ԴՆԹ-ն (Դեզօքսիռիբոնուկլեինաթթու) նուկլեինաթթու է, որը բացահայտված բոլոր կենդանի օրգանիզմների ժառանգական նյութն է հանդիսանում։ ԴՆԹ-ն պայմանավորում է կենդանի օրգանիզմների հատկությունները և հատկանիշները։ Այն բաղկացած է երկու շղթաներից, որոնք պտտվելով պարուրվում են միմյանց շուրջ։
Զարմանալի է, որ այդ աննշան թվացող շղթայիկով է պայմանավորված, օրինակ, մարդկանց աչքերի և մազերի գույնը, թռչունների փետուրների ձևը, ծաղիկների գույնը։
Գիտնականները սկսել են ավելի լավ հասկանալ ԴՆԹ-ն միայն վերջին 50 տարիների ընթացքում և չնայած բազմաթիվ գիտական հաջողություններին ու զարգացումներին` այն դեռևս մնում է ամբողջությամբ չբացահայտված:
Միջազգային տիեզերական կայանում գոյություն ունի «անմահության տվյալների բազա», որտեղ պահվում են աշխարհի նշանավոր մարդկանց ԴՆԹ-ի նմուշները:
2008թ.-ի հոկտեմբերի 12-ին ռուսական «Սոյուզ» տիեզերանավը հատուկ առաքելությամբ բաց թողնվեց դեպի Միջազգային տիեզերական կայան` թռչելով Երկրի ուղեծրով: Տիեզերանավը տեղափոխում էր հիշողության սարք, որն իր մեջ պարունակում էր Երկրի տարբեր հայտնի, «կարևոր» մարդկանց ԴՆԹ-ի թվայնացված տարբերակները: Նմուշներ էին վերցվել կոմիկ Ստեֆան Քոլբերտի, ֆիզիկոս Ստեֆան Հոուքինգի, հեծանվորդ Լանս Արմսթրոնգի և այլքի ԴՆԹ-ներից:
Իսկ նպատակը այն է, որ եթե ինչ-որ երևույթի պատճառով Երկիրը ոչնչանա, հնարավոր լինի մարդկությունը նորից վերականգնել այս ԴՆԹ-ների նմուշների շնորհիվ:

Կան կենդանական տեսակներ, որոնց ԴՆԹ-ն, ըստ էության, ասում է այն մասին, որ դրանք անմահ են:
Գերոնտոլոգիան կամ ծերաբանությունը բավականին բարդ գիտություն է, որն ուսումնասիրում է օրգանիզմի ծերացմանը նպաստող պրոցեսները, ինչպես օրինակ բջջային ռեպլիկացիան կամ կրկնապատումը, որից հետո ԴՆԹ-ն ավելի է թուլանում և դառնում պակաս էֆեկտիվ: Սակայն կան տեսակներ, որոնց ԴՆԹ-ն ժամանակի ընթացքում չի թուլանում (կամ թուլանում է այնքան դանդաղ ու աննշան, որ հնարավոր չէ այն նկատել): Այսպես օրինակ` ծովախեցգետինների, մի քանի ձկնատեսակների և շատ կրիաների տեսակների ԴՆԹ-ն կարծես չի ծերանում, և հատուկ օպտիմալ պայմանների դեպքում այս կենդանատեսակները նույնիսկ հնարավոր է ապրեն ընդմիշտ: Գրանցված ամենաերկարակյաց կրիան համարվում է Adwaita Ալդաբրյան հսկա կրիան (Aldabra Giant Tortoise), որն, ըստ տվյալների, ապրել է 255 տարի: Կարևոր է նշել, որ չնայած այս կենդանիները չեն մահանում ծերացման արդյունքում, այնուամենայնիվ, նրանք կարող են տարբեր հիվանդություններ ձեռք բերել, վնասվել և այլն, և ինչքան դրանց տարիքը մեծանում է, այնքան հավանականությունն ավելի մեծ է լինում: Այս կրիան սատկել է լյարդի անբավարարությունից իր պատյանի ջարդվելուց հետո: Այս փաստը վկայում է այն մասին, որ որքան էլ գիտնականները ամենատարբեր նյութերի միջոցով փորձում են հասնել անմահության, այն անխուսափելի է։ Աստված մարդկանց և կենդանիներին ստեղծել է, որպես մահկանացուներ և անգամ չծերանալու և ԴՆԹ-ի չթուլանալու դեպքում օրգանիզմի իդեալական վիճակում մնալը և մահը անխուսափելի են։

