четверг, 16 октября 2014 г.

ԵՐԱԺՇՏԱԹԵՐԱՊԻԱ


Ինչ է երաժշտաթերապիան և ինչ խնդիրերի համար է բուժում հանդիսանում
Երաժշտական հոգեթերապիան թերապիայի ուղղություններից մեկն է։ Սեանսների ժամանակ միացվում է կամ հանգիստ կամ արագ երաժշտություն (հաշվի առնելով, թե ինչ խնդիր կա մարդու մոտ) և մարդ կտրվում է այս աշխարհից ու կյանքի խնդիրներից, մնում է մենակ իր մտքերի հետ։ Այս թերապիան օգնում է ազատվել տարբեր հոգեկան, շարժողական, լեզվական, հաղորդակցման և իհարկե նյարդահոգեկան խնդիրներից։ Նաև օգտագործվում է  սոմատիկ և հոգեսոմատիկ հիվանդությունների բուժման համար։ Ապացուցված է, որ այն շատ դրական ազդեցություն է թողնում գլխուղեղի արյան շրջանառության կարգավորման, ինչպես նաև Այցգեյմերի ու Պարկինսոնի հիվանդության բուժման դեպքում:
Բայց այս դեպքում երաժշտությունը միայն օժանդակող միջոց է, այլ ոչ թե հիմնական: Ապացուցված է նաև, որ սիրելի երաժշտությունը նվազեցնում է խոլեստերինի քանակն արյան մեջ, ինչպես նաև կարգավորում է արյան ճնշումը: Հետազոտությունները ցույց են տվել, որ սրտի և արյան շրջանառության վրա  ամենից դրական ազդեցությունն է թողնում արագ ու դանդաղ ռիթմերով իրար հաջորդող երաժշտությունը: Պարզվել է, որ Ա. Վերդիի երաժշտական ստեղծագործությունները բավականին համահունչ են  մարդու սրտանոթային ռիթմի հետ: Այս թերապիան հաճախ կիրառում են նաև ագրեսիվ երեխաներին հանգիստ հոգեկան վիճակի բերելու համար։

Երաժշտաթերապիայի կիրառումը վաղեմի ժամանակներում
Երաժշտության բուժիչ հատկությունների մասին մարդիկ գիտեին վաղուցվանից։ Օրինակ Ավիցեննան երաժշտության միջոցով բուժում էր հոգեկան հիվանդներին, Հիպոկրատը` անքնությամբ և էպիլեպսիայով տառապողներին, Էսկուլապը` հուզական խանգարումներ ունեցողներին, իսկ Հալենը խորհուրդ էր տալիս այն օգտագործել որպես օձի կծածի դեմ հակաթույն: Հին Չինաստանում էլ բժիշկները կարծում էին, որ երաժշտությամբ կարելի է բուժել ցանկացած հիվանդություն, նրանք անգամ երաժշտական դեղատոմսեր էին դուրս գրում այս կամ այն հիվանդ օրգանի համար։

Խոսքեր երաժշտաթերապիայի մասին
Երաժշտության բուժիչ ուժի մասին գրել են Պլատոնը, Արիստոտելը, Պյութագորասը, Պիֆագորը և ուրիշներ: Երաժշտության բուժական ազդեցությունն առաջինը բացատրել է Պյութագորասը։ Հին հույն գիտնականը հայտնաբերել է, որ այն ենթարկվում է մաթեմատիկայի, իր տեսանկյունից, բարձրագույն օրենքին, վերականգնում է ներդաշնակությունն օրգանիզմում։ Պյութագորասը մեր շուրջը եղած աշխարհն առաջինն անվանեց «տիեզերական սիմֆոնիա»։ Պյութագորասն ու Արիստոտելն իրենց աշխատություններում գրել են. «Երաժշտությունը համամասնական կարգ ու ներդաշնակություն է հաստատում ամբողջ Տիեզերքում», այդ թվում և մարդկային մարմնի՝ հիվանդություններով խաթարված ներդաշնակությունը»։ Հինավուրց բժշկական տեքստերից մեկում՝ շումերական Կիպուր քաղաքի սեպագիր աղբյուրներից մեկում ասվում է. «Նվիրականին հպվելիս ձեռքերդ երաժշտության մեջ լվա»։ Իսկ Աստվածաշնչից իմանում ենք, թե ինչպես էր Դավիթը տավիղ նվագում՝ Սավուղ թագավորի դաժան ընկճախտը թեթևացնելու համար։
Երաժշտաթերապևտ Մարինա Մելիքսեթյանը պատմում է՝ «Մենք ունեինք աուտիկ երեխա, ով միայն ձեռքերով էր ստերիոտիպ շարժումներ անում ու չէր ընդգրկվում խմբի մեջ: Երկու տարվա ընթացքում, երբ մեկ անգամ ուղղակի ձայնս բարձր հնչեցնելով երգեցի ծիծեռնակի մասին մի երգ` ինքը միանգամից շրջվեց դեպի ինձ (աուտիկների մոտ հիմնականում աչքի կոնտակտ չկա, երբեք ուղիղ հայացքով քեզ չեն նայում), ուղիղ հայացքով նայեց աչքերիս մեջ ու սկսեց երգել, դրանից հետո երեխան ինքնուրույն ընդգրկվեց խմբի մեջ»:

Ինչպես անցկացնել երաժշտաթերապիա՞
Երաժշտական հոգեթերապիա կարող եք անցկացնել ինքներտ ձեր համար։ Ահա ընդհանուր ցուցումներ այն մասին, թե ինչպես կարելի է երաժշտության արդյունավետությունը հասցնել առավելագույնի։

1. Սթրեսը «մաքրել–հանելու» համար փորձեք 20-րոպեանոց «հնչյունային լոգանք» ընդունել։ Միացրեք որևէ թուլացնող, հանգստացնող երաժշտություն, ապա հարմարավետ դիրքով պառկեք բազմոցին կամ հատակին՝ երաժշտության աղբյուրին մոտ։ Ավելի խոր զգացողությունների համար կարող եք նաև ականջակալներով լսել, որպեսզի ուշադրությունը կենտրոնացնեք և խուսափեք շեղվելուց։

2. Ընտրեք դանդաղ ռիթմով երաժշտություն՝ սովորական սրտի աշխատանքից (որը րոպեում մոտավորապես 72 զարկն է) ավելի դանդաղ։ Փորձը ցույց է տալիս, որ կրկնվող կամ ցիկլիկ կառուցվածք ունեցող երաժշտությունն արդյունավետ է մարդկանց մեծ մասի համար։

3. Թույլ տվեք, որ հնչող երաժշտությունը հոսի ձեր վրայով, լվանալով հանի ձեր վրայից օրվա սթրեսը։ Կենտրոնացեք շնչառության վրա՝ աշխատելով այնպես անել, որ այն խորանա, դանդաղի ու կանոնավորվի։ Ուշադրությունը սևեռեք երաժշտության նոտաների մինչև ընկած դադարների վրա. դա զերծ է պահում երաժշտությունը վերլուծելուց և թուլացումն ու հանգստացումն ավելի լիակատար է դարձնում։

4. Եթե աշխատանքային օրվա վերջում խթանման կարիք ունեք, ապա ավելի լավ է՝ ավելի արագ երաժշտություն ընտրեք, քան դանդաղ, հանգիստ մեղեդիներ։

5. Երբ շարունակելը դժվարանում է, անցեք այնպիսի երաժշտության, որին ծանոթ եք, ինչպես, օրինակ, մանկության սիրելի մեղեդիները կամ հին ու բարի երգերն են։ Ծանոթության ու հարազատության զգացողությունը հաճախ հանգստություն է պարգևում։

6. Զբոսնեք՝ ականջակալներով ձեր սիրելի երաժշտությունը լսելով։ Ներշնչեք ու արտաշնչեք երաժշտությանը համահունչ։ Թող երաժշտությունը ձեզ իր մեջ առնի։ Սա հիանալի սթրես հանող միջոց է, քանի որ համատեղում է մարզանքը (քայլելը), պատկերները և երաժշտությունը։

7. Սթրեսի նվազեցմանն օգնում է նաև բնության ձայներ լսելը, օրինակ՝ օվկիանոսի ալիքների կամ խոր անտառի ձայները։ Փորձեք 12-20 րոպե զբոսնել, եթե մոտակայքում ծովափ կամ ծառապատ տարածք կա։
Իսկ եթե չկա, կարելի է լսել բնության ձայների ձայնագրություններ։

среда, 15 октября 2014 г.

