Մուշեղ Գալշոյանը իմ ճանաչ ամենահետաքրքիր գրողներից է։ Գալշոյանի պատվածքների
հերոսները հիմնականում չափազանց զգացմունքային և համառ կերպարներ են։ «Կանչը» ստեղծագործության
մեջ Գալշոյանը պատմում էր մի հերոսի մասին, ով տասը-տասնմեկ տարեկանում սիրահարվել էր մի աղջկա և շարունակել էր
նրան սիրել իր ամբողջ կյանքի ընթացքում։
Նա ոչ մի վայրկյան անգամ չէր մոռացել Ալեին
իր կյանքի ընթացքում։ Թեկուզ և ամուսնացել էր, երեխաներ և թոռներ ուներ, բայց երբ նորից
հանդիպեց Ալեին, հասկացավ,
որ իր կյանքում բաց է թողել այն ժամանակաշրջանը, որը պետք է ապրեր իր սիրելիի հետ։
Զորոն և Ալեն Եղեռնի կոտորածների ժամանակ էին բաժանվել միմյանցից, բայց Զորոն չէր մոռացել
Ալեին, նա սիրում էր Ալեին։
Գալշոյանի ստեղծած կերպարը խենթ և զգացմունքային անձնավորություն էր, ով համառությամբ
ցանկանում էր թեկուզ ծերության շրջանում ապրել իր կյանքի բաց թողած ժամանակաշրջանը՝
անել այն, ինչ չէր
արել ինչ-ինչ խոչընդոտների պատճառով, բայց պետք է աներ անպայման։ Գալշոյանը ստեղծել
է մի այնպիսի համառ կերպար, ով անպայման պետք է հասնի իր նպատակակետին։
Եվ իրոք, այդ կերպարը
ռեալ է, անգամ մեր իրականությունում էլ կան այնպիսի խենթ և համառ մարդիկ, ովքեր որոշում
են լրացնել իրենց կյանքի «չապրած» ժամանակաշրջանը։ Օրինակ՝ հայտնի են դեպքեր, երբ երեխան, ով ամբողջ մանկությունում երազել
է դառնալ օպերայի երգչուհի, բայց ինչ-ինչ պատճառներով չի իրականացրել իր երեզանքը,
և երբ ձայնը մշակելու ժամանակը արդեն անցել է, նա հանկարծ որոշում է դառնալ երգչուհի
և չնայած շրջապատի քննադատություններին, նա իրականացնում է իր երազանքը։
Նույնպես երբ ամբողջ կյանքում գիմնաստ
դառնալ ցանկացող կինը արդեն հիսուն տարեկան է, որոշում է իրականացնել իր երազանքը հիսուն
տարեկանում, և նա դա անում է։ Այդ կինը մասնակցում է մրցույթի, հաղթում է և կոտրում
է իրեն շրջապատողների այն կաղապարված կարծիքը, որ դա հնարավոր չէ։
Աղջիկը ցանկացել է դառնալ բալետի պարուհի, բայց ծնողները նրան թույլ չեն տվել։
Երբ նա արդեն չափահաս է, որոշում է իրականացնել իր երազանքը։ Չնայած շրջապատողները նորից սկսում են քննադատել՝ ասելով, որ արդեն ուշ
է, և դա հնարավոր
չէ, բայց աղջիկը իհարկե իրականցնում է իր երազանքը։ Նա կանգնում է պուանտների վրա և
պարում է՝ հակառակ
բոլորի այն թյուր կարծիքի, որ արդեն ուշ է դրա համար։
Այս բոլոր դեպքերը իրական փաստեր են։ Այսպիսի շատ դեպքեր են գրանցվել մեր իրականությունում
նաև շատ այլ ասպարեզներում՝ սկսած բալետից վերջացրած արվեստի այլ ճյուղերով և կյանքի այլ բնագավառներով։
Այսպիսով՝ Գալշոյանի
կերպարը այն խենթ և համառ կերպարն էր, ով միշտ երիտասարդ է ապրելու համար։ Ապրելու
համար այն ժամանակահատվածը, որը չի ապրել,
բայց շատ էր ցանկանում ապրել։ Գալշոյանը պատմվածքը կիսատ է թողնում, բայց ըստ նրա նկարագրած կերպարի և մեր
իրականությունում առկա փաստերի՝ Զորոն պետք է անի այն, ինչ որոշել է։
Комментариев нет:
Отправить комментарий