Չնայած թվային ինֆորմացիան ԴՆԹ-ի մեջ պահեստավորելու գաղափարը եղել է դեռևս 1980-ականներին, սակայն միայն անցած տարի էր, որ Հարվարդի համալսարանի հետազոտողները կարողացան գտնել կոդավորելու եղանակը: Նրանք կարողացան 700 տերաբայթ տվյալներ ներմուծել մեկ գրամ ԴՆԹ-ի մեջ: Արդի տեխնոլոգիաների միջոցով ԴՆԹ ներմուծված տեղեկատվության վերականգնումը ժամերի տևողությամբ աշխատանք է և բավականին ծախսատար գործընթաց, սակայն պատկերացրեք, թե հետագայում տարբեր տխնոլոգիական զարգացումների արդյունքում ինչպես կարելի է օգտագործել այս հայտնագործությունը:
Շատ դեպքերում հղիությունները լինում են երկվորյակների պտուղներով, սակայն պտուղներից մեկը կլանում է մյուսին, մինչև նույնիսկ այն հայտնաբերելն ու տեսնելը: 99% դեպքերում ամեն ինչ հենց այսպես էլ ավարտվում է, սակայն հազվադեպ լինում են եզակի դեպքեր, երբ մեկ սերմը մյուսին կլանելով իր մարմնի մեջ զարգացնում է կրկնակի ԴՆԹ պարույր: Շատերը իրենց կյանքի ընթացքում նույնիսկ չեն էլ իմանում սրա մասին, մինչև որ այնպիսի առողջական խնդիրներ չեն ունենում, որոնց պատճառով օրինակ օրգանների փոխպատվաստման կարիք են զգում: Այսպես էր Լիդիա Ֆեըրչայլդի դեպքը, երբ 2002թ.-ին նա դիմեց պաշտոնական Վաշինգթոնի առողջապահական ծրագրին, և նրանից պահանջեցին, որպեսզի իր հարազատներն էլ ԴՆԹ թեստ հանձնեն` բարեկամական կապը հաստատելու համար: Արդյունքները շոկային էին, քանի որ ըստ դրանց նա իր սեփական երեխաների մայրը չէր: Դատական գործ հարուցվեց, և դատարանի որոշմամբ քիչ էր մնում խլեին նրանից իր սեփական երեխաներին, երբ ի վերջո պարզ դարձավ, որ նա իրականում իր իսկ երկվորյակն էր:
1955թ.-ից հետո ծնված մարդիկ իրենց ԴՆԹ-ում ունեն ռադիոակտիվ ածխածին:
1950-ականներին ԱՄՆ-ի և Սովետական Միության միջև շարունակվող սառը պատերազմի ընթացքում միջուկային տարբեր զենքեր օգտագործվեցին, և ռադիոակտիվ նյութերի արտազատումը մթնոլորտ հանգեցրեց նրան, որ 1955թ.-ից հետո ծնված մարդկանց ԴՆԹ-ում սկսվեց հայտնաբերվել ածխածին-14: Բջիջները, որոնք չեն կիսվել մինչև մարդու ծնվելը, չեն պարունակի ածխածին-14: Չնայած սա որևէ լուրջ փոփոխության չի ենթարկում օրգանիզմը, սակայն այն օգտագործվել է բժշկական փորձարկումներ իրականացնելու համար, ինչպես օրինակ մարդու սրտի բջիջների բազմացման արագությունը չափելը:

Շիմպանզեների և մարդկանց ԴՆԹ-ն շատ նման է: Շիմպանզեների մոտ կան երկու ավել քրոմոսոմներ, սակայն այն փաստը, որ շիմպանզեների ԴՆԹ-ի 98.5 տոկոսը համապատասխանում է մարդու ԴՆԹ-ին, գիտնականներին թույլ է տալիս ենթադրել, որ հնարավոր է խառնել տեսակները և ստանալ նոր տեսակ: Մարդակապիկ ստանալու փորձեր արվել են դեռևս 100 տարի առաջ: Գիտնականները հավատացած են, որ ինչպես ավանակի և ձիու միավորումից ստեղծված ջորին, կապիկից և մարդուց ստեղծված այս նոր արարածն էլ կլինի ստերջ` անկարող խաչասերվելու: Շատերը հավատացած էին, որ Օլիվեր անունով կապիկը հումանզե է, այսինքն` մարդակապիկ, սակայն իր տարօրինակ տեսքին հակառակ` ԴՆԹ-ի ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ նա սովորական շիմպանզե է:
Իհարկե ամեն բան հնարավոր է և գուցե
գիտնականների հումանզե ստեղծելու փորձերը, չնայած այն բանի, որ մարդու կարիոտիպում
կա 46 քրոմոսոմ, իսկ շիմպանզեի կարիոտիպում՝ 48, հաջողության հասնեն, բայց ոչ ոք չի
կարող ասել, թե ինչպիսին կլինի այդ արարածը։ Գուցե դա կլինի ինչ- որ ավերիչ գազան։
Ոչ ոք չի կարող ասել, թե ինչպես կփոխազդեն գեները և ինչպիսին կլինի արդյունքը։ Դա ոչ
մի կերպ հնարավոր չէ պարզել մինչև փորձելը։ Այնուամենայնիվ կարծում եմ, որ եթե Աստված
չի ստեղծել նման արարած, ուրեմն մարդիկ նույնպես պետք է չփորձեն, որովհետև ինչպես ասացի
ոչ գիտնականները և ոչ էլ սարքերը չեն կարող պարզել, թե ինչ կարող է ստացվել կարիոտիպում
46 և 48 քրոմոսոմ ունեցող երկու օրգանիզմների գեների փոխներգործությունից։
Ստորև ներկայացված են մի քանի հետաքրքիր
փաստեր ԴՆԹ-ի վերաբերյալ․
♦ Բոլոր մարդկանց ԴՆԹ-ն 99.9 %-ով համընկնեում է և միայն 0.01 %-ն է տարբերվում, սակայն դա բավարար է` բացահայտելու համար, թե ում է այն պատկանում:
♦ Մարդու ԴՆԹ-ն 50% -ով նման է բանանի ԴՆԹ-ին:
♦ Եթե մարդու բոլոր բջիջների ԴՆԹ-ները միմյանցից քանդվեր ու շղթա կազմվեր, ապա այն 10 միլիարդ մղոն կձգվեր` այստեղից մինչև Պլուտոն և հետ:
♦ Յուրաքանչյուր բջջի մեջ գտնվող ԴՆԹ-ն գրեթե 2 մետր երկարություն ունի, սակայն այն սեղմված է 0.09մմ-ից ոչ ավել տարածքում:
♦ Յուրաքանչյուր բջջի մեջ ամեն օր ԴՆԹ-ն մինչև մեկ միլիոն անգամ վնասվում է ու օրգանիզմի ակտիվ համակարգի շնորհիվ ինքնավերականգնվում: Եթե այն չվերականգնվեր, դա կարող էր քաղցկեղի կամ նույնիսկ բջիջների մահվան պատճառ դառնալ:
♦ ԴՆԹ-ի ընդամենը 2 գրամը կարող է իր մեջ պարունակել աշխարհի ամբողջ թվայնացված պահպանված ինֆորմացիան:
♦ Րոպեում 60 բառ տպագրելու արագության դեպքում 50 տարի կպահանջվեր մարդու գենոմը տպագրելու համար:
♦ Մարդու ԴՆԹ-ի 98.4 տոկոսը նման է շիմպանզեյի ԴՆԹ-ին:
♦ Գեները ամբողջ գենոմի ընդամենը 2-3 տոկոսն են կազմում:
Այսպիսով ԴՆԹ-ն այն հիասքանչ և
խորհրդավոր նյութն է, որը կազմում է կենդանի օրգանիզմների կյանքի հիմքը։ Յուրաքանչյուրիս
օրգանիզմում կան միլիարդավոր ԴՆԹ-ներ։ Ճիշտ է դրանք այնքան փոքր են, որ մենք չենք կարող
այն տեսնել առանց էլեկտրոնային մանրադիտակի օգնության, բայց մեր յուրաքանչյուր բջջում
կա 46 ԴՆԹ-ի շղթա։ Դժվար է հավատալ, որ այդ չափազանց փոքր շղթայիկներում ամփոփված են
մեր աչքերի գույնը, մազերի ձևը, մաշկի գույնը, եղունգների ձևը և օրգանիզմի բոլոր առանձնահատկությունները։
Այսպիսով մենք բոլորս կարող ենք հիանալ Աստծո ստեղծած այս գեղեցիկ հրաշքով ։
Աղբյուրներ՝
1 2
Աղբյուրներ՝
1
Комментариев нет:
Отправить комментарий