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Այս պատմությունը երկվորյակների մասին է Օհայո նահանգից: Նրանց ծնողները մահացել են, երբ նրանք մի քանի շաբաթական էին: Նրանց որդեգրում են տարբեր ընտանիքներ և սկսվում են զուգադիպությունները: Նախ' նրանց նույն անունն են տալիս' Ջոել: Նրանք նույն կրթությունն են ստանում' իրավաբանական, ամուսնանում են Լինդա անունով կանանց հետ, երկուսն էլ տղա են ունենում, անվանում նրանց Ջեյմս Ալան: Հետո երկուսն էլ բաժանվում են իրենց կանանցից և ամուսնանում 2-րդ անգամ: Այս անգամ նույնպես նրանց կանանց անունը նույնն էր: Ամեն մեկն ունենում է Թոյ անունով շուն:
Երկվորյակներ Արթուր և Ջոն Մաուֆորտները ապրել են միմյանցից 80 մղոն հեռու: 1975թ. մայիսի 22-ի երեկոյան եղբայրները սրտի սուր ցավ են զգացել: Նրանց ընտանիքները, որ չգիտեին ինչ է կատարվում իրենց բարեկամների տանը, միաժամանակ եղբայրներին տանում են հիվանդանոց: Նույն ժամին եղբայրները մահանում են սրտի նոպայից:

ՊԱՐԱՅԻՆ-ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԹԵՐԱՊԻԱ

Պարային թերապիա:
    Պարային թերապիան արտթերապիայի տեսակներից մեկն է, որն օգտագործվում է բուժման, շտկման և զարգացման նպատակներով: Պարային թերապիան հոգեթերապիայի

միջոց է, որտեղ մարմինը հանդիսանում է գործիք, իսկ շարժումները օգնում են վերապրել, գիտակցել և արտահայտել զգացմունքներն ու կոնֆլիկտները: Ըստ պարային թերապիայի մարմինն ու հոգեկանը փոխկապակցված են: Այն մարդը, ով դիմում է պարային թերապիայի, պարտադիր չէ, որ ունենա շարժողական և պարային փորձ: Այստեղ շեշտը դրվում է նրա վրա, թե ինչպես է մարդը զգում իր մարմինն ու շարժումները, այլ ոչ թե նրա վրա, թե ինչքանով է նա տիրապետում պարային տեխնիկային և ինչպես է դիտվում պարի ժամանակ:

   Պարը, միմիկան, ժեստը ինչպես նաև երաժշտությունը համարվում են զգացմունքների արտահայտման հնագույն միջոցներից:

Դեռ վաղ շրջանում պարը հանդիսանում էր զգացմունքների արտահայտման լավագույն միջոց, որոնք խոսքով արտահայտելը շատ դժվար էր: Պարն ինքնադրսևորման ուժեղ միջոց է:
   Անտիկ ժամանակաշրջանում պարը մարդկանց կողմից կիրառվում էր բուժման նպատակներով: Ավելի ուշ ժամանակներում Իտալիայում արագ, դինամիկ երաժշտության տակ տարանտիզմի/տարանտելլա-սարդի խայթոց/ բուժման էֆֆեկտիվ միջոց էին համարվում: Հիվանդները <<տարանտելլա>> պարի ընթացքում <<զայրացած>> տեմպով շարժվում էին մինչև անկարողության հասնելը՝ մարմնից դուրս բերելով թույնը:


   

Հետագայում արևմտյան մշակույթներում պարը սոցիալական հաղորդակցման և ինքնարտահայտման ձևից վերածվեց արվեստի, որի նպատակն էր հանրությանը քարոզելն ու ուրախացնելը: Այն 19-րդ դարում լավագույն ձևով արտահայտվում էր բալետի միջոցով: 20-րդ դարում  Հյուսիսային Ամերիկայում այս գործի մեջ մեծ ներդրում ունեցավ կրակոտ և ազգասեր Այսիդորա Դունկանը: Նա կարողացավ ռեալիզմի վերածել բալետի ռոմանտիկ իլյուզիան: 

   

