոր կենդանի օրգանիզմների ժառանգական նյութն է հանդիսանում։  ԴՆԹ-ն պայմանավորում է կենդանի օրգանիզմների հատկությունները և հատկանիշները։ Այն բաղկացած է երկու շղթաներից, որոնք պտտվելով պարուրվում են միմյանց շուրջ։ 

Զարմանալի է, որ այդ աննշան թվացող շղթայիկով է պայմանավորված, օրինակմարդկանց աչքերի և մազերի գույնը, թռչունների փետուրների ձևըծաղիկների գույնը։

Գիտնականները սկսել են ավելի լավ հասկանալ ԴՆԹ-ն միայն վերջին 50 տարիների ընթացքում և չնայած բազմաթիվ գիտական հաջողություններին ու զարգացումներին` այն դեռևս մնում է ամբողջությամբ չբացահայտված:

Միջազգային տիեզերական կայանում գոյություն ունի «անմահության տվյալների բազա», որտեղ պահվում են աշխարհի նշանավոր մարդկանց ԴՆԹ-ի նմուշները:
2008
թ.-ի հոկտեմբերի 12-ին ռուսական «Սոյուզ» տիեզերանավը հատուկ առաքելությամբ բաց թողնվեց դեպի Միջազգային տիեզերական կայան` թռչելով Երկրի ուղեծրով: Տիեզերանավը տեղափոխում էր հիշողության սարք, որն իր մեջ պարունակում էր Երկրի տարբեր հայտնի, «կարևոր» մարդկանց ԴՆԹ-ի թվայնացված տարբերակները: Նմուշներ էին վերցվել կոմիկ Ստեֆան Քոլբերտի, ֆիզիկոս Ստեֆան Հոուքինգի, հեծանվորդ Լանս Արմսթրոնգի և այլքի ԴՆԹ-ներից:
Իսկ նպատակը այն է, որ եթե ինչ-որ երևույթի պատճառով Երկիրը ոչնչանա, հնարավոր լինի մարդկությունը նորից վերականգնել այս ԴՆԹ-ների նմուշների շնորհիվ:

Կան կենդանական տեսակներ, որոնց ԴՆԹ-ն, ըստ էության, ասում է այն մասին, որ դրանք անմահ են:
Գերոնտոլոգիան կամ ծերաբանությունը բավականին բարդ գիտություն է, որն ուսումնասիրում է օրգանիզմի ծերացմանը նպաստող պրոցեսները, ինչպես օրինակ բջջային ռեպլիկացիան կամ կրկնապատումը, որից հետո ԴՆԹ-ն ավելի է թուլանում և դառնում պակաս էֆեկտիվ: Սակայն կան տեսակներ, որոնց ԴՆԹ-ն ժամանակի ընթացքում չի թուլանում (կամ թուլանում է այնքան դանդաղ ու աննշան, որ հնարավոր չէ այն նկատել): Այսպես օրինակ` ծովախեցգետինների, մի քանի ձկնատեսակների և շատ կրիաների տեսակների ԴՆԹ-ն կարծես չի ծերանում, և հատուկ օպտիմալ պայմանների դեպքում այս կենդանատեսակները նույնիսկ հնարավոր է ապրեն ընդմիշտ: Գրանցված ամենաերկարակյաց կրիան համարվում է Adwaita Ալդաբրյան հսկա կրիան (Aldabra Giant Tortoise), որն, ըստ տվյալների, ապրել է 255 տարի: Կարևոր է նշել, որ չնայած այս կենդանիները չեն մահանում ծերացման արդյունքում, այնուամենայնիվ, նրանք կարող են տարբեր հիվանդություններ ձեռք բերել, վնասվել և այլն, և ինչքան դրանց տարիքը մեծանում է, այնքան հավանականությունն ավելի մեծ է լինում: Այս կրիան սատկել է լյարդի անբավարարությունից իր պատյանի ջարդվելուց հետո:  Այս փաստը վկայում է այն մասին, որ որքան էլ գիտնականները ամենատարբեր նյութերի միջոցով փորձում են հասնել անմահության, այն անխուսափելի է։ Աստված մարդկանց և կենդանիներին ստեղծել է, որպես մահկանացուներ և անգամ չծերանալու և ԴՆԹ-ի չթուլանալու դեպքում օրգանիզմի իդեալական վիճակում մնալը և մահը անխուսափելի են։