Այսօր պարն օգտագործվում է որպես արտահայտում իրենց հույզերի, մտքերի, դիրքորոշումների: Երբ պարը օգտագործվում է թերապիայում, ապա հույզերը վերածվում են ազատ շարժումների, իմպրովիզացիայի: Պարի որպես հաղորդակցման միջոցի մասին պատկերացումները զարգացել են պարուհի Մարի Ուիգմանի կողմից:
   

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ հաշմանդամներ, պատերազմի վետերաններ կանոնավոր կերպով հաճախում էին պարային թերապիայի դասընթացների, ի դեպ նրանցից շատերը չէին կարողանում խոսել, և նրանց վրա հնարավոր չէր կիրառել վերբալ թերապիայի դասեր: Այս դասընթացներից հետո մասնակիցները հուզական ազատության և ներդաշնակության զգացմունք էին ունենում: Այս հանգամանքը շարժեց հոգեբույժների հետաքրքրությունը:
   Պարային թերապիայում գոյություն չունեն ստանդարտ պարային շարժումներ և անձնական

արտահայտման համար կարող են կիրառվել բոլոր ձևերը: Պարը կենդանի լեզու է,որով խոսում է մարդը:


Ընդհանուր նպատակները:
  
Պարային թերապևտները առանձնացնում են խմբի հետ աշխատանքի հինգ նպատակ.
   Դրանցից մեկը հանդիսանում է խմբի անդամների կողմից սեփական մարմնի, նրա կիրառման և հնարավորությունների գիտակցման ոլորտի ընդլայնումը, որը բարձրացնում է ոչ միայն ֆիզիկական և հուզական առողջությունը, այլև բազմաթիվ մարդկանց համար որպես զվարճանքի միջոց է ծառայում:
   

Երկրորդ նպատակը հանդիսանում է ինքնագնահատականի բարձրացումը մարմնի առավել դրական կեցվածքի զարգացման ճանապարհով:
   

Երրորդ նպատակը այն հաճախորդների սոցիալական կարողությունների կատարելագործմումն է, որոնք տարրական սոցիալական հմտությունների թրեյնինգի կարիք են զգում:
   

Չորրորդը խմբի անդամներին իրենց զգացմունքների հետ կոնտակնտի մեջ դնելն է՝ շարժումների և զգացմունքների միջև կապ հաստատելու ճանապարհով:
   Պարային թերապիայի հինգերորդ նպատակը կարելի է անվանել <<մոգական շրջան>>: Պարային թերապիայի խմբի ֆունկցիաները՝ համատեղ աշխատանքը, խաղը և փորձերը
ռիթմիկ գործողություններում, էքսպերիմենտները ժեստերով, դիրքերով և շարժումներով, ոչ վերբալ շփումը միմյանց հետ, ծառայում են խորը խմբային փորձի ստեղծմանը: Անգիտակցական ոլորտի վրա ազդող այդ փորձն էլ հանդիսանում է <<մոգական շրջանը>>:

вторник, 14 октября 2014 г.

ՎՈԼՖԳԱՆԳ ԲՈՐԽԵՐԹ



Գերմանիայի ազգային գրող, բանաստեղծ, դրամատուրգ և դերասան Վոլֆգանգ Բորխերթը ծնվել է 1921 թ. մայիսի 20-ին՝ Համբուրգում։ Նա իր կարճատև կյանքի ընթացքում ֆաշիզմի դեմ իր հեգնական սուր բանաստեղծությունների, պիեսների ու ելույթների պատճառով շատ անգամ խոշտանգվում, բանտարկվում և վերջում դատապարտվում է մահվան, սակայն 1945 թվի գարնանը նրան ուղարկում են ռազմաճակատ։

Պատերազմի ավարտից հետո Վ. Բորխերթը՝ հոգնաբեկ ու քայքայված, վերադառնում է Համբուրգ՝ իր ավերված ծննդավայրը։ Նրա նուրբ հոգին պատերազմի արհավիրքներից այնպես է ցնցվում, որ համարյա իր բոլոր ստեղծագործություններում արտացոլվում է կյանքի այդ դաժան ժամանակահատվածը։
Վ. Բորխերթի լեզուն պարզ է, սակայն այդ պարզության մեջ նրա հայացքը շարունակ ուղղված է մարդու բարդ հոգեբանությանն ու ներաշխարհին։
Վ. Բորխերթի նշանավոր ստեղծագործություններից են՝ «Լապտեր, գիշեր և աստղեր» (1946), «Հենց այս երեքշաբթի» (1947), «Ծաղկեփունջ» (1947) և այլն, որոնք թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, ճապոներեն, ֆիններեն և շվեդերեն։
Վոլֆգանգ Բորխերթը, կրելով մարմնական և հոգեկան ծանր տանջանքներ, 1947-ին, 26 տարեկան հասակում կնքում է իր մահկանացուն՝ թողնելով գրական հարուստ ժառանգություն։

Վոլֆգանգ Բորխերթի ստեղծագործությունները շատ հետաքրքիր և հուզիչ են։ Բորխերթը իր ստեղծագործություններում արտահայտում է պատերազմի տարիների իր ապրումները։ նրա ստեղծագործությունների գլխավոր միտքն այն է, որ պատերազմը մարդկանց ոչինչ չի տալիս, բայց փոխարենը խլում է բազմաթիվ մարդկանց կյանքեր։ <<Կեգլուղի>>ստեղծագործության մեջ Բորխերթը նշում է, որ ինչ որ մեկի հրամանի պատճառով   մարդիկ, ովքեր իրար ոչինչ չեն արել սպանում են միմյանց։ Բորխերթի <<Առնետները գիշերը քնում են>> ստեղծագործության մեջ նա նշում է, որ պատերազմի պատճառով անգամ ինը տարեկան երեխան կարող է գիշերները անքուն մնալ և մեղքի զգացումով մեծանալ։ Այսպիսով Վոլֆգանգ Բորխերթը պատերազմի տարիների  դաժան ապրումներն է արտացոլում իր սրեղծագործություններում, և մատնացույց անում, որ պատերազմը մարդկանց ոչ մի լավ բան չի տալիս, բայց փոխարենը խլում է իրենց հարազատներին, քունը, երջանկությունը։

ԴԵՌ ՉԾՆՎԱԾ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԻ ԶՐՈՒՅՑԸ

- Դու հավատո՞ւմ ես, որ ծննդից հետո կյանք կա:
- Իհա՛րկե, բոլորին էլ պարզ է, որ ծննդից հետո կյանք գոյություն ունի: Մենք այստեղ ենք, որպեսզի ամրապնդվենք, ուժեղանանք և պատրաստվենք այն ամենին, ինչ սպասվում է մեզ ծննդից հետո:
- Է՜, հիմարություն ես խոսում, ծննդից հետո ոչ մի կյանք էլ չկա և չի էլ կարող լինել: Միայն չասես, որ արդեն պատկերացնում ես, թե ինչպիսին է քո երևակայական կյանքը ծննդից հետո:
- Չէ՛, չեմ ասում, թե ամեն բան գիտեմ: Ես բոլոր մանրամասները չգիտեմ, բայց հավատում եմ, որ այնտեղ ավելի շատ լույս կլինի ու նաև կարծում եմ, որ միգուցե մենք այնտեղ կարողանանք քայլել և ուտել սեփական բերաններով:
- Հնարավոր չէ ինքնուրույն քայլել և ուտել: Քո ասածը ծիծաղելի է:
- Ես վստահ եմ, որ դա հնարավոր է: Ամեն բան ուղղակի մի փոքր այլ կերպ կլինի: Մենք դա կարող ենք պատկերացնել:
- Այնտեղից դեռ ոչ ոք չի վերադարձել: Կյանքն ուղղակի ավարտվում է ծննդաբերությամբ: Եվ ընդհանրապես կյանքը մի մութ խոռոչում երկար տառապանք է:
- Չէ՛, չէ՛… Մի բան հաստատ գիտեմ, ծննդից հետո մենք կտեսնենք մայրիկին, ու նա մեզ կխնամի, հոգ կտանի մեզ համար:
- Մայրիկի՞ն… դու հավատում ես «մայրիկին»… Քեզ մոտ լրիվ միջնադար է… Եվ որտե՞ղ է նա գտնվում: Գիտությունն ապացուցել է, որ մանուկները ձվաբջջից են առաջացել` էվոլյուցիայի հետևանքով:
- Ախր նա ամենուր է, մենք նրա մեջ ենք, նրա շնորհիվ և նրանով գոյություն ունենք, նրա մեջ ենք շարժվում և ապրում: Առանց մայրիկի մենք չենք կարող գոյություն ունենալ:
- Կատարյալ զառանցանք է… ես ոչ մի մայրիկի էլ չեմ հավատում… ես միայն իմ աչքի տեսածին եմ հավատում:
- Չեմ կարող համաձայնվել: Չէ՞ որ երբեմն, երբ շրջապատում անեմ ինչ լռում է, կարողանում ենք լսել, թե ինչպես է նա երգում, զգալ, թե ինչպես է նա շոյում մեր աշխարհը… Ես հավատում եմ ու վստահ եմ, որ կա՛ կյանք ծննդից հետո: Եվ մի օր անպայման մենք կտեսնենք մայրիկին…