Չնայած թվային ինֆորմացիան ԴՆԹ-ի մեջ պահեստավորելու գաղափարը եղել է դեռևս 1980-ականներին, սակայն միայն անցած տարի էր, որ Հարվարդի համալսարանի հետազոտողները կարողացան գտնել կոդավորելու եղանակը: Նրանք կարողացան 700 տերաբայթ տվյալներ ներմուծել մեկ գրամ ԴՆԹ-ի մեջ: Արդի տեխնոլոգիաների միջոցով ԴՆԹ ներմուծված տեղեկատվության վերականգնումը ժամերի տևողությամբ աշխատանք է և բավականին ծախսատար գործընթաց, սակայն պատկերացրեք, թե հետագայում տարբեր տխնոլոգիական զարգացումների արդյունքում ինչպես կարելի է օգտագործել այս հայտնագործությունը:

Շատ դեպքերում հղիությունները լինում են երկվորյակների պտուղներով, սակայն պտուղներից մեկը կլանում է մյուսին, մինչև նույնիսկ այն հայտնաբերելն ու տեսնելը: 99% դեպքերում ամեն ինչ հենց այսպես էլ ավարտվում է, սակայն հազվադեպ լինում են եզակի դեպքեր, երբ մեկ սերմը մյուսին կլանելով իր մարմնի մեջ զարգացնում է կրկնակի ԴՆԹ պարույր: Շատերը իրենց կյանքի ընթացքում նույնիսկ չեն էլ իմանում սրա մասին, մինչև որ այնպիսի առողջական խնդիրներ չեն ունենում, որոնց պատճառով օրինակ օրգանների փոխպատվաստման կարիք են զգում: Այսպես էր Լիդիա Ֆեըրչայլդի դեպքը, երբ 2002թ.-ին նա դիմեց պաշտոնական Վաշինգթոնի առողջապահական ծրագրին, և նրանից պահանջեցին, որպեսզի իր հարազատներն էլ ԴՆԹ թեստ հանձնեն` բարեկամական կապը հաստատելու համար: Արդյունքները շոկային էին, քանի որ ըստ դրանց նա իր սեփական երեխաների մայրը չէր: Դատական գործ հարուցվեց, և դատարանի որոշմամբ քիչ էր մնում խլեին նրանից իր սեփական երեխաներին, երբ ի վերջո պարզ դարձավ, որ նա իրականում իր իսկ երկվորյակն էր:

1955թ.-ից հետո ծնված մարդիկ իրենց ԴՆԹ-ում ունեն ռադիոակտիվ ածխածին:
1950-
ականներին ԱՄՆ-ի և Սովետական Միության միջև շարունակվող սառը պատերազմի ընթացքում միջուկային տարբեր զենքեր օգտագործվեցին, և ռադիոակտիվ նյութերի արտազատումը մթնոլորտ հանգեցրեց նրան, որ 1955թ.-ից հետո ծնված մարդկանց ԴՆԹ-ում սկսվեց հայտնաբերվել ածխածին-14: Բջիջները, որոնք չեն կիսվել մինչև մարդու ծնվելը, չեն պարունակի ածխածին-14: Չնայած սա որևէ լուրջ փոփոխության չի ենթարկում օրգանիզմը, սակայն այն օգտագործվել է բժշկական փորձարկումներ իրականացնելու համար, ինչպես օրինակ մարդու սրտի բջիջների բազմացման արագությունը չափելը:

Շիմպանզեների և մարդկանց ԴՆԹ-ն շատ նման է: Շիմպանզեների մոտ կան երկու ավել քրոմոսոմներ, սակայն այն փաստը, որ շիմպանզեների ԴՆԹ-ի 98.5 տոկոսը համապատասխանում է մարդու ԴՆԹ-ին, գիտնականներին թույլ է տալիս ենթադրել, որ հնարավոր է խառնել տեսակները և ստանալ նոր տեսակ: Մարդակապիկ ստանալու փորձեր արվել են դեռևս 100 տարի առաջ: Գիտնականները հավատացած են, որ ինչպես ավանակի և ձիու միավորումից ստեղծված ջորին, կապիկից և մարդուց ստեղծված այս նոր արարածն էլ կլինի ստերջ` անկարող խաչասերվելու: Շատերը հավատացած էին, որ Օլիվեր անունով կապիկը հումանզե է, այսինքն` մարդակապիկ, սակայն իր տարօրինակ տեսքին հակառակ` ԴՆԹ-ի ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ նա սովորական շիմպանզե է:

Իհարկե ամեն բան հնարավոր է և գուցե գիտնականների հումանզե ստեղծելու փորձերը, չնայած այն բանի, որ մարդու կարիոտիպում կա 46 քրոմոսոմ, իսկ շիմպանզեի կարիոտիպում՝ 48, հաջողության հասնեն, բայց ոչ ոք չի կարող ասել, թե ինչպիսին կլինի այդ արարածը։ Գուցե դա կլինի ինչ- որ ավերիչ գազան։ Ոչ ոք չի կարող ասել, թե ինչպես կփոխազդեն գեները և ինչպիսին կլինի արդյունքը։ Դա ոչ մի կերպ հնարավոր չէ պարզել մինչև փորձելը։ Այնուամենայնիվ կարծում եմ, որ եթե Աստված չի ստեղծել նման արարած, ուրեմն մարդիկ նույնպես պետք է չփորձեն, որովհետև ինչպես ասացի ոչ գիտնականները և ոչ էլ սարքերը չեն կարող պարզել, թե ինչ կարող է ստացվել կարիոտիպում 46 և 48 քրոմոսոմ ունեցող երկու օրգանիզմների գեների փոխներգործությունից։

Ստորև ներկայացված են մի քանի հետաքրքիր փաստեր ԴՆԹ-ի վերաբերյալ․

Բոլոր մարդկանց ԴՆԹ-ն 99.9 %-ով համընկնեում է և միայն 0.01 %-ն է տարբերվում, սակայն դա բավարար է` բացահայտելու համար, թե ում է այն պատկանում:

Մարդու ԴՆԹ-ն 50% -ով նման է բանանի ԴՆԹ-ին:

 Եթե մարդու բոլոր բջիջների ԴՆԹ-ները միմյանցից քանդվեր ու շղթա կազմվեր, ապա այն 10 միլիարդ մղոն կձգվեր` այստեղից մինչև Պլուտոն և հետ:

Յուրաքանչյուր բջջի մեջ գտնվող ԴՆԹ-ն գրեթե 2 մետր երկարություն ունի, սակայն այն սեղմված է 0.09մմ-ից ոչ ավել տարածքում:

Յուրաքանչյուր բջջի մեջ ամեն օր ԴՆԹ-ն մինչև մեկ միլիոն անգամ վնասվում է ու օրգանիզմի ակտիվ համակարգի շնորհիվ ինքնավերականգնվում: Եթե այն չվերականգնվեր, դա կարող էր քաղցկեղի կամ նույնիսկ բջիջների մահվան պատճառ դառնալ:

ԴՆԹ-ի ընդամենը 2 գրամը կարող է իր մեջ պարունակել աշխարհի ամբողջ թվայնացված պահպանված ինֆորմացիան:

Րոպեում 60 բառ տպագրելու արագության դեպքում 50 տարի կպահանջվեր մարդու գենոմը տպագրելու համար:

Մարդու ԴՆԹ-ի 98.4 տոկոսը նման է շիմպանզեյի ԴՆԹ-ին:

Գեները ամբողջ գենոմի ընդամենը 2-3 տոկոսն են կազմում:

Այսպիսով ԴՆԹ-ն այն հիասքանչ և խորհրդավոր նյութն է, որը կազմում է կենդանի օրգանիզմների կյանքի հիմքը։ Յուրաքանչյուրիս օրգանիզմում կան միլիարդավոր ԴՆԹ-ներ։ Ճիշտ է դրանք այնքան փոքր են, որ մենք չենք կարող այն տեսնել առանց էլեկտրոնային մանրադիտակի օգնության, բայց մեր յուրաքանչյուր բջջում կա 46 ԴՆԹ-ի շղթա։ Դժվար է հավատալ, որ այդ չափազանց փոքր շղթայիկներում ամփոփված են մեր աչքերի գույնը, մազերի ձևը, մաշկի գույնը, եղունգների ձևը և օրգանիզմի բոլոր առանձնահատկությունները։ Այսպիսով մենք բոլորս կարող ենք հիանալ Աստծո ստեղծած այս գեղեցիկ հրաշքով ։


Աղբյուրներ՝

1 2