 

10 ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ






1. Միաբջիջ երկվորյակների մատնահետքերը նույնը չէն
Երբեմն ենթադրվում է, որ երկվորյակները նույն մատնահետքն ունեն, քանի որ նրանց ԴՆԹ-ն գրեթե նույնն է, սակայն դա այդպես չէ: Մատնահետքերը ձևավորվում են ոչ միայն ԴՆԹ-ի հիման վրա: Երբ երկվորյակները բեղմնավորվում են, նրանց մատնահետքերը նույնն են լինում, սակայն հղիության 6-13 շաբաթվա ընթացքում, երբ երեխաներն սկսում են շարժվել և դիպչում են շրջակայքին, ինքանատիպ գծեր և փոսիկներ են ձևավորվում յուրաքանչյուրի մոտ:

2. ԱՄՆ-ի նահանգներից ամենաշատը Մասաչուսեթսում են ծնվում երկվորյակ երեխաներ

Մասաչուսեթսում 100 ծնունդներից 4.5-ը երկվորյակներ ծնվելու մեծ հավանականություն ունի, որին հետևում են Կոնեկտիկուտը և Նյու Ջերսին:

3. Երկվորյակների հայելային պատկերները հակադարձ ասիմետրիկ հատկանիշներ ունեն

 Երկվորյակների մոտ 25 տոկոսը մեծանում է՝ միմյան դեմքին նայելով: Նրանք  կարող են ունենալ նույն նշանը մարմնի հակառակ կողմերում: Դա տեղի է ունենում, երբ զույգերը ձևավորվում են մեկ բեղմնավորված ձվաբջջից:

4. Երկվորյակները միշտ չէ, որ նույն գեներն ունեն

Մինչդեռ միաբջիջ երկվորյակները զարգանում են մեկ բջջից, որը պարունակում է գենետիկ ցուցանիշների նույն խումբը, որը հայտնի է գենոմ անունով, ամեն դեպքում՝ հնարավոր է, որ նրանք նույն գենետիկ համակարգը չունենան:

5. Երկվորյակների մայրիկներն ավելի երկար են ապրում

Proceedings of the Royal Society ամսագրում հրապարակված ուսումնասիրությոընտ, որը ներառել է 1800-ականների Յուտա նահանգում բնակվող կանանց տվյալների վերլությունները, ցույց է տվել, որ երկվորյակ երեխաների ծնունդ տվող կանայք ավելի ուժեղ ու առողջ են և երկար ապրելու ավելի մեծ հավանականություն ունեն:

6. Բարձրահասակ կանայք ավելի հաճախ են երկվորյակ երեխաներ ունենում


Հրեական բժշկական կենտրոնի դոկտոր պրոֆեսոր Գարի Ստեյնմենը բացահայտել է, որ բարձրահասակ կանայք ավելի շատ աճին նպաստող ինսուլինանման հորմոն ունեն, որն իրենից ոսկորների աճին նպաստող հորմոնին ի պատասխան լյարդից արտադրվող պրոտեին է ներկայացնում: Նման պրոտեինի բարձր մակարդակ ունեցող կանանց մոտ ձվարաններն ավելի զգայուն են, և նրանք զույգ ունենալու ավելի մեծ հավանականություն ունեն:

7. Շատ կաթնամթերք ուտող կանայք ևս հակված են երկվորյակ երեխաներ ունենալուն

Ստեյնմենի մեկ այլ ուսումնասիրության համաձայն՝ ավելի շատ կաթնամթերք ուտող կանայք ևս հակված են երկվորյակ երեխաներ ունենալուն: Այս եզրակացությանը գիտնականը հանգել է՝ ուսումնասիրելով բուսակեր և ոչ բուսակեր մայրիկներից ծնված երեխաների վիճակագրությունը:

8. Երկվորյակները շփվում են միմյանց հետ մոր արգանդում

2011-ին Իտալիայի համալսարաններից մեկում կատարված ուսումնասիրության արդյունքում դիտարկել են զույգերի 3D վիդեոները՝ մոր արգանդում. պարզվել է, որ 14 շաբաթականում երկվորյակները փորձում են հասնել միմյանց:

9. Միաբջիջ երկվորյակներից ոմանք կարող են զգալ այն, ինչ անում է իրենց զույգը

 Երկվորյակները երբեմն միմյանց հետ կապված են լինում «ուղեղային կամրջով», որը ուղեղի այն հատվածն է, որը փոխանցում է զգայական ազդակները:

10. Երկվորյակների 40 տոկոսն իրենց յուրօրինակ լեզուն է հնարում 

среда, 8 октября 2014 г.

ՊԱՏԵՐԱԶՄԸ և ՄԱՐԴԸ



Պատերազմ էր։ Անգլիան և Ֆրանսիան պատերազմի էին դուրս եկել միմյանց դեմ։ Սուրբ ծննդյան գիշեր էր։ Հրամանատար Բրայնը սկսեց երգել մի եկեղեցական երգ։ Բոլոր քրիստոնյաները լսելով իրենց հարազատ երգը դուրս եկան իրենց թաքստոցներից։ Դուրս եկավ նաև Ֆրանսիացիների հրամանատար Պիերը և նրանք սկսեցին միասին երգել այդ երգը։ Հետո  նրանք երկուսով հայտարարեցին, որ այդ օրը ծնվել է Հիսուս Քրիստոսը  և այդ տոնը պետք է նշել։ Բոլորը միասին սկսեցին երգել և  պարել։ Հակառակորդները, ովքեր մի քանի րոպե առաջ իրար վրա էին կրակում, սկսեցին ընկերանալ։ Ֆրանսիացի հրամանատար Պիերը պատմում էր, որ նոր է ամուսնացել և պետք է երեխա ունենա, իսկ անգլիացի հրամանատար Բրայնն ասում էր, որ շատ է կարոտել իր փոքր եղբորը։ Ամբողջ գիշերը անցավ ջերմ շփումներով, և պատերազմը խնջույքի վերածվեց։ Առավոտյան հայտարարեցին, որ գեներալն է գալիս, և բոլորը իրենց տեղերը գրավեցին։ Պիերը մտածեց, որ դեռ կհասցնի կատակել, հագավ Բրայնի համազգեստը և <<մենք քրիստոնյա ենք>> գոչելով դուրս եկավ թաքստոցից։ Մի ֆրանսիացի շարքային զինվոր կրակեց Պիերի ուղղությամբ և Պիերը վայր  ընկավ։ Բրայնը բղավելով դուրս եկավ իր թաքստոցից և ասաց․

-Հիմա՛ր, այս ինչ արեցիր, դու քո ընկերոջը սպանեցիր։ Բրայնը գրկեց Պիերի դին և սկսեց լաց լինել։ Այդ պահին մոտեցավ գեներալը, որն արդեն տեղյակ էր գիշերվա խնջույքից, և ձերբակալեց  Բրայնին օրենքը խախտելու համար, իսկ Պիերն արդեն մահացել էր չիմանալով, որ իր առաջնեկը ծնվել է սուրբ ծննդյան գիշերը, իսկ կինը անհամբեր իրեն է սպասում։ Պատերազմը ոչ միայն Պիերի կյանքը խլեց, այլ միլիոնավոր մարդկանց կյանքեր խլեց։ Հազարավոր մայրեր առանց որդիների, հազարավոր կանայք առանց ամուսինների, և հազարավոր երեխաներ առանց հայրերի մնացին։ Ի՞նչ է տալիս պատերազմը մարդուն․․․

Ոչ մի լավ բան։ Միայն արցունքներ, կորուստներ, ցավ, վիշտ։ Զենքերի պատճառով աղտոտվում է օդը և բնությունը։ Թունավոր զենքերի պատճառով ճեղքվում է օզոնային շերտը։ Տուժում են ոչ միայն մարդիկ այլ նաև մոլորակը։